Մանուել Լանսինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանուել Լանսինի
Manuel Lanzini
Լանսինին Վեստ Հեմի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 15, 1993(1993-02-15)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Ituzaingó, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 170 սմ
Քաշ 59 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ
Համար 10
Պատանեկան կարիերա
2002-2010 Արգենտինա Ռիվեր Փլեյթ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2014 Արգենտինա Ռիվեր Փլեյթ 93 (13)
2011-2012   Բրազիլիա Ֆլումինենսե 28 (3)
2014-2016 ԱՄԷ Ալ-Ջազիրա 24 (8)
2015-2016   Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ 26 (6)
2016-ներկա Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ 72 (14)
Ազգային հավաքական
2013 Արգենտինա Արգենտինա Մ20 5 (2)
2017-ներկա Արգենտինա Արգենտինա 4 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 13-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 13-ի, 2019

Մանուել Լանսինի (իսպ.՝ Manuel Lanzini, փետրվարի 15, 1993(1993-02-15)[1][2][3], Ituzaingó, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Վեստ Հեմ Յունայթեդի և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[4]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիվեր Փլեյթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանսինին Ռիվեր Փլեյթի ակադեմիայի սան է[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի օգոստոսի 8-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Տիգրեի դեմ խաղում[6][7]։ 2011 թվականի հուլիսի 19-ին Լանսինին 1 տարվա վարձավճարով միացավ Ֆլումինենսեին[8][9]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 17-ին՝ Ֆիգեյրենսեի դեմ խաղում[10][11]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց օգոստոսի 31-ին՝ Սան Պաուլուի դեմ խաղում[12][13]։ Մայրցամաքային առաջնություններում իր դեբյուտը արգենտինացին նշեց 2012 թվականի մարտի 14-ին՝ Լիբերտադորեսի գավաթի Սամորայի դեմ խաղում[14]։ Ֆլումինենսեի կազմում Լանսինին անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ։

2012 թվականի հունիսի 30-ին Լանսինին վերադարձավ Ռիվեր Փլեյթ։ Իր առաջին գոլը Արգենտինայի առաջնությունում խփեց օգոստոսի 6-ին՝ Բելգրանոյի դեմ խաղում[15]։ 2013 թվականի ապրիլի 7-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռասինգ Ավելյանեդայի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[16]։ Մայիսի 5-ին՝ Բոկա Խունիորսի դեմ խաղում Լանսինին գոլի հեղինակ դարձավ հանդիպման 43-րդ վայրկյանին[17]՝ խփելով Սուպերկլասիկոյի պատմության ամենաարագ գնդակը։ 2012-13 մրցաշրջանում արգենտինացին անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

2013 թվականի սեպտեմբերի 8-ին Լանսինին դուբլ ձևակերպեց Տիգրեի դեմ խաղում[18]։ Թիմի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ սեպտեմբերի 16-ին՝ Արսենալ Սարանդիի դեմ խաղում[19]։ Սեպտեմբերի 27-ին արգենտինացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հարավամերիկյան գավաթի ԼԴՈՒ Լոխայի դեմ խաղում՝ օգնելով Ռիվեր Փլեյթին հաղթել 2-0 հաշվով[20]։ 2014 թվականի փետրվարի 16-ին Լանսինին գոլ խփեց Ռոսարիո Սենտրալի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[21]։ Մարտի 30-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բոկա Խունիորսի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[22][23]։ Ռիվեր Փլեյթի կազմում Լանսինին անցկացրեց 91 հանդիպում՝ դառնալով 13 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով ակումբին 2014 թվականին հաղթել Արգենտինայի առաջնությունը[24]։

Վեստ Հեմ Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանսինին Վեստ Հեմի կազմում 2015 թվականին

2014 թվականի օգոստոսի 8-ին Լանսինին տեղափոխվեց արաբական Ալ Ջազիրա[25][26][27][28]։ Ակումբի կազմում 1 մրցաշրջան հանդես գալուց հետո՝ 2015 թվականի հուլիսի 22-ին արգենտինացին վարձավճարով միացավ Վեստ Հեմ Յունայթեդին[29][30][31][32]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 6-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Աստրա Ջուրջուի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[33][34]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց օգոստոսի 15-ին՝ փոխարինման մտնելով Լեսթեր Սիթիի դեմ խաղում[35][36]։ Պրեմիեր Լիգայում իր առաջին գոլը խփեց օգոստոսի 29-ին՝ Լիվերպուլի դեմ խաղում[37][38]։ Հոկտեմբերի 17-ին Լանսինին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Քրիսթալ Փելասի դեմ խաղում[39]։ 2016 թվականի մարտի 19-ին արգենտինացին գոլ խփեց Չելսիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[40]։ Մարտի 24-ին Վեստ Հեմը գնեց Լանսինիի լրիվ տրանսֆերը 9 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց[41][42]՝ ֆուտբոլիստի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[43][44][45]։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[46]։

