Մահմուդ Դահուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Մահմուդ Դահուդ
գերմ.` Mahmoud Dahoud
Rusu21vsGeru21 (15).jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Syria.svg Սիրիա և Flag of Germany.svg Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 1, 1996(1996-01-01)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Amoudah, Ամուդայի շրջան, Ալ-Կամիշլիի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա
Հասակ 177 սմ
Քաշ 67 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
Համար 19
Պատանեկան կարիերա
2010-2014 Գերմանիա Բորուսիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014-2017 Գերմանիա Բորուսիա 33 (5)
2017-ներկա Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 2 (0)
Ազգային հավաքական
2016-ներկա Գերմանիա Գերմանիա Մ21 9 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 4, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 24, 2017

Մահմուդ Դահուդ (գերմ.` Mahmoud Dahoud, հունվարի 1, 1996(1996-01-01)[1], Amoudah, Ամուդայի շրջան, Ալ-Կամիշլիի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա), գերմանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան: Հանդես է գալիս գերմանական «Բորուսիա Դորտմունդի» և Գերմանիայի երիտասարդական հավաքականի կազմում:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բորուսիա Մյոնխենգլադբախ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսի 28-ին 18-ամյա Դահուդը իր դեբյուտն է նշել գերմանական ակումբի կազմում` Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Սարաևո»-ի դեմ կայացած խաղում: Հանդիպումն ավարտվել է 7-0 հաշվով` գերմանական ակումբի հաղթանակով[2]:

2015 թվականի սեպտեմբերի 23-ին Մահմուդ Դահուդը իր առաջին գոլն է խփել Բունդեսլիգայի շրջանակներում` «Աուգսբուրգ»-ի դեմ խաղում: Մի քանի հրաշալի հանդիպումներ անցկացնելուց հետո Դահուդի տրանսֆերային արժեքը 600000 եվրոյից հասավ 2.5 միլիոն եվրոյի, իսկ 2016 թվականի ամռանը 15 միլիոն եվրոյի[3]:

2016 թվականին ֆուտբոլիստով սկսեցին հետաքրքրվել անգլիական «Չելսին», «Լիվերպուլնը», ֆրանսիական «ՊՍԺ»-ն և իտալական «Յուվենտուսը»[4]:

«Բորուսիա Դորտմունդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մարտի 30-ին պաշտոնապես հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքելու «Բորուսիա Դորտմունդ»-ի հետ: Դահուդը թիմի հետ կնքելու էր 5 տարվա պայմանագիր:

2017 թվականի հուլիսի 12-ին գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ը պաշտոնապես հայտնեց Դահուդին գնելու մասին[5]: Ֆուտբոլիստի տրանսֆերը կազմել է 12 միլիոն եվրո, իսկ նա թիմում ստացել է 19 համարի մարզաշապիկը:

Մահմուդ Դահուդը իր դեբյուտը նշել է օգոստոսի 6-ին` «Բավարիայի» դեմ խաղում[6]:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Լիգա Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Բորուսիա Մյոնխենգլադբախ 2014/15 Բունդեսլիգա 1 0 0 0 2 0 0 0 3 0
2015/16 32 5 3 0 6 0 0 0 41 5
2016/17 28 2 4 0 9 1 0 0 41 3
Արդյունք 61 7 7 0 17 1 0 0 85 8
Բորուսիա Դորտմունդ 2017/18 Բունդեսլիգա 0 0 1 0 0 0 1 0 2 0
Կարիերայի արդյունք 61 7 8 0 17 1 1 0 87 8

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի չեմպիոն (Մ21) - 2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]