Անդրեյ Կրամարիչ
![]() Կրամարիչը 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 19, 1991[1][2][3] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Զագրեբ, Խորվաթիա | ||
Հասակ | 177 սմ | ||
Քաշ | 70 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 27 | ||
Պատանեկան կարիերա | |||
1997-2009 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2009-2013 |
![]() | 42 | (10) |
2012-2013 |
→ ![]() | 44 | (20) |
2013-2015 |
![]() | 42 | (37) |
2015-2016 |
![]() | 15 | (2) |
2015-2016 |
→ ![]() | 15 | (5) |
2016-ներկա |
![]() | 68 | (28) |
Ազգային հավաքական‡ | |||
2005 |
![]() | 2 | (0) |
2007 |
![]() | 7 | (4) |
2007-2008 |
![]() | 12 | (6) |
2008-2009 |
![]() | 9 | (3) |
2008-2010 |
![]() | 12 | (3) |
2011 |
![]() | 2 | (1) |
2009-2013 |
![]() | 9 | (5) |
2014-ներկա |
![]() | 37 | (10) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Անդրեյ Կրամարիչ (խորվ.՝ Andrej Kramarić, հունիսի 19, 1991[1][2][3], Զագրեբ, Խորվաթիա), խորվաթ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Ներկայումս հանդես է գալիս Հոֆենհայմի և Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում: Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[4]:
Ֆուտբոլիստի կարիերան Կրամարիչը սկսել է Դինամո Զագրեբում և համարվում է ակումբի երիտասարդական թիմերի լավագույն ռմբարկուն[5]: Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 17 տարեկան հասակում, և 2013 թվականին Դինամոյի տնօրենների խորհրդի հետ վիճելուց հետո տեղափոխվեց Ռիեկա[6], որտեղ նա դարձավ 37 գոլի հեղինակ առաջնությունում անցկացրած 42 խաղերում: 2015 թվականին Կրամարիչը միացավ Լեսթեր Սիթիին[7], որի կազմում 1.5 տարի անցկացնելուց հետո սկզբից վարձավճարով[8], ապա ամբողջությամբ տեղափոխվեց Հոֆենհայմ[9]:
Խորվաթիայի երիտասարդական հավաքականների կազմում Կրամարիչը անցկացրեց 53 հանդիպում՝ դառնալով 22 գոլի հեղինակ: 2010 թվականին նա Խորվաթիայի Մ19 հավաքականի հետ հասավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ: Ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2014 թվականին: Հավաքականի հետ մասնակցեց Եվրո 2016-ին[10] և ԱԱ 2018-ին[11]՝ հասնելով վերջինիս եզրափակիչ[12]:
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դինամո Զագրեբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրամարիչը Դինամո Զագրեբի ակադեմիայի սան է[13]: Նա համարվում է Դինամոյի երիտասարդական թիմերի պատմության լավագույն ռմբարկուն՝ խփած շուրջ 450 գոլերով[5]: Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2009 թվականի մայիսի 24-ին՝ Զագրեբի դեմ խաղում[14]: 2009-10 մրցաշրջանում նա տեղափոխվեց ակումբի առաջին թիմ: Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2009 թվականի հուլիսի 14-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման 2-րդ փուլի Փյունիկի դեմ խաղում[15][16]: Պրոֆեսիոնալ կարիերայում իր առաջին գոլը Կրամարիչը խփեց օգոստոսի 1-ին՝ Մեջիմուրյեի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով դուբլի հեղինակ[17]: Խորվաթը դուբլ ձևակերպեց նաև դեկտեմբերի 6-ին՝ Մեջիմուրյեի դեմ երկրորդ խաղում[18]: Այս մրցաշրջանում նա անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ և օգնելով Դինամոյին հաղթել Խորվաթիայի առաջնությունը[19]:
2010-11 մրցաշրջանում Կրամարիչը դուրս մնաց Դինամոյի հիմնական կազմից և խաղադաշտ էր դուրս գալիս հիմնականում որպես փոխարինող, սակայն միևնույն է թիմի հետ հաղթեց Խորվաթիայի առաջնությունը և Խորվաթիայի գավաթը[20]: 2011-12 մրցաշրջանում Կրամարիչի կարգավիճակը չփոխվեց և մինչև ձմեռային դադարը նա անցկացրեց ընդամենը 3 հանդիպում:
2012 թվականի փետրվարին Կրամարիչը վարձավճարով միացավ Լոկոմոտիվային[21]: Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 24-ին՝ Զադարի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ[22]: 2012-13 մրցաշրջանում Կրամարիչը դարձավ տարածաշրջանի ամենահմուտ հարձակվողներից մեկը՝ դառնալով 15 գոլի հեղինակ առաջնությունում և ճանաչվելով Խորվաթիայի առաջնության երկրորդ լավագույն ռմբարկու: Բացի այդ, նա օգնեց Լոկոմոտիվային հասնել Խորվաթիայի գավաթի եզրափակիչ՝ 6 խաղում խփած 4 գոլերով, սակայն այստեղ Լոկոմոտիվան 2 խաղերի արդյունքում պարտվեց Հայդուկ Սպլիտին[23][24][25]:
