Սանդրո Մացցոլա
| Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
Սանդրո Մացցոլա իտալ.՝ Sandro Mazzola | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 8, 1942[1] | ||
| Ծննդավայր | Թուրին, Իտալիա | ||
| Մահվան ամսաթիվ | սեպտեմբերի 19, 2026[2] (83 տարեկան) | ||
| Մահվան վայր | Վեդանո ալ Լամբրո, Մոնցա և Բրիանցա, Լոմբարդիա, Իտալիա[3] | ||
| Հասակ | 179 սանտիմետր | ||
| Քաշ | 74 կգ | ||
| Դիրք | կիսապաշտպան | ||
|
| |||
| Մասնագիտական կարիերա* | |||
| Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
| 1960-1977 |
| 417 | (116) |
| Ազգային հավաքական | |||
| 1963-1974 |
| 70 | (22) |
|
| |||
Պարգևներ
| |||
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | |||
Ալեսսանդրո «Սանդրո» Մացցոլա (իտալ.՝ Alessandro "Sandro" Mazzola, նոյեմբերի 8, 1942[1], Թուրին, Իտալիա - սեպտեմբերի 19, 2026[2], Վեդանո ալ Լամբրո, Մոնցա և Բրիանցա, Լոմբարդիա, Իտալիա[3]), իտալացի ֆուտբոլիստ, Իտալիայի հավաքականի և «Միլանի» կիսապաշտպան, Եվրոպայի չեմպիոն (1968), Իտալիայի քառակի չեմպիոն (1963, 1965, 1966, 1971), Չեմպիոնների լիգայի կրկնակի չեմպիոն (1965), (1966), Իտալիայի լավագույն ֆուտբոլիստ (1964), Իտալիայի լավագույն ռմբարկու (1965, 17 գնդակ)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սանդրոն ծնվել է 1942 թվականին։ Հայրը՝ Վալենտինո Մացցոլան եղել է Իտալիայի հավաքականի անդամ և «Տորինոյի» ավագը, եղբայը՝ Ֆերրուչչոն նույնպես եղել է ֆուտբոլիստ։ Սանդրոյի ծնողների ամուսնալուծությունից հետո եղբայրը մնացել է մոր խնամակալության տակ, իսկ Սանդրոն՝ հոր։ Սանդրոն միշտ ներկա է եղել հոր մարզումներին։ 1949 թվականի մայիսի 4-ին հայրը, ինչպես նաև «Տորինոյի» ամբողջ կազմը դառնում են ավիավթարի զոհ։ Հոր մահից հետո Սանդրոյի և Ֆերրուչչոյի խնամակալությամբ զբաղվել է Բենիտո Լորենցին, որը եղել է նրանց հոր ընկերը և երկուսն էլ խաղացել են Իտալիայի հավաքականի կազմում։ Լորենցին եղել է «Ինտերի» անդամ, և եղբայրները հայտնվում են Ինտերի մանկական կազմում, որի ղեկավարը եղել է լեգենդար Ջուզեպպե Մեացցան[4]։ Եղբայրները ապրում էին «Ինտերին» պատկանող տարածքում։ Ֆերրուչչոյին ավելի տաղանդավոր էին համարում, քան Սանդրոյին, սակայն Սանդրոն ավելի մեծ հռչակ ձեռք բերեց։ Առաջին խաղը 1961 թվականի հունիսի 10-ին էր, Յուվենտուսի հետ, որի ժամանակ «Ինտերը» 9։1 հաշվով պարտություն կրեց[5]։

Հավաքականում առաջին խաղը 1963 թվականի մայիսի 12-ին էր։ Այդ օրը Իտալիայի հավաքականը ընկերական հանդիպում ունեցավ Բրազիլիայի հավաքականի հետ և հաղթեց 3-0 հաշվով։ Իտալացիների երկրորդ գոլի հեղինակը Մացցոլան էր։ 1963 թվականին Եվրոպայի առաջնության ընտրական փուլում, ԽՍՀՄ-ի դեմ խաղի ժամանակ Մացցոլան չի կարողացել գրավել Լև Յաշինի պաշտպանած դարպասը։ Հետագայում Մացցոլան նշել է, որ Յաշինը ավելի լավ է ֆուտբոլ խաղում, քան ինքը[6]։ Մացցոլան ընդհանուր հաշվով անց է կացրել 565 խաղ և խփել 160 գոլ[7], որից 418 խաղ և 116 գոլ՝ Սերիա A-ում[8]։ Միլանյան դերբիի պատմության ընթացքում ամենաարագ գոլը Մացցոլան է խփել (13-րդ վայրկյան,24 փետրվար, 1963 թվական)[9]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերիա A. 1962–63, 1964–65, 1965–66, 1970–71
- Եվրոպական գավաթ. 1963–64, 1964–65
- Միջմայրցամաքային գավաթ. 1964, 1965
Իտալիայի հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվրոպայի առաջնություն. 1968
- Աշխարհի առաջնություն. երկրորդ տեղ 1970
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերիա A-ի տարվա լավագույն ռմբարկու. 1964-1965 (17 գոլ)
- Եվրոպական գավաթի տարվա լավագույն ռմբարկու. 1963-1964 (Վլադիմիր Կովաչևիչի ու Ֆերենց Պուշկաշի հետ, 7 գոլ)
- ՖԻՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքական. 1967
- Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքական. 1968
- Ոսկե գնդակ (2-րդ տեղ). 1971
- Իտալիայի ֆուտբոլի պատմության փառքի սրահ. 2014
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 La Gazzetta dello Sport (իտալ.) — RCS MediaGroup, Sonzogno, 1896. — ISSN 1120-5067; 2499-3093; 2499-4782
- 1 2 Il Giorno, Il Giorno (իտալ.) — Monrif, 1956. — ISSN 1124-2116; 2499-3077; 2499-3107
- ↑ «Первым учителем был Меацца». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Статистика встреч Ювентус (Турин), Италия – Интер (Милан), Италия
- ↑ Экс-полузащитник сборной Италии Сандро Маццола: Яшин закрывал собой все ворота!
- ↑ «МАЦЦО́ЛА,Большая российская энциклопедия». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
- ↑ ТОП-10 игроков по сыгранным матчам и забитым голам(չաշխատող հղում)
- ↑ АЛЕССАНДРО МАЦЦОЛА
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սանդրո Մացցոլայի թոփ 10 գոլերը
- Сандро МАЦЦОЛА
- 70 лет Джанни Ривере. Великий соперник: Сандро Маццола
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանդրո Մացցոլա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Նոյեմբերի 8 ծնունդներ
- 1942 ծնունդներ
- Թուրին քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 19 մահեր
- 2026 մահեր
- Իտալիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