Դեկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Դեկու
Deco 21dec2006.jpg
Դեկուն Բարսելոնայի կազմում:
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Անդերսոն Լուիս դե Սոուզա
Քաղաքացիությունը
Մականուն Կախարդ, Սուպերդեկո
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 27, 1977(1977-08-27)[2] (41 տարեկան)
Ծննդավայր Սան Բերնարդու դու Կամպո, Բրազիլիա
Հասակ 174 սմ[1]
Քաշ 73 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ կարիերան ավարտել է
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1996-1997 Բրազիլիա Կորինթիանս 2 (0)
1997-1999 Պորտուգալիա Բենֆիկա 0 (0)
1997-1998  Պորտուգալիա Ալվերկա 32 (13)
1998  Պորտուգալիա Սալգեյրուշ 12 (2)
1999-2004 Պորտուգալիա Պորտու 154 (32)
2004-2008 Իսպանիա Բարսելոնա 113 (11)
2008-2010 Անգլիա Չելսի 43 (5)
2010-2013 Բրազիլիա Ֆլումինենսե 69 (4)
Ազգային հավաքական
2003-2010 Պորտուգալիա Պորտուգալիա 75 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դեկու (պորտ.՝ Deco, իսկական անուն՝ Անդերսոն Լուիս դե Սոուզա, պորտ.՝ Anderson Luiz de Sousa, օգոստոսի 27, 1977(1977-08-27)[2], Սան Բերնարդու դու Կամպո, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլական ծագմամբ պորտուգալացի ֆուտբոլիստ, հանդես է եկել որպես հարձակվողական ոճի կիսապաշտպան: Հանդես է եկել բրազիլական «Ֆլումինենսե»-ի և Պորտուգալիայի հավաքականի կազմում (2002 թվականին ստացել է Պորտուգալիայի քաղաքացիություն)։ 2000-ական թվականների կեսերին կիսապաշտպանական դիրքում համարվել է լավագույններից։ Դեկուն երկու անգամ ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի լավագույն կիսապաշտպան (2004 և 2006 թվականներին)։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկուն եկել է Պորտուգալիա 1997 թվականին՝ 19 տարեկան հասակում։ Լիսաբոնի «Բենֆիկա» նա տեղափոխվել է բրազիլական Կորինթիանսից[3]: Դեկուն մարզումների ժամանակ շատ վստահ էր գործում և ցուցադրում էր գեղեցիկ խաղ, սակայն «Բենֆիկա»-ի տնօրինությունը որոշեց բրազիլացուն վարձավճարով տալ Պորտուգալիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ալվերկա» ակումբին[3][4]: Այդ թիմում Դեկուն խաղաց մեկ մրցաշրջան[3]: Դեկուն հաջող խաղ էր ցուցադրում և շատ մոտ էր Բենֆիկայի հետ որպես թիմի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ պայմանագիր կնքելուն, սակայն լիսաբոնական ակումբը և ֆուտբոլիստի գործակալը համաձայնության չեկան, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Գրեմ Սունեսը ֆուտբոլիստի մոտ հեռանկար չէր տեսնում[5]: Դրանից հետո՝ 1998-1999 մրցաշրջանում Դեկուն վաճարվեց Պորտու քաղաքի «Սալգեյրուշ» ակումբին, որի կազմում սկսեց հանդես գալ դեկտեմբերից և 12 խաղում դարձավ 2 գոլի հեղինակ[3][6]: Դեկուի խաղին մեծ ուշադրւթյուն էին դարձնում «Պորտու» ակումբի սկաուտները։ Եվ ի վերջո ձմեռային տրասֆերային պատուհանի ընթացքում Դեկուն տեղափոխվեց «Պորտու»:

