Սիլվիո Բեռլուսկոնի
Սիլվիո Բեռլուսկոնի | |
![]() | |
Կուսակցություն՝ | Առա՜ջ, Իտալիա |
---|---|
Կրթություն՝ | Միլանի համալսարան (1961) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ձեռնարկատեր և Մեդիամագնատ |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | սեպտեմբերի 29, 1936[1][2][3][…] |
Ծննդավայր | Միլան, Իտալիայի թագավորություն[4][5][6] |
Վախճանի օր | հունիսի 12, 2023[7] (86 տարեկան) |
Վախճանի վայր | Միլան, Իտալիա[8] |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Լուիջի Բերլուսկոնի[10] |
Մայր | Ռոզա Բոսսի |
Ամուսին | Veronica Lario?[11] և Carla Dall'Oglio? |
Զավակներ | Pier Silvio Berlusconi?, Barbara Berlusconi?, Մարինա Բերլուսկոնի, Luigi Berlusconi? և Eleonora Berlusconi? |
Կայք՝ | silvioberlusconi.it |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Սիլվիո Բեռլուսկոնի (իտալերեն՝ Silvio Berlusconi, սեպտեմբերի 29, 1936[1][2][3][…], Միլան, Իտալիայի թագավորություն[4][5][6] - հունիսի 12, 2023[7], Միլան, Իտալիա[8]), իտալացի քաղաքական գործիչ, Իտալիայի նախարարների խորհրդի նախկին նախագահ (իտալերեն՝ Presidente del Consiglio dei Ministri) (1994-1995, 2001-2006, 2008-2011 թվականներին), գործարար, ապահովագրական և անշարժ գույքի մագնատ, մեդիամագնատ, բանկերի և ԶԼՄ–ների սեփականատեր, Միլան ֆուտբոլային ակումբի սեփականատերը, Իտալիայի ամենահարուստ մարդկանցից մեկը, «FinInvest» ընկերության ամենամեծ բաժնետերը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա Միլանում միջին խավի ընտանիքի ավագ որդին էր։ Նրա հայրը Լուիջին (ծնված Սարոնոյում, 1908 թվականին – մահացած Միլանում, 1989 թվականին) աշխատում էր Ռասինի բանկում. մինչև 1957 թվականին դատախազ դառնալը. մայրը Ռոսա Բոսսին որին ասում էին Ռոսսելլա (ծնված Միլանում, 1911 թվականին – մահացած 2008 թվականին) տնային տնտեսուհի էր, նախկինում աշխատել էր որպես քարտուղարուհի Ֆիելիում։ Սիլվիոն ընտանիքում առաջին երեխան էր, քույրը Մարիա Անոնիետտան (ծնված Միլանում, 1943 թվականին – մահացած 2009 թվականին), նախկին բալետի պարուհի էր, եղբայրը Պաոլոն (ծնված Միլանում, 1949 թվականին), գործարար է։
![]() |
Սիլվիո Բերլուսկոնի Վիքիպահեստում |
---|
Մեծացել է Իզոլա տարածաշրջանում՝ Վոլտուրնո փողոցում։ 1954 թվականին դասական կրթություն է ստացել Միլանի Սուրբ Ամբրոջիո սալեզյան (քահանայական) դպրոցում։ Ընդունվել է Պետական համալսարանի իրավագիտության բաժին, 1961 թվականին ավարտել գերազանց՝ առևտրային իրավունքին վերաբերվող ատենախոսությամբ պրոֆեսոր՝ Ռեմո Ֆրանչեսկելիի ղեկավարությամբ[12]։ Միլանի Մանցոնի գովազդային գործակալության կողմից ատենախոսությունը պարգևատրվել է հինգ հարյուր հազար լիրայով[13]։ Ավարտելուց հետո չի անցել զինվորական ծառայություն[14]։
1964 թվականին Բերլուսկոնին ծանոթացել է Կարլա Էլվիրա Լուչիա Դալլ'Օլիոյի հետ (ծնված՝ 1940 թվականին Սպեցիայում), ամուսնացել նրա հետ 1965 թվականի մարտի 6-ին և ունեցել երկու երեխա՝ Մարիյա Էլվիրան, որին անվանում էին Մարինա (ծնված՝ 1966 թվականի օգոստոսի 10-ին Միլանում)[15] և Պիեր Սիլվիոն (ծնված՝ 1969 թվականի ապրիլի 28-ին Միլանում)[16]։ 1980 թվականին Միլանի Մանցոնի թատրոնում ծանոթացել է դերասանուհի Վերոնիկա Լարիոյի հետ, իրական անունը՝ Միրիամ Բարտոլինի (ծնված՝ 1956 թվականին Բոլոնիայում)[17]։ Նրանց միջև սիրավեպ է սկսել, Բերլուսկոնին Վերոնիկային իր մոր հետ տեղափոխել է բնակվելու Միլան՝ Ֆինինվեստ գործող նստավայր Ռովանի փողոցի վրա։ 1985 թվականին Բերլուսկոնին բաժանվել է Կարլա Դալլ'Օլիոյից և օրինականացրել կապը Վերոնիկայի հետ, իսկ 1990 թվականին ավանդական կերպով ամուսնացել նրա հետ երեխաների՝ Բարբարայի (ծնված՝ 1984 թվականին), Էլեոնորայի (ծնված՝ 1986 թվականին), և Լուիջիի (ծնված՝ 1988 թվականին) ծնունդից հետո։ 2009 թվականի մայիսի 2-ին Վերոնիկա Լարիոն ապահարզան է պահանջում Բերլուսկոնիից։