2013-14 մրցաշրջանի սկզբում Կրամարիչը վերադարձավ Դինամո Զագրեբ: Վերադարձից հետո նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ հուլիսի 6-ին՝ փոխարինելով Մարսելո Բրոզովիչին Խորվաթիայի սուպերգավաթի Հայդուկ Սպլիտի դեմ խաղի 90-րդ րոպեին[26]: Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց 1-1 հաշվով և Դինամոն հաղթեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[27]: Հուլիսի 19-ին՝ Զադարի դեմ խաղում Կրամարիչը դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[28]: Այնուամենայնիվ, օգոստոսին խորվաթը սկսեց ավելի քիչ խաղաժամանակ ստանալ, ինչից հուսահատվեց և բողոքեց հարցազրույցներում[6][29]: Սա դուր չեկավ Դինամոյի տնօրեն Զորան Մամիչին, ով որոշեց վաճառել Կրամարիչի տրանսֆերը[30][31]:
Ռիեկա[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի օգոստոսի 31-ին Կրամարիչը տեղափոխվեց Ռիեկա: Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 15-ին՝ Սլավեն Բելուպոյի դեմ խաղում: Այս խաղում նա դարձավ գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[32]: Հոկտեմբերի 9-ին՝ Խորվաթիայի գավաթի Զմայ Բլատոյի դեմ խաղում Կրամարիչը դարձավ 8 գոլի հեղինակ, իսկ Ռիեկան հաղթեց 11-0 հաշվով[33]: Նոյեմբերի 7-ին՝ Լիոնի դեմ խաղում խորվաթը խփեց իր առաջին գոլը Եվրոպայի Լիգայում[34][35]: Դեկտեմբերի 8-ին՝ Իստրա 1961-ի դեմ խաղում Կրամարիչը ձևակերպեց իր առաջին հետ-տրիկը պրոֆեսիոնալ կարիերայում՝ այս խաղում չիրացնելով նաև 11-մետրանոց հարվածը[36][37]: 2014 թվականի մարտի 1-ին նա դուբլ ձևակերպեց Սպլիտի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[38]: Իր առաջին մրցաշրջանում Ռիեկայի կազմում Կրամարիչը անցկացրեց 41 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 30 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Բացի այդ, նա ակումբի հետ հաղթեց Խորվաթիայի գավաթը[39]՝ եզրափակչում պարտության մատնելով Դինամո Զագրեբին[40][41]: 2014 թվականի հուլիսի 11-ին Ռիեկան հաղթեց նաև Խորվաթիայի սուպերգավաթը՝ նորից պարտության մատնելով Կրամարիչի նախկին ակումբ Դինամո Զագրեբին[42][43]:
2014-15 մրցաշրջանի առաջին երկու հանդիպումներում Կրամարիչը դարձավ 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ՝ հուլիսի 20-ին նա երկու գոլ խփեց Զագրեբի դեմ խաղում[44] և հուլիսի 27-ին հետ-տրիկ ձևակերպեց Հայդուկ Սպլիտի դեմ խաղում[45]: Օգոստոսի 10-ին և 16-ին Կրամարիչը դուբլ ձևակերպեց համապատասխանաբար Սպլիտի[46] և Սլավեն Բելուպոյի[47] դեմ խաղերում: Հոկտեմբերի 23-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Եվրոպայի Լիգայի Ֆեյենորդի դեմ խաղում[48]: Նոյեմբերի 9-ին խորվաթը դարձավ 5 գոլի հեղինակ Լոկոմոտիվայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 6-0 հաշվով[49]: Ավելի քան 14 տարի ոչ մի ֆուտբոլիստ չէր կարողացել 4-ից ավելի գնդակ խփել Խորվաթիայի առաջնության մեկ խաղում[50]: Բացի այդ, նա դարձավ Խորվաթիայի պատմության երկու ֆուտբոլիստներից մեկը, ով 5 գոլ է խփել մեկ խաղում[51]: Մինչև ձմեռային դադարը Կրամարիչը անցկացրեց 30 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 28 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Լեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հունվարի 8-ին Կրամարիչը 3.5 տարվա պայմանագիր կնքեց Լեսթեր Սիթիի հետ[7][52]: Ակումբը նրա համար վճարեց 9 միլիոն ֆունտ ստերլինգ[53][54]: Իր դեբյուտը նշեց հունվարի 17-ին՝ Ստոկ Սիթիի դեմ խաղում[55][56]: Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց փետրվարի 10-ին՝ Արսենալի դեմ խաղում[57][58]: 2015-16 մրցաշրջանում Կրամարիչը չկարողացավ ամրապնդվել Լեսթերի հիմնական կազմում, իսկ Լեսթերը հաղթեց Պրեմիեր Լիգան[59][60]: Այնուամենայնիվ, խորվաթը չստացավ չեմպիոնի մեդալ, քանի որ անցկացրել էր ընդամենը 2 հանդիպում առաջնությունում, իսկ մեդալի համար անհրաժեշտ էր առնվազն 5 խաղ[61]:
