Անդրեյ Շևչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ

Անդրեյ Շևչենկո
Andriy Shevchenko Nike Clash Collection.JPG
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Անդրեյ Նիկոլայի Շևչենկո
Ազգությունը Ուկրաինա Ուկրաինա
Քաղաքացիությունը Ուկրաինա Ուկրաինա
Մականուն Շևա[1][2], Արքա
Ծննդավայր   Դվորկովշչինա

Յագոտինի շրջան,
Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ

Ծննդյան թիվ   սեպտեմբերի 29, 1976 (39 տարեկան)
Հասակ 183[3]
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Կարիերան ավարտել է
Պատանեկան կարիերա
1986֊1994 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՈւկրաինա Դինամո (Կիև)
Մասնագիտական կարիերա 1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1994֊1999 Ուկրաինա Դինամո (Կիև) 117 (60)
1999֊2006 Իտալիա Միլան 208 (127)
2006֊2009 Անգլիա Չելսի 48 (9)
2008֊2009  Իտալիա Միլան 18 (0)
2009֊2012 Ուկրաինա Դինամո (Կիև) 55 (23)
1993֊2012 Ընդհանուրը Կարիերայում 446 (219)
Ազգային հավաքական
1994֊1995 Ուկրաինա Ուկրաինա (մինչև 19) 8 (5)
1994֊1995 Ուկրաինա Ուկրաինա (մինչև 21) 7 (6)
1995֊2012 Ուկրաինա Ուկրաինա 111 (48)

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը.


Անդրեյ Շևչենկո (ուկր.՝ Андрі́й Микола́йович Шевче́нко, սեպտեմբերի 29, 1976, Կիև, Ուկրաինա)[4][5], ուկրաինացի ֆուտբոլիստ, հանդես է եկել[6] հարձակվողի դիրքում։ Ուկրանիայի ազգային հավաքականի նախկին ավագը և գլխավոր ռմբարկուն։ Ուկրանիայի հավաքականում անցկացրել է 48 հանդիպում։ 2004 թվականին արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին։

Կրկնակի անգամ ճանաչվել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ռմբարկու, եղել է կրկնակի անգամ Իտալիայի առաջնության ռմբարկու։ «Միլան»-ի պատմության 2-րդ լավագույն ռմբարկուն, լավագույն ռմբարկուն Միլանյան դեռբիների։ 6 անգամ ճանաչվել է Ուկրանիայի լավագույն ֆուտբոլիստ։ Արժանացել է Ուկրանիայի սպորտի վարպետ կոչմանը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդեյ Շևչենկոն ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 29֊ին Դվորկովշչինա գյուղում։ Կյանքի վաղ տարիները անցել են Դվորկովշչինայում, ապա 1979 թվականին ընտանիքը տեղափոխվել է Կիևի Օբոլոն՝ նոր քաղաքային շրջաններից մեկը։

Առաջին քայլերը ֆուտբոլում Անդրեյը կատարել է № 216 միջնակարգ դպրոցի սպորտային հրապարակում (այստեղ նա սովորել է առաջինից մինչև տասերորդ դասարան, 1983֊1993 թվականներին): Խաղացել է ԺԵԿ ակումբի կազմում, որը ղեկավարել է կին֊ճարտարագետ։ Մանկական մրցաշարերից մեկում նրան նկատել է մանկա֊պատանեկան սպորտային դպրոցի մարզիչը՝ Ալեկսանդր Շպակովը, և հրավիրել է իր դասարան։

Անդրեյի ծնողները սկզբում դեմ էին իրենց որդու զբաղմունքին։ Նիկոլայ Շևչենկոն ցանկանում էր, որ դպրոցը ավարտելուց հետո իր հետևորդը գնա նույն ուղղով որով ինքը՝ այսինքն դառնար զինվորական։ Ֆուտբոլային պարապունքին գնալու համար հարկավոր էր ամբողջ քաղաքը անցնել և դա շատ անհարմար էր Անդրեյի ծնողների համար։ Սակայն Անդրեյի մարզիչը՝ Շպակովը մեծ հույսեր տվեց ծնողներին ասելով, որ Անդրեյը առանձնահատուկ տաղանդ ունի ֆուտբոլում։

1990 թվականին ընկերական առաջնությունում՝ «Իան Ռաշայի գավաթ»֊ում Անդրեյը դարձավ առաջնության լավագույն ռմբարկու, ընդ որում նա ամենաերիտասարդն էր այդ մրցությունում։ «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի և Ուելսի հավաքականի աստղ՝ Իան Ռաշը խաղից հետո Անդրեյին նվիրեց նոր խաղակոշիկներ։

