Սենդվիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Սենդվիչ
Sandwich.jpg
Տեսակսննդատեսակ
Ենթատեսակմատներով ուտվող կերակուր
Առաջացման երկիրFlag of England.svg Անգլիա
Հիմնականհաց, աղցան, սննդային բաղադրամաս, embutido?, միս և Q25413704?
Sandwiches Վիքիպահեստում

Սենդվիչ (անգլ.՝ sandwich ['sænwɪʤ]), երկու կամ մի քանի շերտ հացից (հաճախ՝ բուլկի) և մեկ կամ մի քանի շերտ մսից և/կամ այլ միջուկից կազմված ուտեստ:

Տարբերությունը բուտերբրոդից. բուտերբրոդը սովորաբար հացի մեկ շերտն է (յուղով), որի վրա դրվում են բաղադրիչները: Սենդվիչը հացի կամ բուլկու երկու շերտերի միջև բաղադրիչների ամբողջությունն է (փակ բուտերբրոդ):

Սենդվիչի ֆրանսիական տարբերակը կոչվում է կրոկ-մեսյե, իտալական տարբերակը՝ պանինի:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից տեսքով սենդվիչի ի հայտ գալը կարելի է կապել մոտավորապես 17-րդ դարի Եվրոպայի հետ: Ինքը գաղափարը՝ հացի մեջ փաթաթելու կամ հացի վրա այլ բաղադրիչներ դնելու, ի հայտ է եկել դրանից շատ վաղ՝ տարբեր մշակույթներում:

Օքսֆորդի բառարանը «սենդվիչ» բառի ամենավաղ կիրառման համար նշագրում է 1762 թվականը: Էդվարդ Գիբբոնն իր օրագրում նկարագրում է, թե ինչպես էին «թագավորության լավագույն մարդիկ» ակումբում ընթրում՝ ուտելով «փոքրի կտորներով սառը միս կամ սենդվիչ»: Հանրության կողմից ընդունված վարկածի համաձայն՝ անվանումը ծագում է 4-րդ կոմս Ջոն Սենդվիչ Մոնտեհյուի անունից (1718-1792), ով մոլի խաղացող էր և լեգենդի համաձայն՝ խաղասեղանի շուրջ նստում էր մի քանի օր անդադար և խնդրել է իրեն մատուցել մի կտոր տավարի միս՝ տապակած հացի երկու կտորների միջև դրված, որպեսզի խաղից առանց կտրվելու՝ կարողանա նաև քաղցը հագեցնել՝ դրանով իսկ կեղտի մեջ ավելի քիչ խրվելով[1][2][3]:

Հանրաճանաչություն աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատկապես անգլիական մեծ քաղաքներում՝ սենդվիչը դարձել է սնվելու մշակույթի անքակտելի մասը: Լոնդոնում գոյություն ունեն մեծ թվով ընկերություններ, որոնք իրականացնում են սենդվիչի վաճառք (EAT, Benjys, Pret-a-manger): Աշխարհում սենդվիչի վաճառքով զբաղվող ամենախոշոր ռեստորանային ցանցերն են ՄաքԴոնալդսը, Subway-ը, Burger King-ը:

ԱՄՆ-ում գոյություն ունեն տարատեսակ շրջանային սենդվիչներ: Չիկագոն հայտնի է իր՝ իտալական տարբերակով պատրաստված տավարի մսով սենդվիչով, Միլուոկին՝ սարդելկաներով և մարինացված կաղամբով սենդվիչների տեսականիով, Ֆիլադելֆիան՝ մսով և բրնձով սենդվիչներով, իսկ Լոս Անջելեսը՝ ֆրանսիական սոուս պարունակող սենդվիչներով: Նոր Օռլեանում առաջատար դիրքում «պո-բոյ» և «մուֆֆալետտա» սենդվիչներն են: Վերջինը ծագում է իտալական քաղաքային համայնքի անվանումից: Մուֆֆալետտիի միջուկն են կազմում խոզապուխտը, մորտադելան, պրովոլոնե պանիրը, ձիթապտուղը, ինչպես նաև ավելացնում են մեծ քանակությամբ սխտոր:

Ինչպես նաև ԱՄՆ-ում տարածված են եռանկյունաձև սենդվիչները, որոնք կոչվում են «ակումբային սենդվիչներ»: Ակումբային սենդվիչները հաճախ ավաճառվում են երկու հատով՝ պլաստիկ կամ ստվարաթղթե փաթեթավորմամբ: Որպես կանոն՝ երկու ակումբային սենդվիչներն իրենցից ներկայացնում են մեկ ամբողջական սենդվիչ, որը կազմված է երկու քառակուսի տոստերից:

Արտասովոր սենդվիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկյան բանակի համար մշակվել է սենդվիչի պատրաստման տեխնոլոգիա, ինչի արդյունքում պատրաստված սենդվիչը չի փչացել 3 տարվա ընթացքում[4]՞
  • Լոնդոնյան սուպերմարկետներից մեկում կարելի է ձեռք բերել արտասովոր թանկ սենդվիչ: Գինը 85 ֆունտ ստերլինգ է: Այն պատրաստվում է մարմարե տավարի մսից, որը կոչվում է Wagyu, ֆուա-գրայի շերտերից, տրյուֆելի յուղից ստացվող մայոնեզից, բրի դե մո պանրից, ռուկոլլա աղցանից, պղպեցից և չերիի լոլիկներից (իրականում սա համբուրգերն է, քանի որ գործածվում է կոտլետ՝ մսի կտորների փոխարեն)[5]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոթ դոգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]