ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 1962
ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 1962 Campeonato Mundial de Fútbol - Copa Jules Rimet Chile 1962 | |
---|---|
![]() | |
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | ![]() |
Քաղաքներ | 4 |
Մարզադաշտեր | 4 |
Մասնակիցներ | 16 |
Մրցանակային տեղեր | |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Չորրորդ տեղ | ![]() |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Խաղեր | 32 |
Խփված գոլեր | 89 (2.78 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Վեց ֆուտբոլիստ, տես ներքևում (4-ական գոլ) |
Լավագույն խաղացող | ![]() |
← 1958 ![]() |
ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 1962-ը աշխարհի 7-րդ առաջնությունն էր, որն անցկացվել է Չիլիում 1962 թվականի մայիսի 30-ից հունիսի 17-ը։ 1960 թվականի օգոստոսից մեկնարկած նախընտրական փուլին մասնակցող 57 ազգային հավաքականներից տասնչորսը (ներառյալ հյուրընկալող Չիլիի և գործող չեմպիոն Բրազիլիայի հավաքականները) անցել են եզրափակիչ փուլ։
Առաջնության հաղթող դարձավ Բրազիլիան՝ եզրափակչում հաղթելով Չեխոսլովակիային 3-1 հաշվով՝ դառնալով երկրորդ երկիրը, որին հաջողվել է պաշտպանել չեմպիոնի տիտղոսը (առաջինը Իտալիան է)։ Երրորդ տեղի համար պայքարում Չիլին պարտվեց Հարավսլավիային 1-0 հաշվով։ 1962 թվականի առաջնությունն առաջինն էր, որը նույն միավորներն ունեցող թիմերին առանձնացնելու համար օգտագործել է գոլային միջինը։
Միջին հաշվով յուրաքանչյուր հանդիպմանը գրանցվել է 2.78 գոլ․ պատմության ընթացքում առաջին դեպքը, երբ միջին հաշիվը 3-ից ցածր է։
Առաջնությանը մասնակցող երկրներն են՝ Չիլի, Բրազիլիա, Արգենտինա, Ուրուգվայ, Անգլիա, Չեխոսլովակիա, ԽՍՀՄ, Արևմտյան Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Հունգարիա, Հարավսլավիա, Բուլղարիա, Կոլումբիա, Մեքսիկա և Շվեյցարիա։ Առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Ֆլորիան Ալբերտը։
Անցկացման վայրի ընտրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1962 թվականին նախորդող երկու առաջնություններն անցկացվել են Եվրոպա աշխարհամասում։ Այդ պատճառով Հարավային Ամերիկայի ֆուտբոլային Կոնֆեդերացիան պնդել է, որ 1962 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տեղի ունենա Հարավային Ամերիկայում, հակառակ դեպքում ԿՈՆՄԵԲՈԼ-ը կբոյկոտի աշխարհի առաջնությունը՝ ինչպես 1938 թվականին[2]։ Նախկինում ևս Արգենտինան առաջադրել էր իր թեկնածությունը ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու, սակայն ձախողվել էր։ Իսկ քանի որ աշխարհի առաջնությունը պետք է ընդհանար Հարավային Ամերիկայում, Արգենտինան համարվում էր բացահայտ ֆավորիտ։ Սակայն Հելսինկիում տեղի ունեցող ՖԻՖԱ-ի համագումարի ժամանակ Էռնեստո Ալվիերը հայտարարեց, որ Չիլին կարող է՝ աշխարհի առաջնություն կազմակերպել։
Որակավորման փուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]
ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 1962 թվականին մասնակցելու համար հայտագրվել էին 57 հավաքականներ 5 Կոնֆեդերացիաներից։ Չիլին որպես հյուրընկալող երկիր, իսկ Բրազիլիան նախորդ մրցաշարի հաղթող առանց որակավորման ավտոմատ կերպով անցնելու էին նախընտրական փուլը։ Մնացած 14 տեղերը բաժանվելու էր մյուս Կոնֆեդերացիաների մասնակիցների միջև։
Ըստ վիճակագրության, 8 տեղ նախատեսված էր ՈՒԵՖԱ-ի (Եվրոպայի ազգային հավաքականներ) հավաքականների համար և 3 տեղ ԿՈՆՄԵԲՈԼ-ի հավաքականների համար։ Մնացած 3 տեղերը իրենց մեջ պետք է բաժանեին ԿՈՆԿԱԿԱՖ-ի, ԱՖԿ-ի և ՕՖԿ-ի հավաքականները։ Սակայն այդ երկրները չկարողացան որակավորվել և նրանց փոխարեն որակվեցին Հարավային Ամերիկայի և Եվրոպայի հավաքականներ։
Այս առաջնությունում իրենց նորամուտն էին նշում Կոլումբիայի և Բուլղարիայի հավաքականները, որոնք որակավորման փուլը հաղթահարել էին առաջին անգամ։ Կոլումբիան հաջորդ մասնակցությունը Ֆուտբոլի Աշխարհի առաջնության լինում է 1990 թվականին։
Շվեդիայի և Ֆրանսիայի հավաքականները չկարողացան որակավորվել, իսկ Ավստրիան հեռացավ առաջնությունից։
Վայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ութ քաղաքների ութ մարզադաշերում պետք է կայանար Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1962 թվականը։ Հյուրընկալող քաղաքներն էին Սանտյագոն, Վինյա դել Մարը, Ռանկագուան, Արիկան, Տալսան, Տելկահանոն, Կոնսեպսիոնը և Վալդիվիան։
Տեղագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 1962 (Չիլի) |
Սանտյագո | Վինյա դել Մար |
---|---|---|
Էստադիո Նասիոնալ | Էստադիո Սուսալիտո | |
33°27′52″ հվ. լ. 70°36′38″ ամ. ե.HGЯO | 33°00′51″ հվ. լ. 71°32′06″ ամ. ե.HGЯO | |
Տարողություն` 66,660 | Տարողություն` 18,037 | |
![]() |
![]() | |
Ռանկագուա | Արիկա | |
Էստադիո Էլ Տենիենտե | Էստադիո Կառլոս Դիտբորն | |
34°10′39″ հվ. լ. 70°44′15″ ամ. ե.HGЯO | 18°29′15″ հվ. լ. 70°17′56″ ամ. ե.HGЯO | |
Տարողություն` 18,000 | Տարողություն` 17,786 | |
![]() |
Հավաքական | Վայր | Քաղաք | Հավաքական | Վայր | Քաղաք | |
---|---|---|---|---|---|---|
![]() |
Հոստելիա էլ Սաուզար | Ռանկագուա | ![]() |
Ավալոս | Սանտյագո | |
![]() |
Վիլլա Ռետիրո | Կոյա | ![]() |
Օ'Հիգինս հյուրանոց | Վինյա դել Մար | |
![]() |
Պարկուե | Մաչալի | ![]() |
Միլամա կալետա Ալբարցա հյուրանոց | Վինյա դել Մար | |
![]() |
Վիլլա | Սանտյագո | ![]() |
Սուիզո ակումբ | Սանտյագո | |
![]() |
Մորրո հյուրանոց | Արիկա | ![]() |
Ազապա հյուրանոց | Արիկա | |
![]() |
Պոսատա Քուեբրադե Վերդե | Վալպարաիսո | ![]() |
Հոստերիա | Արիկա | |
![]() |
Բրանդեն Կոպպեր | Կոյա | ![]() |
Օ'Հիգինս հյուրանոց | Սանտյագո | |
![]() |
Տուրիսմո հյուրանոց | Ռենգո | ![]() |
Պասո հյուրանոց | Արիկա |
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Զամբյուղ 1. Հարավային Ամերիկա | Զամբյուղ 2. Եվրոպա I | Զամբյուղ 3. Եվրոպա II | Զամբյուղ 4. Աշխարհի մնացած հատված |
---|---|---|---|
Հանդիպման մրցավարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՖԻՖԱ Աշխարհի առառաջնության մրցավարները ընտրվել են 2 աշխարհամասերի 17 տարբեր երկրներից։
|
|