«Պորտու»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պորտու»-ում վաղ տարիներին Դեկուն հանդես էր գալիս որպես տաղանդավոր «փլեյմեյքեր» և այդ պատճառով էլ երկրպագուներից ստացել է «Կախարդ» (պորտ.՝ Mágico) մականունը։ Դեկուի խաղի մեջ միավորվում էր «10 համար»-ի կարողությունները և պաշտպանությունում որոշակի հակումը կոշտ խաղին, որին «փլեյմեյքերների» հիմնական մասը ուշադրություն չէր դարձնում։ Այդ պատճառով էլ Դեկուի վիճակագրության մեջ դեղին և կարմիր քարտերի թիվը կազմում է այնքան՝ ինչքան գոլային փոխանցումների թիվը։ Նրա պահվածքը դաշտում շատ թանկ էր արժենում «Պորտու»-ի համար։ Խաղերում Դեկուն կամ հեռացվում էր խաղադաշտից կամ տրամադրված լինելով խաղին գործում էր շատ «մաքուր»: Արդեն 3 տարի անց պորտուգալացին ակումբում ուներ շատ մեծ դերակատարում և 2000-ական թվականներին արդեն խոսվում էր Դեկուի «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավոր տարբերակի մասին։

Ժոզե Մոուրինյոյի կառավարման ժամանակահատվածում Դեկուին տրված էր թիմի առաջնորդի դերը։ 2002-03 մրցաշրջանում Դեկուն դարձավ թիմի առանցքային ֆուտբոլիստը։ Նա 30 խաղում դարձավ 10 գոլի հեղինակ և ստացավ 17 դեղին և 1 կարմիր քարտ։ Բացի դրանից Դեկուն 2003 թվականի ՈՒԵՖԱ գավաթի խաղարկությունում հաջողության համար ամենամեծ դերակատարումը ունեցավ։ Մյուս տարի Դեկուն օգնեց թիմին Պորտուգալիայի չեմպիոնական տիտղոսը վերադարձնելու մեջ, ինչպես նաև Չեմպիոնների Լիգայում հաղթանակի մեջ (նրանք եզրափակչում հաղթեցին ֆրանսիական «Մոնակո»-ին 3:0 հաշվով, իսկ Դեկուն այդ խաղում խփեց 2-րդ գոլը)։ «Պորտու»-ում վերջին մրցաշրջանը Դեկուին բերեց Չեմպիոնների Լիգայի ամենաօգտակար ֆուտբոլիստի կոչումը, ինչպես նաև առաջնության լավագույն կիսապաշտպանի տիտղոսը։

«Բարսելոնա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի հունիսի 17-ին Դեկուն ելույթ ունենալով պորտուգալական ռադիոյով ասաց, որ անմիջապես Եվրո-2004-ից հետո ամենայն հավանականությամբ կտեղափոխվի անգլիական «Չելսի» (այդ ակումբն արդեն գլխավորում էր Մոուրինյոն)։ Ըստ Դեկուի ակումբների միջև արդեն կար հաստատված համաձայնություն, և Անգլիա տեղափոխվելուն խանգարում էին մի քանի ձևականություններ։

Սակայն արդեն 2004 թվականի հունիսի 26-ին պորտուգալական O Jogo թերթը տարածեց Դեկուի «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորության մասին լուրը, ինչպես նաև տեղեկացրեց, որ Մյունխենի «Բավարիա»-ն այլևս չի հետաքրքրվում Դեկուով։ Արդյունքում «Բարսա»-ին հաջողվեց կնքել պայմանագիր Դեկուի հետ (այդ նույն ժամանակահատվածում Բարսելոնան պայմանագիր կնքեց նաև պորտուգալական ֆուտբոլի ծագող աստղի՝ Կուարեժմայի հետ)[7]: Դեկուի տրանսֆերը արժեցավ 15 միլիոն եվրո։ 2004 թվականի հուլիսի 6-ին Դեկուն դարձավ իսպանական գրանդի ֆուտբոլիստ։

Շատերը համարում էին, որ Դեկուն «Բարսելոնա»-յում «կմնա» բրազիլացի աստղի՝ Ռոնալդինյոյի շողքում, սակայն Դեկուն շատ վստահ էր գործում և ավելի շատ հանդես էր գալիս դաշտի կենտրոնական մասում (ի հաշիվ գնդակը խլելու իր մեծ վարպետության), այսինքն որպես կենտրոնական կիսապաշտպան։ 2004 թվականին Դեկուն «Ոսկե գնդակի» համար պայքար մղողների մեջ 2-րդ-ն էր։ Նա 6 քվեով առաջ էր Ռոնալդինյոյից, սակայն զիջում էր Անդրեյ Շևչենկոյին:

