Վեստ Հեմ Յունայթեդ
| Վեստ Հեմ | ||||
| Ամբողջական անուն | West Ham United Football Club | |||
|---|---|---|---|---|
| Մականուն(ներ) | The Hammers (Մրճահարներ) The Irons (Այրոնսներ) The Academy of Football (Ֆուտբոլի ակադեմիա) | |||
| Հիմնադրում | հունիսի 29, 1895 | |||
| Երկիր | ||||
| Մարզադաշտ | Լոնդոն Ստեդիում | |||
| Տարողունակություն | 60,000 | |||
| Նախագահ | ||||
| Մարզիչ | ||||
| Կայք | ||||
| Լիգա | Պրեմիեր Լիգա | |||
| 2016-17 | 11-րդ | |||
|
| ||||
Վեստ Հեմ Յունայթեդ (անգլ.՝ West Ham United Football Club), անգլիական ֆուտբոլային ակումբ Լոնդոնի Նյուեմ շրջանի Ափթոն Փարք քաղաքում։ Ներկայումս թիմը հանդես է գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Ակումբը ձևավորվել էր 1895 թվականին «Թեմս Այրոնվորքս» (անգլ.՝ Thames Ironworks F.C.) անունով և անվանափոխվել է 1900 թվականին՝ ստանալով իր ներկայիս անվանումը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դար, Առաջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեստ Հեմ ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1895 թվականին, սակայն ուրիշ անվամբ։ Այդ ժամանակ ակումբը կոչեցին «Thames Ironworks»։ Երիտասարդ ակումբը հիմնադրումից մեկ տարի անց սկսեց հանդես գալ Լոնդոնի լիգայում և հենց հաջորդ մրցաշրջանում հաղթեց մրցաշարում։ Հետագայում ակումբը հայտնվեց Հարավային լիգայի երկրորդ դիվիզիոնում։ «Մրճահարները» տոնեցին հաջողությունը նոր մրցաշարում անցկացրած հենց առաջին մրցաշրջանում։ 1990 թվականին ակումբը փոխեց իր անունը՝ անվանվելով «Վեստ Հեմ Յունայթեդ»։ Այս անվանումը ակումբը պահպանել է մինչ օրս։
20-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]1923 թվականին ակումբը խաղաց Անգլիայի գավաթի եզրափակչում։ Վեստ Հեմին հաջողվում էր առաջատար գիրքերում լինել, սակայն 1932 թվականիին ակումբը հայտնվեց երկրորդ դիվիզիոնում և մնաց այնտեղ բավական երկար ժամանակ, մոտ 25 տարի։
1950-ական թվականներին ակումբը հաջողություններ գրանցեց։ Եկավ գլխավոր մարզիչ Թեդ Ֆենտոնը, որը ճիշտ էր օգտագործում երիտասարդ ֆուտբոլիստների տաղանդը, ինչը նկատելի դրական արդյունք բերեց թիմին. 1958 թվականին «Մրճահարները» կրկին հայտնվեցին առաջին լիգայում՝ հաղթելով երկրորդ դիվիզիոնը։ 1961 թվականին Վեստ Հեմը փոխարին գլախավոր մարզչին. Թեդ Ֆենտոնին փոխարինեց Ռոն Գրինվուդը։ Նա շարունակեց Թեդ Ֆենտոնի ոճը՝ հիմնականում հույսը դնելով երիտասարդ ֆուտբոլիստների վրա։ Նա զարգացրեց մի քանի ֆուտբոլիստների խաղը ր փոխեց թիմի տակտիկան։ Այս ամենը հաջողություն բերեց Գրինվուդի թիմին. թիմը հաղթեց Անգլիայի գավաթի խաղարկությունը՝ եզրափակչում պարտության մատնելով Պրեսթոն Նորթ-Էնդ ակումբին 3։2 հաշվով։ Մինչ այդ թիմին հաջողվել էր հաղթահարել Մանչեսթեր Յունայթեդի արգելքը։ Սրանով ակումբը չբավարարվեց. շուտով Վեստ Հեմը տոնեց իր հաջողությունը նաև միջազգային ասպարեզում՝ ՈւԵՖԱ-ի գավաթակիրների գավաթի եզրափակչում հաղթելով գերմանական Մյունխեն 1860-ին։