Ձևաչափ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձևաչափը նման էր 1958 թվականի առաջնությանը` 16 հավաքական որակավորվեցին և բաժանվեցին չորս խմբի։ Խմբերի վիճակահանությունը տեղի ունեցավ 1962 թվականի հունվարի 18-ին Սանտյագոյում[3]։ Ամեն խմբի առաջին երկու հավաքականները դուրս էին գալիս քառորդ եզրափակիչ։
Երկու միավոր վաստակում էր հաղթող հավաքականը, մեկ միավոր` ոչ ոքիի համար և զրո միավոր պարտվելու դեպքում։ Ի տարբերություն 1958 թվականի ձևաչափի կիրառվեց գոլային տարբերությունը, հավասար միավորների դեպքում[4]։ (1958 թվականին գոլային տարբերությունը կիրառվում էր միայն առաջին տեղը որոշելու համար, կամ եթե վերախաղարկումը նույնպես ավարտվում էր ոչ ոքի)։ Արգենտինան դարձավ առաջին (և միակ) հավաքականը, որը դուրս մնաց գոլային վատ տարբերության պատճառով Անգլիայի համեմատությամբ։
Փլեյ օֆֆ փուլում եթե հաշիվը հավասար էր հիմնական ժամանակում, հավաքականները խաղում էին լրացուցիչ ժամանակ, եթե այն նույնպես ավարտվում էր ոչ ոքի, ապա հաղթողին որոշում էին վիճակահանության արդյունքով, բացառությամբ եզրափակչի, որտեղ հիմնական և լրացուցիչ ժամանակներում ոչ ոքիից հետո պետք է անցկացվեր լրացուցիչ հանդիպում։ Այս մրցույթում վիճակահանության և վերախաղարկության անհրաժեշտություն չառաջացավ։

Տեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականի մայիսին, երբ նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ էին, Չիլիում տեղի ունեցավ երբևէ գրանցված հզորագույն երկրաշարժը (9,5 մագնիտուտ), ինչը մեծ վնաս հասցրեց ազգային ինֆոհամակարգին։ Այս ամենի ֆոնին կազմակերպչական կոմիտեին նախագահ Կառլոս Դիթբորնը հայտարարեց, քանի որ իրենք չունեն այլ ելք, ապա պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ուժ գտնեն վերակառուցելու[5]։ Մարզադաշտերը և այլ ինֆոհամակարգերը վերակառուցվեցին ռեկորդային արագությամբ և ժամանակին և պատրաստ էին ընդունել առաջնությունը։ Դիտբորնը չտեսավ իր հաջողությունը, քանի որ նա մահացավ առաջնությունի սկզբից մեկ ամիս առաջ։ Մրցույթը ընդունող Արիկայի մարզադաշտը անվանվեց Էստադիո Կառլոս Դիտբորն նրա պատվին և գործում է մինչ օրս։ Անգամ այս քիչ տարողությամբ մարզադաշտերը կարողացան սպառել Չիլի ժամանած երկրպագուների պահանջարկը, քանի որ այդ ժամանակներում պահանջարկը քիչ էր։
Նախագահ Խորխե Ալեսանդրիին սառը, անհետաքրքիր ելույթ ունեցավ առաջին խաղից առաջ, որտեղ հանդիպեցին Չիլին և Շվեյցարիան։ Ալեսանդրին լքեց խաղը խաղի ավարտից առաջ։ Նրան քննադատեցին առաջնության նկատմամբ սառը վերաբերմունքի համար, սակայն նա արդարացավ, որ շատ զբաղված է և ֆուտբոլին չի կարողանում բավականին ժամանակ տրամադրել։
Առաջնության ժամանակ հավաքականները սկսեցին մեծ ուշադրություն դարձնել պաշտպանության վրա, իսկ միջին գնդակների քանակը ընկավ 2.78-ի, առաջին անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ[6]։
Պելեն վնասվածք ստացավ Չեխոսլովակիայի դեմ խաղում։ Այդ ժամանակների լավագույն դարպխասապահ Լև Յաշինը վատ մարզավիճակում էր, իսկ ԽՍՀՄ հավաքականը պարտվեց Չիլիին քառորդ եզրափակչում 1-2 հաշվով։ Բրազիլիայի հավաքականը համալրվեց նոր հարձակվողներում, այդ թվում Ամերիլդոն (Պելեի փոխարեն) և Գարինչան։ Առաջնությունում աչքի ընկավ Չեխոսլովակիայի դարպասապահ Վիլիամ Շրոյֆը Հունգարիայի և Հարավսլավիայի դեմ անձնուրաց խաղով։ Առաջնության ընթացքում բարձր ցուցանիշ գրանցեց Չիլիի հավաքականը, որի կազմը հիմնականում անհայտ ֆուտբոլիստներից էր։