«Բարսելոնայի» կազմում Դեկուն լրացրեց իր մեդալների բացը։ Դեկուի տիտղոսներին գումարվեց երկու Իսպանիայի չեմպիոնական տիտղոս, Իսպանիայի երկու սուպերգավաթ և արդեն իր կարիերայի երկրորդ Չեմպիոնների Լիգայի գավաթը (2005-06)[8]:

2006-07 մրցաշրջանում Դեկուն Չեմպիոնների Լիգայի պատմությունում դարձավ ռեկորդի հեղինակ։ Նա Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում երեք անգամ ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ (անգլ.՝ Vodafone Man of the Match)։ Ինչպես նաև Աշխարհի ակումբային առաջնությունում Դեկուն ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ, չնայած նրան, որ եզրափակչում «Բարսելոնա»-ն պարտություն էր կրել բրազիլական «Ինտերնասիոնալից»[9]:

2008 թվականի հուլիսի 1-ին անհաջող մրցաշրջանից հետո Դեկուն կնքելով 3 տարվա պայմանագիր 10 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Չելսի»[10][11]: «Բարսելոնայի» նոր մարզիչ՝ Խոսեպ Գվարդիոլան Դեկուին այլևս չէր տեսնում իր ակումբի կազմում։

Դեկուի «վերջին» խաղը[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 24-ին Դեկուն խաղաց իր պրոֆեսիոնալ կարիերայի վերջին խաղը՝ «Պորտու» - «Բարսելոնա» (4:4) խաղը։ Այդ խաղում Դեկուն մեկ գոլի հեղինակ դարձավ և «Պորտուի» կազմում և «Բարսելոնայի» կազմում խաղալիս։

Ակումբային կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիա - Դանիա (2-3): Դեկուն պայքարում է գնդակի համար Քրիստիան Պոուլսենի հետ:

Բրազիլիայի հավաքական չհրավիրված Դեկուն, համարվում էր Պորտուգալիայի հավաքականին հնարավոր ֆուտբոլսիտներից։ 2002 թվականին՝ Պորտուգալիայում 6 տարի ապրելուց հետո Դեկուն ստացավ Պորտուգալիայի քաղաքացիություն։ Ամիսներ տևած քննարկումներից հետո Դեկուն հրավիրվեց ազգային հավաքական իր առաջին խաղը անցկանցելու համար։ Ճակատագրի հեգնանքով նա 2003 թվականի մարտի 29-ին պետք է խաղար ընդդեմ Բրազիլիայի հավաքականի։ Իր առաջին խաղում Դեկուն խաղաց ընդամենը 8 րոպե, սակայն այդ ժամանակահատվածում նա հասցրեց տուգանային հարվածից գրավել մրցակցի դարպասը։ Դեկուի խփած գոլը շատ կարևոր էր և ի շնորհիվ այդ գոլի Պորտուգալիայի հավաքականը 2:1 հաշվով տարավ սենսացիոն հաղթանակ[13]: Պորտուգալացիների այդ հաղթանակը առաջինն էր 1966 թվականի աշխարհի առաջնությունից հետո։ Չնայած մի քանի ֆուտբոլիստների Դեկուի հանդեպ բողոքների, ներառյալ հավաքականի առաջնորդի՝ Լուիշ Ֆիգույի բողոքի[14], այս խաղից հետո Դեկուին սկսեցին կանոնավոր կերպով հրավիրել հավաքական։ Անգամ այդպիսի ճնշման մեջ Դեկուին հաջողվեց դառնալ Պորտուգալիայի հավաքականի ամենավառ ֆուտբոլիստներից մեկը։

2003-04 մրցաշրջանում Դեկուն ազգային հավաքականում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն էր։ Իսկ 2005-06 թվականին Չեմպիոնների Լիգայում հաղթանակի շնորհիվ Դեկուն ունեցավ ավելիշատ միջազգային տիտղոսներ, քան պուրտուգալացի սուպերաստղ Լուիշ Ֆիգուն։