Հոֆենհայմ[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հունվարի 20-ին Կրամարիչը վարձավճարով միացավ Հոֆենհայմին[8][62]: Իր դեբյուտը նշեց հունվարի 23-ին՝ փոխարինելով Էդուարդո Վարգասին Բայեր Լևերկուզենի դեմ խաղում[63]: Իր առաջին գոլը խփեց փետրվարի 13-ին՝ Վերդեր Բրեմենի դեմ խաղում[64]: Այս խաղում նա հեռացվեց խաղադաշտից՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 77-րդ րոպեին: Մայիսի 25-ին Հոֆենհայմը գնեց Կրամարիչի ամբողջ տրանսֆերը[9][65]՝ նրա հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[66][67]:
2016 թվականի օգոստոսի 21-ին Կրամարիչը հետ-տրիկ ձևակերպեց Գերմանիայի գավաթի Էգեստորֆ/Լանգրեդերի դեմ խաղում[68]: Սեպտեմբերի 11-ին՝ Մայնցի դեմ խաղում նա դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումը ավարտվեց 4-4 հաշվով[69]: 2017 թվականի փետրվարի 18-ին Կրամարիչը դուբլ ձևակերպեց Դարմշտադտի դեմ խաղում[70]: Մայիսի 13-ին՝ Վերդեր Բրեմենի դեմ խաղում նա դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 5-3 հաշվով[71]: 2016-17 մրցաշրջանում Հոֆենհայմը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը առաջնությունում, իսկ Կրամարիչը դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն խփած 15 գոլերով և ճանաչվեց Հոֆենհայմի տարվա լավագույն ֆուտբոլիստը: Այս մրցաշրջանում նա համարվում էր թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը՝ Նիկլաս Զյուլեի, Սանդրո Վագների, Սեբաստիան Ռուդիի և Ադամ Սալայի հետ միասին[72]:
2018 թվականի փետրվարի 10-ին Կրամարիչը դուբլ ձևակերպեց Մայնցի դեմ խաղում[73]: Ապրիլի 27-ին նա դարձավ 3 գոլի հեղինակ Հանովերի դեմ խաղում՝ օգնելով Հոֆենհայմին հաղթել 3-1 հաշվով[74][75]:
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրամարիչը ներկայացրել է Խորվաթիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում՝ դրանց կազմում անցկացնելով 53 հանդիպում և դառնալով 22 գոլի հեղինակ: 2010 թվականին նա Խորվաթիայի Մ19 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ օգնելով իր թիմին հասնել մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ Խորվաթիան 2-1 հաշվով պարտվեց Ֆրանսիային[76]:
Իր դեբյուտը Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում Կրամարիչը նշեց 2014 թվականի սեպտեմբերի 4-ին՝ Կիպրոսի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[77]: Իր առաջին գոլը ազգային հավաքականի խփեց սեպտեմբերի 9-ին՝ Մալթայի դեմ խաղում[78][79]: 2016 թվականին Կրամարիչը Խորվաթիայի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությունը[10]՝ 3 անգամ փոխարինման դուրս գալով խաղերի վերջնամասում[80]: 2017 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Ուկրաինայի դեմ խաղում նա դարձավ դուբլի հեղինակ[81]՝ օգնելով Խորվաթիային հաղթել 2-0 հաշվով և ապահովել մասնակցությունը 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փլեյ-օֆֆ փուլին[82]:
2018 թվականի հունիսի 4-ին Կրամարիչը ընդգրկվեց Խորվաթիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[11][83]։ Նա մասնակցեց խմբային փուլի բոլոր 3 խաղերին[84]՝ օգնելով Խորվաթիային գրավել առաջին հորիզոնականը 9 միավորով[85][86]: Հուլիսի 7-ին՝ քառորդ եզրափակչի Ռուսաստանի դեմ խաղում նա դարձավ գոլի հեղինակ[87][88], իսկ Խորվաթիան հաղթեց հետխաղյա 11-մետրանոցների միջոցով[89][90]: Հուլիսի 11-ին Կրամարիչը փոխարինման մտավ Անգլիայի դեմ խաղի լրացուցիչ ժամանակում[91][92], իսկ Խորվաթիան հաղթեց 2-1 հաշվով և դուրս եկավ առաջնության եզրափակիչ[12][93]:
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հուլիսի 13-ի դրությամբ[94]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Դինամո Զագրեբ | 2008–09 | Պրվա Լիգա | 1 | 0 | — | — | 1 | 0 | ||||
2009–10 | 24 | 7 | 5 | 4 | 5 | 0 | 34 | 11 | ||||
2010–11 | 12 | 1 | 3 | 4 | 2 | 0 | 17 | 5 | ||||
2011–12 | 1 | 0 | 2 | 1 | — | 3 | 1 | |||||
2013–14 | 4 | 2 | — | 3 | 1 | 1 | 0 | 8 | 3 | |||
Ընդհանուր | 42 | 10 | 10 | 9 | 10 | 1 | 1 | 0 | 63 | 20 | ||
Լոկոմոտիվա (վարձավճար) | 2011–12 | Պրվա Լիգա | 13 | 5 | — | — | 13 | 5 | ||||
2012–13 | 31 | 15 | 6 | 4 | 37 | 19 | ||||||
Ընդհանուր | 44 | 20 | 6 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 50 | 24 | ||
Ռիեկա | 2013–14 | Պրվա Լիգա | 24 | 16 | 6 | 10 | 4 | 1 | — | 34 | 27 | |
2014–15 | 18 | 21 | — | 12 | 7 | 1 | 0 | 31 | 28 | |||
Ընդհանուր | 42 | 37 | 6 | 10 | 16 | 8 | 1 | 0 | 65 | 55 | ||
Լեսթեր Սիթի | 2014–15 | Պրեմիեր Լիգա | 13 | 2 | 2 | 1 | — | — | 15 | 3 | ||
2015–16 | 2 | 0 | — | 3 | 1 | 5 | 1 | |||||
Ընդհանուր | 15 | 2 | 2 | 1 | 0 | 0 | 3 | 1 | 20 | 4 | ||
Հոֆենհայմ | 2015–16 | Բունդեսլիգա | 15 | 5 | — | — | — | 15 | 5 | |||
2016–17 | 34 | 15 | 2 | 3 | 36 | 18 | ||||||
2017–18 | 34 | 13 | 2 | 0 | 6 | 0 | 42 | 13 | ||||
Ընդհանուր | 83 | 33 | 4 | 3 | 6 | 0 | 0 | 0 | 93 | 36 | ||
Կարիերայի ընդհանուր | 226 | 102 | 28 | 27 | 32 | 9 | 5 | 1 | 291 | 139 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հուլիսի 13-ի դրությամբ[94]
Խորվաթիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2014 | 4 | 2 |
2015 | 5 | 1 |
2016 | 10 | 2 |
2017 | 8 | 3 |
2018 | 10 | 2 |
Ընդհանուր | 37 | 10 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1 | Սեպտեմբերի 9, 2014 | Մաքսիմիր մարզադաշտ, Զագրեբ, Խորվաթիա | ![]() |
Եվրո 2016 Որակավորում | ||
2 | Հոկտեմբերի 13, 2014 | Գրադսկի վրտ, Օսյեկ, Խորվաթիա | ![]() |
|||
3 | Հունիսի 7, 2015 | Անջելկո Հերժավեց մարզադաշտ, Վարաժդին, Խորվաթիա | ![]() |
Ընկերական խաղ | ||
4 | Մայիսի 27, 2016 | Կոպրիվնիցա մարզադաշտ, Կոպրիվնիցա, Խորվաթիա | ![]() |
|||
5 | Նոյեմբերի 15, 2016 | Ուինդզոր Պարկ, Բելֆաստ, Իռլանդիա | ![]() |
|||
6 | Հոկտեմբերի 9, 2017 | Օլիմպիական մարզադաշտ, Կիև, Ուկրաինա | ![]() |
ԱԱ 2018 Որակավորում | ||
7 | ||||||
8 | Նոյեմբերի 9, 2017 | Մաքսիմիր մարզադաշտ, Զագրեբ, Խորվաթիա | ![]() |
|||
9 | Հունիսի 8, 2018 | Գրադսկի վրտ, Օսյեկ, Խորվաթիա | ![]() |
Ընկերական խաղ | ||
10 | Հուլիսի 7, 2018 | Ֆիշտ մարզադաշտ, Սոչի, Ռուսաստան | ![]() |
ԱԱ 2018 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Դինամո Զագրեբ
- Խորվաթիայի առաջնություն. 2009–10, 2010–11
- Խորվաթիայի գավաթ. 2010–11
- Խորվաթիայի սուպերգավաթ. 2013
Ռիեկա
- Խորվաթիայի գավաթ. 2013–14
- Խորվաթիայի սուպերգավաթ. 2014
Լեսթեր Սիթի
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խորվաթիայի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2014[95]
- Խորվաթիայի առաջնության խորհրդանշական հավաքական. 2013, 2014
- Իվիցա Կուրտինիի մրցանակ. 2014[96]
- Խորվաթիայի առաջնության լավագույն ռմբարկու. 2014–15
- Հոֆենհայմի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2016–17
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 https://fbref.com/en/players/603cb947/(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967.
- ↑ «Croatia - A. Kramarić - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ 5,0 5,1 «Kramarić je za Dinamo već zabio 450 golova!»։ jutarnji.hr (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ 6,0 6,1 «Tužna sudbina Andreja Kramarića: Za Dinamo živi, a Mamići ga tjeraju jer se požalio na malu minutažu» (խորվաթերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ 7,0 7,1 «Leicester City Agree Deal For Andrej Kramaric» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ 8,0 8,1 «Kramaric joins Hoffenheim from Leicester»։ ESPN.com։ Վերցված է 2018-07-13
- ↑ 9,0 9,1 «Leicester: Record signing Andrej Kramaric joins Hoffenheim on permanent deal»։ BBC Sport (en-GB)։ 2016-05-25։ Վերցված է 2018-07-13
- ↑ 10,0 10,1 Sport Telegraph (2016-05-17)։ «Croatia Euro 2016 Squad»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-07-13