Առաջնությունն անցավ կոշտ պայքարում։ Առաջին խաղը կայացավ Չիլիի և Իտալիայի միջև (2–0), որը կոչեցին Սանտիագոյի ճակատամարտ։ Երկու իտալացի լրագրողներ վարկաբեկիչ հոդվածներ գրեցին Չիլիի հավաքականի մասին։ Չնայած միայն երկու խաղացող հեռացվեց (երկուսն էլ իտալացի) անգլիացի մրցավար Քեն Էսթոնի կողմից, խաղի ընթացքում երկու հավաքականների ֆուտբոլիստները փորձում էին վնասել մրցակցին և իտալացիներին պահանջվեց ոստիկանների պաշտպանությունը մարզադաշտը անվտանգ լքելու համար[7]։
Առաջին փուլում Բրազիլիան գլխավորեց իր խումբը, երկրորդը Չեխոսլովակիան էր։ ԽՍՀՄ-ը և Հարավսլավիան առաջ անցան Ուրուգվայից և Կոլումբիայից։ Հունգարիան և Անգլիան նույնպես անցան քառորդ եզրափակիչ, չնայած Անգլիան և Արգենտինան ունեին հավասար միավորներ, սակայն Արգենտինան զիջեց գոլային տարբերությամբ։ Շվեյցարիան պարտվեց բոլոր երեք խաղերում և Իտալիայի հետ միասին լքեց առաջնությունը, հաջորդ փուլ անցան Չիլին և Գերմանիան։
Քառորդ եզրափակչում Չիլին հաղթեց Եվրոպայի չեմպիոն ԽՍՀՄ-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Գարինչայի երկու գոլի շնորհիվ Բրազիլիան հաղթեց Անգլիային 3-1 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Մյուս քառորդ եզրափակիչներում Հարավսլավիան առավելության հասավ Գերմանիայի նկատմամբ 1-0 հաշվով, իսկ Չեխոսլովակիան հաղթեց հարևան Հունգարիային։
Արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբային փուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խումբ 1
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքական | Խաղ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՄ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|
![]() |
3 | 2 | 1 | 0 | 8 | 5 | 1.60 | 5 |
![]() |
3 | 2 | 0 | 1 | 8 | 3 | 2.67 | 4 |
![]() |
3 | 1 | 0 | 2 | 4 | 6 | 0.67 | 2 |
![]() |
3 | 0 | 1 | 2 | 5 | 11 | 0.45 | 1 |
30 մայիս 1962 15:00 ՉԺ (UTC-04) |
Ուրուգվայ ![]() |
2–1 | ![]() |
Կառլոս Դիտբորն մարզադաշտ, Արիկա Հանդիսական՝ 7,908 Մրցավար՝ Անդոր Դորոջի (Հունգարիա) |
---|---|---|---|---|
Կուբիլլա ![]() Սասիա ![]() |
Հաշվետվություն | Զուլուագա ![]() |
31 մայիս 1962 15:00 ՉԺ (UTC-04) |
ԽՍՀՄ ![]() |
2–0 | ![]() |
Կառլոս Դիտբորն մարզադաշտ, Արիկա Հանդիսական՝ 9,622 Մրցավար՝ Ալբերտ Դաշ (Գերմանիա) |
---|---|---|---|---|
Իվանով ![]() Պոնեդելնիկ ![]() |
Հաշվետվություն |
2 հունիս 1962 15:00 ՉԺ (UTC-04) |
Հարավսլավիա ![]() |
3–1 | ![]() |
Կառլոս Դիտբորն մարզադաշտ, Արիկա Հանդիսական՝ 8,829 Մրցավար՝ Կառոլ Գաբլա (Չեխոսլովակիա) |
---|---|---|---|---|
Սկոբլար ![]() Գալիչ ![]() Յերկովիչ ![]() |
Հաշվետվություն | Կաբրերա ![]() |
3 հունիս 1962 15:00 ՉԺ (UTC-04) |
ԽՍՀՄ ![]() |
4–4 | ![]() |
Կառլոս Դիտբորն մարզադաշտ, Արիկա Հանդիսական՝ 8,040 Մրցավար՝ Ժոաո Էտսել Ֆիլյո (Բրազիլիա) |
---|---|---|---|---|
Իվանով ![]() Չիսլենկո ![]() Պոնեդելնիկ ![]() |
Հաշվետվություն | Ակերոս ![]() Կոլ ![]() Ռադա ![]() Կլինգեր ![]() |
