Jump to content

Բաուրու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաուրու
Բրազիլիական խոհանոց
Ենթատեսակսենդվիչ
Առաջացման երկիր Բրազիլիա
 Baurus Վիքիպահեստում
Ponto Chic ռեստորանի ճակատամասը, որտեղ ստեղծվել է բաուրու սենդվիչը

Բաուրու (պորտ.՝ Bauru), հայտնի բրազիլական սենդվիչ, որը ստեղծել է բրազիլիացի ապագա ռադիոհաղորդավար Կազիմիրո Պինտու Նետոն։ 1937 թվականին Ponto Chic ռեստորանում (որը գտնվում է Լարդի-դու-Պայսանդու տարածաշրջանում, Սան-Պաուլո քաղաքում) առաջին անգամ ստեղծվել է սենդվիչը, որը հետագայում դարձել է հայտնի և կոչվել ի պատիվ իր ստեղծողի, որն իր մականունը ստացել էր իր հայրենի քաղաքի՝ Բաուրու անունից[1]։

Բաուրու մականունով Կազիմիրոն[2], որը իրավաբանական ֆակուլտետի ուսանող էր և հաճախ է այցելել համալսարանական երիտասարդության շրջանում հայտնի Ponto Chic ռեստորան[3], 1937 թվականին մի օր երեկոյան խնդրել է խոհարարին պատրաստել սենդվիչ իր բաղադրատոմսով[4]։ «Բաուրու սենդվիչը» միանգամից ձեռք է բերել հայտնիություն և այդ շրջանում դարձել է ամենավաճառվող ուտեստը[5]։

Ավանդական բաղադրատոմսը կազմված է պանրից (հիմնականում մոցարելա), որը հալեցված է շոգու վրա, ռոստիբիֆի կտորներով, լոլիկով և մարնացված վարունգով ֆրանսիական բուլկու մեջ առանց միջուկի[6]։

Սակայն այլ խորտկարաններ առաջարկում են բաուրու կոչվող սենդվիչը բաղադրամասերի տարբեր համադրությամբ, օրինակ, կտրատած խոզապուխտ ռոստբիֆի փոխարեն կամ կտրատած հաց՝ ֆրանսիական հացի փոխարեն։

Բաուրու քաղաքը արդյունքում ավանդական բաուրուն համարել է քաղաքի պաշտոնական սենդվիչ, բաղադրատոմսը պաշտպանելով քաղաքայն օրենքով և հաստատելով հավաստագրման պաշտոնական ծրագիր[7]։

2018 թվականի դեկտեմբեին սենդվիչը ավելացվել է Սան-Պաուլու շրջանի ոչ նյութական ժառանգության ցանկում[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «A história do bauru, o sanduíche que sem tomate é misto». Jornal O Estado de S. Paulo. 15/09/2015. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 8 de março de 2019-ին.
  2. «Biography of the creator» (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 23-ին.
  3. «Ponto Chic, the birthplace of the Bauru» (պորտուգալերեն). Արխիվացված օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 17-ին.
  4. «Casemiro tells the story himself» (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 17-ին.
  5. «History of the sandwich» (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 23-ին.
  6. «Official recipe» (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 23-ին.
  7. «Certification program» (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 23-ին.
  8. «Sanduíche Bauru agora é patrimônio do Estado». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 26-ին.