1970-ական թվականներին թիմից հեռացան մի քանի առաջատար ֆուտբոլիստներ, ինչպես նաև թիմի գլխավոր մարզիչ Գրինվուդը։ Նոր գլխավոր մարզիչ նշանակվեց Ջոն Լայալը։ 1975 թվականին Լայալը թիմի հետ նվաճեց Անգլիայի գավաթը, իսկ 1976-ին թիմը կարող էր կրկնել ՈւԵՖԱ-ի գավաթակիրների գավաթում գրանցած հաջողությունը, սակայն եզրափակչում պարտվեց բելգիական Անդերլեխտին։ Հետագայում ակումբի համար դժվար ժամանականեր էին. ակումբը դուրս մնաց Անգլիայի Պրեմիեր Լիգայից՝ տեղափոխվելով երկրորդ դիվիզիոն։ Երեք տարի անց ակումբը վերադարձավ, ավելին՝ 1980 թվականին Վեստ Հեմը իր պատմության մեջ երրորդ անգամ հաղթեց Անգլիայի գավաթի խաղարկությունում, իսկ 1981 թվականին մոտ էր Անգլիայի ֆուտբոլային լիգան հաղթելուն, սակայն եզրափակչում զիջեց Լիվերպուլին։
Հետագայում առաջին լիգայում թիմը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, ինչը համարվում թիմի լավագույն արդյունքը մինչ օրս։ 1989-ին թիմիը կրկին հայտնվեց ցածր լիգայում, սակայն այն կարճ տևեց. երկու տարի անց նորից վերադարձավ։ Այդ նահանջը կրկին եղավ 1992 թվականին։
1990-ական թվականներին մարզիչ Բիլլի Բոնդսին միացավ Գարի Ռեդնապը։ Ակումբը միանգամից վերադարձավ Անգլիայի Պրեմիեր լիգա։ Կարճ ժամանակ անց Ռեդնապը մնաց միայնակ, այնուամենայնիվ թիմը պահպանեց տեղի Պրեմիեր Լիգայում, իսկ 1990 թվականին նվաճեց Ինտերտոտոյի գավաթը։
21-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]2002-2003 մրցաշրջանում անհաջող մեկնարկից հետո, որի ժամանակ ակումբին հաջողվեց հաղթանակ տոնել տանը միայն մրցաշրջանի սկսվելուց վեց ամիս անց, թիմը լքեց Պրեմիեր Լիգան։ Հաջորդ մրցաշրջանում թիմը կարող էր վերադառնալ, սակայն անցումային խաղերում զիջեց Քրիսթալ Պելասին։ 2004-2005 մրցաշրջանի ավարտից հետո Վեստ Հեմը ֆուտբոլային լիգայում զբաղեցրեց 6-րդ տեղը։ Դրանից հետո թիմը կրկին մասնակցեց անցումային խաղերին, որոնք հաղթանակով ավարտեց։ Սկզբում, Անտոն-Պարկ մարզադաշտում Իպսվիչի դեմ գրանցվեց ոչ-ոքի, իսկ Պորտմեն Ռոուդում Վեստ համը հաղթեց 2։0 հաշվով, որի միջոցով հայտնվեց անցումային խաղերի եզրափակիչ։ Եզրափակչում թիմը հանդիպեց Պրեսթոն Նորթ-Էնդ ակումբին՝ հաղթելով 1։0 հաշվով, որի միջոցով կրկին վերադարձավ Անգլիայի Պրեմիեր Լիգա։ 2005-2006-ից 2008-2009 թթ. թիմը առաջնությունում զբաղեցնում էր միջին հորիզոնականներ։
2009-2010 մրցաշրջանից սկսած թիմը պայքարում էր լիգայում տեղը պահպանելու համար, իսկ 2010-2011 մրցաշրջանին Վեստ Հեմը լքեզ Պրեմիեր Լիգան։
2011-2012 մրցաշրջանում Վեստ Հեմը երկրորդ լիգայում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, ինչ թիմին հնարավորություն տվեց հանդես գալ անցումային խաղերում։ Կիսաեզրափակչում երկու խաղերի արդյունքով թիմը 5։0 հաշվով հաղթեց Կարդիֆ Սիթիին, իսկ եզրափակչում մրճահարները հաղթահարեցին Բլեքփուլի արգելքը՝ ապահովելով տեղը Պրեմիեր Լիգայում։ 2012-2013 մրցաշրջանում թիմը զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը։ Մայիսին թիմը հայտարարեց Շախտյորի ուկրաինացի եզրային պաշտպան Ռազվան Ռացին ձեռքբերման մասին։ Հունիսին թիմին միացավ նաև Անգլիայի հավաքականի և Լիվերպուլի հարձակվող Էնդի Քերոլը, որը նախկինում արդեն մեկ մրցաշրջան անցկացրել էր թիմում։