6 հունիս 1962 15:00 ՉԺ (UTC-04) |
ԽՍՀՄ ![]() |
2–1 | ![]() |
Կառլոս Դիտբորն մարզադաշտ, Արիկա Հանդիսական՝ 9,973 Մրցավար՝ Չեզարե Ջոննի (Իտալիա) |
---|---|---|---|---|
Մամիկին ![]() Իվանով ![]() |
Հաշվետվություն | Սասիա ![]() |
7 հունիս 1962 15:00 ՉԺ (UTC-04) |
Հարավսլավիա ![]() |
5–0 | ![]() |
Կառլոս Դիտբորն մարզադաշտ, Արիկա Հանդիսական՝ 7,167 Մրցավար՝ Կառլոս Ռոբլես (Չիլի) |
---|---|---|---|---|
Գալիչ ![]() Յերկովիչ ![]() Մելիչ ![]() |
Հաշվետվություն |
Խումբ 2
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքական | Խաղ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՄ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|
![]() |
3 | 2 | 1 | 0 | 4 | 1 | 4.00 | 5 |
![]() |
3 | 2 | 0 | 1 | 5 | 3 | 1.67 | 4 |
![]() |
3 | 1 | 1 | 1 | 3 | 2 | 1.50 | 3 |
![]() |
3 | 0 | 0 | 3 | 2 | 8 | 0.25 | 0 |
30 մայիս 1962 15:00 ՉԺ (UTC-04) |
Չիլի ![]() |
3–1 | ![]() |
Էստադիո Նասիոնալ, Սանտյագո Հանդիսական՝ 65,000 Մրցավար՝ Կեն Աստոն (Անգլիա) |
---|---|---|---|---|
Լ. Սանչես ![]() Ռոդրիգես ![]() |
Հաշվետվություն | Վուտրիչ ![]() |
31 մայիս 1962 15:00 ՉԺ (UTC-04) |
ԳՖՀ ![]() |
0–0 | ![]() |
Էստադիո Նասիոնալ, Սանտյագո Հանդիսական՝ 65,440 Մրցավար՝ Բոբ Դեյվիդոն (Շոտլանդիա) |
---|---|---|---|---|
Հաշվետվություն |
2 հունիս 1962 15:00 ՉԺ (UTC-04) |
Չիլի ![]() |
2–0 | ![]() |
Էստադիո Նասիոնալ, Սանտյագո Հանդիսական՝ 66,057 Մրցավար՝ Կեն Աստոն (Անգլիա) |
---|---|---|---|---|
Ռամիրես ![]() Տորո ![]() |
Հաշվետվություն |
3 հունիս 1962 15:00 ՉԺ (UTC-04) |
ԳՖՀ ![]() |
2–1 | ![]() |
Էստադիո Նասիոնալ, Սանտյագո Հանդիսական՝ 64,922 Մրցավար՝ Լեո Հորն (Նիդերլանդներ) |
---|---|---|---|---|
Բրյուլս ![]() Զիլեր ![]() |
Հաշվետվություն | Շնայդեր ![]() |
6 հունիս 1962 15:00 ՉԺ (UTC-04) |
ԳՖՀ ![]() |
2–0 | ![]() |
Էստադիո Նասիոնալ, Սանտյագո Հանդիսական՝ 67,224 Մրցավար՝ Բոբ Դեյվիդոն (Շոտլանդիա) |
---|---|---|---|---|
Ժիմանյակ ![]() Զիլեր ![]() |
Հաշվետվություն |
7 հունիս 1962 15:00 ՉԺ (UTC-04) |
Իտալիա ![]() |
3–0 | ![]() |
Էստադիո Նասիոնալ, Սանտյագո Հանդիսական՝ 59,828 Մրցավար՝ Նիկոլայ Լատիշև (ԽՍՀՄ) |
---|---|---|---|---|
Մորա ![]() Բուլգարելլի ![]() |
Հաշվետվություն |
Խումբ 3
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքական | Խաղ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՄ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|
![]() |
3 | 2 | 1 | 0 | 4 | 1 | 4.00 | 5 |
![]() |
3 | 1 | 1 | 1 | 2 | 3 | 0.67 | 3 |
![]() |
3 | 1 | 0 | 2 | 3 | 4 | 0.75 | 2 |
![]() |
3 | 1 | 0 | 2 | 2 | 3 | 0.67 | 2 |
30 մայիս 1962 15:00 ՉԺ (UTC-04) |
Բրազիլիա ![]() |
2–0 | ![]() |
Էստադիո Սաուսալիտո, Վինա դել Մար Հանդիսական՝ 10,484 Մրցավար՝ Գոդֆրիդ Դենստ (Շվեյցարիա) |
---|---|---|---|---|
Զագալո ![]() Պելե ![]() |
Հաշվետվություն |
31 մայիս 1962 15:00 ՉԺ (UTC-04) |
Չեխոսլովակիա ![]() |
1–0 | ![]() |
Էստադիո Սաուսալիտո, Վինա դել Մար Հանդիսական՝ 12,700 Մրցավար՝ Կառլ Էրիխ Շտայներ (Ավստրիա) |
