Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիս Զաքարիա (ֆր. ՝ Denis Zakaria , նոյեմբերի 20 , 1996 (1996-11-20 ) [ 1] , Ժնև , Շվեյցարիա ), շվեյցարացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բորուսիա Մյոնխենգլադբախի և Շվեյցարիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[ 2] ։
Զաքարիան Սերվետի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի նոյեմբերի 10-ին՝ փոխարինման մտնելով Լոզանա Սպորտի դեմ խաղում[ 3] ։ Առաջին գոլը Շվեյցարիայի երկրորդ դիվիզիոնում խփեց 2015 թվականի մայիսի 18-ին՝ Վոլենի դեմ խաղում[ 4] ։ Մայիսի 22-ին նա գոլ խփեց Շաֆհաուզենի դեմ խաղում, սակայն Սերվետը պարտվեց 1-2 հաշվով[ 5] ։ Ակումբի կազմում Զաքարիան անցկացրեց 6 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
2015 թվականի հունիսին Զաքարիան 4 տարվա պայմանագիր կնքեց Յանգ Բոյզի հետ[ 6] [ 7] ։ Իր դեբյուտը Շվեյցարիայի առաջնությունում նշեց հուլիսի 18-ին՝ փոխարինման մտնելով Ցյուրիխի դեմ խաղում[ 8] ։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հուլիսի 28-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլի Մոնակոյի դեմ խաղում[ 9] ։ Օգոստոսի 23-ին Զաքարիան հեռացվեց խաղադաշտից Սյոնի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 81-րդ րոպեին[ 10] ։ Իր առաջին գոլը Յանգ Բոյզի կազմում խփեց նոյեմբերի 28-ին՝ Սանկտ Գալենի դեմ խաղում[ 11] ։ 2016 թվականի հոկտեմբերի 23-ին շվեյցարացին գոլ խփեց Գրասխոպերի դեմ խաղում[ 12] ։ Յանգ Բոյզի կազմում Զաքարիան անցկացրեց 67 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
2017 թվականի հունիսի 9-ին Զաքարիան 5 տարվա պայմանագիր կնքեց Բորուսիա Մյոնխենգլադբախի հետ[ 13] [ 14] [ 15] [ 16] ։ Ակումբը նրա համար վճարեց 10 միլիոն եվրո[ 17] [ 18] [ 19] ։ Իր դեբյուտը Բորուսիայի կազմում նշեց օգոստոսի 11-ին՝ Գերմանիայի գավաթի Ռոտ-Վայս Էսենի դեմ խաղում[ 20] ։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Քյոլնի դեմ խաղում[ 21] ։ Իր առաջին գոլը Զաքարիան խփեց օգոստոսի 26-ին՝ Աուգսբուրգի դեմ խաղում[ 22] ։ 2018 թվականի մարտի 2-ին շվեյցարացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վերդեր Բրեմենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[ 23] ։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[ 24] [ 25] ։
2018 թվականի նոյեմբերի 25-ին Զաքարիան գոլի հեղինակ դարձավ Հանովերի դեմ խաղում՝ օգնելով Բորուսիային հաղթել 4-1 հաշվով[ 26] ։
Զաքարիան ներկայացրել է Շվեյցարիան մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում[ 27] ։ Շվեյցարիայի ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2016 թվականի մայիսի 28-ին՝ փոխարինելով Բլերիմ Ջեմայլիին Բելգիայի դեմ ընկերական խաղում[ 28] ։ 2016 թվականին նա ազգային հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը [ 29] [ 30] , սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում[ 31] , իսկ Շվեյցարիան դուրս մնաց 1/8 եզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Լեհաստանին [ 32] [ 33] ։
2018 թվականի մայիսին Զաքարիան ընդգրկվեց Շվեյցարիայի ՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[ 34] [ 35] ։ Առաջնությունում նա անցկացրեց 2 հանդիպում[ 36] և գոլային փոխանցման հեղինակ դարձավ խմբային փուլի Կոստա Ռիկայի դեմ խաղում[ 37] [ 38] ։ Շվեյցարիան դուրս մնաց 1/8 եզրափակչից՝ 1-0 հաշվով պարտվելով Շվեդիային [ 39] [ 40] ։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում Զաքարիան խփեց սեպտեմբերի 8-ին՝ Իսլանդիայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[ 41] [ 42] ։
2019 թվականի հունվարի 6-ի դրությամբ [ 43]
Ակումբ
Մրցաշրջան
Առաջնություն
Գավաթ
Եվրոպա
Այլ
Ընդհանուր
Դիվիզիոն
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Սերվետ
2014–15
Չելենջ Լիգա
6
2
0
0
—
6
2
Յանգ Բոյզ
2015–16
Սուպեր Լիգա
27
1
3
0
3
0
—
33
1
2016–17
23
1
4
0
7
0
34
1
Ընդհանուր
50
2
7
0
10
0
0
0
67
2
Բորուսիա Մյոնխենգլադբախ
2017–18
Բունդեսլիգա
30
2
3
0
—
33
2
2018–19
15
1
1
0
16
1
Ընդհանուր
45
3
4
0
0
0
0
0
49
3
Կարիերայի ընդհանուր
101
7
11
0
10
0
0
0
122
7
2019 թվականի հունվարի 6-ի դրությամբ[ 43]
Շվեյցարիա
Տարի
Խաղեր
Գոլեր
2016
3
0
2017
6
0
2018
9
1
Ընդհանուր
18
1
↑ 1,0 1,1 Transfermarkt.com (բազմ․) — 2000.
