ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2014 (ընտրական մրցաշար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014-ի ընտրական մրցաշարը անց է կացվում 2011 թվականի հունիսի 15-ից 2013 թվականի նոյեմբերի 19-ը։ 2011 թվականի մարտի 3-ին ՖԻՖԱ-ն բաժանեց եզրափակիչ մրցաշարի տեղերն ըստ մայրցամաքների՝ նախորդ երկու առաջնությանունների համեմատ թողնելով քվոտաներն անփոփոխ։ Մեկ տեղ տրվում է կազմակերպիչ երկրին, 29 տեղ երաշախավորված է մայրցամաքային համադաշնություններին, ևս երկուսը կորոշվեն միջմայրցամաքային անցումային խաղերում։ Վիճակահանությունը կայացավ 2011 թվականի հուլիսի 30-ին Ռիո դե Ժանեյրոյում։ Ընտրական մրցաշարի առաջին խաղն անցկացվեց 2011 թվականի հունիսի 15-ից (Մոնտսերրատ - Բելիզ)։

Մասնակիցները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրական մրցաշարին մասնակցեցին ընտրական մրցաշարի մեկնարկի օրվա դրությամբ ՖԻՖԱ-ի անդամ հանդիսացած 208 երկների հավաքականներից 203-ը։ Բրազիլիան որպես մրցաշարի կազմակերպիչ երկիր միանգամից ստացավ եզրափակիչի ուղեգիր։ Բութանը, Գուամը և Մավրիտանիան հրաժարվեցին մասնակցությունից։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետի դրությամբ Բրունեյին ՖԻՖԱ-ն արգելել էր մասնակցել միջազգային խաղերի։ Արդեն մրցաշարի ընթացքում որակազրկվեց Սիրայի հավաքականը՝ Սիրիայի քաղաքացիություն չունեցող խաղացողի մասնակցության համար։ Վիճակահանությունից հետո մասնակցությունից հրաժարվեցին Բահամյան կղզիների և Մավրիկիոսի հավաքականները, ընդ որում Բահամյան կղզիների հավաքականը հասցրեց անցկացնել երկու հանդիպում։