Թիմը որտեղ որ հանդես էր գալիս Անդրեյը (1992 թվականին Շպակովին որպես մարզիչ փոխարինեց Ալեկսանդր Լիսենկոն), 1991 թվականի օգոստոսին դարձավ ԽՍՀՄ֊ի վերջին սերնդի հաղթող՝ 1976 թվականին ծնված պատանիների շարքում։ Թիմի կազմում Անդրեյը խաղում էր հենակետային կիսապաշտպանի դիրքում։ Այդ թմում նա ձեռք բերեց իր առաջին միջազգային մրցանակները և տիտղոսները։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դինամո» Կիև[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին Շևչենկոյին չհաջողվեց ընդունվել ֆուտբոլային դպրոց։[7] Չնայած նրան որ խաղալով երիտասարդական մրցաշարում, նա գրավել էր Դինամո Կիևի սկաուտների ուշադրությունը։ 1990 թվականին խաղացել է Իանա Ռաշաի գավաթում, այնտեղ նա դարձավ լավագույն ռմբարկուն և ստացավ Իանա Ռաշաի[7] խաղակոշիկները։ 1993-1994 թվականների մրցաշարջանում Շևչենկոն դարձել է Դինամոի լավագույն ռմբարկուն, խփելով 12 գոլ[8]: Շեևչենկոյի նորամուտը հիմնական կազմում եղել 1994 թվականի նոյեմբերի 8-ին, Դոնեցկում, ընդդեմ «Շախտյորի»[8]. : Նրա առաջին գոլը Դինամոի կազմում եղել է՝ 1994 թվականի դեկտեմբերի 1-ին, գրավել է «Դնեպր»[9] դարպասը։ Դա նրա միակ գոլն էր այդ մրցաշարում, իսկ Չեմպիոնների լիգայում 2 խաղից մեկում խփել է ևս մեկ գնդակ։ Հաջորդ տարում Շևչենկոն 31 խաղում խփել է 16 գնդակ, լիգայի խաղերում։ 1996-1997 թվականներին մրցաշրջանում 20 խաղում խփել է 6 գնդակ, Դինամոն հաղթել է մրցաշարում։

1997-1998 թվականներին Բարսելոնայի դեմ խաղում նա ձևակերպել է հետ-տրիկ, և ճանաչվել է Չեմպիոնների լիգայի լավագույն Ուկրաինացի ֆուտբոլիստ[9]: Շևչենկոն Ուկրանիայի առաջնությունում 23 խաղում խփել է 19 գոլ, իսկ Չեմպիոնների լիգայում 10 խաղում խփել է 6 գոլ։ 1998-1999 թվականներին Շևչենկոն խփել է 33 գոլ և ճանաչվել է լավագույն ռմբարկուն, Ուկրանիայի առաջնությունում։ Նույն թվականին Շևչենկոն դարձել է նաև Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու[10]:

Դինամոյի[7] կազմում խաղացած 117 խաղերում խփել է 60 գոլ, դարձել հնգակի Ուկրանիայի առաջնության չեմպիոն, եռակի անգամ հաղթել է Ուկրանիայի գավաթը։

«Միլան»[խմբագրել | խմբագրել կոդը]

Շևչենկոն Միլանում

1999 թվականին Շևչենկոն տեղափոխվեց իտալական «Միլան», նրա դիմաց վճարեցին 25 միլիոն դոլար[11][12]: Շևչենկոն իր դեբյուտը խաղաց 1999 թվականի օգոստոսի 21-ին Իտալիայի սուպերգավաթում «Պարմա ՖԱ»-յի[13] դեմ խաղում։ Սերիա Ա-յում դեբյուտը եղավ 1999 թվականի օգոստոսի 28-ին, ընդդեմ «Լեչչե»-ի[14], Միլանի առաջին գոլի հեղինակը դարձավ Շևչենկոն։ Առաջին տարում Շևչենկոն դարձավ Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկուն, խփեց 24 գոլ, առաջին խաղում խփեց 3 գոլ «Լացիո»-յի դարպասը, խաղը ավարտվեց 4:4 հաշվով։ Լավագույն ռմբակուի հետ պայքարում նրա գլխավոր մրցակիցն էր Էրման Կրեսպոն։ Հաջորդ մրցաշրջանում կրկնեց իր նվաճումը (24 գոլ առաջնությունում), իսկ Կրեսպոն խփեց 2 անգամ ավելի։ 2000-2001 և 2001-2002 թվականներին 51 պաշտոնական խաղերում խփեց 34 գոլ (24-ը լիգայում): 2002-2003 մրցաշրջանը ավելի հաջող էր նրա համար։ Շևչենկոն վնասվածքի պատճառով մի քանի ամիս չխաղաց ֆուտբոլ[15], այդ վնասվածքը նա ստացել էր Լիբերեցա քաղաքի «Սլովանա»[16][17] թիմի դեմ խաղում։ Շևչենկոն հաղթեց Իտալիայի առաջնությունը և Չեմպիոնների Լիգան, նա խփեց որոշիչ գնդակ, եզրափակչում, տասնմեկ մետարնոցից «Յուվենտուս»[18][19] դարպասը։ Նա առաջին Ուկրաինացի ֆուտբոլիստն էր որ արժանացել էր այդ կոչմանը[12]: 3 օր հետո, Շևչենկոն հաղթեց նաև Իտալիայի գավաթը։ Օգոստոսին հաղթեց նաև ՈՒԵՖԱ-ի սուպեր գավաթը[20][21]

