Բրազիլական խոհանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրազիլիական ճաշատեսակներ
Ֆեյժոադա
Վատապի

Բրազիլական խոհանոց, համարվում է Բրազիլիայի ազգային մշակույթի գլխավոր մասնիկներից մեկը։ Իր մեջ պարունակում է նաև պորտուգալական, իսպանական, հնդկական, աֆրիկական և փոքր-ինչ ֆրանսիական խոհանոցներից ճաշատեսակներ։

Բրազիլական ամեն մի շրջան ունի իր հատուկ ճաշատեսակները։ Մի շրջանում կա օրինակ հայրենի ճաշատեսակներ, իսկ մեկ այլ բրազիլական շրջանում կա ավելի շատ եվրոպական խոհանոցի ճաշատեսակներ, որոնք Բրազիլիա են բերել եվրոպական միգրանտները։ Տարատեսակ են նաև բրազիլական խոհանոցի համերը, այստեղ ամենից շատը օգտագործվում են ծովային խեցգետիներ և անտառային կենդանատեսակների միս։

Բրազիլիական ավանդական ուտեստ է համարվում Բաիի նահանգում պատրաստվող ֆեյժոադա ուտեստը, որը սակայն իր արմատներով պատկանում է աֆրիկական խոհանոցին։ Այստեղի ազգային ուտեստների հիմնական բաղադրության մեջ մտնում են տարատեսակ ձկները, որոնց որսալու համար պետք է ստանալ պետության կողմից հատուկ թույլատրություն։ Հիմնականում այդ ձկների հետ խառնում են նաև աֆրիկական տարբեր հատապտուղներ, որոնք էլ ավել են համեղ դառձնում բրազիլիական խոհանոցի ազգային ուտեստները։ Այսպիսով բրազիլիան ունի տասնյակավոր ուտեստներ, որոնք ունեն իրենց սեփական անունները և սեփական արմատները։

Բնորոշ ճաշատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆեյժոադա (feijoada) — համարվում է բրազիլիայի խոհանոցի ամենահավատարիմ ճաշատեսակը։ Ռիո դե Ժանեյրոյում այս ուտեստը հիմնականում պատրասում են սև լոբիից, չոր մսից, ապխտած երշիկից, խոզի մսից, սխտորից, պղպեղից և լավրովի տերևներից։ Այս ուտեստը մատուցվում է կապույտ ամանով, մանիոկիի այլուրով, և այս ուտեստը համտեսողին խորհուրդ է տրվում մինչ համտես անելը երազանք պահել, որը անպայման կկատարվի։ Ֆեյժոդայի մեջ ավելացնում են նաև նարինջի կեղևներ, կաղամբ և պղպեղի սոուս։
  • Բրինձ լոբու հետ։
  • Ֆարոֆա — մանիոկի այլուրի տապակած տեսակը։
  • Բակալյաու — ուտեստ՝ պատրաստված չոր ձկից։
  • Տակակո։
  • Վատապի — կակղամորթերից պատրաստված ուտեստ։
  • Սարապետեու (Sarapateu) — խողի երիկամից կամ էլ խոզի սրտից պատրաստված ուտեստ։ Նրան ավելացնում են լոլիկ, պղպեղ և սոխ։
  • Կարուրու (Caruru)։

Ամազոնկիի շրջաններում բնորոշ ուտեստ համարվում է պատոն և տուկուպին (pato no tucupi), պատրաստված բադի մսից։

Ռիո Գրանդի դու Սուլում գլխավոր աղգային ուտեստ է համարվում շուրասկոն (churrasco)։ Նա պատրաստված է տավարի մսից։

Խմիչքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մատե.
  • Գարեջուր
  • Կաշասա — օղի, վերամշակված տրոսնիկայի սպիրտից։
  • Կայպիրինա — կոկտեյլ պատրաստված կաշասիից, լիմոնի հյութից, շաքարավազից և սառույցից։
  • Գուարանա — սառը խմիչք, պատրաստված գուարանների պտուղներից։