«Վեստ Հեմը» 2022 թվականին հաղթեց իր առաջին երեք խաղերն ու ժամանակավորապես բարձրացավ Պրեմիեր Լիգայի չորրորդ տեղը[1]։ Թիմը 2-1 հաշվով հաղթեց «Սևիլիային» երկու խաղերի արդյունքում և առաջին անգամ եվրոպական քառորդ եզրափակիչ դուրս եկավ 41 տարվա ընթացքում[2], այնուհետև ընդհանուր 4-1 հաշվով հաղթեց «Լիոնին», որից հետո առաջին անգամ կիսաեզրափակիչում հայտնվեց 1976 թվականից[3]։ Խաղալով նույն մրցակցի, ում հանդիպել էին 1976 թվականի Գավաթակիրների գավաթի կիսաեզրափակիչում՝ «Այնտրաջտ Ֆրանկֆուրտի» հետ, «հեմմերսը» դուրս մնացին Եվրոպա Լիգայից՝ ընդհանուր 3:1 հաշվով գերմանական թիմին պարտվելուց հետո։ 2021-2022 Պրեմիեր Լիգայի վերջում «Վեստ Հեմը» երկրորդ անգամ անընդմեջ հաստատեց իր մասնակցությունը եվրոպական ֆուտբոլում` որակավորվելով ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի համար` զբաղեցնելով յոթերորդ տեղը։
2022-2023 տարիները մեծապես հակասական էին «հեմմերսի» համար։ Ակումբը զբաղեցրեց 14-րդ տեղը Պրեմիեր Լիգայում, միայն նախավերջին երկու խաղերում ապահովելով իրենց տեղը լիգայում, և դուրս մնաց լիգայի գավաթից՝ ստորին լիգայի ակումբին պարտվելով։ Այս մրցաշրջանում իրենց մարզիչ Դեյվիդ Մոյեսի վրա ճնշում կար[4][5]։ 2023թ. հունվարին Մարկ Նոբլը վերադարձավ ակումբ որպես սպորտային տնօրեն։ Չնայած լիգայում ունեցած խնդիրներին, «Վեստ Հեմը» հաջողակ էր ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայում։ Ակումբը եզրափակիչն անցավ առանց պարտությունների՝ հաղթելով 13 խաղում և միայն մեկ անգամ ոչ-ոքի խաղալով։ Նրանք շարունակեցին հաղթել մրցումները՝ եզրափակչում հաղթելով «Ֆիորենտինային» 2-1 հաշվով և նվաճեցին իրենց առաջին խոշոր գավաթը 1980-ից և առաջին եվրոպական գավաթը 58 տարվա ընթացքում։ Մոյեսին նոր պայմանագիր չառաջարկվեց 2024 թվականին, առաջին անգամ ակումբի պատմության մեջ նա «Վեստ Հեմի» հետ երեք շարունակական եվրոպական մրցաշրջան անցկացրեց՝ յուրաքանչյուրում հասնելով առնվազն քառորդ էլքինական։ մայիսի 23-ին ակումբը Խուլեն Լոպետեգին ոչ, իր փոխարինորդ՝ Խուլեն Լոպետեգին նշանակեց[6][7]։ Նա ազատվեց 2025թ. հունվարի 8-ին, երբ թիմը զբաղեցնում էր 14-րդ դիրքը՝ իննյակի ստորին մնալու վտանգից յոթ միավոր բարձրացնելով։ Նրա պաշտոնավարման ընթացքում Պրեմիեր Լիգայի 20 խաղից ինը պարտվեց[8]։ Հունվարի 9-ին Գրեհեմ Փոթերը նշանակվեց հիմնական մարզիչ և կնքեց երկու ու կես տարվա պայմանագիր[9]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անգլիայի առաջին դիվիզիոն/Պրեմիեր Լիգա
- Երրորդ տեղ (1). 1985–86
- Անգլիայի երկրորդ դիվիզիոն/Չեմպիոնշիպ
- Հաղթող (2). 1957–58, 1980–81
- Երկրորդ տեղ (3). 1922–23, 1990–91, 1992–93
- Փլեյ օֆֆի հաղթող (2). 2005, 2012
- Հարավային առաջնության առաջին դիվիզիոն
- Երրորդ տեղ (1). 1912–13
- Արևմտյան առաջնություն
- Հաղթող (1). 1906–07
- A Սեկցիայի հաղթող (1). 1906–07
- Անգլիայի գավաթ
- Անգլիայի լիգայի գավաթ
- Անգլիայի սուպերգավաթ
- Հաղթող (1). 1964 (միացյալ)
- Երկրորդ տեղ (2). 1975, 1980
- Ֆուտբոլային առաջնության ռազմական գավաթ
- Հաղթող (1). 1940
- Հարավային Ֆլուդլիտ գավաթ
- Հաղթող (1). 1956
- Երկրորդ տեղ (1). 1960
- Լոնդոնի մարտահրավերի գավաթ
