Հոֆենհայմ (ֆուտբոլային ակումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոֆենհայմ
Ամբողջական անուն Turn- und Sportgemeinschaft 1899 Hoffenheim e.V.
Մականուն(ներ) Die Kraichgauer (Կրայխգաու շրջանից)
achtzehn99 (1899)
Հիմնադրում հուլիսի 1, 1899
Երկիր  Գերմանիա
Մարզադաշտ Վիրսոլ Ռեյն-Նեկար-Արենա
Տարողունակություն 30,150
Նախագահ Պետեր Հոֆման
Մարզիչ Յուլիան Նագելսման
Կայք
Լիգա Բունդեսլիգա
2021-22 9-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Հոֆենհայմ (գերմ.՝ TSG 1899 Hoffenheim), գերմանական ֆուտբոլային ակումբ, հիմնադրվել է 1899 թվականին և ներկայացրել է նախկին Հոֆենհայմ գյուղը (բնակչությունը՝ 3000 մարդ), որը հիմա Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Զինսհայմ քաղաքի թաղամասերից է։ Թիմը ներկայումս հանդես է գալիս Բունդեսլիգայում՝ Գերմանիայի բարձրագույն դիվիզիոնում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հոֆենհայմ 1899» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1899 թվականի հուլիսի 1-ին որպես մարզական ընկերություն, որն ներառում էր մի քանի սպորտաձևեր՝ մարմնամարզություն, վոլեյբոլ, ըմբշամարտ և այլն։ Ֆուտբոլը նույնպես ներկայացված էր այդ ընկերությունում, բայց երկար ժամանակ գլխավոր դերում չէր։ Ֆուտբոլային ակումբը մեկ ամբողջ դար գործել է սիրողական ցածր լիգաներում։

Մինչև 1989 թվականն այն հանդես է եկել Բեցիրկսլիգայում (Bezirksliga, այդ ժամանակվա գերմանական ֆուտբոլի 7-րդ դիվիզիոն)։ 1988-1989 մրցաշրջանում գրավել է վերջին տեղը և յոթերորդ դիվիզիայից դուրս է մնացել Kreisklasse A։

Ավելի ցածր լիգա գնալուց հետո միլիարդատեր Դիտմար Հոպը, որը երիտասարդ տարիքում խաղացել էր «Հոֆենհայմ»-ում, սկսել է հովանավորել ակումբը։ Սկզբում նա հատկացրել է 10 000 գերմանական մարկ՝ գնդակներ և մարմնամարզական սարքավորումներ գնելու համար։ 1989-1990 մրցաշրջանում ակումբը հաղթել է Կրայսկլաս մրցաշարը և վերադարձել է Բեցիրկսլիգա, որում այն հաջորդ մրցաշրջանում նորից առաջին տեղն է զբաղեցնում։ 1990-1996 թվականներին «Հոֆենհայմը» խաղացել է Լանդեսլիգայում (Landesliga, 6-րդ դիվիզիոն), 1996 թվականին ակումբին հաջողվում է հաղթել այս լիգան և տեղափոխվել Ֆերբանդսլիգա։ 2000 թվականին «Հոֆենհայմը» հաղթել է Ֆերբանդսլիգայում և տեղափոխվել Օբերլիգա, որտեղ հենց առաջին մրցաշրջանում զբաղացրել է առաջին հորիզոնականը։

Հաջորդ երկու մրցաշրջաններում՝ 1999-2001 թվականներին, ակումբը շրջանային լիգայից տեղափոխվեց տարածաշրջանային լիգա (երրորդ դիվիզիոնի տարբերակ)։ Այսպիսով, 2001-2002 մրցաշրջանում ակումբը հասավ Երրորդ դիվիզիոն՝ Ռեգիոնալիգա, որից առաջ Գերմանիայում գտնվում են միայն 2 Բունդեսլիգաները։ 2001-2002 մրցաշրջանում ակումբը Ռեգիոնալիգայում զբաղեցրեց 13-րդ տեղը, 2002-2003 և 2003-2004 մրցաշրջաներում՝ 5-րդ, 2004-2005՝ 7-րդ, իսկ 2005-2006՝ 4-րդ։

