Jump to content

Ֆլումինենսե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլումինենսե
Մականուն(ներ) Ռիոյի եռագույններ (պորտ.՝ Tricolor Carioca)
Մեծ Ֆլու (պորտ.՝ Fluzão)
Ռազմիկների թիմ (պորտ.՝ Time de Guerreiros)
Հիմնադրում 1902
Երկիր  Բրազիլիա
Քաղաք Ռիո դե Ժանեյրո
Մարզադաշտ Մարականա, Ռիո դե Ժանեյրո
Տարողունակություն 78 838
Նախագահ Բրազիլիա Պետեր Սիմսեն
Մարզիչ Բրազիլիա Աբել Բրագա
Լիգա ԿՈՆՄԵԲՈԼ՝ 26[1]
ԲՖՖ՝ 10
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Ֆլումինենսե (պորտ.՝ Fluminense Football Club), բրազիլական ֆուտբոլային ակումբ Ռիո դե Ժանեյրոյում։ Ակումբն իր նահանգի չորս ավանդական գրանդներից մեկն է «Ֆլամենգոյի» (Ֆլու Ֆլա կլասիկո՝ ամենահայտնիներից մեկը ֆուտբոլում), «Բոտաֆոգոյի» («Կլասիկո Վովո»՝ ամենահինը Բրազիլիայում, 1905 թվականից) և «Վասկո դա Գամայի» հետ միասին, ինչպես նաև Բրազիլիայի ուժեղագույն ակումբներից մեկը, Տասներեքի ակումբի հիմնադիրը, որ Բրազիլիայի ամենաժողովրդական ու տիտղոսակիր ակումբների կազմակերպությունն է։ Հետազոտական ինստիտուտների (Ibope и Datafolha[2]) ուսումնասիրությունների տվյալներով, որոնց հրատարակել են իրենց հետազոտության արդյունքները 2004 և 2006 թվականներին համապատասխանաբար, «Ֆլումինենսեին» երկրպագում է 2 միլիոն 200 հազար մարդ (12-րդը Բրազիլիայում, ամենաքիչը Ռիոյի չորս գրանդների շարքում․ երրորդ տեղն զբաղեցրած «Բատաֆոգոյի» երկրպագուների թիվը 2,7 միլիոն է)։ Սակայն ողջ Բրազիլիայում և այլ երկրներում (օրինակ՝ Ուրուգվայում) «Ֆլումինենսեի» երկրպագուների թիվը հասնում է մոտ 9 միլիոնի։

«Ֆլումինենսեն» հիմնադրվել է 1902 թվականի հոկտեմբերի 17-ին անգլիացի Արթուր Կոքսի կողմից։ Ակումբն իր հիմնադրման օրվանից իրեն ներկայացնում է որպես արիստոկրատական։

1932 թվականին «Ֆլուն» եղել է առաջին բրազիլիական ակումբը, որ դարձել է պրոֆեսիոնալ։

1963 թվականի դեկտեմբերի 15-ին կայացած «Ֆլումինենսե» և «Ֆլամինգո» ակումբների խաղի (Ֆլու Ֆլա) ժամանակ հավաքվել է 194 603 հանդիսատես, ինչը համարվում է աշխարհի ռեկորդ ակումբների խաղերի հաճախելիության թվով։ Եվս երեք անգամ (1969, 1976 և 1984 թվականներին) ավելի քան 150000 հանդիսատես է հավաքվել դիտելու Ֆլու-Ֆլան։

1960-ականների վերջին և 1970-ական թվականների սկզբին թիմում խաղում էր Կարլոս Ալբերտո Տորեսը, 70-ականների կեսերին՝ Ռիվելինոն։ Ռիվելինոյի ժամանակ թիվն ստացավ «Maquina» մականունը (պորտուգալերենից թարգմանաբար՝ «մեքենա»)՝ արտացոլելով այն ոճը, որով նա երկու անգամ անընդմեջ հաղթել է Ռիոյի առաջնությունում։ 1984 թվականին չեմպիոնական թիմի գլխավոր աստղը եղել է պարագվայցի Խուլիո Սեսար Ռոմերոն, որին երկրպագուները կոչել են Ռոմերիտո։ 1970 թվականին «Ֆլումինենսեն» հաղթել է Ռոբերտան գավաթի խաղարկությունում, որը հետագայում ճանաչվել է Բրազիլիայի առաջնության նմանօրինակ։ 1985 թվականի Ռոմերիտոն ճանաչվել է Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ։