2012 թվականին Բերլուսկոնին ամուսնանում է մոդել՝ Ֆրանչեսկա Պասկալեի հետ (ծնված՝ 1984 թվականին Նեապոլում)[18], «Սիլվիո կարոտում ենք քեզ» ակումբի հիմնադիրներից և 2009 թվականի նահանգային ընտրություններում թեկնածու[19] (թեև 2011 թվականի հունվարից հայտարարվել էր նոր զուգընկերուհու մասին, սակայն ինքնությունը չէր բացահայտվել)[20]։
1974 թվականից մինչև 2013 թվականը[21] Բերլուսկոնիի պաշտոնական նստավայրը Արկորեյում էր (Վիլլա Սան Մարտինո, 17-րդ դար), որը գնվել է անհետացած մարկիզ Կամիլլոյի դուստր և ժառանգ՝ Աննամարիա Կազատի Ստամպա դի Սոնչինոյի կողմից[21]։
Առանձնատունը որոշակի հողատարածքով հանձնվել է 750 միլիոն լիրայով, 1983 թվականին ընդունվել է Կարիպլո գործակալության կողմից որպես երաշխիք 7 միլիարդ լիրայով վարկ ստանալու համար[22]։
2013 թվականի սեպտեմբերից Բերլուսկոնին բնակվում է Հռոմում՝ Պլեբիշիտո փողոց Պալացո Գրացիոլի[23]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 The secret of Silvio Berlusconi's success — BBC Online, 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Silvio Berlusconi, la storia di una vita straordinaria: Silvio Berlusconi rimarrà nella storia dell'Italia per le sue capacità imprenditoriali e politiche — TGcom24.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 7,0 7,1 7,2 È morto Silvio Berlusconi
- ↑ 8,0 8,1 8,2 Czech National Authority Database
- ↑ Silvio Berlusconi: How the former Italian PM changed Italy — BBC Online.
- ↑ Silvio Berlusconi: la giovinezza, gli studi e l'amico di tutta una vita — TGcom24, 2023.
- ↑ Silvio Berlusconi e Veronica Lario hanno divorziato. Tribunale scioglie matrimonio — 2014.
- ↑ Giovanni Ruggeri, Mario Guarino (1994)։ Berlusconi: inchiesta sul signor TV (2 ed.)։ էջեր 24–25։ ISBN 978-88-7953-034-7
- ↑ «Notizie in breve»։ էջ 8
- ↑ Lo scrittore Mario Guarino, ne L'orgia del potere: testimonianze, scandali e rivelazioni su Silvio Berlusconi, Dedalo, Bari, 2005, p. 18, sostiene che fu dispensato per legge in quanto primo figlio
- ↑ Fininvest (ed.)։ «Marina Berlusconi»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 22 settembre 2012
- ↑ Claudia Fusani։ «Silvio story» (pdf)։ L'Unità։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին։ Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 19
- ↑ «Vita, opere e miracoli di Silvio»։ societacivile.it։ 6 marzo 2002։ Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին։ Վերցված է 18 ottobre 2009
- ↑ «Berlusconi, monologo a Canale 5. La D'Urso fa da spalla, il web si scatena»։ la Repubblica։ 16 dicembre 2012։ Վերցված է 7 gennaio 2013
- ↑ «Francesca Pascale: dagli esordi trash a fidanzata di Silvio»։ Corriere della Sera։ 12 dicembre 2012։ Վերցված է 7 gennaio 2013
- ↑ «Berlusconi: «Mai pagato le donne. Dopo Veronica ho una relazione stabile»»։ Corriere della Sera։ 16 gennaio 2011։ Վերցված է 25 gennaio 2013
- ↑ 21,0 21,1 Adriano Botta (9 agosto 2010)։ «A proposito di case: e questa?»։ L'Espresso։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին։ Վերցված է 22 novembre 2013
- ↑ Nando dalla Chiesa (3 maggio 2004)։ «La villa della marchesina sedotta e bidonata»։ L'Unità։ էջ 13։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին։ Վերցված է 22 novembre 2013
- ↑ L'Huffington Post, ed. (25 settembre 2013)։ «Silvio Berlusconi trasferisce la residenza a Roma»։ Վերցված է 28 novembre 2013
|