- ↑ 11,0 11,1 «Croatia World Cup 2018 Squad (Confirmed)»։ TOTAL SPORTEK (en-US)։ 2018-06-12։ Վերցված է 2018-06-28
- ↑ 12,0 12,1 Murray Scott (2018-07-12)։ «World Cup 2018 semi-final: Croatia 2-1 England (aet) – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Andrej Kramaric: Croatia’s antidote to adversity at the 2018 World Cup | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «GNK Dinamo Zagreb - NK Zagreb, May 24, 2009 - 1.HNL - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «FC Pyunik Erewan - GNK Dinamo Zagreb, Jul 14, 2009 - UEFA Champions League Qualification - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ ««ՓՅՈՒՆԻԿ»-«ԴԻՆԱՄՈ»` 0:0»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «GNK Dinamo Zagreb - NK Medjimurje Cakovec, Aug 1, 2009 - 1.HNL - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «NK Medjimurje Cakovec - GNK Dinamo Zagreb, Dec 6, 2009 - 1.HNL - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Tužno Dinamovo slavlje»։ Sportnet (խորվաթերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Dinamu u Varaždinu dvostruka kruna»։ Sportnet (խորվաթերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Kramarić poslan na posudbu»։ Sportnet (խորվաթերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «NK Lokomotiva Zagreb - NK Zadar, Feb 24, 2012 - 1.HNL - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Hajduk Split vs. Lokomotiva Zagreb - 8 May 2013 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Lokomotiva Zagreb vs. Hajduk Split - 22 May 2013 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Hajduk je osvajač Kupa! Splićani odigrali neodlučeno s Lokomotivom i s ukupnih 5:4 osvojili trofej»։ Sportnet (խորվաթերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Dinamo Zagreb vs. Hajduk Split - 6 July 2013 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Foto/video: Dinamo tek nakon lutrije penala porazio Hajduk i osvojio Superkup»։ Sportnet (խորվաթերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «GNK Dinamo Zagreb - NK Zadar, Jul 19, 2013 - 1.HNL - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «'AKO NE RAČUNATE NA MENE, ONDA ME PUSTITE IZ DINAMA' Kramarić odbrusio Zoranu Mamiću»։ jutarnji.hr (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «ZORAN MAMIĆ PORUČIOKRAMARIĆU DA POTRAŽI NOVI KLUB 'Naštetio je Dinamu uoči utakmice u Beču'»։ jutarnji.hr (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ Holiga Aleksandar (2018-06-05)։ «Andrej Kramaric: Croatia hero who risked his career for his principles»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Slaven Belupo Koprivnica - HNK Rijeka, Sep 15, 2013 - 1.HNL - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «HNK Rijeka - BSK Zmaj Blato, Oct 9, 2013 - Hrvatski nogometni kup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «HNK Rijeka - Olympique Lyon, Nov 7, 2013 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Kako je Dinamovo dijete Kramarić proslavilo Rijeku» (խորվաթերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «HNK Rijeka - NK Istra 1961, Dec 8, 2013 - 1.HNL - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Andrej Kramarić zabio tri gola i promašio penal za novi remi» (խորվաթերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «HNK Rijeka - RNK Split, Mar 1, 2014 - 1.HNL - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Video: Dinamo pao bez ispaljenog metka, Rijeka osvojila Kup»։ Sportnet (խորվաթերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «GNK Dinamo Zagreb - HNK Rijeka, May 7, 2014 - Hrvatski nogometni kup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «HNK Rijeka - GNK Dinamo Zagreb, May 13, 2014 - Hrvatski