Մանուել Ականջի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանուել Ականջի
Manuel Akanji
Ականջին Շվեյցարիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Manuel Obafemi Akanji
Քաղաքացիությունը Շվեյցարիա Շվեյցարիա
Նիգերիա Նիգերիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 19, 1995(1995-07-19)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Neftenbach, Winterthur District, Ցյուրիխ, Շվեյցարիա[2]
Հասակ 187 սմ
Քաշ 91 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
Համար 16
Պատանեկան կարիերա
2004-2007 Շվեյցարիա Վիզենդանգեն
2007-2014 Շվեյցարիա Վինտերտուր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2015 Շվեյցարիա Վինտերտուր 35 (1)
2015-2018 Շվեյցարիա Բազել 42 (5)
2018-ներկա Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 47 (1)
Ազգային հավաքական
2014 Շվեյցարիա Շվեյցարիա Մ20 2 (0)
2014-2015 Շվեյցարիա Շվեյցարիա Մ21 6 (0)
2017-ներկա Շվեյցարիա Շվեյցարիա 22 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 19-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 19-ի, 2019

Մանուել Ականջի (գերմ.՝ Manuel Akanji, հուլիսի 19, 1995(1995-07-19)[1], Neftenbach, Winterthur District, Ցյուրիխ, Շվեյցարիա[2]), շվեյցարացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բորուսիա Դորտմունդի և Շվեյցարիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինտերտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ականջին Վինտերտուրի ակադեմիայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի ապրիլի 26-ին՝ Շվեյցարիայի երկրորդ դիվիզիոնի Լուգանոյի դեմ խաղում[5]։ Իր հաջորդ հանդիպումը անցկացրեց մայիսի 3-ին՝ Լոկարնոյի դեմ խաղում, սակայն այս հանդիպման 29-րդ րոպեին ստացավ իր երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2014 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Կյասոյի դեմ խաղում[7]։ Վինտերտուրի առաջին թիմի կազմում Ականջին անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Բազել[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ապրիլի 15-ին Ականջին 3 տարվա պայմանագիր կնքեց Բազելի հետ[8]։ Իր դեբյուտը նշեց 2015 թվականի օգոստոսի 15-ին՝ Շվեյցարիայի գավաթի Մերենի դեմ խաղում[9]։ Իր առաջին հանդիպումը Շվեյցարիայի առաջնությունում անցկացրեց սեպտեմբերի 26-ին՝ Լուգանոյի դեմ խաղում[10]։ Իր դեբյուտը եվրոպական առաջնություններում նշեց նոյեմբերի 5-ին՝ Եվրոպայի Լիգայի Բելենենսիշի դեմ խաղում[11]։ Իր առաջին մրցաշրջանում նա Բազելի կազմում հաղթեց Շվեյցարիայի առաջնությունը[12]։

Իր առաջին գոլը Բազելի կազմում Ականջին խփեց 2017 թվականի փետրվարի 19-ին՝ Լոզանայի դեմ խաղում[13]։ Ապրիլի 1-ին՝ Սանկտ Գալենի դեմ խաղում նա դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[14]։ 2016-17 մրցաշրջանում Բազելը Ականջիի հետ իր պատմության մեջ 6-րդ անգամ նվաճեց դուբլ[15]՝ հաղթելով Շվեյցարիայի առաջնությունը[16] և Շվեյցարիայի գավաթը[17]՝ ճանաչվելով առաջնության լավագույն նորեկ[18]։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում շվեյցարացին անցկացրեց 2017 թվականի սեպտեմբերի 12-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[19]։ Բազելի կազմում Ականջին անցկացրեց 58 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Բորուսիա Դորտմունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունվարի 15-ին Ականջին Բորուսիա Դորտմունդի հետ կնքեց 4․5 տարվա պայմանագիր[20][21][22]։ Ակումբը նրա համար վճարեց 22 միլիոն եվրո[23][24][25]։ Իր դեբյուտը Բունդեսլիգայում նշեց փետրվարի 2-ին՝ փոխարինելով Անդրե Շյուրլեին Քյոլնի դեմ խաղում[26]։ Առաջին հանդիպումը Բորուսիայի մեկնարկային կազմում անցկացրեց փետրվարի 10-ին՝ Համբուրգի դեմ խաղում[27]։ Իր առաջին գոլը Ականջին խփեց սեպտեմբեր 26-ին՝ Նյուրնբերգի դեմ խաղում[28]։ Ավագի թևկապով շվեյցարացին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2019 թվականի մարտի 30-ին՝ Վոլֆսբուրգի դեմ խաղում[29]։ 2018-19 մրցաշրջանում Ականջին անցկացրեց 31 հանդիպում[30]՝ դառնալով 1 գոլի հեղինակ և օգնելով Բորուսիային զբաղեցնել 2-րդ հորիզոնականը Բունդեսլիգայում[31][32]։