2003-2004 մրցաշրջանում Շևչենկոն ևս մեկ անգամ հաղթեց Իտալիայի առաջնությունը: Դարձավ աաջնության լավագույն ռմբարկուն[12]: Դա Միլանի միակ տիտղոն էր որ 4 տարի աննդմեջ նվաճեց, իսկ Շևչենկոյի համար երկրորդ այդպիսի մրցանակը: 2004 թվականի օգոստոսին հաղթեցին նաև Իտալիայի սուպեր գավաթը, արեց ևս մեկ հետ-տրիկ[18][20][22]: 2004 թվականի դեկտեմբերին Շևչենկոն որպես Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ պարգևատրվեց «Ոսկե Գնդակ» մրցանակով[12][18][23]: 2004 թվականի մարտին, նա ընդգրկվեց ՖԻՖԱ 100֊ի կազմի մեջ: Ինչպես նաև 2004 թվականին Անդրեյը ստացավ Ուկրաինայի Հերոս կոչումը: 2004/05 մրցաշրջանը Միլանը ավարտեց 2֊րդ հորիզոնականում, Անդրեյի 17 գոլերի շնորհիվ: Անդրեյը այդ տարի Չեմպիոնների Լիգայում 11 խաղում դարձավ 6 գոլի հեղինակ: Միլանը Չեմպիոնների Լիգայում դուրս եկավ եզրափակիչ, որտեղ ակումբը պարտվեց անգլիական Լիվերպուլին 11 մետրանոց հարվացածարի արդյունքում: Խաղը ավարտվել է 3֊3 հիմնական և ավելացված ժամանակից հետո[24]: 11 մետրանոց հարվածաշարում Անդրեյը խփեց որոշից հարվածը, որը ցավոք ետ մղեց դարպասապահը[25]: 2005/06 մրցաշրջանում Անդրեյը առաջնության 28 խաղերում խփեց 19 գնդակը, իսկ Չեմպիոնների Լիգայում 12 խաղում աչքի ընկավ 9 գոլով: 2005 թվականի նոյեմբերի 23֊ին Չեմպիոնների Լիգայի առաջին փուլում՝ «Ֆեներբախչե»յի դեմ խաղում Անդրեյը դարձավ 4 գոլի հեղինակ: Այդպիսի արդյունքի հասել էին՝ Մարկո Վան Բաստենը, Սիմոնե Ինձագին, Դադո Պրշոն, Ռուդ վան Նիստելռոյը, Լիոնել Մեսսին, Բաֆտեմիբի Գոմիսը, Մարիո Գոմեսը, Ռոբերտ Լևանդովսկին և Զլատան Իբրահիմովիչը[26][27]: 2006 թվականի փետրվարի 8֊ին Շևչենկոն դարձավ «Միլան»֊ի պատմության լավագույն ռմբարկուն, Նորդալ Հոննարարից հետո: Դա տեղի ունեցավ «Տրեվիզո»յի խաղից հետո[28]: Շևայի վերջին խաղը Միլանում 2006 թվականի մայիսի 7֊ին անցկացված Պարմայի դեմ խաղն էր: Նա ստիպված եղավ լքել խաղադաշտը 8֊րդ րոպեին ստացաց վնասվածքի պատճառով[29]: 2006 թվականի մայիսի 14֊ին «Միլան» ֊ «Ռոմա» երկրպագուները գոռոցներով և ցուցանակներով խնդրում էին որ Շևչենկոն մնա Միլանում: 2006 թվականի մայիսի 12֊ին «Միլան»֊ի նախագահ Սիլվիո Բերլուսկոնին ասել է․ «Շևչենկոն ցանկանում է տեղափոխվել Անգլիա»[30]: Դա դարձավ ԶԼՄ֊ների քննարկման և մի շարք խոսակցությունների թեման: Մի քանի ժամ անց Շևչենկոն ասաց․
Aquote1.png Անիմաստ է թաքցնել խնդիրները: Երբ ես գնացի նախագահի մոտ մենք խոսեցինք մի շարք թեմաների մասին, այդ թվում ակումբի պատկանելությունս փոխելու մասին: Մինչ մենք խոսում էինք, ոչինչ դեռ որոշված չէր: Ես ուզում է նշել, որ իմ հեռանալու ցանկությունը ամենևին կապված չէ «Միլան»֊ի հետ: Դա եղավ մի որոշում, որը բացարձակապես արվեց իմ ընտանիքի համար: Ես շատ շնորհակալ եմ իմ երկրպագուներից որ նրանք միշտ իմ հետ են[30]:
― Շևչենկո
Aquote2.png


Հետո պարզ դարձավ, որ Շևչենկոն չի երկարաձգի իր պայմանագիրը «Միլան»֊ի հետ։

Aquote1.png Ես հեռանում եմ ակումբից ընտանեկան պայմաններից ելնելով, ես շնորհակալ եմ ակումբից ամեն ինչի համար: Ես հեռանում եմ ակումբի սոցիալական խնդիրների պատճառով:
― Շևչենկո
Aquote2.png

Որոշումը կայացվել էր Շևչենկոյի կնոջ կողմից՝ մոդել Կրիստեն Պազիկի կողմից[30]: Հարցազրույցում Անդրեյը նշել է, որ դա «միասնական որոշում» էր[31]:

«Չելսի»[խմբագրել | խմբագրել կոդը]

Շևչենկոն Չելսիում

5 տարի իտալիայի «Միլան»-ում հանդես գալուց հետո տեղափոխվեց Անգլիա՝ Ռոման Աբրամովիչի «Չելսի»: Չելսին նրա դիմաց վճարեց 30 միլիոն ֆունտ։ Նոր ակումբում, առաջին խաղում նա խփեց Չելսսի երկրորդ գոլը։ Անգլիայի սուպեր գավաթում, Չելսիի դեմ մրցում էր «Լիվերպուլ»-ը։ Խաղը ավարտվեց 2:1 հաշվով, հաղթեց Չելսին։ Չնայած լավ սկզբին և Չելսիի մարզիչ Ժոզե Մոուրինյոի վստահության, կարիերան Անգլիայում անհաջող ստացվեց։ Նա ուներ մեջքի վնասվածք, որի պատճառով Չելսիում խաղալով 2 տարի, 2 անգամ վիրահատվեց։

Վերադարձը «Միլան»[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի օգոստոսի 23-ին, 2 տարի հետո մնալուց հետո՝ Լոնդոնում, Չելսիի պաշտոնական կայքում գրված էր, որ Շևչենկոն վարձավճարով վերադառնալու է Միլան։ Շևչենկոն հանդես եկավ 76 համարով, քանի որ նրա սիրելի 7 համարը պատկանում էր Ալեշանդրե Պատոին:

Հոկտեմբերի 2-ին ՈՒԵՖԱ-ի գավաթի առաջին փուլում, Միլանը խաղում էր «Ցյուրիխ»-ի հետ, Անդրեյը խփեց առաջին գնդակը։ Առաջին մրցաշրջանում նա խփեց և ՈՒԵՖԱ-ի գավաթում և Իտալիայի գավաթում («Լացիո»): Նոր մրցաշրջանում խաղալով մեկնարկային կազմում, Անդրեյը գրավեց դարպասը ընկերական խաղում։ Չնայած բարձր արդյունավետության (4 գոլ «Հաննովեր»-ին, հունգարական լիգայի «Տիրանե» թիմին), մարզիչի անվստահությունը թույլ չտվեց Շևչենկոյին Սերիա Ա-յում գրավել հակառակորդի դարպասը։

Երբ ավարտվեց մրցաշրջանը Կառլո Անչելոտտին հեռացավ գլխավոր մարզիչի պաշտոնից, խաղացողներից հեռացան՝ Մալդինին, Կական և Շևչենկոն[32].[32]:

Վերադարձը «Դինամո» (Կիև)[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի օգոստոսի 27-ին «Չելսի»֊ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին տեղեկացրեց Շևչենկոյին, որ նա չի պատրաստվում ընդգրկել նրան հիմնական կազմում՝ Չեմպիոնների Լիգայի մրցության մեջ։ 2009 թվականի օգոստոսի 29֊ին Անդրեյը կնքեց պայմանագիր Կիևի Դինամոյի հետ, և ստացավ 7֊րդ համարով մարզաշապիկը։

2009 թվականի մարտի 27֊ին Դինամոյի տնային հանդիպման ժամանակ Անդրեյը կատարեց նորամուտը և դարձավ գոլի հեղինակ (11 մետրանոցից): Ամբողջ խաղի ընթացքում ամբողջ մարզադաշտը ողջյուններ էր հղում իրենց կուռքին։ Ինքը Անդրեյը խաղից հետո անկեղծացավ․ «Ես գիտեի որ կիևում ինձ սիրում են, բայց որ այսքան՝ անգամ չէի պատկերացնում»[33]:

Նոյեմբերի 4֊ին Չեմպիոնների Լիգայում Ինտերի դեմ խաղում Շևչենկոն դարձավ գոլի հեղինակ, և չնայած նրան որ թիմը պարտվեց 1:2 հաշվով այնուամենայնիվ նա ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Երկու տարվա մեջ Չեմպիոնների Լիգայում սա Անդրեյի առաջին գոլն էր և կարիերայի ընթացքում 16֊րդ գոլը Ինտերի դարպասը։ 2009/10 մրցաշրջանում Դինամոյի մարզիչը՝ Վալերի Գազայեվը, Անդրեյին սկսել էր օգտագործել եզրային գրոհներում։

2010/11 մրցաշրջանում Անդրեյը դարձավ թիմի ավագը։ 2011 թվականի սկզբում թիմի նոր մարզիչը որպես թիմի ավագ նշանակեց թիմի վետերան Շովկովսկուն։

Ակումբային վիճակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շևչենկոի 2-րդ գոլը Շվեդիայի դարպասը, 2012 թվականի հունիսի 11-ին

Անդրեյի նորամուտը հավաքականում կայացել է 1995 թվականին։ Հավաքականի կազմում նա խաղացել է հիմնականում երկու մեծ մրցություններում՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006֊ը և ՈՒԵՖԱ Եվրո 2012֊ը։