nogometni kup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Dinamo Zagreb vs. Rijeka - 11 July 2014 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Rijeka je osvojila Superkup nakon potpune dominacije protiv Dinama!» (խորվաթերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «NK Zagreb - HNK Rijeka, Jul 20, 2014 - 1.HNL - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «HNK Rijeka - HNK Hajduk Split, Jul 27, 2014 - 1.HNL - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «RNK Split - HNK Rijeka, Aug 10, 2014 - 1.HNL - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «HNK Rijeka - Slaven Belupo Koprivnica, Aug 16, 2014 - 1.HNL - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «HNK Rijeka - Feyenoord Rotterdam, Oct 23, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «HNK Rijeka - NK Lokomotiva Zagreb, Nov 9, 2014 - 1.HNL - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Rijeka 'šesticom' razbila Lokose! Čudesni Andrej Kramarić zabio pet pogodaka!» (խորվաթերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Kramarić napravio nešto što u Prvoj HNL nismo vidjeli 14 godina!» (խորվաթերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Leicester confirm deal to sign Kramaric»։ ESPN.com։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Andrej Kramaric: Leicester sign striker for club record £9m»։ BBC Sport (en-GB)։ 2015։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Andrej Kramaric: Leicester sign striker for club record £9m»։ BBC Sport (en-GB)։ 2015։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Leicester City - Stoke City, Jan 17, 2015 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Leicester City 0-1 Stoke City»։ BBC Sport (en-GB)։ 2015։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Arsenal FC - Leicester City, Feb 10, 2015 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Arsenal 2-1 Leicester City»։ BBC Sport (en-GB)։ 2015-02-10։ Վերցված է 2018-07-13
- ↑ 59,0 59,1 «Leicester City win Premier League title after Tottenham draw at Chelsea»։ BBC Sport (en-GB)։ 2016-05-02։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Leicester City win Premier League: How they did it differently»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Which Leicester players get a Premier League winners' medal?»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ Editorial Reuters։ «Hoffenheim sign striker Kramaric on loan from Leicester»։ U.K. (en-GB)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «TSG 1899 Hoffenheim - Bayer 04 Leverkusen, Jan 23, 2016 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «SV Werder Bremen - TSG 1899 Hoffenheim, Feb 13, 2016 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Hoffenheim complete signing of Andrej Kramaric from Leciester»։ Squawka Football News (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Leicester City flop Andrej Kramaric signs for Hoffenheim»։ Mail Online։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Kramaric joins Hoffenheim from Leicester»։ ESPN.com։ Վերցված է 2018-07-13
- ↑ «1.FC Germania Egestorf/Langreder - TSG 1899 Hoffenheim, Aug 21, 2016 - DFB-Pokal - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «1.FSV Mainz 05 - TSG 1899 Hoffenheim, Sep 11, 2016 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «TSG 1899 Hoffenheim - SV Darmstadt 98, Feb 18, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «SV Werder Bremen - TSG 1899 Hoffenheim, May 13, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «What is behind Julian Nagelsmann's Hoffenheim success? We profile the 29-year-old manager of the year»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «TSG 1899 Hoffenheim - 1.FSV Mainz 05, Feb 10, 2018 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «TSG 1899 Hoffenheim - Hannover 96, Apr 27, 2018 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Kramaric hat-trick puts Hoffenheim in Champions League spot»։ ProSoccerTalk (en-US)։ 2018-04-27։ Վերցված է 2018-07-13