2019 թվականի օգոստոսի 3-ին Ականջին թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Գերմանիայի սուպերգավաթի Բավարիա Մյունխենի դեմ խաղում[33]՝ օգնելով Բորուսիային հաղթել 2-0 հաշվով[34][35]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ականջին ներկայացրել է Շվեյցարիան մինչև 20 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Շվեյցարիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2017 թվականի հունիսի 9-ին՝ Ֆարերյան կղզիների դեմ խաղում[36][37]։ 2018 թվականի մայիսին Ականջին ընդգրկվեց Շվեյցարիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[38][39]։ Առաջնությունում նա մասնակցեց իր թիմի բոլոր 4 հանդիպումներին[40], իսկ Շվեյցարիան հասավ մրցաշարի 1/8 եզրափակիչ[41][42], որտեղ 1-0 հաշվով պարտվեց Շվեդիային[43][44]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ[45]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վինտերտուր 2013–14 Չելենջ Լիգա 2 0 0 0 2 0
2014–15 33 1 2 0 35 1
Ընդհանուր 35 1 2 0 0 0 0 0 37 1
Բազել 2015–16 Սուպերլիգա 8 0 3 0 1 0 12 0
2016–17 15 4 3 1 0 0 18 5
2017–18 19 1 3 1 6 0 28 2
Ընդհանուր 42 5 9 2 7 0 0 0 58 7
Բորուսիա Դորտմունդ 2017–18 Բունդեսլիգա 11 0 0 0 0 0 11 0
2018–19 25 1 1 0 5 0 31 1
2019–20 11 0 2 0 4 0 1 0 18 0
Ընդհանուր 47 1 3 0 9 0 1 0 60 1
Կարիերայի ընդհանուր 124 7 14 2 16 0 1 0 155 9

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ[45]

Շվեյցարիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 4 0
2018 9 0
2019 9 0
Ընդհանուր 22 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազել

Բորուսիա Դորտմունդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 https://www.munzinger.de/search/go/document.jsp?id=01000009798
  3. «Switzerland - M. Akanji - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-26 
  4. «Manuel Akanji: 10 things on Borussia Dortmund's new Swiss international defender | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-06-26 
  5. «FC Winterthur - FC Lugano, Apr 26, 2014 - Brack.ch Challenge League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-26 
  6. «FC Locarno - FC Winterthur, May 3, 2014 - Brack.ch Challenge League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-26 
  7. «FC Chiasso - FC Winterthur, Oct 5, 2014 - Brack.ch Challenge League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-26 
  8. «Ein neuer Verteidiger für den FCB: Manuel Akanji vom FC Winterthur unterzeichnet einen Dreijahresvertrag mit Option auf Verlängerung»։ TagesWoche (de-DE)։ 2015-04-15։ Վերցված է 2018-06-26 
  9. «Meyrin FC - FC Basel 1893, Aug 15, 2015 - Swiss Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-26 
  10. «FC Basel 1893 - FC Lugano, Sep 26, 2015 - Raiffeisen Super League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-26 
  11. «CF Belenenses - FC Basel 1893, Nov 5, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-26 
  12. 12,0 12,1 «ES IST VOLLBRACHT!!! DER FCB IST ZUM 19. MAL MEISTER»։ www.fcb.ch։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-31-ին 
  13. «FC Basel 1893 - FC Lausanne-Sport, Feb 19, 2017 - Raiffeisen Super League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-26 
  14. «FC St. Gallen 1879 - FC Basel 1893, Apr 1, 2017 - Raiffeisen Super League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-26 
  15. «DER SAISONABSCHLUSS IM ZEITRAFFER»։ www.fcb.ch։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-30-ին 
  16. 16,0 16,1 «Basel win eighth straight Swiss league title»։ ESPN.com։ Վերցված է 2018-06-26 
  17. 17,0 17,1 «Swiss football: FC Basel wins 3-0 over Sion in Geneva; police extra vigilant after game»։ All About Geneva (en-US)։ 2017-05-25։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-31-ին։ Վերցված է 2018-06-26 
  18. (www.dw.com) Deutsche Welle։ «Manuel Akanji: Who is Borussia Dortmund's new big money signing? | DW | 16.01.2018»։ DW.COM (անգլերեն)։ Վերցված է 2018-06-26 
  19. «Manchester United - FC Basel 1893, Sep 12, 2017 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-26 
  20. KGaA Borussia Dortmund GmbH & Co։ «BVB sign Switzerland international Manuel Akanji»։ www.bvb.de (en-GB)։ Վերցված է 2019-11-19 
  21. «Dortmund signs coveted Basel defender Akanji»։ SI.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-26 
  22. «Borussia Dortmund sign Manuel Akanji from Basel»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-11-19 (չաշխատող հղում)
  23. «Borussia Dortmund sign Manuel Akanji from Basel»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-06-26 
  24. «Manchester United transfer news: Manuel Akanji joins Borussia Dortmund in reported €22 million deal from Basel | Goal.com» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-06-ին։ Վերցված է 2018-06-26 
  25. «Akanji joins BVB on contract until 2022»։ ESPN.com։ Վերցված է 2018-06-26 
  26. «1. FC Köln - Borussia Dortmund, Feb 2, 2018 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-26 
  27. «Borussia Dortmund - Hamburger SV, Feb 10, 2018 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-26 
  28. «Borussia Dortmund - 1.FC Nuremberg, Sep 26, 2018 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-19 
  29. «Borussia Dortmund - VfL Wolfsburg, Mar 30, 2019 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-19 
  30. «Manuel Akanji | Football Stats | Borussia Dortmund | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-11-19 
  31. «Bayern pipped Dortmund: the story of Bundesliga 2018-19»։ AS.com (անգլերեն)։ 2019-05-18։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-14-ին։ Վերցված է 2019-11-19 
  32. «Bundesliga 2018-19»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2019-11-19 
  33. «Borussia Dortmund - Bayern Munich, Aug 3, 2019 - DFL-Supercup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-03 
  34. 34,0 34,1 «Jadon Sancho inspires Borussia Dortmund to Supercup win over Bayern Munich»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-11-03 
  35. «German Supercup: Borussia Dortmund 2-0 Bayern Munich» (en-GB)։ 2019-08-03։ Վերցված է 2019-11-03 
  36. «Faroe Islands - Switzerland, Jun 9, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-26 
  37. «Schweizerischer Fussballverband - Statistik und Resultate»։ www.football.ch (գերմաներեն)։ Վերցված է 2018-06-26 
  38. «Revealed: Every World Cup 2018 squad - Final 23-man lists | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-26 
  39. «Switzerland at the 2018 World Cup: Scores, schedule, complete squad, TV and live stream, players to watch»։ CBSSports.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-26 
  40. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - Manuel AKANJI - Manuel Akanji - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-23-ին։ Վերցված է 2019-11-19 
  41. Stadium David Hytner at the St Petersburg (2018-07-03)։ «Emil Forsberg ousts Switzerland and sends Sweden into World Cup last eight»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-11-19 
  42. 161385360554578 (2018-07-03)։ «Forsberg's strike sends Sweden into first quarter-final since 1994»։ The Sun (en-gb)։ Վերցված է 2019-11-19 
  43. «Sweden - Switzerland, Jul 3, 2018 - World Cup 2018 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-11-19 
  44. FIFA.com։ «Swedes squeeze into the last eight»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-03-ին։ Վերցված է 2019-11-19 
  45. 45,0 45,1 «Manuel Akanji»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-06-26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]