Եզրափակիչ մրցաշար անցած հավաքականները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքականը Որակավորման ձևը Եզրափակիչ մրցաշար դուրս գալու ամսաթիվը Մասնակցությունը եզրափակիչ մրցաշարին Անընդմեջ Վերջին անգամ Լավագույն արդյունքը ՖԻՖԱ-ի հավաքականների վարկանիշը մրցաշարի մեկնարկի օրվա դրությամբ
Բրազիլիա Բրազիլիա Կազմակերպիչ երկիր 30 հոկտեմբերի 2007 թվականի 20 20 2010 Հաղթող (1958, 1962, 1970, 1994, 2002)
Ճապոնիա Ճապոնիա Ասիա, В խումբ, 1-ին տեղ 4 հունիսի 2013 թվականի 5 5 2010 1/8 եզրափակիչ (2002, 2010)
Ավստրալիա Ավստրալիա Ասիա, В խումբ, 2-րդ տեղ 18 հունիսի 2013 թվականի 4 3 2010 1/8 եզրափակիչ (2006)
Իրան Իրան Ասիա, A խումբ, 1-ին տեղ 18 հունիսի 2013 թվականի 4 1 2006 խմբային մրցաշար (1978, 1998, 2006)
Հարավային Կորեա Կորեայի Հանրապետություն Ասիա, A խումբ, 2-րդ տեղ 18 հունիսի 2013 թվականի 9 8 2010 4-րդ տեղ (2002)
Նիդերլանդներ Նիդեռլանդներ Եվրոպա, D խումբ, 1-ին տեղ 10 սեպտեմբերի 2013 թվականի 10 3 2010 4-րդ տեղ (1974, 1978, 2010)
Իտալիա Իտալիա Եվրոպա, B խումբ, 1-ին տեղ 10 սեպտեմբերի 2013 թվականի 18 14 2010 Հաղթող (1934, 1938, 1982, 2006)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ ԿՈՆԿԱԿԱՖ 10 սեպտեմբերի 2013 թվականի 9 7 2010 3-րդ տեղ (1930)
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա ԿՈՆԿԱԿԱՖ 10 սեպտեմբերի 2013 թվականի 4 1 2006 1/8 եզրափակիչ (1990)
Արգենտինա Արգենտինա Հարավային Ամերիկա 10 սեպտեմբերի 2013 թվականի 16 11 2010 Հաղթող (1978, 1986)
Բելգիա Բելգիա Եվրոպա, A խումբ, 1-ին տեղ 11 հոկտեմբերի 2013 թվականի 12 1 2002 4-րդ տեղ (1986)
Գերմանիա Գերմանիա Եվրոպա, C խումբ, 1-ին տեղ 11 հոկտեմբերի 2013 թվականի 18 16 2010 Հաղթող (19354, 1974, 1990)
Շվեյցարիա Շվեյցարիա Եվրոպա, E խումբ, 1-ին տեղ 11 հոկտեմբերի 2013 թվականի 10 3 2010 1/4 եզրափակիչ (1934, 1938, 1954)
Կոլումբիա Կոլումբիա Հարավային Ամերիկա 2-րդ տեղ 11 հոկտեմբերի 2013 թվականի 5 1 1998 1/8 եզրափակիչ (1990)
Ռուսաստան Ռուսաստան Եվրոպա, F խումբ 1-ին տեղ 15 հոկտեմբերի 2013 թվականի 3 (10) 1 2002 խմբային մրցաշար (1994, 2002) 4-րդ տեղ (1966)
Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա Եվրոպա, G խումբ 1-ին տեղ 15 հոկտեմբերի 2013 թվականի 1 1 - -
Անգլիա Անգլիա Եվրոպա, H խումբ, 1-ին տեղ 15 հոկտեմբերի 2013 թվականի 14 5 2010 Հաղթող (1966)
Իսպանիա Իսպանիա Եվրոպա, I խումբ, 1-ին տեղ 15 հոկտեմբերի 2013 թվականի 14 10 2010 Հաղթող (2010)
Չիլի Չիլի Հարավային Ամերիկա 3-րդ տեղ 15 հոկտեմբերի 2013 թվականի 9 2 2010 3-րդ տեղ (1962)
Էկվադոր Էկվադոր Հարավային Ամերիկա 4-րդ տեղ 15 հոկտեմբերի 2013 թվականի 3 1 2006 1/8 եզրափակիչ (2006)
Հոնդուրաս Հոնդուրաս ԿՈՆԿԱԿԱՖ 15 հոկտեմբերի 2013 թվականի 3 2 2010 Խմբային մրցաշար (1982, 2010)
Նիգերիա Նիգերիա Անցումային խաղերի հաղթող,Աֆրիկա 16 նոյեմբերի 2013 թվականի 5 2 2010 1/8 եզրափակիչ (1994, 1998)
Կոտ դ'Իվուար Կոտ դ՛Իվուար Անցումային խաղերի հաղթող,Աֆրիկա 16 նոյեմբերի 2013 թվականի 3 3 2010 Խմբային մրցաշար (2006, 2006)
Կամերուն Կամերուն Անցումային խաղերի հաղթող,Աֆրիկա 17 նոյեմբերի 2013 թվականի 7 2 2010 1/4 եզրափակիչ (1990)
Գանա Գանա Անցումային խաղերի հաղթող,Աֆրիկա 19 նոյեմբերի 2013 թվականի 3 3 2010 1/4 եզրափակիչ (2010)
Ալժիր Ալժիր Անցումային խաղերի հաղթող,Աֆրիկա 19 նոյեմբերի 2013 թվականի 4 2 2010 Խմբային մրցաշար (1982, 1986, 2010)
Հունաստան Հունաստան Անցումային խաղերի հաղթող, Եվրոպա 19 նոյեմբերի 2013 թվականի 3 2 2010 Խմբային մրցաշար (1994, 2010)
Խորվաթիա Խորվաթիա Անցումային խաղերի հաղթող, Եվրոպա 19 նոյեմբերի 2013 թվականի 4 1 2006 3-րդ տեղ (1998)
Պորտուգալիա Պորտուգալիա Անցումային խաղերի հաղթող, Եվրոպա 19 նոյեմբերի 2013 թվականի 6 4 2010 3-րդ տեղ (1966)
Ֆրանսիա Ֆրանսիա Անցումային խաղերի հաղթող, Եվրոպա 19 նոյեմբերի 2013 թվականի 14 5 2010 Հաղթող (1998)
Մեքսիկա Մեքսիկա Միջմայրցամաքային անցումային խաղերի հաղթող, ԿՈՆԿԱԿԱՖ-ՕՖԿ 20 նոյեմբերի 2013 թվականի 15 6 2010 1/4 եզրափակիչ (1970, 1986)
Ուրուգվայ Ուրուգվայ Միջմայրցամաքային անցումային խաղերի հաղթող, ԿՈՆՄԵԲՈԼ-ԱՖԿ 21 նոյեմբերի 2013 թվականի 12 2 2010 Հաղթող (1930, 1950)
     Թիմը դուրս է եկել եզրափակիչ մրցաշար      Թիմն ունի եզրափակիչ մրցաշար դուրս գալու հնարավորություն      Թիմը դեռ մասնակցում է մրցաշարին, սակայն կորցրել է եզրափակիչ մրցաշար դուրս գալու հնարավորությունը      Թիմը դուրս է մնացել հետագա պայքարից      Երկիրը չի ներկայացրել մասնակցության հայտ      Երկիրը ՖԻՖԱ-ի անդամ չէ

Կանոնակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրական մրցաշարի խաղերը կարող են անցկացվել հետևյալ երեք ձևաչափերից որևէ մեկով.

  1. Խմբային մրցաշար շրջանաձև մրցակարգով, երկու շրջանով. խմբում ընդգրկված յուրաքանչյուր թիմը յուրաքանչյուրի հետ խաղում է երկու խաղ՝ մեկական յուրաքանչյուրի դաշտում.
  2. Խաղեր դուրս մնալով՝ թիմերի զույգն անց է կացնում երկու խաղ, մեկական յուրաքանչյուրի դաշտում.
  3. Խմբային մրցաշար շրջանաձև մրցակարգով, մեկ շրջանով՝ մասնակից թիմերից մեկի դաշտում կամ չեզոք դաշտում։

Առաջին երկու դեպքերում խաղն այլ երկիր կարող է տեղափոխվել միայն ՖԻՖԱ-ի կազմկոմիտեի թույլտվությամբ։

Խմբում երկու կամ ավելի թիմերի վաստակած միավորների հավասարության դեպքում կիրառվում են լրացուցիչ ցուցանիշներ՝ հետևյալ հերթականությամբ և առաջնահերթությամբ.

  1. Խփած և բաց թողած գնդակների տարբերությունը.
  2. Խփած գնդակների քանակը.
  3. Անձնական հանդիպումներում վաստակած միավորները.
  4. Անձնական հանդիպումներում խփած և բաց թողած գնդակների տարբերությունը.
  5. Անձնական հանդիպումներում խփած գնդակների քանակը.
  6. Անձնական հանդիպումներում արտագնա խաղում խփած գնդակների քանակը (երկու թիմի վաստակած միավորների հավասարության դեպքում).
  7. Լրացուցիչ խաղ (խաղեր)՝ չեզոք դաշտում։