---|---|---|---|---|
Շտրիբանիյ ![]() |
Հաշվետվություն |
2 հունիս 1962 15:00 ՉԺ (UTC-04) |
Բրազիլիա ![]() |
0–0 | ![]() |
Էստադիո Սաուսալիտո, Վինա դել Մար Հանդիսական՝ 14,903 Մրցավար՝ Պիեր Շվայն (Ֆրանսիա) |
---|---|---|---|---|
Հաշվետվություն |
3 հունիս 1962 15:00 ՉԺ (UTC-04) |
Իսպանիա ![]() |
1–0 | ![]() |
Էստադիո Սաուսալիտո, Վինա դել Մար Հանդիսական՝ 11,875 Մրցավար՝ Բրանկո Տեսանիչ (Հարավսլավիա) |
---|---|---|---|---|
Պեյրո ![]() |
Հաշվետվություն |
6 հունիս 1962 15:00 ՉԺ (UTC-04) |
Բրազիլիա ![]() |
2–1 | ![]() |
Էստադիո Սաուսալիտո, Վինա դել Մար Հանդիսական՝ 18,715 Մրցավար՝ Սերժիո Բուստամանտե (Չիլի) |
---|---|---|---|---|
Ամարիլդո ![]() |
Հաշվետվություն | Ադելարդո ![]() |
7 հունիս 1962 15:00 ՉԺ (UTC-04) |
Մեքսիկա ![]() |
3–1 | ![]() |
Էստադիո Սաուսալիտո, Վինա դել Մար Հանդիսական՝ 10,648 Մրցավար՝ Գոդֆրիդ Դենստ (Շվեյցարիա) |
---|---|---|---|---|
Դիաս ![]() Դել Ագուիլա ![]() Էռնանդես ![]() |
Հաշվետվություն | Մաշեկ ![]() |
Խումբ 4
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքական | Խաղ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՄ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|
![]() |
3 | 2 | 1 | 0 | 8 | 2 | 4.00 | 5 |
![]() |
3 | 1 | 1 | 1 | 4 | 3 | 1.33 | 3 |
![]() |
3 | 1 | 1 | 1 | 2 | 3 | 0.67 | 3 |
![]() |
3 | 0 | 1 | 2 | 1 | 7 | 0.14 | 1 |
- Անգլիան առաջ անցավ Արգենտինայից գոլային տարբերության շնորհիվ։
30 Մայիս 1962 15:00 ՉԺ (UTC-04) |
Արգենտինա ![]() |
1–0 | ![]() |
Էստադիո Էլ Տենիենտե, Ռանկագուա Հանդիսական՝ 7,134 Մրցավար՝ Խուան Գարայ (Իսպանիա) |
---|---|---|---|---|
Ֆակունդո ![]() |
Հաշվետվություն |
31 May 1962 15:00 ՉԺ (UTC-04) |
Հունգարիա ![]() |
2–1 | ![]() |
Էստադիո Էլ Տենիենտե, Ռանկագուա Հանդիսական՝ 7,938 Մրցավար՝ Լեո Հորն (Նիդերլանդներ) |
---|---|---|---|---|
Տիխի ![]() Ալբերտ ![]() |
Հաշվետվություն | Ֆլաուերս ![]() |
2 June 1962 15:00 ՉԺ (UTC-04) |
Անգլիա ![]() |
3–1 | ![]() |
Էստադիո Էլ Տենիենտե, Ռանկագուա Հանդիսական՝ 9,794 Մրցավար՝ Նիլոլայ Լատիշև (ԽՍՀՄ) |
---|---|---|---|---|
Ֆլաուերս ![]() Չարլթոն ![]() Գրիվս ![]() |
Հաշվետվություն | Սանֆիլիպո ![]() |
3 June 1962 15:00 ՉԺ (UTC-04) |
Հունգարիա ![]() |
6–1 | ![]() |
Էստադիո Էլ Տենիենտե, Ռանկագուա Հանդիսական՝ 7,442 Մրցավար՝ Խուան Գարայ (Իսպանիա) |
---|---|---|---|---|
Ալբերտ ![]() Տիխի ![]() Սոլիմոսի ![]() |
Հաշվետվություն | Սոկոլով ![]() |
6 June 1962 15:00 ՉԺ (UTC-04) |
Հունգարիա ![]() |
0–0 | ![]() |
Էստադիո Էլ Տենիենտե, Ռանկագուա Հանդիսական՝ 7,945 Մրցավար՝ Արտուրո Յամասակի Մալդոնադո (Պերու) |
---|---|---|---|---|
Հաշվետվություն |
7 June 1962 15:00 ՉԺ (UTC-04) |
Անգլիա ![]() |
0–0 | ![]() |
Էստադիո Էլ Տենիենտե, Ռանկագուա Հանդիսական՝ 5,700 Մրցավար՝ Անտոնի Բլավիեր (Բելգիա) |
---|---|---|---|---|
Report |
Փլեյ օֆֆ փուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քառորդ եզրափակիչ | Կիսաեզրափակիչ | Եզրափակիչ | ||||||||
10 հունիս – Արիկա | ||||||||||
![]() |
1 | |||||||||
