* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 12 ապրիլ 2017:
‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 13 նոյեմբեր 2016
Ֆելիքս Պասլակ (գերմ.՝ Felix Passlack, 1998, մայիսի 29, Բոտրոպ), գերմանացի ֆուտբոլիստ է։ Հանդես է գալիս Բորուսիայում և Գերմանիայի երիտասարդական հավաքականում՝ որպես պաշտպան։ Տրանսֆերային արժեքը 3,000,000€՝ 2017 թվականի հունիսի 19-ի դրությամբ։
Ֆելիքսը կարիերան սկսել է հարազատ քաղաքի «Ֆորտունա» ակումբում: 2010 թվականին միացել է օբերհաուզենյան «Ռոտ-Վայսին»: 2012 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվել է Դորտմունդի«Բորուսիա»: 2016 թվականին նա հանդիսանում էր «Բորուսիայի» առաջին կազմի ֆուտբոլիստ: Ակումբում նորամուտը նշել է 2016 թվականի մարտի 2-ին՝ Բունդեսլիգայի շրջանակներում անցկացվող «Դարմշտադտի» դեմ խաղում[1]:
Ֆելիքսը ներկայացնում է Գերմանիայի երիտասարդական հավաքականը: 2015 թվականին հավաքականի հետ մասնակցել է Մ17 հավաքականների միջև կայացող Եվրոպայի առաջնությանը: Ստացել է Ֆրանց Վալտերի անվան մրցանակ: