Մարիո Զագալլո
Մարիո Զագալլո պորտ.՝ Mário Zagallo | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Բրազիլիա | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 9, 1931[1][2] | ||
Ծննդավայր | Atalaia, Ալագոաս, Բրազիլիա[3] | ||
Մահվան ամսաթիվ | հունվարի 5, 2024[4] (92 տարեկան) | ||
Մահվան վայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[5] | ||
Հասակ | 169 սանտիմետր | ||
Քաշ | 61 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մարիո Ժորժի Լոբո Զագալլո (պորտ.՝ Mário Jorge Lobo Zagallo, օգոստոսի 9, 1931[1][2], Atalaia, Ալագոաս, Բրազիլիա[3] - հունվարի 5, 2024[4], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[5]), բրազիլացի ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ։ Զագալլոն համարվում է միակ մարդը, որը 4 անգամ դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն․ 2 անգամ որպես ֆուտբոլիստ (1958, 1962), 1 անգամ որպես մարզիչ (1970), մեկ անգամ էլ՝ մարզչի օգնական (1994)[6]։ Ֆուտբոլի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ստացել է ՖԻՖԱ-ի պատվավոր շքանշան[7]։
Ֆուտբոլային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Զագալլոն իր ֆուտբոլային կարիերան սկսել է 1948 թվականին Ռիո դե Ժանեյրոյի «Ամերիկա» ֆուտբոլային ակումբից։ Հետագայում հանդես է եկել «Ֆլամենգո» և «Բոտաֆոգ» ֆուտբոլային ակումբներում[8]։
Եղել է 1958 և 1962 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն| Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների չեմպիոն։ Իր առաջին՝ 1958 թվականի առաջնության ժամանակ եղել է «Ֆլամենգոյի» խաղացող, իսկ 1962-ի առաջնության ժամանակ՝ «Բոտաֆոգյի»[9]։
1958-ից 1964 թվականների ընթացքում Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում նվաճել է 33 տիտղոս[10]։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինելով Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ, նրա գլխավորած թիմը 1970 թվականին նվաճում է ֆուտբոլի աշխարհի գավաթը։ 1994 թվականին, Բրազիլիայի հավաքականը աշխարհի չեմպիոն դառնալու ժամանակ Զագալլոն եղել է մարզչի օգնական։ Եղել է առաջին մարդը, որը և որպես ֆուտբոլիստ և որպես մարզիչ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ 1970 թվականին, 38-ամյա Մարիոն դարձել է Ալբերտո Սուպպիչիից հետո երկրորդ ամենաերիտասարդ մարզիչը, որի թիմը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը[11]։ 31-ամյա Սուպպիչին այդ տիտղոսը նվաճել է 1930 թվականին, ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնության եզրափակիչ խաղից հետո, երբ Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականը սեփական հարկի տակ դարձավ չեմպիոն[12]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Զագալլոն ամուսնացել է 1954 թվականին Ալցինե դե Կաստրոյի հետ, համատեղ ապրել են մինչև կնոջ մահը՝ 2012 թվականի նոյեմբերի 5-ը[13]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես ֆուտբոլիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բոտաֆոգյի»
- Փարիզի միջցամաքային մրցաշար (1963)
- Ռիո-Սան-Պաուլու մրցաշար (1962, 1964)
- Կարիոկայի Լիգա (1961, 1962)
Բրազիլիայի հավաքականում
- Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1958
- Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1962
- Ֆուտբոլի Ամերիկայի գավաթ (1958) արծաթ
Որպես մարզիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրազիլիայի հավաքականում
- Ֆուտբոլի աշխարհի առաջնություն (1970 , 1994) ոսկի
- Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1998, արծաթ
- Կոնֆեդերացիաների գավաթ (1997) ոսկի
- Ֆուտբոլի Ամերիկայի գավաթ 1997 ոսկի
- Ֆուտբոլի Ամերիկայի գավաթ 1995 արծաթ
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ (1996) արծաթ
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ (1998) բրոնզ
«Բոտաֆոգյի»
- Բրազիլիայի գավաթ (1968)
- Կարիոկայի Լիգա (1967, 1968)
- Գուանաբարայի գավաթ (1967, 1968)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիո Զագալլո» հոդվածին։ |
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.lance.com.br/futebol-nacional/anos-zagallo-passagem-futebol-unico-tetracampeao-mundial.html
- ↑ 4,0 4,1 4,2 Morre Zagallo, o único tetracampeão mundial de futebol
- ↑ 5,0 5,1 5,2 Zagallo, o único tetracampeão mundial de futebol, morre aos 92 anos — G1, 2023.
- ↑ «Motty's World Cup greats: Mario Zagalo». Mail online. Associated Newspapers. 25 апреля 2006. Վերցված է 19 июня 2015-ին.
- ↑ «FIFA Order of Merit holders» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Zagallo». Sambafoot. Վերցված է 19 июня 2015-ին.
- ↑ Gwidon Naskrent, Roberto Di Maggio, José Luis Pierrend (17 сентября 2010). «World Cup Champions Squads 1930 – 2010». RSSSF. Վերցված է 19 июня 2015-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Roberto Mamrud (2012 թ․ փետրվարի 29). «Appearances for Brazil National Team». Brazil – Record International Players. RSSSF. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «ЗАГАЛЛО Марио». persons-info.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Футбол. 31. Самый юный победитель» (ռուսերեն). 2014 թ․ մայիսի 12. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Esposa de Zagallo morre no Rio // globoesporte.com
- Օգոստոսի 9 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Բրազիլիայում ծնվածներ
- Հունվարի 5 մահեր
- 2024 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բրազիլացի ֆուտբոլային մարզիչներ
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Կլուբ Ամերիկայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆլամենգոյի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