13 հունիս – Սանտիագո | ||||||||||
![]() |
2 | |||||||||
![]() |
2 | |||||||||
10 հունիս – Վինա դել Մար | ||||||||||
![]() |
4 | |||||||||
![]() |
3 | |||||||||
17 հունիս – Սանտիագո | ||||||||||
![]() |
1 | |||||||||
![]() |
3 | |||||||||
10 հունիս – Սանտիագո | ||||||||||
![]() |
1 | |||||||||
![]() |
0 | |||||||||
13 հունիս – Վինա դել Մար | ||||||||||
![]() |
1 | |||||||||
![]() |
1 | |||||||||
10 հունիս – Ռանկագուա | ||||||||||
![]() |
3 | 16 հունիս – Սանտիագո | ||||||||
![]() |
0 | |||||||||
![]() |
1 | |||||||||
![]() |
1 | |||||||||
![]() |
0 | |||||||||
Քառորդ եզրափակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]10 հունիս 1962 14:30 ՉԺ (UTC-04) |
Չիլի ![]() |
2–1 | ![]() |
Էստադիո Կառլոս Դիտբորն, Արիկա Հանդիսական՝ 17,268 Մրցավար՝ Լեո Հորն (Նիդերլանդներ) |
---|---|---|---|---|
Լ. Սանչես ![]() Ռոխաս ![]() |
Հաշվետվություն | Չիսլենկո ![]() |
10 հունիսի 1962 14:30 ՉԺ (UTC-04) |
Չեխոսլովակիա ![]() |
1–0 | ![]() |
Էստադիո Էլ Տենիենտե, Ռանկագուա Հանդիսական՝ 11,690 Մրցավար՝ Նիկոլայ Լատիշև (ԽՍՀՄ) |
---|---|---|---|---|
Շիրեր ![]() |
Հաշվետվություն |
10 հունիսի 1962 14:30 ՉԺ (UTC-04) |
Բրազիլիա ![]() |
3–1 | ![]() |
Էստադիո Սաուսալիտո, Վինյա դել Մար Հանդիսական՝ 17,736 Մրցավար՝ Պիեր Շվինտ (Ֆրանսիա) |
---|---|---|---|---|
Գարինչա ![]() Վավա ![]() |
Հաշվետվություն | Հիտչենս ![]() |
10 հունիսի 1962 14:30 ՉԺ (UTC-04) |
Հարավսլավիա ![]() |
1–0 | ![]() |
Էստադիո Նասիոնալ, Սանտյագո Հանդիսական՝ 63,324 Մրցավար՝ Արտուրո Յամասակի Մալդոնադո (Պերու) |
---|---|---|---|---|
Ռադակովիչ ![]() |
Հաշվետվություն |
Կիսաեզրափակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]13 հունիսի 1962 14:30 ՉԺ (UTC-04) |
Չեխոսլովակիա ![]() |
3–1 | ![]() |
Էստադիո Սաուսալիտո, Վինյա դել Մար Հանդիսական՝ 5,890 Մրցավար՝ Գոտֆրիդ Դիենստ (Շվեյցարիա) |
---|---|---|---|---|
Կաբրաբա ![]() Շիրեր ![]() |
Հաշվետվություն | Յերկովիչ ![]() |
13 հունիսի 1962 14:30 ՉԺ (UTC-04) |
Բրազիլիա ![]() |
4–2 | ![]() |
Էստադիո Նասիոնալ, Սանտյագո Հանդիսական՝ 76,594 Մրցավար՝ Որտուրո Յամասակի Մալոնադո (Պերու) |
---|---|---|---|---|
Գարինչա ![]() Վավա ![]() |
Հաշվետվություն | Տորո ![]() Լ. Սանչես ![]() |
Հանդիպում երրորդ տեղի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]16 հունիսի 1962 14:30 ՉԺ (UTC-04) |
Չիլի ![]() |
1–0 | ![]() |
Էստադիո Նասիոնալ, Սանտյագո Հանդիսական՝ 66,679 Մրցավար՝ Խուան Գարդիսաբել Գարայ (Իպանիա) |
---|---|---|---|---|
Ռոխաս ![]() |
Հաշվետվություն |
Եզրափակիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]17 հունիսի 1962 14:30 ՉԺ (UTC-04) |
Բրազիլիա ![]() |
3–1 | ![]() |
Էստադիո Նասիոնալ, Սանտյագո Հանդիսական՝ 68,679 Մրցավար՝ Նիկոլայ Լատիշև (ԽՍՀՄ) |
---|---|---|---|---|
Ամարիլդո ![]() Զիտո ![]() Վավա ![]() |
Հաշվետվություն | Մասոպուստ ![]() |
Ռմբարկուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չորս գոլերով, Ֆլորիան Ալբերտը, Գարինչան, Վալենտին Իվանովը, Դրազան Յերկովիչը, Լեոնել Սանչեզը և Վավան համարվում են ամենաշատ գոլերի հեղինակներ։ Առաջնության ընթացքում 54 տարբեր ֆուտբոլիստներ հեղինակել են 89 գոլեր։