2006 թվականի աշխարհի առաջնությանը Դեկուն հավաքականի պաշտոնական խաղերում խփեց իր երկրորդ գնդակը՝ Իրանի հավաքականի դեմ խաղում։ 1/8 եզրափակչում Դեկուն ստացավ երկու դեղին քարտ և հեռացվեց խաղադաշտից։ Նա բաց թողեց Անգլիայի հավաքականի դեմ կայանալիք 1/4 եզրափակչի խաղը, որում պորտուգալացիները հաղթանակ տարան։ 2006 թվականի հուլիսի 5-ին պորտուգալիայի հավաքական 0:1 հաշվով կիսաեզրափակչում զիջեց Ֆրանսիայի հավաքականին:

2010 թվականին հունիսի 30-ին՝ ՀԱՀ-ում անցկացվող աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Իսպանիայի հավաքականից կրած պարտությունից հետո, Դեկուն որոշեց վերջ տալ միջազգային մակարդակի իր ելույթներին[15]:

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Պորտուգալիա «Պորտու»

Իսպանիա «Բարսելոնա»

Անգլիա «Չելսի»

Բրազիլիա «Ֆլումինենսե»

  • Սերիա A-ի (Բրազիլիա) չեմպիոն (2) 2010, 2012
  • Ընդհանուր՝ 2 տիտղոս

Պորտուգալիա Պորտուգալիայի հավաքական

Անձնական

  • Պորտուգալիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ (1) – 2003-04
  • ՈՒԵՖԱ-ի վարկածով տարվա ակումբային ֆուտբոլիստ (1) – 2003-04
  • ՈՒԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն կիսապաշտպան (2) – 2003-04, 2005-06
  • Աշխարհի ակումբային առաջնության «Ոսկե գնդակ»-ի դափնեկիր (1) – 2006
  • Անգլիայի Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ (1) – Օգոստոս 2008
  • Ընդհանուր՝ 6 ձեռքբերում

Ֆուտբոլից դուրս

  • Կույս Մարիա Վիլլա-Վիկզսկու անբասիր հղիության շքանշան (Բրահանսի դքսություն)[16]

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկուն բազմակողմանի հզոր, տակտիկապես խելացի և ստեղծագործ կիսապաշտպան է, ով ունի դաշտը հիանալի տեսնելու և տեխնիկական կարողություններ[17][18]: Դեկուն կիսապաշտպանական գծում ունիվերսալ է։ Նա ընդունակ է խաղալ որպես կենտրոնական կիսապաշտպան, այդ բանում բոլորը համոզվել են Ժոզե Մոուրինյոյի «Պորտու»-ում կառավարման շրջանում, ընդունակ է խաղալ որպես հարձակվողական ոճի կիսապաշտպան, և ընդունակ է խաղալ որպես լավ մշակված և կենտրոնացած «փլեյմեյքեր»: Ինչպես նաև Դեկուն կարող էր հանդես գալ խաղադաշտի աջ թևում որպես վինգեր[19], չնայած նրան, որ նա ոչ այնքան արագ էր և տոկուն, չուներ զարգացված ֆիզիկական և պաշտպանական հմտություններ[19][20]: Այդ ամենի փոխարեն նա օժտված էր հիանալի՝ գնդակի հետ աշխատելու հմտությամբ, դրիբլինգով, փոխանցումներ կատարելու վարպետությամբ և հարձակման հմտություններով, որը թույլ էր տալիս նրան շրջանցել հակառակորդի ֆուտբոլիստներին, գտնել հարմար դիրք և ստեղծել գոլային պահեր[21][22][23]: Այն, որ նա վերջին տարիներին կորցրել էր իր անկրկնելի արագացումը, հմտությունները և շարժունությունը՝ չէին խանգարում այն բանին, որ նա գրանցի ֆիզիկապես զարգանալու աճ, որի շնորհիվ էլ նա ուժային պայքարում կկարողանա պահպանել գնդակը իրենից ավելի ծանր և ֆիզիկապես ուժեղ հակառակորդների դեմ պայքարում։ Դեկուի ստեղծագործ խաղին գումարվում էր նաև այն, որ Դեկուն ի զորու էր աջակցել թիմին հազվադեպ գոլերով, որոնք նա հեղինակում էր ի շնորհիվ իր ճշգրիտ հարվածներ կատարելու հմտության[24] և տուգանային հարվածները հմուտ կերպով իրացնելուն[25]: Դեկուն վատ կողմեր ևս ուներ։ Նա ճանաչված էր նաև որպես շատ կոպիտ և «վնասվածքներ հասցնող» ֆուտբոլիստ։ Բացի այդ երբեմն Դեկուի մարզավիճակը «հարցի տակ» էր դրվում[20][26][27]: Դեկուն նաև հայտնի էր իր տակտիկական խախտումներ կատարելու սովորությունով[22], ինչպես նաև նա իր կարերայի ընթացքում երբեմն մեղադրվում էր «սիմուլացիայի» մեջ[23]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկուի առաջին ամուսնությունից հետո նրա աներորդիներն են Ալեկսանդրո («Վասկո դա Գամայի» ֆուտբոլիստ) և Ռիշարլիսոն («Ատլետիկո Մինեյրոյի» ֆուտբոլիստ) եղբայրները[28]:

Դեկուի հետ 1997 թվականին Եվրոպա եկավ նաև նրա կինը Սիլան, որի հետ ապրում էր շուրջ 3 տարի։ Դեկուն և Սիլան ունեն երկու որդի՝ Ժուան Էնրիկեն և Պեդրո Գաբրիելը։ Նրանք հիմա իրենց մոր հետ ապրում են Բրազիլիայում: Պորտու գալուց մի քանի տարի հետո Դեկուն և Սիլան բաժանվեցին և Դեկուն 2005 թվականի ապրիլին ամուսնացավ Ժասիարայի հետ։ Դեկուն և Ժասիարան ունեցան երկու երեխա՝ մեկ տղա և մեկ աղջիկ։ 2008 թվականին հայտարարվեց Դեկուի և Ժասիարայի ամուսնալուծության մասին։ 2009 թվականին Դեկուի նախկին ընկերուհին ունեցել է նրա հինգերորդ երեխային՝ Սոֆիային։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Fluminense Football Club | Futebol | Deco»։ Fluminense.com.br։ օգոստոսի 27, 1977։ Արխիվացված օրիգինալից-ից մայիսի 22, 2012-ին։ Վերցված է 2012-06-28 
  2. 2,0 2,1 Transfermarkt — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Toni descobriu Deco: «Erro histórico do Benfica»» [Toni, who discovered Deco: «Historical mistake from Benfica»]։ Maisfutebol (Portuguese)։ 26 Օգոստոսի 2013։ Վերցված է 10 Սեպտեմբերի 2015 
  4. «Caju reforça FC Porto por troca com Duda» [Caju joins FC Porto in exchange for Duda]։ Record (Portuguese)։ փետրվարի 1, 2000։ Վերցված է սեպտեմբերի 10, 2015 
  5. «Deco: 'At Chelsea, the players spoke directly to the directors over Scolari. That wasn't good'»։ FourFourTwo։ 11 Մարտ 2015։ Վերցված է 10 Սեպտեմբերի 2015 
  6. «Deco: "Contestam as nossas vitórias porque têm muita inveja"» [Deco: "They dispute our wins because they are jealous"]։ Record (Portuguese)։ հունիսի 25, 1999։ Վերցված է սեպտեմբերի 10, 2015 
  7. «FACTO RELEVANTE»։ FC Porto։ հուլիսի 6, 2004։ Արխիվացված օրիգինալից-ից դեկտեմբերի 5, 2010-ին։ Վերցված է ապրիլի 28, 2014 
  8. Gillen Sean (դեկտեմբերի 18, 2006)։ «Manuel Jose leads Al-Ahly to historic third place finish»։ portugoal.net։ Արխիվացված օրիգինալից-ից դեկտեմբերի 11, 2007-ին։ Վերցված է ապրիլի 28, 2014 
  9. Pereira Marco (օգոստոսի 21, 2006)։ «Deco blasts brace as Barcelona win Spanish Supercopa»։ portugoal.net։ Արխիվացված օրիգինալից-ից հուլիսի 24, 2008-ին։ Վերցված է ապրիլի 28, 2014 
  10. «Deco goes to Chelsea»։ FC Barcelona։ հունիսի 30, 2008։ Վերցված է ապրիլի 7, 2011 
  11. «CHELSEA SIGN DECO»։ Chelsea FC։ հունիսի 30, 2008։ Վերցված է ապրիլի 28, 2014 
  12. Includes other competitive competitions, including the FA Community Shield, UEFA Super Cup, Intercontinental Cup, FIFA Club World Cup, Campeonato Carioca
