Լիլիան Թյուրամ
Լիլիան Թյուրամ ֆր.՝ Lilian Thuram | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 1, 1972[1][2][3][…] (51 տարեկան) | ||
Ծննդավայր | Պուանտ ա Պիտր | ||
Հասակ | 182 սանտիմետր | ||
Քաշ | 75 կիլոգրամ | ||
Դիրք | full-back և կենտրոնական պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ռյուդի Լիլիան Թյուրամ Յուլեն (ֆր.՝ Ruddy Lilian Thuram-Ulien, հունվարի 1, 1972[1][2][3][…], Պուանտ ա Պիտր), առավել հայտնի է Լիլիան Թյուրամ (ֆր.՝ Lilian Thuram) անվամբ, ֆրանսիացի ֆուտբոլիստ, պաշտպան։
Սրտի հետ կապված խնդրի պատճառով 2008 թվականին հրաժեշտ է տվել ֆուտբոլին։ Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։ Ազգային հավաքականում անցկացրած խաղերի քանակով գրանցել է ռեկորդ՝ 142 խաղ)[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչ ֆոտբոլիստ դառնալը նա պատրաստվում էր դառնալ կաթոլիկ քահանա, սակայն ժամանակին հայտնաբերում է իր մեջ ֆուտբոլիստի տաղանդը և զբաղվում ֆուտբոլով։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Մոնակո» ֆուտբոլային ակումբում՝ 1991 թվականին։ Այնուհետև մեկնել է Իտալիա, որտեղ 10 տարի հանդես է եկել Պարմայի և Յուվենթուսի կազմում։ Չորս անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, երկու մրցաշրջան անցկացրել է «Բարսելոնայի» կազմում և 2008 թվականին մեկնել Ֆրանսիա, որտեղ պատրաստվում էր ընդգրկվեր «Պարի Սեն-Ժերմենի» կազմում[5]։ Սակայն Փարիզում բուժզննում անցնելուց հետո բժիշկներն արգելել են նրան զբաղվել ֆուտբոլով[6]։
Ֆրանսիայի ազգային հավաքականում անցկացրած 142 խաղում դարձել է երկու գոլի հեղինակ, որոնք նա խփել է 1998 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում՝ Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղի ժամանակ։ Ֆրանսիայի հավաքականը Թյուրամի խփած գնդակների շնորհիվ դուրս է եկել եզրափակիչ և դարձել աշխարհի չեմպիոն։
Թյուրամը մասնակցել է նաև 2002, 2006 թվականների աշխարհի և 1996, 2000, 2004 և 2008 թվականների Եվրոպայի առաջնություններին։
2008 թվականի հունիսի 9-ին, Եվրոպայի առաջնության Ֆրանսիայի հավաքականի առաջին խաղում Թյուրամը ճանաչվել է առաջին ֆուտբոլիստը, որը 15 խաղ է անցկացրել Եվրոպայի առաջնությունում։ Մինչ այդ 14-ական խաղեր էին իրենց հաշվին գրանցել Զինեդին Զիդանը, Լուիշ Ֆիգուն և Կարել Պոբորսկին։ Ֆրանսիայի հավաքականի անհաջող խաղերից հետո Թյուրամը հայտարարել է իր հավաքականից հեռացման մասին[7]։
Ընդգրկվել է «Ներկայումս ապրող 100 մեծագույն ֆուտբոլիստների» շարքին։
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մոնակո»
- Ֆրանսիայի գավաթակիր1990/91
- «Պարմա»
- Իտալիայի գավաթակիր 1998/99
- Իտալիայի սուպերգավաթակիր 1999
- ՈւԵՖԱ-ի գավաթակիր 1998/99
- «Յուվենթուս»
- Իտալիայի չեմպիոն 2001/02, 2002/03
- Իտալիայի սուպերգավաթակիր 2002, 2003
- «Բարսելոնա»
- Իսպանիայի սուպերգավաթակիր 2006
Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 1996
- Աշխարհի չեմպիոն 1998
- Եվրոպայի չեմպիոն 2000ըԿոնֆեդերացիայի գավաթակիր 2003
- Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր 2006
Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստ 1997
- Իտալիայի տարվա ֆուտբոլիս՝ ըստ «Guerin Sportivo» ամսագրի 1997
- Աշխարհի առաջնության «բրոնզե գնդակի» մրցանակակիր 1998
- ՖԻՖԱ 100- անդամ
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Թյուրամն ամուսնացած է, ունի երկու որդի, Մարկուսը (1997) ու Խեֆրեն (2001)։ Երկուսն էլ՝ ինչպես հայրը ֆուտբոլիստներ են։ Մարկուս եղել է «Գենգանի» ակումբի ֆուտբոլիստ, 2019 թվականին տեղափոխվել է «Մյոնխենգլադբախի Բորուսիա» ակումբ։ Եղել է Եվրոպայի պատանիների 2016 թվականի չեմպիոն։ Թյուրամի կրտսեր որդին՝ Խեֆրենը հանդես է գալիս «Մոնակոյի» երիտասարդական կազմում։
Լիլիան Թյուրամի ազգակիցը՝ Յոհան Թյուրամը դարպասապահ է, հանդես է եկել «Հավր» ակումբում, 2019 թվականին տեղափոխվել է «Լե Ման» ակումբ[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 BD Gest' (ֆր.)
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ «Les records des Bleus» (ֆրանսերեն)։ www.fff.fr։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-24-ին։ Վերցված է 2019-08-14
- ↑ Тюрам подпишет контракт с «ПСЖ»(չաշխատող հղում). Чемпионат.ру. 26 июня 2008
- ↑ Тюрам объявил о завершении игровой карьеры Archived 2008-08-07 at the Wayback Machine.. Чемпионат.ру. 1 августа 2008
- ↑ Тюрам и Макелеле завершили карьеру в сборной Франции Archived 2008-08-03 at the Wayback Machine.. Чемпионат.ру. 18 июня 2008
- ↑ «Известные люди с именем Тюра»։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-14-ին։ Վերցված է 2019-08-14
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Профиль и статистика Лилиана Тюрама на сайте FootballDatabase.com(անգլ.)
- Профиль на официальном сайте «Барселоны»(անգլ.)
|
- Հունվարի 1 ծնունդներ
- 1972 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- ՖԻՖԱ 100
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- Գվադելուպացի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Մոնակոյի ֆուտբոլիստներ
- Պարմայի ֆուտբոլիստներ
- Յուվենտուսի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