Ալֆրեդո Ռամոս դոս Սանտոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆրեդո Ռամոս դոս Սանտոս
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 1, 1920(1920-01-01)[1]
Ծննդավայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Մահվան ամսաթիվ հոկտեմբերի 23, 1997(1997-10-23) (77 տարեկան)
Մահվան վայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Հասակ 168 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ալֆրեդո Ռամոս դոս Սանտոս[2] (պորտ.՝ Alfredo Ramos dos Santos; հունվարի 1, 1920(1920-01-01)[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա - հոկտեմբերի 23, 1997(1997-10-23), Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆրեդոն իր գրեթե ողջ կարիերան անցկացրել է «Վասկո դա Գամա» ակումբում, որտեղ խաղացել է 1937-1956 թվականներին, մի քանի ամիս ընդմիջումով, երբ նա 1949 թվականին հանդես է եկել «Ֆլամենգո» թիմում։ «Վասկո դա Գամա» ակումբի հետ Ալֆրեդոն նվաճել է Ռիո դե Ժանեյրոյի նահանգի 5 առաջնություններ, իսկ 1948 թվականին հաղթել է Հարավային Ամերիկայի ակումբային առաջնության առաջին և միակ խաղարկությունում։

Բրազիլիայի հավաքականում Ալֆրեդոն հանդես է եկել 1945-1953 թվականներին՝ անցկացնելով 6 հանդիպում և խփելով 1 գոլ։ Նա Հարավային Ամերիկայի երկու առաջնությունների մասնակից էր, որտեղ բրազիլացիները զբաղեցնում էին երկրորդ տեղը, և աշխարհի մեկ առաջնությունում, որտեղ Ալֆրեդոն խմբային փուլում միայն մեկ խաղ անցկացրեց Շվեյցարիայի թիմի հետ, Այնտեղ Ալֆրեդոն խփեց իր միակ գոլը հավաքականի կազմում՝ գրավելով մրցակցի դարպասը Հանդիպման արդեն 3-րդ րոպեին[3]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. также его часто называли Алфредо II (պորտ.՝ Alfredo II) или Алфредо Второй (պորտ.՝ Alfredo Segundo), для того, чтобы не путать одноимённым бразильским футболистом, игравшим в то же время
  3. «Brazil - Switzerland». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]