Աշխարհի առաջնությունում Անդրեյը հավաքականում հանդես էր գալիս որպես թիմի ավագ և շատ մեծ դեր էր կատարում հավաքականի կազմում։ Խմբային փուլի առաջին խաղում Ուկրաինայի հավաքականը պարտվեց Իսպանիայի հավաքականին 4֊0 հաշվով, սակայն խմբային փուլի երկրորդ խաղում Ուկրաինացիները հաղթեցին Սաուդյան Արաբիայի հավաքկանին նույն հաշվով, ընդ որում 3֊րդ գոլը խփեց Շևչենկոն։ Որոշիչ խաղում Անդրեյը Թունիսի դեմ խաղում խփեց խաղի միակ և հաղթական գոլը, ինչի շնորհիվ թիմը շարունակեց իր ելույթները արդեն 1/8֊րդ եզրափակչում։ 1/8֊րդ եզրափակչում Շվեյցարիայի դեմ խաղը ձգվեց մինչև 11֊մետրանոց հարվածաշարը, որտեղ Անդրեյը վրիպեց, սակայն Ուկրաինացիները ամեն դեպքում դուրս եկան 1/4֊րդ եզրափակիչ։ Այնտեղ Ուկրաինայի հավաքականը պարտվեց առաջնության ապագա չեմպիոնին՝ Իտալիայի հավաքականին:

Շևչենկոն իրացնում է տասնմեկ մետրանոց հարվածը

Եվրոպայի առաջնություն Անդրեյը կրկին թիմի ավագն էր։ Առաջին խաղում Անդրեյը Շվեդիայի հավաքականի դեմ խաղում հավասարեցրեց հաշիվը, իսկ երկրորդ խաղում խփեց հաղթական գնդակը և դարձավ խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Առաջնություն նա նաև խաղաց Անգլիայի և Ֆրանսիայի հավաքականների դեմ խաղերում, սակայն գոլով աչքի չնկավ։ Եվ ընդհանուր արդյունքում Ուկրաինացիները չկարողացան դուրս գալ խմբային փուլից։ Անգլիայի հավաքականի դեմ խաղից հետո Անդրեյը ասաց․ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել ամբողջ Ուկրաինայի և Դոնեցկի երկրպագուներին: Մենք ցանկանում էինք նվեր անել ձեզ, բայց ցավոք դա մեր մոտ չստացվեց: Մենք արեցինք այն ինչ կարող էինք: Շնորհակալ ենք բոլորին ոգեպնդման համար, որը ուղեկցում էր մեզ ամբող մրցաշարի ժամանակ: Անձամբ ինձ շատ հաճելի է երբ, տրիբունաները ողջունում են քեզ, երևի դա իմ կարիերայի ամենամեծ նվերն է»: Այս հանդիպումը դարձավ Անդրեյի վերջին պաշտոնական խաղը կարիերայում։

Մեծ մրցաշարերում Շևչենկոյի հաշվին 8 խաղում կա 4 գոլ, մեկ գոլային փոխանցում և մեկ վաստակած 11 մետրանոց։ 8 խաղերից 7֊ում Անդրեյը թիմի կազմում հանդես է եկել որպես թիմի ավագ։

Վիճակագրությունը հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի ավարտից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Andriy Shevchenko4.jpg

2012 թվականի հուլիսի 27-ին Շևչենկոն ավարտեց իր սպորտային կարիերան և անցավ քաղաքականությանը[34], որպեսզի մասնակցություն ունենա 2012 թվականի Ուկրանիայի խորհրդարանական ընտրություններին[35]: 2012 թվականի նոյեմբերի 12-ին նշանակվեց ՈՒՖՖ կողմից Ուկրանիայի ազգային հավաքականի[36] մարզիչ։ Շևչենկոն անցավ մարզչական վերապատրաստման[37], 2013 թվականի ապրիլից սկսեց մարզիչի աշխատանքը[38], 2015 թվականի մարտին ավարտեց կուրսերը[39]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինա Դինամո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gold medal icon.svg Ուկրաինայի չեմպիոն (5)․ 1994-1995, 1995-1996, 1996-1997, 1997-1998, 1998-1999
  • Gold medal icon.svg Հաղթել է Ուկրաինայի գավաթը (3)․ 1995-1996, 1997-1998, 1998-1999
  • Gold medal icon.svg Հաղթել է Ուկրաինայի սուպեր գավաթը․ 2011
  • Gold medal icon.svg Հաղթել է Սոդրուժեստվայի գավաթը (3)․ 1996, 1997, 1998
  • Ընդհանուր 12 մրցանակ

Իտալիա Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]

Շևչենկոն ճանաչվել է 2004 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ
  • Gold medal icon.svg Իտալիայի չեմպիոն. 2003-2004
  • Gold medal icon.svg Հաղթել է Իտալիայի գավաթը․ 2002-2003
  • Gold medal icon.svg Հաղթել է Իտալիայի սուպեր գավաթը․ 2004
  • Gold medal icon.svg Հաղթել է Չեմպիոնների Լիգան․ 2002-2003
  • Silver medal icon.svg Չեմպիոնների Լիգայի եզրափակչի մասնակից․ 2004-2005
  • Gold medal icon.svg Հաղթել է ՈՒԵՖԱ-ի սուպեր գավաթը․ 2003
  • Ընդհանուր 6 մրցանակ