  13. http://www.espnfc.com/uk/en/report/90940/report.html
  14. «Figo re-ignites Deco row»։ BBC News։ հունիսի 10, 2004 
  15. «Chelsea's Deco to quit Portugal»։ BBC News։ փետրվարի 4, 2010։ Վերցված է մայիսի 1, 2010 
  16. [http –//cristianosantosronaldo.blogspot.com/2006_08_01_archive.html «Selecção distinguida pelo Duque de Bragança»] (Portuguese)։ Cristiano Ronaldo News։ օգոստոսի 30, 2006։ Վերցված է օգոստոսի 30, 2006 
  17. Boldrini Stefano։ «È Deco l' oro di Scolari»։ http://archiviostorico.gazzetta.it։ La Gazzetta dello Sport։ Վերցված է փետրվարի 7, 2015 
  18. Licari Fabio։ «Deco in pole per i premi «Ma ho paura di Sheva»»։ http://archiviostorico.gazzetta.it։ La Gazzetta dello Sport։ Վերցված է փետրվարի 7, 2015 
  19. 19,0 19,1 Hytner David։ «Deco's art dazzles but Germany prevail after Schweinsteiger's masterpiece»։ http://www.theguardian.com։ The Guardian։ Վերցված է փետրվարի 7, 2015 
  20. 20,0 20,1 «Deco: Understated Genius»։ Վերցված է փետրվարի 7, 2015 
  21. De Sà Manuel Martins։ «Deco, il valore aggiunto»։ http://archiviostorico.gazzetta.it։ La Gazzetta dello Sport։ Վերցված է փետրվարի 7, 2015 
  22. 22,0 22,1 «Anderson Luis de Souza ‘Deco’»։ Վերցված է փետրվարի 7, 2015 
  23. 23,0 23,1 «Deco: The master behind the magic of Barça»։ http://www.independent.co.uk։ The Independent։ Վերցված է փետրվարի 7, 2015 
  24. Galavotti Giancarlo։ «Deco-Giuly-Larsson Barça scatenato Il Celtic k.o in casa»։ http://archiviostorico.gazzetta.it։ La Gazzetta dello Sport։ Վերցված է փետրվարի 7, 2015 
  25. Galavotti Giancarlo։ «La classe di Deco fa volare il Chelsea»։ http://archiviostorico.gazzetta.it։ La Gazzetta dello Sport։ Վերցված է փետրվարի 7, 2015 
  26. «Chelsea hit by Deco and Carvalho injuries»։ Վերցված է փետրվարի 7, 2015 
  27. «Deco struggles to shine in Blues' rough diamond»։ Վերցված է փետրվարի 7, 2015 
  28. Szczepanik Nick (մարտի 9, 2009)։ «I will show Chelsea the real Deco»։ The Times (London)։ Վերցված է մայիսի 1, 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
Պավել Նեդվեդ
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի լավագույն կիսապաշտպան
2003-04
Հաջորդող՝
Կակա
Նախորդող՝
Ջանլուիջի Բուֆֆոն
Չեմպիոնների Լիգայի ամենաօգտակար ֆուտբոլիստ
2003-04
Հաջորդող՝
Սթիվեն Ջերարդ
Նախորդող՝
Ռիկարդո Կառվալյու
Պորտուգալիայի լավագույն ֆուտբոլիստ
2004
Հաջորդող՝
Ռիկարդո Կուարեժմա
Նախորդող՝
Կակա
Չեմպիոնների Լիգայի լավագույն կիսապաշտպան
2006
Հաջորդող՝
Կլարենս Զեեդորֆ