1990-ական թվականների սկզբին թիմը զգալի ճգնաժամի մեջ էր․ ակումբն անցել էր Սերիա C, սակայն 1990-ական թվականների վերջին ու 2000-ականների սկզբին ակումբը բարելավեց իր դիրքերը և վերադարձավ Սերիա Ա։

Համարվում է, որ մինչև վերջերս թիմի «արիստոկրատիկ» երկրպագուները թիմից պահանջում էին չեմպիոնական տիտղոսներ նվաճել միայն իրենց նահանգի ներսում, իսկ Բրազիլիայի առաջնությանը թիմը վերաբերվում էր արհամարհանքով։ Ներկայում «Ֆլուն» Կարիոկի լիգայի համառեկորդակիր է չեմպիոնական տիտղոսների թվով (30 տիտղոս), քանի որ 2008 թվականին այս ցուցանիշին է հասել նաև թիմի հավերժական մրցակից «Ֆլամենգոն»։

2008 թվականի հունիսի 4-ին «Ֆլումինենսեն», իր դաշտում 3:1 հաշվով հաղթելով արգենտինական «Բոկա Խունիորս» ակումբին (առաջին հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով), իր պատմության մեջ առաջին անգամ նա դուրս է եկել Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Էկվադորի ԼԴՈՒ Կիտո ակումբի դեմ խաղում թիմը զիջել է հաղթանակը։ 2009 թվականի դեկտեմբերին «Ֆլումինենսեն» Հարավամերիկյան գավաթի խաղարկության եզրափակչում զիջել է նույն հակառակորդին։ Գրեթե ամբողջ մրցաշրջանում թիմը պայքարում էր Սերիա Ա-ում իր տեղը պահելու համար, ինչն ի վերջո հաջողվել է միայն առաջնության վերջում։

2010 թվականին «Ֆլու»-ն իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձել է Բրազիլիայի չեմպիոն։ Սակայն 2010 թվականի վերջին Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան որոշել է չեմպիոնական տիտղոսներին հավասարեցնել Բրազիլիայի հին գավաթը (1959-1968) և Ռոբերտան գավաթը (1967-1970)։ Այդ պատճառով էլ, հաշվի առնելով «Ֆլուի» հաղթանակը 1970 թվականին Ռոբերտան գավաթի խաղարկությունում, եռագույնները պաշտոնապես Բրզիլիայի եռակի չեմպիոններ են։ Հաջորդ մրցաշրջանում ակումբը երրորդ տեղն է զբաղեցրել լիգայում։ 2002 թվականին «Ֆլուն» կրկին դառնում է ուժեղագույնը։ Սակայն 2013 թվականի մրցաշրջանում թիմը սպորտային արդյունքներով անցել է Սերիա Բ՝ զբաղեցնելով ընդամենը 17-րդ տեղը․ նմանատիպ արդյունք խստ հազվադեպ է ազգային առաջնություններում (հաշվի չառնելով որակազրկումները)։ Իր տեղը պահպանել թիմի հաջողվել է միայն այն բանից հետո, երբ միավորներ են հանվել նրա մրցակիցներից (առաջին հերթին «Պորտուգեզայից»)։

Բրազիլիայի չեմպիոններ 1970 (Ռոբերտան)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին «Ֆլումինենսեն» մասնակցել է Ռոբերտան գավաթի խաղարկության 19 հանդիպման, որոնցից 10-ում հաղթել է, 4 անգամ խաղն ավարտել ոչ-ոքի և հինգ անգամ պարտվել։ Թիմը խփել է 29 և բաց թողել 16 գոլ։ Աղյուսակում ներկայացված են թիմի բոլոր մասնակիցները, որ հանդես են եկել այդ մրցաշարում և դարձել Բրազիլիայի չեմպիոն[3]

