Ադմիր Մեհմեդի
Ադմիր Մեհմեդի իտալերեն՝ Admir Mehmedi | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 16, 1991 (32 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Գոստիվար, Հարավսլավիա | ||||||||||||||||||||
Հասակ | 183 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 76 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||
Համար | 14 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ադմիր Մեհմեդի (գերմ.՝ և ալբ․՝ Admir Mehmedi, մարտի 16, 1991[1], Գոստիվար, Հյուսիսային Մակեդոնիա), շվեյցարացի և մակեդոնացի ֆուտբոլիստ, գերմանական «Բայեր 04» ակումբի և Շվեյցարիայի հավաքականի հարձակվող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադմիրը ծնվել է ալբանացիների մուսուլմանական ընտանիքում։ Նրա ընտանիքը արտագաղթել է Շվեյցարիա, որտեղ նա սկսել է զբաղվել ֆուտբոլով՝ սկզբում խաղալով «Բելլինցոնա» ակումբի պատանեկան հավաքականում, հետո՝ «Վինտերուրի»։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ցյուրիխ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականին Ադմիրը տեղափոխվել է «Ցյուրիխ» ֆուտբոլային ակումբ։ 2008 թվականին, նվաճելով մարզչի վստահությունը, հայտնվել է հիմնական կազմում։ Մասնագիտական մակարդակի իր առաջին մրցաշրջանում Մեհմեդին բոլոր մրցաշարերում ակումբի կազմում խաղացել է 15 խաղ[2]՝ խփելով 2 գոլ։ 2008-2009 մրցաշրջանում «Ցյուրիխի» կազմում դարձել է Շվեյցարիայի չեմպիոն։ 2009-2010 մրցաշրջանում Մեհմեդին ակումբի կազմում խաղացել է 26 խաղ, որոնց ընթացքում 6 անգամ գրավել է մրցակիցների դարպասը։ 2010-2011 մրցաշրջանը ֆուտբոլիստի համար լավագույնն էր «Ցյուրիխում»։ Առաջնությունում անցկացրել է 33 խաղ, որոնցում խփել է 10 գոլ։ Շվեյցարիայի գավաթի խաղարկությունում խաղացել է 4 խաղ՝ խփելով 3 գոլ։ 2011-2012 մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմում խաղացել է 21 խաղ և խփել 7 գոլ։
«Դինամո» (Կիև)[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի հունվարի 6-ին Ադմիրը Կիևի «Դինամոյի» հետ կնքել է պայմանագիր, որն ավարտվեց 2016 թվականի հունիսի 30-ին[3][4]։
«Դինամոյի» կազմում դեբյուտել է մարտի 4-ին, ուկրաինական Պրեմիեր Լիգայում, Կիևի «Արսենալի» դեմ խաղում։ Նա խաղադաշտ է մտել հիմնական կազմում, բայց 76-րդ րոպեին նրան փոխարինել է Դուդուն[5]։ Մարտի 11-ին, «Կրիվբաս» ակումբի դեմ խաղում Ադմիրը ակումբի կազմում անցկացրած պաշտոնական խաղերում խփեց իր միակ գոլը։ Դա տեղի ունեցավ խաղի լրացուցիչ 4-րդ րոպեին՝ Անդրեյ Յարմոլենկոյի փոխանցումից հետո[6].
«Ֆրայբուրգ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հուլիս 9-ին Մեհմեդին 1 տարով վարձակալության հանձնվեց «Ֆրայբուրգ» ակումբին[7], որ իր կազմում նա խաղացած 32 խաղերում խփեց 12 գոլ։
2014 թվականի մայիսի 26-ին «Ֆրայբուրգը» «Դինամոյից» գնեց ֆուտբոլիստի իրավունքները[8]։
«Բայեր 04»[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հունիսի 11-ին Մեհմեդին տեղափոխվեց «Բայեր 04»՝ կնքելով քառամյա պայմանագիր[9]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդես է եկել Շվեյցարիայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։ Եվրոպայի երիտասարդական առաջնություն 2011-ի արծաթե մեդալկիր։ 2011 թվականի մայիսին հրավիրվել է Շվեյցարիայի հավաքական։ Նույն թվականի հունիսի 4-ին Եվրո 2012-ի որակավորման փուլի Անգլիայի դեմ խաղում նորամուտը նշել է ազգային հավաքականում։ Ադմիրը 74-րդ րոպեին հարձակվող Էրեն Դերդիյոկի փոխարեն մտել է խաղադաշտ[10]։
2012 թվականի մայիսի 26-ին Գերմանիայի դեմ ընկերական խաղում (5:3) Ադմիրը հավաքականում խփեց իր առաջին գոլը։ Նա մրցակցի դարպասը գրավեց 77-րդ րոպեին[11].
Օլիմպիական խաղեր 2012[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեհմեդին հավաքականի կազմում ընդգրկված է եղել Լոնդոնի Ամառային օլիմպիական խաղեր 2012-ին։ Առաջին խաղում, Գաբոնի հավաքականի դարպասին Ադմիրը իրացրել է 11-մետրանոց, ինչի շնորհիվ իր թիմը խաղացել է ոչ ոքի[12]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շվեյցարիայի չեմպիոն (1)՝ 2008-2009
- Շվեյցարիայի առաջնության արծաթե մեդալակիր (1)՝ 2010-2011
- Ուկրաինայի առաջնության արծաթե մեդալկիր (1)՝ 2011-2012
- Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալկիր (1)՝ 2012-2013
Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեհմեդիի խաղընկեր Ալեքսանդր Ալիևի կարծիքը նրա մասին. «<…> նա ունի պայծառ գլուխ, <…> կարողանում է խաղալ ֆուտբոլ։ Լավ է, կարող է նաև խլելու ժամանակ գործել»[13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Շվեյցարիայի առաջնություն, Շվեյցարիայի գավաթ, ՈՒԵՖԱ Գավաթ
- ↑ Нападающий «Цюриха» перешёл в киевское «Динамо»
- ↑ Адмир Мехмеди — игрок «Динамо»!
- ↑ Динамо Киев — Арсенал Киев — 1:0
- ↑ Кривбасс — Динамо Киев — 0:3
- ↑ Admir Mehmedi wohl zum SC Freiburg
- ↑ «Admir Mehmedi bleibt beim Sport-Club»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-28-ին։ Վերցված է 2016-08-04
- ↑ Bayer 04 verpflichtet Schweizer Admir Mehmedi
- ↑ Англия — Швейцария — 2:2
- ↑ Швейцария — Германия
- ↑ Габон — Швейцария
- ↑ Александр Алиев: "Получится вернуться в Лигу Европы - буду очень рад"
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խաղացողի վիճակագրությունը (գերմ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
|
- Ապրող անձինք
- 1991 ծնունդներ
- Մարտի 16 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Շվեյցարացի ֆուտբոլիստներ
- Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Բայեր Լևերկուզենի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի հարձակվողներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