- 4 գոլեր
- 3 գոլեր
- 2 գոլեր
- 1 գոլեր
ՖԻՖԱ դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]N | Թիմ | Խ | Հ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԽԳ | ԸԳ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | ![]() |
3 | 6 | 5 | 1 | 0 | 14 | 5 | +9 | 11 |
2 | ![]() |
3 | 6 | 3 | 1 | 2 | 7 | 7 | 0 | 7 |
3 | ![]() |
2 | 6 | 4 | 0 | 2 | 10 | 8 | +2 | 8 |
4 | ![]() |
1 | 6 | 3 | 0 | 3 | 10 | 7 | +3 | 6 |
Քառորդ-եզրափակիչ | ||||||||||
5 | ![]() |
4 | 4 | 2 | 1 | 1 | 8 | 3 | +5 | 5 |
6 | ![]() |
1 | 4 | 2 | 1 | 1 | 9 | 7 | +2 | 5 |
7 | ![]() |
2 | 4 | 2 | 1 | 1 | 4 | 2 | +2 | 5 |
8 | ![]() |
4 | 4 | 1 | 1 | 2 | 5 | 6 | −1 | 3 |
Խմբային փուլ | ||||||||||
9 | ![]() |
2 | 3 | 1 | 1 | 1 | 3 | 2 | +1 | 3 |
10 | ![]() |
4 | 3 | 1 | 1 | 1 | 2 | 3 | −1 | 3 |
11 | ![]() |
3 | 3 | 1 | 0 | 2 | 3 | 4 | −1 | 2 |
12 | ![]() |
1 | 3 | 1 | 0 | 2 | 4 | 6 | −2 | 2 |
13 | ![]() |
3 | 3 | 1 | 0 | 2 | 2 | 3 | −1 | 2 |
14 | ![]() |
1 | 3 | 0 | 1 | 2 | 5 | 11 | −6 | 1 |
15 | ![]() |
4 | 3 | 0 | 1 | 2 | 1 | 7 | −6 | 1 |
16 | ![]() |
2 | 3 | 0 | 0 | 3 | 2 | 8 | −6 | 0 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Փաստեր Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1962-ի մասին». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «FIFA World Cup 1962 – Historical Football Kits». Historicalkits.co.uk. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «History of the World Cup Final Draw» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
- ↑ "for the first time goal average was brought in as a means of separating teams with the same amount of points"«Compact book of the World Cup» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Brewin, John; Williamson, Martin (2014 թ․ ապրիլի 30). «World Cup History: 1962». ESPN FC. ESPN Internet Ventures. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «FIFA World Cup Record – Organisation». FIFA. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Lopresti, Sam (2014 թ․ փետրվարի 28). «Italy World Cup Rewind: Infamy at the Battle of Santiago, 1962». Bleacher Report. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Համաձայն RSSSF-ի գոլը հեղինակել է Գեորգի Ասպարուհովը։
- ↑ «page 45» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
- ↑ «FIFA World Cup: Milestones, facts & figures. Statistical Kit 7» (PDF). FIFA. 2013 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 1962՝ FIFA.com կայքում Արխիվացված 2021-02-16 Wayback Machine (անգլ.)
- Մանրամասները RSSSF կաղքում (անգլ.)
- ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 1962-ի պատմություն Արխիվացված 2015-05-16 Wayback Machine (անգլ.)
|
|
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 1962» հոդվածին։ |
|