Դուրս մնալով խաղերի անցկացման դեպքում հաղթում է երկու խաղերի հանրագումարում ավելի շատ գնդակ խփած թիմը։ Խփած գնդակների թվի հավասարության դեպքում գործում է արտագնա խաղում խփած գնդակի կանոնը։ Եթե երկրորդ խաղի հիմանական ժամանակի ավարտից հետո երկու թիմերի խփած գնդակների թվի հավասար է և երկու թիմերն արտագնա խաղերում խփել են հավասար թվով գնդակներ կամ չեն խփել ոչ մեկը, նշանակվում է լրացուցիչ ժամանակ (երկու խաղակես՝ 15-ական րոպեով)։ Լրացուցիչ ժամանակը համարվում է երկրորդ խաղի մաս՝ եթե երկու թիմերն էլ լրացուցիչ ժամանակում խփել են հավասար թվով գնդակներ, հաղթում է հյուրընկալվող թիմը արտագնա խաղում խփած գնդակի կանոնով։ Եթե լրացուցիչ ժամանակում թիմերից և ոչ մեկը գոլ չի խփել, նշանակվում են հետխաղյա 11-մետրանոց հարվածներ։

Եվրոպա (ՈՒԵՖԱ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք կստանա 13 հավաքական։ 53 հավաքականները բաժանվել են 9 խմբի, որոնցից 8-ում ընդգրկված է 6-ական, 9-րդում՝ 5 հավաքական։ Ինը խմբերի հաղթողներն ուղղակիորեն անցնում են եզրափակիչ մրցաշար, իսկ երկրորդ տեղ գրաված հավաքականներից լավագույն ութը բաժանվում են 4 զույգի, որոնց հաղթողները ևս անցնում են եզրափակիչ մրցաշար։

Հարավային Ամերիկա (ԿՈՆՄԵԲՈԼ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիան որպես մրցաշարի կազմակերպիչ երկիր միանգամից ստացավ եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։ Մյուս 9 թիմերն կմրցեն շրջանաձև մրցակարգով՝ երկու շրջանով։ 4 լավագույն թիմերը կնվաճեն աշխարհի առաջնության ուղեգրեր, իսկ 5-րդ տեղը զբաղեցրած թիմը կմասնակցի միջմայրցամաքային անցումային խաղերին։

Աֆրիկա (ԿԱՖ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցում է 52 թիմ։ 5 թիմ կնվաճի աշխարհի առաջնության ուղեգիր։

Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկա և Կարիբյան ավազանի երկրներ (ԿՈՆԿԱԿԱՖ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցում է 35 թիմ։ 3 թիմ կնվաճի աշխարհի առաջնության ուղեգիր, ևս մեկը կմասնակցի միջմայրցամաքային անցումային խաղերին։

Ասիա (ԱՖԿ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցում է 43 հավաքական։ 4 թիմ կնվաճի աշխարհի առաջնության ուղեգիր, ևս մեկը կմասնակցի միջմայրցամաքային անցումային խաղերին։ 1-ին և 2-րդ փուլերի վիճակահանությունը կայացավ 2011 թվականի մարտի 30-ին Կուալա Լումպուրում։

Օվկիանիա (ՕՖԿ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցում է 11 թիմ։ Հաղթող թիմը կմասնակցի միջմայրցամաքային անցումային խաղերին։

Միջմայրցամաքային անցումային հանդիպումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասիա (ԱՖԿ) — Հարավային Ամերիկա (ԿՈՆՄԵԲՈԼ)[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՖԿ անցումային խաղերի հաղթող (Հորդանան) - ԿՈՆՄԵԲՈԼ 5-րդ տեղ

Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներ (ԿՈՆԿԱԿԱՖ) — Օվկիանիա (ՕՖԿ)[խմբագրել | խմբագրել կոդը]

4-րդ տեղ ԿՈՆԿԱԿԱՖ - ՕՖԿ հաղթող (Նոր Զելանդիա

Զույգերի հաղթողները կնվաճեն եզրափակիչ մրցաշարի ուղեգրեր։

Ռմբարկուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի օգոստոսի 13-ի դրությամբ.

Ծանոթություն։ պայքարը շարունակող թիմերի խաղացողների անունները թավատառ են։

11 գոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

10 գոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

9 գոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

8 գոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

7 գոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

6 գոլ[խմբագրել | խմբագրել կոդը]