Վեդադ Իբիշևիչ
Վեդադ Իբիշևիչ բոս․՝ Vedad Ibišević | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Բոսնիա և Հերցեգովինա | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 6, 1984[1][2][3] (40 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Վլասենիցա | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 188 սմ | |||||||||||||||||||||||||||||
Քաշ | 82 կգ | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Հերթա | |||||||||||||||||||||||||||||
Համար | 19 | |||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Վեդադ Իբիշևիչ (բոս․՝ Vedad Ibišević, օգոստոսի 6, 1984[1][2][3], Վլասենիցա, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա, ՀՍՖՀ), բոսնիացի ֆուտբոլիստ, գերմանական «Հերթա Բեռլին» ֆուտբոլային ակումբի և Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հարձակվող, խփել է Բոսնիա և Հերցեգովինայի առաջին գոլը աշխարհի առաջնություններում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեդադ Իբիշևիչը ծնվել է Հարավսլավիայում, բոսնիացու ընտանիքում։ Նրա հայրենի քաղաքի բնակչության մեծ մասը սերբեր էին, և պատերազմի սկսվելուց հետո նա իր ընտանիքի հետ ստիպված է լինում տեղափոխվել Տուզլա։ Այնտեղ նա սկսել է իր ֆուտբոլային կարիերան, ապա հրավիրվել ազգային հավաքականի տարիքային համապատասխան թիմ։ 2000 թվականին Իբիշևիչը ավելի լավ ապագայի հույսով տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ խաղացել է «Բադեն» ակումբի երիտասարդական թիմում։ Սակայն մեկ տարի չանցած նա ստիպված լքում է Շվեյցարիան ու տեղափոխվել ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաք, որտեղ ապրում էին նրա հարազատները։
Իբիշևիչին առաջարկել են հանդես գալ հավաքականում, սակայն նա մերժել է՝ շարունակելով ելույթ ունենալ իր հայրենիքի հավաքականում։ Հերթական անգամ Բոսնիայի երիտասարդական հավաքականի հավքաներին մասնակցելու ընթացքում Իբիշևիչը գրավել է «Պարի Սեն-Ժերմենի» մարզիչ Վահիդ Հալիլխոջիչը, ով նրան առաջարկել է պայմանագիր կնքել փարիզյան հայտնի ակումբի հետ։ Սակայն Իբիշևիչն ուղարկվել է «Դիժոն»՝ փորձ ձեռք բերելու։ Հետագայում նա խաղացել է «Ալեմանիա» (Աախեն), ապա «Հոֆենհայմ» ակումբներում։
«Հոֆենայմի» կազմում անցկացրած առաջին մրցաշրջանում Իբիշևիչը մասնակցել է Երկրորդ Բունդեսլիգայի 31 խաղի՝ խփելով հինգ գոլ։ Սակայն 2008/09 մրցաշրջանում նա խփել է 18 գոլ դառնալով լավագույն ռմբարկու։ 2009 թվականի հունվարի 14-ին «Համբուրգ» ակումբի հետ ընկերական հանդիպման ժամանակ Իբիշևիչը վնասվածք է ստացել և չի խաղացել մինչև մրցաշրջանի ավարտը։
2012 թվականի փետրվարի 1-ին Վեդադ Իբիշևիչը տեղափոխվել է «Շտուտգարտ»՝ ակումբի հետ կնքելով չորս տարվա պայմանագիր[4]։ Ըստ որոշ տվյալների՝ տրանսֆերի արժեքը կազմել է շուրջ 5,5 միլիոն եվրո[5]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իբիշևիչի խաղերը Բոսնիայի հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոսնիա և Հերցեգովինայի առաջին գոլը աշխարհի առաջնություններում (գրավել է Արգենտինայի հավաքականի դարպասը)։
- 2009 թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ
Ընդհանուր։ 19 խաղեր / 4 գոլեր ; 6 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 12 պարտություն:
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ[6] | Եվրագավաթներ | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սենտ Լուիս Ստրայկերես | 2004 | 6 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 8 |
Չիկակո Ֆայր Ռիզերվզ | 2004 | 3 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 3 |
Ընդհանուր | 9 | 11 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 9 | 11 | |
ՊՍԺ | 2004/2005 | 4 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 0 |
Ընդհանուր | 4 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 0 | |
Դիժոն | 2004/05 | 12 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 4 |
2005/06 | 21 | 6 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 22 | 6 | |
Ընդհանուր | 33 | 10 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 34 | 10 | |
Ալեմանիա | 2006/2007 | 24 | 6 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 27 | 6 |
Ընդհանուր | 24 | 6 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 27 | 6 | |
Հոֆենհայմ | 2007/08 | 31 | 5 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 34 | 6 |
2008/2009 | 17 | 18 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 19 | 19 | |
2009/2010 | 34 | 12 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 38 | 13 | |
2010/2011 | 31 | 8 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 33 | 10 | |
2011/2012 | 10 | 5 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 6 | |
Ընդհանուր | 123 | 48 | 12 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 135 | 54 | |
Շտուտգարտ | 2011/2012 | 15 | 8 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 8 |
2012/2013 | 30 | 15 | 6 | 4 | 11 | 5 | 0 | 0 | 47 | 24 | |
2013/2014 | 27 | 10 | 2 | 3 | 4 | 2 | 0 | 0 | 33 | 15 | |
2014/2015 | 8 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 9 | 0 | |
Ընդհանուր | 80 | 33 | 10 | 7 | 15 | 7 | 0 | 0 | 105 | 47 | |
Ընդհանուր կարիերիայի ընթացքում | 256 | 94 | 25 | 13 | 15 | 7 | 0 | 0 | 296 | 114 |
(ըստ 2015 թվականի փետրվարի 2-ի տվյալներով)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Der VfB verpflichtet Vedad Ibisevic» (գերմաներեն). vfb.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 12.2.2012-ին.
- ↑ «Ибишевич перешёл в «Штутгарт»». championat.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 12.2.2012-ին.
- ↑ Ֆրանսիական Լիգայի գավաթ, Գերմանիայի գավաթ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի վիճակագրությունը Fussballdaten.de կայքում (գերմ.)
- Վեդադ Իբիշևիչ։ per aspera ad astra (հոդված football.ua կայքում) (ռուս.)
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը transfermarkt.de կայքում
- Խաղացողի էջը Topforward ռմբարկուների ցանկում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեդադ Իբիշևիչ» հոդվածին։ |
|