Անդրեյ Յարմոլենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Անդրեյ Յարմոլենկո
ուկր.՝ Андрій Миколайович Ярмоленко
Андрей Ярмоленко - Andriy Yarmolenko (16248221274).jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Անրեյ Նիկոլաևիչ Յարմոլենկո
Ազգությունը ուկրաինացի
Քաղաքացիությունը Ուկրաինա Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 23, 1989(1989-10-23)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լենինգրադ
Հասակ 189
Քաշ 81
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա
Համար 9
Պատանեկան կարիերա
2004-2006 Ուկրաինա Յունոստ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2006 Ուկրաինա Դեսնա 9 (4)
2007-ներկա Ուկրաինա Դինամո 195 (83)
2007-2008   Ուկրաինա Դինամո II 37 (9)
2017-ներկա Գերմանիա Բորուսսիա 13 (3)
Ազգային հավաքական
2008-2011 Ուկրաինա Ուկրաինա Մ21 16 (3)
2009 - ներկա Ուկրաինա Ուկրաինա 75 (33)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 16 դեկտեմբեր 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 10 նոյեմբեր 2017

Անդրեյ Նիկոլաևիչ Յարմոլենկո (ուկր.՝ Андрій Миколайович Ярмоленко, հոկտեմբերի 23, 1989, Լենինգրադ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլիստ, հարձակվող: Հանդես է գալիս գերմանական «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի և Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դեսնա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Յարմոլենկոն իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է 2006 թվականին՝ «Դեսնա» ֆուտբոլային ակումբի հետ։ Նա թիմի կազմում մասնակցել է 9 հանդիպման դառնալով 4 գոլի հեղինակ։

«Դինամո»[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հունվարին Անդրեյ Յարմոլենկոն տեղափոխվել է «Դինամո»: Իր առաջին 2 տարին նա անցկացրել է թիմի երիտասարդական կազմում։

Թիմի հիմնական կազմում նա իր նորամուտը նշել է 2008 թվականի մայիսի 11-ին կայացած «Վորսկլա»-ի դեմ խաղում։ Այդ խաղում «Դինամոն» հաղթել է 2:1 հաշվով։ Ուկրաինական ակումբը հիմնականում հանդես էր գալիս 4-3-3 տակտիկայով, որի դեպքում Յարմոլենկոն հանդես էր գալիս աջ հարձակվողի դիրքում։ Ընկերական հանդիպումներում Յարմոլենկոն երբեմն հանդես էր գալիս աջ պաշտպանի դիրքում[2]:

Թիմի կազմում իր առաջին մրցաշրջանում Յարմոլենկոն 21 խաղում դարձել է 7, իսկ երկրոքրդ մրցաշրջանում 19 խաղում 11 գոլի հեղինակ։

2015 թվականի ամռանը տեղեկություն ստացվեց այն մասին, որ անգլիական «Ստոկ Սիթին» Անդրեյ Յարմոլենկոյի համար առաջարկել է 20 միլիոն եվրո[3]: Սակայն ուկրաինացի ֆուտբոլիստը տեղեկացրեց, որ չի ցանկանում հանդես գալ Անգլիայի Պրեմիեր Լիգայում[4]:

Հետագայում նրա համար 15 միլոին ֆունտ առաջարկեց անգլիական թիմերից մյուսը՝ «Էվերթոնը», որը նրան առաջարկում էր 4-ամյա պայմանագիր[5]:

Սակայն արդյունքում Անդրեյ Յարմոլենկոն մնաց ուկրաինական ակումբում[6]: 2015 թվականի հոկտեմբերին Յարմոլենկոն երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2020 թվականի հոկտեմբերի 14[7]:

«Ինտեր»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ամռանը Անդրեյ Յարմոլենկոն տեղափոխվել է իտալական «Ինտեր»:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը Յարմոլենկոն նշել է 2009 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Անդորրայի հավաքականի դեմ խաղում։ 2011 թվականի սեպտեմբերի 2-ին Անդրեյ Յարմոլենկոն խփել է Ուկրաինայի հավաքականի պատմության ամենաարագ գոլը՝ 15-րդ վայրկյանին գրավելով Ուրուգվայի հավաքականի դարպասը[8]:

2014 թվականի հոկտեմբերի 15-ին Յարմոլենկոն Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ խաղում դարձել է հետ-թրիկի հեղինակ։ Այդ հետ-թրիկի օգնությամբ նա դարձել է Ուկրաինայի հավաքականի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Յարմոլենկոն ամուսնացած է։ Նա ունի երկու որդի՝ Իվանը և Դանիլը[9]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինայի չեմպիոն - 2008/09, 2014/15, 2015/16
  • Ուկրաինայի գավաթակիր - 2013/14, 2014/15
  • Ուկրաինայի սուպերգավաթակիր - 2009, 2011

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտւբոլիստ - 2011
  • Ուկրաինայի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2013, 2014, 2015
  • Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ - 2014/15
  • Ուկրաինայի գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու - 2008/09, 2013/14

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոգավաթ Սուպերգավաթ Այլ
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Դեսնա 2006/07 9 4 1 10 4
Դինամո 2007/08 1 1 1 1
2008/09 10 0 3 5 1 0 14 5
2009/10 28 7 2 0 6 0 1 0 37 7
2010/11 26 11 5 1 16 4 47 16
2011/12 28 12 1 1 10 0 1 0 40 13
2012/13 27 11 1 0 12 2 40 13
2013/14 26 12 4 4 9 5 39 21
2014/15 26 14 5 1 11 4 1 0 43 19
2015/16 23 13 3 4 7 2 1 0 34 19
Արդյունք 195 81 24 16 71 17 5 0 295 114

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքական Տարի Ընկերական Գավաթ Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ուկրաինա Ուկրաինա 2009 0 0 6 2 6 2
2010 2 1 0 0 2 1
2011 9 3 0 0 9 3
2012 4 2 6 0 10 2
2013 2 1 9 5 11 6
2014 4 1 4 3 8 4
2015 1 1 8 3 9 4
2016 4 3 2 0 6 3
Արդյունք 26 12 35 13 61 25

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]