↑ «Switzerland - D. Zakaria - Profile with news, career statistics and history - Soccerway» . int.soccerway.com . Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ «FC Lausanne-Sport - Servette FC, Nov 10, 2014 - Challenge League - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ «FC Wohlen - Servette FC, May 18, 2015 - Challenge League - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ «Servette FC - FC Schaffhausen, May 22, 2015 - Challenge League - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ «BZ Berner Zeitung - U19-Nationalspieler Zakaria zu den Young Boys» (գերմաներեն). ISSN 1424-1021 . Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ «YB holt Denis Zakaria» . Der Bund (գերմաներեն). 2015 թ․ հունիսի 26. ISSN 0774-6156 . Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ «FC Zürich - BSC Young Boys, Jul 18, 2015 - Super League - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ «BSC Young Boys - AS Monaco, Jul 28, 2015 - UEFA Champions League Qualifying - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ «FC Sion - BSC Young Boys, Aug 23, 2015 - Super League - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ «BSC Young Boys - FC St. Gallen 1879, Nov 28, 2015 - Super League - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ «BSC Young Boys - Grasshopper Club Zurich, Oct 23, 2016 - Super League - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ «Borussia set to sign Denis Zakaria - Borussia Mönchengladbach» . www.borussia.de . Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .(չաշխատող հղում)
↑ «Gladbach sign Switzerland international Zakaria» . bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .(չաշխատող հղում)
↑ «Borussia Monchengladbach complete signing Denis Zakaria from Young Boys on a five-year deal» . Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ Pioneer, The. «Monchengladbach sign Swiss midfielder Zakaria» . The Pioneer (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ «Zakaria joins Gladbach from Young Boys» . ESPN.com . 2017 թ․ հունիսի 9. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ « 'Gladbach signs Denis Zakaria from Young Boys Bern» . USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ «Borussia Moenchengladbach agree deal to sign Denis Zakaria from Young Boys Bern» . The Indian Express (Indian English). 2017 թ․ հունիսի 9. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ «Rot-Weiss Essen - Borussia Mönchengladbach, Aug 11, 2017 - DFB-Pokal - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ «Borussia Mönchengladbach - 1. FC Köln, Aug 20, 2017 - Bundesliga - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ «FC Augsburg - Borussia Mönchengladbach, Aug 26, 2017 - Bundesliga - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ «Borussia Mönchengladbach - SV Werder Bremen, Mar 2, 2018 - Bundesliga - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ «Denis Zakaria | Football Stats | Borussia Moenchengladbach | Season 2017/2018 | Soccer Base» . www.soccerbase.com . Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ «Scouting World Cup Stars: Denis Zakaria» . Breaking The Lines (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ «Borussia Mönchengladbach - Hannover 96, Nov 25, 2018 - Bundesliga - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ «Denis Zakaria: Borussia Mönchengladbach's midfield monster» . bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .(չաշխատող հղում)
↑ «Switzerland - Belgium, May 28, 2016 - International Friendlies - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ «Three teenagers in final Switzerland squad» . ESPN.com (անգլերեն). 2016 թ․ մայիսի 30. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ «Euro 2016: Senderos cut from Switzerland squad | Goal.com» . www.goal.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ uefa.com. «UEFA EURO 2016 - History - Switzerland» . UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ «Switzerland - Poland, Jun 25, 2016 - EURO 2016 - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ «Poland hold nerve after Switzerland's Granit Xhaka blazes penalty wide» . The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077 . Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ «Revealed: Every World Cup 2018 squad - Final 23-man lists | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին .
↑ «Switzerland at the 2018 World Cup: Scores, schedule, complete squad, TV and live stream, players to watch» . CBSSports.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին .
↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Denis ZAKARIA - Denis Zakaria» . www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ «Switzerland - Costa Rica, Jun 27, 2018 - World Cup 2018 - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ Smyth, Rob (2018 թ․ հունիսի 27). «Switzerland 2-2 Costa Rica: World Cup 2018 – as it happened» . The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077 . Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ «Sweden - Switzerland, Jul 3, 2018 - World Cup 2018 - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ «Emil Forsberg ousts Switzerland and sends Sweden into World Cup last eight» . The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077 . Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ «Switzerland - Iceland, Sep 8, 2018 - UEFA Nations League A - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ UEFA.com. «UEFA Nations League - Switzerland-Iceland» . UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
↑ 43,0 43,1 «Denis Zakaria» . worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին .
Ֆոտո, վիդեո և աուդիո Թեմատիկ կայքեր Բառարաններ և հանրագիտարաններ
Շվեյցարիայի հավաքականի կազմեր