- Հաղթող (9). 1924–25, 1925–26, 1929–30, 1946–47, 1948–49, 1952–53, 1956–57, 1967–68, 1968–69
- Էսեքսի պրոֆեսիոնալ գավաթ
- Հաղթող (3). 1951, 1955 (միացյալ), 1959
- Երկրորդ տեղ (2). 1952, 1958
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթ
- Հաղթող (1). 1965
- Երկրորդ տեղ (1). 1976
- ՈՒԵՖԱ Ինտերտոտո գավաթ
- Հաղթող (1). 1999
- Անգլո-իտալական լիգայի գավաթ
- Երկրորդ տեղ (1). 1975
Ներկա կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ
Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
|
|
Գլխավոր մարզիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1901-1932
Սիդ Քինգ - 1932-1950
Չարլի Պեյնթեր - 1950-1961
Թեդ Ֆենտոն - 1961-1974
Ռոն Գրինվուդ - 1974-1989
Ջոն Լայա - 1989-1990
Լու Մակարի - 1990-1994
Բիլլի Բոնդս - 1994-2001
Գարի Ռեդնապ - 2001-2003
Գլեն Ռեդեր - 2003-2003
Թրևոր Բրուկինգ - 2003-2006
Ալան Պարդյու - 2006-2008
Ալան Քերիբիշլի - 2008-2010
Ջանֆրանկո Ձոլա - 2010-2011
Ավրաամ Գրանտ - 2011-2015
Սեմ Էլարդայս - 2015-ներկա
Սլավեն Բիլիչ
Հայտնի երկրպագուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետաքրքրիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ընկերություն»(1988), «Կանաչ փողոցի խուլիգանները», «Կանաչ փողոցի խուլիգանները 2», «Կանաչ փողոցի խուլիգանները 3» և «Կաս» ֆիլմերում ներկայացված է ակումբի երկրպագուների կյանքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Premier League 2021-22». www.westhamstats.info. Վերցված է 2025-02-17-ին.
- ↑ «West Ham 2-0 Sevilla (2-1 on aggregate): Andriy Yarmolenko winning goal sends Hammers into Europa League quarter-finals». www.bbc.com. Վերցված է 2025-02-17-ին.
- ↑ «Lyon 0-3 West Ham United (1-4 on aggregate): Hammers reach first European semi-final in 46 years». www.bbc.com. Վերցված է 2025-02-17-ին.
- ↑ «West Ham United v Leeds United - All You Need To Know». www.whufc.com. Վերցված է 2025-02-17-ին.
- ↑ «David Moyes' low-risk formula points to a summer change for West Ham». www.theguardian.com. Վերցված է 2025-02-17-ին.
- ↑ «Julen Lopetegui appointed West Ham United Head Coach». www.whufc.com. Վերցված է 2025-02-17-ին.
- ↑ «West Ham: The International Club and Special Partner of 'Betway'». bwarabia.com. Վերցված է 2025-02-17-ին.
- ↑ «West Ham to appoint Potter after sacking Lopetegui». www.bbc.com. Վերցված է 2025-02-17-ին.
- ↑ «Graham Potter appointed West Ham United Head Coach». www.whufc.com. Վերցված է 2025-02-17-ին.
- ↑ 10,0 10,1 ««Звездная болезнь»: самые известные болельщики европейских команд». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Guitar style from «West Ham United»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2014-10-20 Wayback Machine (անգլ.)
- Վեստ Հեմի մասին տեղեկություն Պրեմիեր Լիգայի հայալեզու կայքում (հայ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեստ Հեմ Յունայթեդ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
| ||||||