2002-2003 մրցաշրջանում «Հոֆենհայմը» առաջին անգամ որակավորվեց Գերմանիայի գավաթին։ 1/32 եզրափակչում 4-1 հաշվով հաղթելով «Գրոյտեր Ֆյուրտ»-ին՝ նրան 1/16 եզրափակչում կանգնեցրեց «Քյոլնը»՝ հաղթելով 1-5 հաշվով։

2003-2004-ը այն մրցաշրջանն էր, որ այս գավառական ակումբի մասին իմացավ ամբողջ Գերմանիան։ Գերմանիայի գավաթում «Հոֆենհայմը» հաղթանակ տարավ «Այնտրախտ Տրիրի» (4։3), «Կարլսռուհեի» (4։0), «Բայեր Լևերկուզենի» (3։2, Հոֆենայմի առաջին պաշտոնական հանդիպումը Բունդեսլիգայի ներկայացուցչի հետ) նկատմամբ և հասավ քառորդ եզրափակիչ, որտեղ էլ զիջեց «Լյուբեկին» (0։1)։

2006-2007 մրցաշրջանի երկրորդ մասում թափ հավաքելով՝ «Հոֆենայմը» գրավեց երկրորդ տեղը և Ռեգիոնալլիգայից տեղափոխվեց Երկրորդ Բունդեսլիգա։ Տեղափոխությունը բարձրագույն լիգա հանգեցրեց այն բանին, որ ակումբը պետք է ունենար նոր մարզադաշտ (հին «Դիտմար Հոպի անվան մարզադաշտը» տեղավորում էր 6000 հանդիսական)։ 2008-2009 մրցաշրջանի առաջին կեսը անցկացրեց Մանհայմի մարզադաշտում։ 2008-2009 մրցաշրջանի երկրորդ կեսը «Հոֆենհայմը» խաղաց նոր «Ռայն-Նեկար-Արենա» մարզադաշտում, որը գտնվում է Զինսհայմում և տեղավորում էր 30 000 հանդիսական։

2007-2008 մրցաշրջանը «Հոֆենհայմի» համար հաջող անցավ. Երկրորդ Բունդեսլիգայում գրավեց երկրորդ տեղը և բարձրացավ Բունդեսլիգա՝ Գերմանիայի բարձրագւոյն դիվիզիոն։ Այս մրցաշրջանում նույնպես թիմը հասավ Գերմանիայի գավաթի քառորդ եզրափակիչ։ Այս մրցաշրջանում նրանք ֆուտբոլիստների տրանսֆերների արժեքով ռեկորդ գրանցեցին Երկրորդ Բունդեսլիգայում. Կառլոս Էդուարդոյին գնեցին 8 մլն եվրոյով։ Ամբողջ գումարը, որ ակումբում ներդրել էր Հոպը 1989 թվականից, գնահատվում է 150-200 մլն եվրո։ 2008-2009 Բունդեսլիգայի գրեթե սկզբից մինչև 18-րդ փուլը առաջնությունում նա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը։ Ակումբի բոսնիացի հարձակվող Վեդադ Իբիշևիչը գլխավորեց մրցաշարի լավագույն ռմբարկուների ցանկը, ակումբը սենսացիոն կերպով զբաղեցրեց առաջին տեղը և դարձավ «Աշնանային չեմպիոն»։ Ձմեռվանից հետո ակումբում ճգնաժամ սկսվեց։ Արդյունքում «Հոֆենհայմը» իր առաջին մրցաշրջանում զբաղեցրեց 7-րդ տեղը։

2012-2013 մրցաշրջանում թիմը գրավեց 16-րդ տեղը, և միայն «Կայզերսլաուտերնի» դեմ վերջին խաղում կարողացավ ապահովել իր տեղը Բունդեսլիգայի հաջորդ մրցաշրջանում[1]։ 2013-2014 մրցաշրջանում ակումբը միջանկյալ դիրք գրավեց աղյուսակում՝ 9-րդ հորիզոնական, 2014-2015 մրցաշրջանում բարելավեց իր տեղը՝ 8-րդ հորիզոնական։ 2015-2016 մրցաշրջանում զբաղեցրեց 15-րդ տեղը, իսկ 2016-2017 մրցաշրջանում զարմանելիորեն գրավեց 4-րդ տեղը՝ որակավորվելով Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլին, սակայն այնտեղ պարտվելով «Լիվերպուլին»։

Մարզադաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008-2009 մրցաշրջանի երկրորդ կեսը «Հոֆենահայմը» խաղաց նոր «Ռեյն Նեկար Արենա» մարզադաշտում։ Ակումբի սեփականատերը մարզադաշտը կառուցելու համար ծախսեց 60 մլն եվրո։

Մարզադաշտը տեղավորում է 30 150 հանդիսական, որից 9150՝ կանգնած տեղեր։ Միջազգային հանդիպումների ժամանակ կանգնելու տեղերը կարող էին փոխակերպվել նստելու տեղերի, որի պատճառով մարզադաշտի տարողությունը կրճատվում էր 25 641 տեղի։

Ներկա կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ[2]}}

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1 Գերմանիա ԴՊ Օլիվեր Բաուման
3 Չեխիա ՊՇ Պավել Կադերժաբեկ
4 Բոսնիա և Հերցեգովինա ՊՇ Էրմին Բիչակչիչ
6 Նորվեգիա ԿՊ Հովարդ Նորտվեյթ
7 Գերմանիա ԿՊ Լուկաս Ռուպ
8 Լեհաստան ԿՊ Օյգեն Պոլանսկի Ավագ
10 Գերմանիա ԿՊ Կերեմ Դեմիրբայ
11 Ավստրիա ԿՊ Ֆլորիան Գրիլիչ
14 Գերմանիա ՀՐ Սանդրո Վագներ
16 Գերմանիա ՊՇ Նիկո Շուլց
17 Շվեյցարիա ԿՊ Սթիվեն Ցուբեր
18 Գերմանիա ԿՊ Նադիմ Ամիրի
19 Գերմանիա ՀՐ Մարկ Ուտ
20 Ավստրիա ԿՊ Ռոբերտ Ժուլ
21 Գերմանիա ՊՇ Բենջամին Հյուբներ
Դիրք Խաղացող
22 Գերմանիա ԿՊ Քևին Ֆոգտ
24 Նիդերլանդներ ՊՇ Յուստին Հոգմա
25 Գերմանիա ՊՇ Քևին Ակպոգումա
27 Խորվաթիա ՀՐ Անդրեյ Կրամարիչ
28 Հունգարիա ՀՐ Ադամ Սզալաի
29 Գերմանիա ԿՊ Սերժ Գնաբրի (վարձավճարով Բավարիայից)
30 Գերմանիա ՀՐ Ֆիլիպ Օքս
31 Գերմանիա ՊՇ Ֆելիքս Պասլակ (վարձավճարով Բորուսիա Դորտմունդից)
32 Գերմանիա ԿՊ Դենիս Գայգեր
33 Գերմանիա ԴՊ Ալեքսանդր Շտոլց
35 Գերմանիա ԿՊ Մերիս Սկենդերովիչ
36 Շվեյցարիա ԴՊ Գրեգոր Կոբել
37 Գերմանիա ԿՊ Ռոբին Հակ
38 Ավստրիա ՊՇ Շտեֆան Պոշ

Մարզչական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի փետրվարի 14-ի տվյալներով

Պաշտոն Մասնագետ
Գլխավոր մարզիչ Գերմանիա Յուլիան Նագելսման
Մարզչի օգնական Նիդերլանդներ Ալֆրեդ Շրյոդեր
Մարզչի օգնական Գերմանիա Արմին Ռոյտերշան
Ֆիզպատրաստման մարզիչ Գերմանիա Քրիստիան Վայգլ
Դարպասապահների մարզիչ Գերմանիա Միխաել Ռեխներ
Վերականգման մարզիչ Գերմանիա Օտմար Ռոշ

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բունդեսլիգա 2
    • Երկրորդ տեղ (1). 2008
  • Ռեգիոնալլիգա
    • Երկրորդ տեղ (1). 2007
  • Օբերլիգա Բադեն-Վյուրթեմբերգ (IV)
    • Հաղթող (1). 2001
    • Երկրորդ տեղ (1). 2010
  • Վերբանդսլիգա Հյուսիսային Բադեն (V)
    • Հաղթող (1). 2000
    • Երկրորդ տեղ (1). 2003
  • Հյուսիսային Բադենի գավաթ
    • Հաղթող (4). 2002, 2003, 2004, 2005
    • Երկրորդ տեղ (1). 2007

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Кайзерслаутерн — Хоффенхайм 1 : 2 онлайн трансляция матча — Чемпионат.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  2. «Squad First team». TSG 1899 Hoffenheim. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]