Անգլիա Չելսի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gold medal icon.svg Հաղթել է Անգլիայի գավաթը․ 2006-2007
  • Gold medal icon.svg Հաղթել է Ֆուտբոլային լիգայի գավաթը․ 2006-2007
  • Gold medal icon.svg Հաղթել է Անգլիայի սուպեր գավաթը․ 2009[40]
  • Silver medal icon.svg Չեմպիոնների Լիգայի եզրափակչի մասնակից․ 2007-2008
  • Ընդհանուր 4 մրցանակ

Ուկրաինայի հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Շևչենկոն հավաքականում
  • Աշխարհի առաջնության մեկ քառորդ եզրափակչի մասնակից․ 2006
  • Եվրոպայի առաջնության մասնակից․ 2012

Անձնական ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արժանացել է «Ոսկե Գնդակ» մրցանակին, ճանաչվել աշխարհի լավագույն ֆուտբոլիստ․ 2004
  • Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու․ 1999
  • Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու․ 2000, 2004
  • Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու[41]․ 1999, 2001, 2006
  • Պատմության մեջ լավագույն ռմբարկուն միլանյան դեռբիների
  • 2001 թվականի Սերիա Ա-յի լավագույն գոլը ըստ Guida al Campianato-յի[42]
  • 2004 թվականի Սերիա Ա-յի լավագույն գոլը ըստ Oscar del calcio-յի
  • Ուկրաինայի գավաթի գավաթի լավագույն ռմբարկու․ 1995, 1998
  • Ուկրաինայի գավաթի եզրափակչի լավագույն ռմբարկու
  • Իտալիայի սուպեր գավաթի պատմության լավագույն ռմբարկու
  • Լավագույն հարձակվողը Չեմպիոնների լիգայի ըստ ՈՒԵՖԱ-ի․ 1999
  • Ընդգրկվել է տարվա թիմի մեջ․ 2004, 2005
  • Աշխարհի հավաքականի մեջ․ 2005
  • Իտալիայի առաջնության լավագույն օտարերկրյա ֆուտբոլիստ․ 2000
  • Ուկրանիայի լավագույն ֆուտբոլիստ․ 1997, 1999, 2000, 2001, 2004, 2005
  • Արժանացել է Golden Foot մրցանակին․ 2005
  • Արժանացել է «բրոնզե խաղ» մրցանակին ըստ France football-ի․ 1999, 2000
  • Չորորդ լավագույն ֆուտբոլիստը Եվրոպայի ըստ France football-ի․ 2003
  • Հինգերորդ լավագույն ֆուտբոլիստը Եվրոպայի ըստ France football-ի․ 2005
  • Աշխարհի 3-րդ լավագույն ֆուտբոլիստը ըստ World Soccer-ի․ 1999, 2000, 2004
  • Աշխարհի 3-րդ լավագույն ֆուտբոլիստը ըստ ФИФА-ի․ 2004
  • ՖԻՖԱ-ի 100 լավագույնների մեջ
  • 20-րդ դարի ամենամեծ ֆուտբոլիստ
  • Միլանի պատմության 2-րդ լավագույն ռմբարկուն
  • Ուկրաինայի հավաքկանում ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստ
  • Ուկրանիայի տարավա լավագույն մարզիկ․ 1999
  • Ուկաինայի սպորտի վարպետ․ 2003
  • Լավագույն Ուկրաինացի ռմբարկու

Խաղի ոճը, խաղընկերները, կոլեգաների կարծիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Շևչենկոն աշխարհի լավագույն հարձակվողն է: Որովհետև միշտ ապացուցում է իր գերագույն մակարդակը որոշիչ խաղերում:
Դիդիե Դրոգբա 2005 թվականին [43]
Aquote2.png


Aquote1.png Ես շատ բաներ եմ սովորել Շևչենկոյից: Նա եղել է ու մեծ ֆուտբոլիստ է: Նա Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկուներից է: Դուրս գալով խաղադաշտ Անդրեյի հետ՝ ես նկատում էի, որ նա շատ հանգիստ է: Ես նույնպես սովորել եմ լինել հանգիստ և զուսպ՝ սպասելով հարմար պահի դարպասը գրավելու համար:
― Դիդիե Դրոգբա 2010 թվականին [44]
Aquote2.png


Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շևչենկոն ամուսնացած է ամերիկացի մոդել Քրիստին Պազիկի հետ։ Զույգը հանդիպել է «Giorgio Armani»-ի կողմից կազմակերպված երեկույթներից մեկի ժամանակ 2002 թվականին։ Զույգն ամուսնացել է 2004 թվականի հուլիսի 14-ին Վաշինգտոնի գոլֆի դաշտերից մեկում տեղի ունեցած արարողությամբ[45][46]: Շևչենկոն և Քրիստինը հաղորդակցվում են իտալերենով՝[47] չնայած Շևչենկոն հանրային կերպով հրապարակել էր, որ պատրաստվում է անգլերեն սովորել[48]: 2009 թվականի օգոստոսին Կիևի Դինամո ակումբ իր վերադարձից հետո զույգը հայտարարեց, որ նրանք ուզում են, որ իրենց երեխան ուկրաիներեն սովորի[49]:

Զույգն ունի 4 տղա՝ Ջորդանը, ով ծնվել է 2004 թվականի հոկտեմբերի 29-ին, Քրիստիանը, ով ծնվել է 2006 թվականի նոյեմբերի 10-ին, 2012 թվականի հոկտեմբերի 1-ին ծնված Ալեքսանդրը և 2014 թվականի ապրիլի 6-ին ծնված Գաբրիելը։ Ջորդանի ծննդյան օրը Շևչենկոն ֆուտբոլային հանդիպում է ունեցել Սամպդորիայի դեմ, որի արդյունքում Միլանը հաղթել է 1-0 հաշվով։ Միլանի հիմնադիր և Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հանդիսացել է Շևչենկոյի առաջին որդի Ջորդանի կնքահայրը։ Քրիստիանի ծնունդից 1 օր անց Շևչենկոն 4 գոլ է խփել «Ուոթֆորդի» հետ խաղում։

Շևչենկոն հանդիսանում է նորաձևության դիզայներ Ջիորջիո Արմանիի մտերիմ ընկերը[45] և նա մոդել է հանդիսացել Արմանիի համար և բացել երկու նորաձևության տուն Կիևում։

2005 թվակնի հունիսին Շևչենկոն դեսպան է դարձել «SOS Children's Villages» բարեգործական ընկերության համար[50]: Շևչենկոն նաև հիմնադրամ ունի որբ երեխաների աջակցության համար։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայր - Նիկոլայ Գրիգորի Շևչենկո, զինվորական[51]
  • Մայր - Լյուբով Նիկոլայի Շևչենկո[51]
  • Մեծ քույր - Ելենա[51]
  • Կին - Քրիստեն Պազիկ, ԱՄՆ, մոդել[52][53]
  • Տղա - Ջորդան Շևչենկո[51][54];
  • Տղա - Քրիստիան Շևչենկո)[51][53][54][55].
  • Տղա - Ալեքսանդր Շևչենկո
  • Տղա - Գաբրիել Շևչենկո
  • Հորեղբայր - Վլադիմիր Շևչենկո[56]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ծնունդդ շնորհավոր Շևա! Անդրեյ Շևչենկոյի 5 լավագույն խաղերը
  2. «Միլանի» երկրպագուները ատում են Շևային
  3. Անդրեյ Նիկոլայի Շևչենկո ֊ ՖԱ Դինամո Կիև պաշտոնական կայք
  4. «Андрей Шевченко: досье»։ Sports.ru (ռուսերեն) 
  5. Нанян, Артур (29.09.2013)։ «10 фактов об Андрее Шевченко»։ Российская газета (ռուսերեն) 
  6. «Андрей Шевченко ушел из футбола в политику»։ Lenta.ru (ռուսերեն)։ 28.07.2012 
  7. 7,0 7,1 7,2 «Andriy Shevchenko, the lethal weapon»։ fifa.com։ 9 December 2004։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-11-17-ին։ Վերցված է 21 June 2010 
  8. 8,0 8,1 «La vita - Prima parte»։ sheva7.com։ Արխիվացված օրիգինալից-ից 5 Mart 2009-ին։ Վերցված է 5 May 2012 
  9. 9,0 9,1 «La vita - Seconda parte»։ sheva7.com։ Արխիվացված օրիգինալից-ից 5 Mart 2007-ին։ Վերցված է 5 May 2012 
  10. «Andriy Shevchenko - Goals in European Cups» (անգլերեն)։ rsssf.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-20-ին։ Վերցված է 11 November 2009 
  11. Alberto Costa (22 Mart 2004)։ «Il Milan stravince a prezzi di saldo»։ archiviostorico.corriere.it։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-20-ին։ Վերցված է 15 Jule 2009 
  12. 12,0 12,1 12,2 12,3 «Shevchenko lascia il Milan. Galliani: "Separazione dolorosa"»։ repubblica.it։ 26 May 2006։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-20-ին։ Վերցված է 15 Jule 2009 
  13. Illustrated Almanac Milan. Panini. 2005 March. էջեր p. 712. 
  14. «Andriy Shevchenko»։ Официальный сайт ФК «Милан»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-20-ին։ Վերցված է 16.01.2012 
  15. Luca Serafini, pp. p. 107 .
  16. Monica Colombo (18 August 2002)։ «Shevchenko infortunato al ginocchio: stop di 45 giorni»։ archiviostorico.corriere.it։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-20-ին։ Վերցված է 3 November 2010 
  17. Andrea Sorrentino (18 August 2002)։ «Shevchenko si infortuna, la notte è di Rivaldo»։ repubblica.it։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-20-ին։ Վերցված է 15 Jule 2009 
  18. 18,0 18,1 18,2 «La vita - Terza parte»։ sheva7.com։ Արխիվացված օրիգինալից-ից 6 September 2007-ին։ Վերցված է 5 May 2012 
  19. «2002/03: Shevchenko decide il derby italiano»։ uefa.com։ 28 May 2003։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-20-ին։ Վերցված է 3 November 2010 
  20. 20,0 20,1 Luca Serafini, pp. p. 145 
  21. «2003: Shevchenko su tutti»։ uefa.com։ 29 agosto 2003։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-20-ին։ Վերցված է 3 novembre 2010 
