Վալոն Բեհրամի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալոն Բեհրամի
Քաղաքացիությունը  Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 19, 1985(1985-04-19)[1][2] (38 տարեկան)
Ծննդավայր Կոսովսկա Միտրովիցա, Կոսովոյի սոցիալիստական ինքնավար երկրամաս, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Վալոն Բեհրամի (ալբ․՝ Valon Behrami, ապրիլի 19, 1985(1985-04-19)[1][2], Կոսովսկա Միտրովիցա, Կոսովոյի սոցիալիստական ինքնավար երկրամաս, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), շվեյցարացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Նա ունի Ալբանիայի քաղաքացիություն։ Բեհրամին հանդես է գալիս անգլիական «Ուոտֆորդ»-ի և Շվեյցարիայի ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալոն Բեհրամիի առաջին ֆուտբոլային ակումբը եղել է «Ստաբիոն»։ Մի քանի տարի Շվեյցարիայում անցկացնելուց հետո նա տեղափոխվել է իտալական «Ջենոա»։ Մեկ տարի իտալական ակումբում անցկացնելուց հետո նա վարձավճարով տեղափոխվել է «Վերոնա»։

Մեկ լավ մրցաշրջանից հետո նա տեղափոխվել է «Լացիո»։ Թիմի կազմում նա անցկացրել է երեք մրցաշրջան, որի ընթացքում մասնկացել է 65 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։

2008 թվականի հուլիսի 23-ին Բեհրամին տեղափոխվել է անգլիական «Վեստ Հեմ»[3]։ Նա թիմի հետ կնքել է 5-ամյա պայմանագիր։

2011 թվականի հունվարի 26-ին Վալոն Բեհրամին պայմանագիր է կնքել իտալական «Ֆիորենտինայի» հետ[4][5]։

2012-ից 2014 թվականների ընթացքում Բեհրամին հանդես է եկել «Նապոլի»-ում։ Թիմի կազմում նա դարձել է Իտալիայի գավաթակիր։

2015 թվականի հուլիսի 11-ին նա տեղափովել է անգլիական «Ուոտֆորդ»։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իտալիայի գավաթակիր - 2013/14

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
  3. «Behrami signs five-year contract» (անգլերեն)։ West Ham United FC Official Website։ 28.07.2008։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-18-ին։ Վերցված է հուլիսի 28, 2008 
  4. «Behrami departs» (անգլերեն)։ West Ham United FC Official Website։ 25.01.2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-29-ին։ Վերցված է հունվարի 25, 2011 
  5. «Comunicato stampa» (իտալերեն)։ ViolaChannel։ 26.01.2011։ Արխիվացված օրիգինալից 2012-03-10-ին։ Վերցված է 26 Janyary 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]