2016 թվականի հոկտեմբերի 15-ին Լանսինին խփեց Քրիսթալ Փելասի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Վեստ Հեմ Յունայթեդին[47][48]։ 2017 թվականի հունվարի 21-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Միդլսբրոյի դեմ խաղում[49]։ 2017 թվականի փետրվարի 11-ին Լանսինին գոլի հեղինակ դարձավ Վեստ Բրոմվիչ Ալբիոնի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[50]։ Մայիսի 5-ին արգենտինացին գոլ խփեց Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[51][52]։ 2016-17 մրցաշրջանում Լանսինին անցկացրեց 35 հանդիպում առաջնությունում[53]՝ դառնալով 8 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ և թիմի ֆուտբոլիստների կողմից ճանաչվելով Վեստ Հեմ Յունայթեդի տարվա լավագույն ֆուտբոլիստ[54]։

2017 թվականի հոկտեմբերի 25-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում Լանսինին դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Վեստ Հեմին հաղթել 3-2 հաշվով և անցնել մյուս փուլ[55]։ Դեկտեմբերի 16-ին արգենտինացին 3 գոլային փոխանցում տվեց Ստոկ Սիթիի դեմ խաղում՝ 3-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[56]։ 2018 թվականի հունվարի 13-ին Լանսինին դուբլի հեղինակ դարձավ Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում[57][58]։ Մայիսի 13-ին նա դուբլ ձևակերպեց Էվերթոնի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով[59][60]։ 2017-18 մրցաշրջանում Լանսինին անցկացրեց 29 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ[61]։

2018 թվականի հունիսին Լանսինին ստացավ խաչաձև կապանների վնասվածք՝ բաց թողելով 9-10 ամիս[62][63][64]։ Իր առաջին հանդիպումը վնասվածքից ապաքինվելուց հետո անցկացրեց 2019 թվականի փետրվարի 22-ին՝ փոխարինելով Ֆելիպե Անդերսոնին Ֆուլհեմի դեմ խաղում[65][66]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 7-ին Լանսինին ընդգրկվեց Արգենտինայի՝ ամառային Օլիմպիական խաղերի համար վերջնական կազմում[67][68][69], սակայն հրաժարվեց մասնակցությունից ծնկի վնասվածքի պատճառով[70][71]։ Արգենտինայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի մայիսի 20-ին՝ Բրազիլիայի և Սինգապուրի դեմ խաղերի համար[72][73][74]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հունիսի 9-ին փոխարինելով Էվեր Բանեգային Բրազիլիայի դեմ խաղում[75][76]։ Հավաքականի մեկնարկային կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ հունիսի 13-ին Սինգապուրի դեմ ընկերական խաղում[77][78][79]։ Իր առաջին գոլը Արգենտինայի հավաքականի կազմում Լանսինին խփեց 2018 թվականի մարտի 23-ին՝ Իտալիայի դեմ խաղում[80][81]։

2018 թվականի մայիսի 23-ին Լանսինին ընդգրկվեց աշխարհի առաջնությանը համար 23-հոգանոց կազմում[82][83][84][85], սակայն մարզումների ժամանակ ստացավ ծանր վնասվածք՝ չմասնակցելով առաջնությանը[86][87][88][89]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 13-ի դրությամբ[90]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռիվեր Փլեյթ 2010–11 Պրիմերա Դիվիզիոն 22 0 0 0 22 0
2012–13 26 8 0 0 0 0 26 8
2013–14 36 4 1 0 6 1 43 5
Ընդհանուր 84 12 1 0 6 1 0 0 91 13
Ֆլումինենսե (վարձավճար) 2011 Սերիա A 22 2 0 0 0 0 0 0 22 2
2012 6 1 0 0 5 0 9 2 20 3
Ընդհանուր 28 3 0 0 5 0 9 2 42 5
Ալ Ջազիրա 2014–15 ԱՄԷ Պրո Լիգա 24 8 4 0 1 0 29 8
Վեստ Հեմ Յունայթեդ 2015–16 Պրեմիեր Լիգա 26 6 3 0 1 1 1 0 31 7
2016–17 35 8 1 0 0 0 3 0 39 8
2017–18 27 5 1 0 1 0 29 5
2018–19 10 1 0 0 0 0 10 1
2019–20 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 99 20 5 0 1 1 5 0 110 21
Կարիերայի ընդհանուր 235 42 10 0 13 2 14 2 272 46