- ↑ «France U19 - Croatia U19, Jul 27, 2010 - European U19 Championship 2010 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Croatia - Cyprus, Sep 4, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Croatia - Malta, Sep 9, 2014 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ uefa.com (2014-09-09)։ «UEFA EURO 2016 - History - Croatia-Malta – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ uefa.com։ «UEFA EURO 2016 - History - Croatia – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Ukraine - Croatia, Oct 9, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ UEFA.com։ «European Qualifiers - Ukraine-Croatia»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Izbornik Dalić potvrdio konačan popis putnika za SP - Hrvatski nogometni savez»։ hns-cff.hr (խորվաթերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - Andrej KRAMARIC - Andrej Kramaric - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-07-13
- ↑ NDTVSports.com։ «World Cup 2018: Croatia Beat Iceland To Secure First Place In Group D – NDTV Sports»։ NDTVSports.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Iceland - Croatia - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Russia - Croatia, Jul 7, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Russia - Croatia - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «World Cup 2018: Croatia beat hosts Russia 4-3 on penalties to reach semi-final»։ BBC Sport (en-GB)։ 2018-07-07։ Վերցված է 2018-07-13
- ↑ Editorial Reuters։ «Russia's World Cup dream ends with Croatia shootout defeat»։ U.S. (en-US)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Croatia - England, Jul 11, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-13
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Croatia - England - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Croatia vs England LIVE SCORE: Latest updates from World Cup semi-final at the Luzhniki Stadium»։ The Sun (en-GB)։ 2018-07-11։ Վերցված է 2018-07-13
- ↑ 94,0 94,1 «Andrej Kramarić»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Kramarić nogometaš godine MAXtv Prve lige!»։ tportal.hr։ Վերցված է 2018-07-13
- ↑ «Andrej Kramarić najbolji po izboru kapetana - Hrvatski nogometni savez»։ hns-cff.hr (խորվաթերեն)։ Վերցված է 2018-07-13
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Անդրեյ Կրամարիչ Վիքիպահեստում |
---|
- Կրամարիչի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Կրամարիչի պաշտոնական Տվիտերի էջը
- Կրամարիչի պաշտոնական Ինստագրամի էջը
- Կրամարիչը transfermarkt-ում
- Կրամարիչը soccerbase.com-ում
- Կրամարիչը WhoScored.com կայքում
- Կրամարիչը Հոֆենհայմի պաշտոնական կայքում
- Կրամարիչը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Կրամարիչը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Կրամարիչը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|
|
- Հունիսի 19 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Զագրեբ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Խորվաթ ֆուտբոլիստներ
- Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Դինամո Զագրեբի ֆուտբոլիստներ
- Լոկոմոտիվայի ֆուտբոլիստներ
- Ռիեկայի ֆուտբոլիստներ
- Լեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ
- Հոֆենհայմի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- ՈւԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