Պելե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ

Պելե
Pelé 1960.jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Էդսոն Արանտիս դու Նասիմենտու
Քաղաքացիությունը Flag of Brazil.svg Բրազիլիա
Ծննդյան թիվ   հոկտեմբերի 23, 1940 (75 տարեկան)
Ծննդավայր   Տրես Կորասոյես, Բրազիլիա
Հասակ 173 սմ
Դիրք Հարձակվող
Պատանեկան կարիերա
1952-1956 Բաուրու
Մասնագիտական կարիերա1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1956-1974
1975–1977
Սանտոս
Նյու Յորք Կոսմոս
605 (730)
64 (37)
669 (737)   
Ազգային հավաքական
1957-1971 Բրազիլիա 92 (77)

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը.

Էդսոն Արանտիս դու Նասիմենտու (պորտ.՝ Edson Arantes do Nascimento; Հոկտեմբերի 21 կամ Հոկտեմբերի 23, 1940 թվական, Տրես Կորասյոես, Մինաս Ժերայս), ով հայտնի է որպես Պելե (պորտ.՝ Pelé), բրազիլացի ֆուտբոլիստ, կենտրոնական հարձակվող, նրան կոչել են «ֆուտբոլի արքա»։

Հանդես է եկել «Բաուրու» (1950-1955 թվականներ), «Սանթոս» (1956-1974 թվականներ) և Նյու Յորքի «Կոսմոս» (1975-1977 թվականներ) թիմերում։

Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրել է 93 խաղ, խփել 77 գոլ։ Աշխարհի եռակի չեմպիոն է (1958, 1962 և 1970 թվականներ)։ 1958 թվականի և 1970 թվականի աշխարհի առաջնությունների լավագույն ֆուտբոլիստը։ Մասնակցել է նաև 1966 թվականի առաջնությանը։ Լիբերտադորեսի գավաթի և միջմայրցամաքային գավաթի խաղարկությունների հաղթող (1962-63 թթ)։ 1970 թ աշխարհի լավագույն մարզիկ։ Հարավային Ամերիկա-ի լավագույն ֆուտբոլիստ (1973 թվական)։

Նրան է պատկանում բրազիլական երկու ռեկորդ. 1958 թվականին 30 խաղում խփել է 58 գոլ, «Սանթոս»-«Բոտաֆոգո» հանդիպման ժամանակ (13։0) խփել է 11 գոլ։ Ընդհանուր առմամբ դարձել է 1284 գոլի հեղինակ 1363 խաղում։ Եղել է Բրազիլիայի սպորտի կոնֆեդերացիայի նախագահ։ 1950 թվական-Սկսել է խաղալ Տրես Կարոկաս քաղաքի Բաուրու թիմում 1956 թվական-տեղափոխվել է Սանտոս և 15 տարեկանում, հանդես գալով Բրազիլիայի առաջնությունում, առաջին մրցաշրջանում խփել է 32 գոլ։ 1957 թվական-16 տարեկանում ընդգրկվել է Բրազիլիայի հավաքական և առաջաին գոլը խփել է Արգենտինայի դարպասը։ Նկարահանվել է Կլոն (հեռուստասերիալ)ում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվական: 20-ամյա Պելեն խաղում է Բրազիլիայի հավաքականում ընդդեմ շվեդական «Մալմեյի», խաղը կրում էր ընկերական բնույթ

Պելեն ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 23-ին Տրես Կորասոյնսում, որը բրազիլական Մինաս Ժերայսի ոչ մեծ քաղաք է, աղքատ ընտանիքում։ Ֆուտբոլը եղել է երիտասարդ Էդսոնի ամենասիրելի զբաղմունքներից մեկը։ Նրա հայրը Դոնդինյոն, ով եղել է նախկին ֆուտբոլիստ, դարձավ իր որդու առաջին ուսուցիչը և նրան փոխանցեց մի քանի սպորտային վարպետության գաղտնիքներ։ 7 տարեկան Էդսոնը իր ֆուտբոլային ելույթները սկսեց տեղի մանկական թիմում, որտեղ առանձնացավ հիասքանչ և արդյունավետ խաղով, հարձակման գծում։ Կար նաև մի այնպիսի ժամանակ երբ թիմը մարզում էր Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող Վալդեմար դե Բրիտոն, ով մեծ ապագա էր տեսնում Պելեյի մեջ։ Փոխմարզիչը «Սանթոսին» (Սան Պաուլի նահանգ) առաջարկեց դիտել նրա խաղը։ Եվ շուտով 15-ամյա Պելեն մտավ համաշխարհային ճանաչություն ձեռք բերած ակումբի կազմ։

«Սանթոս»[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականի սեպտեմբերին, ավելի ճիշտ երբ լրացավ նրա 16 ամյակը, առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ, խաղալով «Կորինտիանսի» դեմ պաշտոնական խաղում, որտեղ էլ հենց գոլի հեղինակ եղավ: Ամբողջ ժամանակ հանդես է եկել «Սանթոսի» կազմում (1956-1974), որում 11 անգամ դարձել է Սան-Պաուլուի նահանգի չեմպիոն (և այդքան անգամ դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկու, իսկ ամենաարդյունավետ տարին եղավ 1958 թվականը, որտեղ խփեց 58 գոլ): 6 անգամ հաղթել է Բրազիլիայի Գավաթը, երկուական անգամ՝ Լիբերտադորեսի Գավաթը և Միջմայրցամաքային գավաթը:

Պելեի դեբյուտը ազգային հավաքականում տեղի է ունեցել Շվեդիայում, ԱԱ 1958-ի շրջանակներում, որը նրա համար պարզվեց ավելի հաջող, ինչպես եղել էր «Սաթոսի» կազմում առաջին խաղը: ԽՍՀՄ-ի հավաքականի դեմ խաղում առաջին անգամ երիտասարդ Պելեն դուրս եկավ խաղադաշտ հավաքականի համազգեստով: Մեկ քառորդ եզրափակչում Ուելսի հավաքականի դեմ խաղում նա խփեց շատ կարևոր և որոշիչ գոլ: Կիսաեզրափակչի խաղում, որտեղ նա խաղում էր Ֆրանսիայի հավաքականի դեմ, Պելեն ձևակերպեց հետ-տրիկ, իսկ եզրափակչի խաղում գնդակը երկու անգամ ուղարկեց հակառակորդի դարպասը: 17-ամյա Պելեն հավաքելով երկրի ֆուտբոլային մասնագետների, հանդիսատեսի և մրցակիցների միաձայն համաձայնությունը, դարձավ համաշխարհային ֆուտբոլի պատմություն մեջ ամենաերիտասարդ չեմպիոնը:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]