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 13-ի դրությամբ[90]

Արգենտինա
Տարի Խաղեր Գոլեր
2017 2 0
2018 2 1
Ընդհանուր 4 1

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 Մարտի 23, 2018 Սիթի օֆ Մանչեսթեր, Մանչեսթեր, Անգլիա Իտալիա Իտալիա 2–0 2–0 Ընկերական խաղ

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլումինենսե
Ռիվեր Փլեյթ

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վեստ Հեմի ֆուտբոլիստների տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2016–17[54]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Argentina - M. Lanzini - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  5. «Manuel Lanzini - Ten Fast Facts | West Ham United». www.whufc.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  6. «Club Atlético River Plate - Club Atlético Tigre, Aug 8, 2010 - Torneo Inicial - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  7. Olé. «Falta un tiempo». www.ole.com.ar (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  8. «Lanzini fue cedido a préstamo al Fluminense - River Plate - La Pagina Millonaria». www.riverplate.com. 2014 թ․ օգոստոսի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  9. «Futebol Argentino » Conheça Manuel Lanzini, novo reforço do Fluminense » Arquivo». globoesporte.globo.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  10. «Fluminense Football Club - Figueirense Futebol Clube, Aug 17, 2011 - Campeonato Brasileiro Série A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  11. «No Rio, Fluminense vence Figueirense por 3 a 0 e alivia crise no clube - Esportes». Estadão (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  12. «São Paulo Futebol Clube - Fluminense Football Club, Aug 31, 2011 - Campeonato Brasileiro Série A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  13. «Lanzini marcó su primer gol con la camiseta del Fluminense». www.riverplate.com. 2013 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  14. «Fluminense Football Club - Zamora FC, Mar 14, 2012 - Copa Libertadores - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  15. «Club Atlético River Plate - Club Atlético Belgrano, Aug 6, 2012 - Torneo Inicial - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  16. «Racing Club - Club Atlético River Plate, Apr 7, 2013 - Torneo Final - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  17. «Club Atlético Boca Juniors - Club Atlético River Plate, May 5, 2013 - Torneo Final - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  18. «Club Atlético River Plate - Club Atlético Tigre, Sep 8, 2013 - Torneo Inicial - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  19. «Arsenal Fútbol Club - Club Atlético River Plate, Sep 16, 2013 - Torneo Inicial - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  20. «Club Atlético River Plate - LDU de Loja, Sep 27, 2013 - Copa Sudamericana - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  21. «Club Atlético Rosario Central - Club Atlético River Plate, Feb 16, 2014 - Torneo Final - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  22. «Club Atlético Boca Juniors - Club Atlético River Plate, Mar 30, 2014 - Torneo Final - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  23. «River Plate win Superclasico». www.aljazeera.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  24. 24,0 24,1 «River Plate regain Argentine title». www.bbc.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  25. «Al Jazira reach for youthful injection with 21-year-old Lanzini». The National (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  26. «Confirmado: Lanzini deja River para jugar en el Al Jazira». www.nexofin.com (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  27. «Manuel Lanzini jugará en el Al-Jazira de Emiratos Árabes». www.losandes.com.ar (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  28. «Confirmado: Lanzini se va de River para jugar en un club de Abu Dhabi». www.lanacion.com.ar (իսպաներեն). 2014 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  29. «Hammers snatch 'The Jewel' | West Ham United». www.whufc.com. 2015 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  30. «Manuel Lanzini: West Ham sign Argentine midfielder» (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հուլիսի 22. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  31. «West Ham sign Al-Jazira's Lanzini on loan». ESPN.com (անգլերեն). 2015 թ․ հուլիսի 22. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  32. «Manuel Lanzini joins West Ham on season-long loan». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  33. «Astra Giurgiu - West Ham United, Aug 6, 2015 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  34. «Astra Giurgiu 2-1 West Ham (agg 4-3)» (բրիտանական անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  35. «West Ham United - Leicester City, Aug 15, 2015 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  36. «West Ham United 1-2 Leicester City» (բրիտանական անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  37. «Liverpool FC - West Ham United, Aug 29, 2015 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  38. «Liverpool hammered by West Ham as Coutinho sent off». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  39. «Crystal Palace - West Ham United, Oct 17, 2015 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  40. «Chelsea FC - West Ham United, Mar 19, 2016 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  41. Association, Press (2016 թ․ մարտի 22). «Manuel Lanzini signs permanent deal with West Ham in £9m move». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  42. «Manuel Lanzini to permanently sign for West Ham on four-year deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  43. «Hammers complete Lanzini deal | West Ham United». www.whufc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  44. «West Ham sign midfielder Manuel Lanzini on four-year deal» (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մարտի 24. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  45. «West Ham sign Lanzini on permanent deal». Reuters (անգլերեն). 2016 թ․ մարտի 23. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  46. «Manuel Lanzini | Football Stats | West Ham | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  47. «Crystal Palace - West Ham United, Oct 15, 2016 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  48. «Crystal Palace 0-1 West Ham United» (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  49. «Middlesbrough FC - West Ham United, Jan 21, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  50. «West Ham United - West Bromwich Albion, Feb 11, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  51. «West Ham United - Tottenham Hotspur, May 5, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  52. «West Ham derail Tottenham's title bid with Manuel Lanzini's goal». The Guardian (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 5. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  53. «Manuel Lanzini | Football Stats | West Ham | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  54. 54,0 54,1 «Ginge and Manu win acclaim | West Ham United». www.whufc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  55. «Tottenham Hotspur - West Ham United, Oct 25, 2017 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  56. «Stoke City - West Ham United, Dec 16, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  57. «Huddersfield Town - West Ham United, Jan 13, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  58. «Huddersfield Town 1-4 West Ham United» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունվարի 13. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  59. «West Ham United - Everton FC, May 13, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  60. «West Ham United 3-1 Everton» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 13. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  61. «Manuel Lanzini | Football Stats | West Ham | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  62. «Manuel Lanzini injury: West Ham ace to miss ENTIRE season and faces 15 months on sidelines». Dailystar.co.uk (անգլերեն). 2018 թ․ հունիսի 25. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  63. «Manuel Lanzini Set to Miss Entire 2018/19 Season With Knee Injury Sustained Prior to World Cup». 90min.com (անգլերեն). 2018 թ․ հունիսի 25. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  64. Roberts, Sophie (2018 թ․ հունիսի 8). «Manuel Lanzini INJURED: What's anterior cruciate ligament rupture? Will he miss World Cup?». Dailystar.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  65. «West Ham United - Fulham FC, Feb 22, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  66. «West Ham United 3-1 Fulham: Controversial Hernandez goal helps hosts to victory» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ փետրվարի 22. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  67. «Lanzini named in Argentina Olympic squad | West Ham United». www.whufc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  68. «Argentina name Olympic team amid doubts». ESPN.com (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 7. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  69. «Rio Olympics 2016: Argentina announce 18 man squad for the Games». www.sportskeeda.com (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  70. «Lanzini pulls out of Argentina Olympic team». ESPN.com (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 26. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  71. «Injury rules Argentina's Lanzini out of Games». Reuters (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 26. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  72. Reuters (2017 թ․ մայիսի 20). «Icardi, Lanzini named by Argentina for June friendlies». MARCA in English (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  73. «Sergio Romero and Manuel Lanzini named in Argentina squad». Mail Online. 2017 թ․ մայիսի 20. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  74. «Icardi earns Argentina recall for Brazil friendly, Aguero omitted». FourFourTwo (անգլերեն). 2017 թ․ մայիսի 19. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  75. «Brazil - Argentina, Jun 9, 2017 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  76. «Argentina beat Brazil on coach Jorge Sampaoli's debut». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  77. «Singapore - Argentina, Jun 13, 2017 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  78. «West Ham star Lanzini makes first start for Argentina». Evening Standard (անգլերեն). 2017 թ․ հունիսի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  79. «Manuel Lanzini starts as Argentina thrash Singapore | West Ham United». www.whufc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  80. «Argentina - Italy, Mar 23, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  81. «Lionel Messi watches from stands as Argentina edge Italy». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  82. «Lanzini selected for Argentina's World Cup squad | West Ham United». www.whufc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  83. «Argentina's 2018 World Cup squad: Who joins Aguero and Messi in Russia? | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  84. FIFA.com. «2018 FIFA World Cup™ - News - Sampaoli names 23-man provisional squad - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  85. «World Cup 2018: Messi and Aguero in Argentina squad but Icardi out» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  86. «World Cup 2018: Argentina star Manuel Lanzini to miss out with knee ligament injury | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  87. «Manuel Lanzini out of World Cup after rupturing anterior cruciate ligament with Argentina». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  88. «West Ham star Manuel Lanzini out of World Cup after rupturing cruciate ligament». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  89. «Lanzini ruled out of World Cup after rupturing ACL». Evening Standard (անգլերեն). 2018 թ․ հունիսի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  90. 90,0 90,1 «Manuel Lanzini». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  91. «Fluminense win Brasileiro league title for fourth time | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուել Լանսինի» հոդվածին։