  22. «La Supercoppa di Lega al Milan»։ acmilan.com։ 21 August 2004։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-20-ին։ Վերցված է 3 November 2010 
  23. Luca Serafini, pp. p. 106 
  24. Paolo Menicucci (25 May 2005)։ «La sconfitta più amara»։ uefa.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-20-ին։ Վերցված է 3 November 2010 
  25. «2004/05: Il Liverpool beffa il Milan»։ uefa.com։ 25 May 2005։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-20-ին։ Վերցված է 3 November 2010 
  26. Владислав Данилейко Златан Ибрагимович - десятый игрок, оформивший покер в Лиге чемпионов // Футбол Новости - Террикон : веб-журнал. — 2013.
  27. «Record della competizione»։ uefa.com։ 20 Mart 2012։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-20-ին։ Վերցված է 26 Jule 2012 
  28. Alberto Costa (9 Febrary 2006)։ «Il Milan ha il gol facile: è una cinquina»։ archiviostorico.corriere.it։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-20-ին։ Վերցված է 3 November 2010 
  29. «Seedorf, un gol capolavoro. Il Milan ci spera ancora»։ repubblica.it։ 7 May 2006։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-20-ին։ Վերցված է 3 November 2010 
  30. 30,0 30,1 30,2 «Berlusconi dà l'annuncio: «Sheva vuole andarsene»»։ archiviostorico.corriere.it։ 13 May 2006։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-20-ին։ Վերցված է 3 November 2010 
  31. Gaetano De Stefano (26 May 2006)։ «Shevchenko, addio Milan»։ La Gazzetta dello Sport։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-20-ին։ Վերցված է 3 November 2010 
  32. 32,0 32,1 «Корреспондент»: «Милан отказался от продолжения аренды Шевченко». 12.06.2009
  33. Football.ua: «Шевченко: Не думал, что меня настолько любят». 1.09.2009
  34. «Футболист Андрей Шевченко ушел в политику»։ Дни.ру (ռուսերեն)։ 28.07.2012 
  35. «Футболист Андрей Шевченко присоединился к партии "Украина - вперед!"»։ РИА Новости (ռուսերեն)։ 28.07.2012 
  36. Шева возглавит сборную Украины? | Чемпионат Мира по футболу 2014
  37. Андрей Шевченко: «Предложения стать тренером пока не рассматриваю»
  38. Андрей Шевченко начал обучение на тренерских курсах
  39. Шевченко получил тренерскую лицензию PRO
  40. «Челси» выиграл Суперкубок Англии, победив «Манчестер Юнайтед» в серии пенальти. Шевченко не попал в заявку на матч
  41. С учётом голов в квалификационных матчах.
  42. Шевченко удостоился награды за лучший гол года в Серии А
  43. Дидье ДРОГБА: «Сычев привозил мне икру из России, а Шевченко - лучший форвард мира»
  44. Дрогба: "Я многому научился у Шевченко"
  45. 45,0 45,1 Eve James (3 September 2006)։ «The hired assassin»։ The Guardian; The Observer (London)։ Արխիվացված օրիգինալից 25 September 2014-ին։ Վերցված է 20 March 2014 
  46. «American model wins most desirable Ukrainian football player»։ Pravda։ 23 July 2004։ Արխիվացված օրիգինալից 9 June 2007-ին։ Վերցված է 13 May 2007 
  47. «The £30 million man»։ The Daily Mail (London)։ 12 September 2006։ Վերցված է 12 June 2012 
  48. «Sheva swaps Ferraris for family»։ China Daily։ 16 August 2006։ Արխիվացված օրիգինալից-ից 7 December 2008-ին։ Վերցված է 13 May 2007 
  49. «Shevchenko wants his children speak Ukrainian»։ UNIAN։ 8 September 2009։ Արխիվացված օրիգինալից 26 September 2012-ին։ Վերցված է 15 December 2011 
  50. «Andriy Shevchenko pledges support for SOS Children's Villages» (Press release)։ FIFA։ 16 June 2005։ Արխիվացված օրիգինալից-ից 16 April 2007-ին։ Վերցված է 20 May 2007 
  51. 51,0 51,1 51,2 51,3 51,4 Андрей Шевченко: история успеха, биография
  52. Кристен Пазик
  53. 53,0 53,1 TCH.ua: Кристен Пазик: рожу Андрею ещё двоих детей". 3.09.2009
  54. 54,0 54,1 Sports.ru: «Кристиан Шевченко весит 3250…». 13.11.2006
  55. «Корреспондент.net»: «Шевченко посвятил гол новорожденному сыну».13.11.2006
  56. «Комсомольская правда»: «Любовь Шевченко: „Везу Андрею особенный подарок“». 29.09.2006

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]