Խաղացող Ամբողջական անուն Դիրք Խաղ Գոլ
1ՖելիքսՖելիքս ՄիելիԴարպասապահ15-12
2Ժորժ ՎիտորիԺորժե Վիտորիո ԿուսիելոԴարպասապահ3-3
3ԺայրոԺայրո դո Նասիմենտոդարպասապահ1-1
4ՕլիվեյրաՌեյմունդո Էվանդրո դա Սիլվա Օլիվեյրաաջ պաշտպան19
5ԳալյարդոԺուան Ժոզե Գալյարդոպաշտպան18
6ԱսսիսՖրանցիսկո դե Ասսիս Լիս Սիլվապաշտպան17
7Մարկո ԱնտոնիոՄարկո Անտոնիո Փելիսիանոձախ պաշտպան173
8ՍիլվեյրաՍիլդես դե Սոյուզ Պովոասպաշտպան11
9ԱլբերիկոԱլբերիկո Դիաս դոս Սանտոսպաշտպան3
10Տանինյու ԲայինոԱնտոնիո Դիաս դոս Սանտոսպաշտպան3
11ԼումումբաՊաուլո Նասիմենտո Ռիբեյրոպաշտպան2
12ԴիդիԱդիր Սիդ Ռոդրիգեսկիսապաշտպան191
13ՍամարոնՎիլսոն Գոմեսկիսապաշտպան182
14ԴենիլսոնԴենիլսոն Կուստոդիո Մաշադոկիսապաշտպան16
15Կլաուդիո ԳարսիյաԿլաուդիո Գալբո Գարսիյակիսապաշտպան9
16ՎիլտոնՎիլտոն Սեզար Խավերկիսապաշտպան8
17ԺայիրԺայիր դե Ժազուս Պերեյրակիսապաշտպան2
18ԿաֆուրինգաՊոասիր Ֆերնանդեսաջ հարձակվող191
19ԼուլաԼյուս Ռիբեյրո Պինտո Նետոհարձակվող195
20ՖլավիոՖլավիո Ալմեյդա դա Ֆոնսեկահարձակվող1411
21ՄիկիԱդալբերտո Քրինցերհարձակվող95
22Պաուլո ԱմարալՊաուլո Լիմա Ամարալմարզիչ
23Ֆրանսիսկո Լապորտնախագահ

Խորհրդանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Maracanã — Fluminense

Թիմը հանդես է գալիս երկու մարզադաշտերում՝ Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին՝ «Դաս Լարանժեյրաս» մարզադաշտում, որը 1919 թվականին հյուրընկալել է Ամերիկայի գավաթի խաղարկությունը և 103 հազար հանդիսատես տեղավորող «Մարական» մարզադաշտը։

  • Թիմի հիմնական համազգեստը՝ ուղղահայաց կարմիր-սպիտակ-կանաչ շերտերով շապիկներ, ընդ որում՝ հիմնական գույները կարմիրն ու կանաչն են, իսկ սպիտակը բաժանում է դրանք, ինչպես նաև սպիտակ շորտեր և գուլպաներ
  • Պահեստային ձևը՝ սպիտակ շապիկներ, կարմիր շորտեր և կանաչ (կամ կարմիր) գուլպաներ։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բրազիլիա Բրազիլիայի չեմպիոն (4) – 1970, 1984, 2010, 2012
  • Բրազիլիա Բրազիլիայի առաջնության 3-րդ տեղը (4) – 1975, 1988, 2001, 2011
  • Բրազիլիա Բրազիլիայի գավաթի չեմպիոն (1) – 2007
  • Բրազիլիա Բրազիլիայի գավաթի եզրափակիչ խաղ (2) – 1992, 2005
  • Ռիո դե Ժանրեյո նահանգի չեմպիոն]] (31) – 1906, 1907, 1908, 1909, 1911, 1917, 1918, 1919, 1924, 1936 (АФРЖ), 1937, 1938, 1940, 1941, 1946, 1951, 1959, 1964, 1969, 1971, 1973, 1975, 1976, 1980, 1983, 1984, 1985, 1995, 2002, 2005, 2012
  • Ռիո-Սան Պաուլոյի մրցաշարի հաղթողը (2) – 1957, 1960
  • Հարավային Ամերիկա Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (1) – 2008
  • Հարավային Ամերիկա Հարավամերիկյան գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (1) – 2009

Հայտնի մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ranking Conmebol de Copa Libertadores» (իսպաներեն). ԿՈՆՄԵԲՈԼ. 2017 թ․ հունվարի 14. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  2. «Time de preferência dos brasileiros / grau de interesse por futebol». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. Antonio Carlos Napoleão Fluminense football club: história, conquistas e glórias no futebol. — Rio de Janeiro: Mauad, 2003. — С. 48-49. — 196 с. ISBN 85-7478-078-2
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլումինենսե» հոդվածին։