Մարիո Զագալլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Մարիո Զագալլո
Zagallo and Lula and Parreira (cropped).jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Brazil.svg Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 9, 1931(1931-08-09)[1][2] (91 տարեկան)
Ծննդավայր Մասեյո, Բրազիլիա
Հասակ 169 սանտիմետր
Քաշ 61 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Մարիո Ժորժի Լոբո Զագալլո (պորտ.՝ Mário Jorge Lobo Zagallo, օգոստոսի 9, 1931(1931-08-09)[1][2], Մասեյո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ։ Զագալլոն համարվում է միակ մարդը, որը 4 անգամ դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն․ 2 անգամ որպես ֆուտբոլիստ (1958, 1962), 1 անգամ որպես մարզիչ (1970), մեկ անգամ էլ՝ մարզչի օգնական (1994)[3]։ Ֆուտբոլի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ստացել է ՖԻՖԱ-ի պատվավոր շքանշան[4]։

Ֆուտբոլային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զագալլոն իր ֆուտբոլային կարիերան սկսել է 1948 թվականին Ռիո դե Ժանեյրոյի «Ամերիկա» ֆուտբոլային ակումբից։ Հետագայում հանդես է եկել «Ֆլամենգո» և «Բոտաֆոգ» ֆուտբոլային ակումբներում[5]։

Եղել է 1958 և 1962 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն| Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների չեմպիոն։ Իր առաջին՝ 1958 թվականի առաջնության ժամանակ եղել է «Ֆլամենգոյի» խաղացող, իսկ 1962-ի առաջնության ժամանակ՝ «Բոտաֆոգյի»[6]։

1958-ից 1964 թվականների ընթացքում Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում նվաճել է 33 տիտղոս[7]։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ, նրա գլխավորած թիմը 1970 թվականին նվաճում է ֆուտբոլի աշխարհի գավաթը։ 1994 թվականին, Բրազիլիայի հավաքականը աշխարհի չեմպիոն դառնալու ժամանակ Զագալլոն եղել է մարզչի օգնական։ Եղել է առաջին մարդը, որը և որպես ֆուտբոլիստ և որպես մարզիչ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ 1970 թվականին, 38-ամյա Մարիոն դարձել է Ալբերտո Սուպպիչիից հետո երկրորդ ամենաերիտասարդ մարզիչը, որի թիմը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը[8]։ 31-ամյա Սուպպիչին այդ տիտղոսը նվաճել է 1930 թվականին, ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնության եզրափակիչ խաղից հետո, երբ Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականը սեփական հարկի տակ դարձավ չեմպիոն[9]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զագալլոն ամուսնացել է 1954 թվականին Ալցինե դե Կաստրոյի հետ, համատեղ ապրել են մինչև կնոջ մահը՝ 2012 թվականի նոյեմբերի 5-ը[10]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ֆուտբոլիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բոտաֆոգյի»

  • Փարիզի միջցամաքային մրցաշար (1963)
  • Ռիո-Սան-Պաուլու մրցաշար (1962, 1964)
  • Կարիոկայի Լիգա (1961, 1962)

Բրազիլիայի հավաքականում

Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիայի հավաքականում

«Բոտաֆոգյի»

  • Բրազիլիայի գավաթ (1968)
  • Կարիոկայի Լիգա (1967, 1968)
  • Գուանաբարայի գավաթ (1967, 1968)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. «Motty's World Cup greats: Mario Zagalo»։ Mail online։ Associated Newspapers։ 25 апреля 2006։ Վերցված է 19 июня 2015 
  4. «FIFA Order of Merit holders»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-05-ին։ Վերցված է 2018-08-19 
  5. «Zagallo»։ Sambafoot։ Վերցված է 19 июня 2015 
  6. Gwidon Naskrent, Roberto Di Maggio, José Luis Pierrend (17 сентября 2010)։ «World Cup Champions Squads 1930 – 2010»։ RSSSF։ Վերցված է 19 июня 2015 
  7. Roberto Mamrud (փետրվարի 29, 2012)։ «Appearances for Brazil National Team»։ Brazil – Record International Players։ RSSSF։ Վերցված է սեպտեմբերի 1, 2012 
  8. «ЗАГАЛЛО Марио»։ persons-info.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-19 (չաշխատող հղում)
  9. «Футбол. 31. Самый юный победитель» (ռուսերեն)։ 2014-05-12։ Վերցված է 2018-08-19 
  10. Esposa de Zagallo morre no Rio // globoesporte.com