Ջաչինտո Ֆակետտի
Ջաչինտո Ֆակետտի իտալերեն՝ Giacinto Facchetti | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 18, 1942[1][2] | ||
Ծննդավայր | Տրևիլիո, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն | ||
Մահվան ամսաթիվ | սեպտեմբերի 4, 2006[1] (64 տարեկան) | ||
Մահվան վայր | Միլան, Իտալիա | ||
Հասակ | 188 սանտիմետր | ||
Քաշ | 85 կիլոգրամ | ||
Դիրք | եզրային պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ջաչինտո Ֆակետտի (իտալերեն՝ Giacinto Facchetti, հուլիսի 18, 1942[1][2], Տրևիլիո, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն - սեպտեմբերի 4, 2006[1], Միլան, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, Իտալիայի հավաքականի և «Միլանի» պաշտպան, խաղի ժամանակ հաճախակի մասնակցել է հարձակումերին, Եվրոպայի չեմպիոն (1968), Իտալիայի քառակի չեմպիոն (1963), (1965), (1966), (1971), Չեմպիոնների լիգայի կրկնակի չեմպիոն (1965), (1966), ընդգրկվել է ՖԻՖԱ 100 ցանկի մեջ[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆակետտին ծնվել է 1942 թվականին իտալական Տրևիլո քաղաքում։ Իր առաջին քայլերը ֆուտբոլում եղել են «Տրևիլեզե» սիրողական ակումբում, որտեղ նա խաղացել է հարձակման գծում։ Ֆակետտի տաղանդը «Միլան»-ի նորանշանակ մարզիչ Էլենիո Էրրերան և 18 տարեկան Ֆակետտիին հրավիրել է «Միլան»։ Առաջին մրցաշրջանը Ինտերի կազմում անց է կացրել 1960/1961 թվականներին։ Առաջին խաղում Միլանի ֆուտբոլիստները հաղթել են 2-0 հաշվով։ Ֆակետին մինչև իր կարիերայի ավարտը (1978) մնացել է «Ինտեր»ի կազմում։ Ընդհանուր հաշվով նա Միլանի կազմում անց է կացրել 634 պաշտոնական խաղ և խփել 75 գնդակ։ Ֆակետտին խաղում էր և կենտրոնական և ձախ եզրային պաշտպանի դերում։ Նրա առաջխաղացումները հաճախակի են ավարտվել գոլերով։ Ջիաչինտոյին ֆուտբոլասերները հիշում են ոչ որպես կոպիտ ֆուտբոլիստ։ Նա հարձակվողներին չի վնասել ետևից։ Իր կարիերաի ժամանակ նա մեկ անգամ է խաղադաշտից հեռացվել, այն էլ երկրպագուների ծափահարությունների ներքո։ Հեռացման պատճառն այն է, որ նա փորձել է վիճել մրցավարի հետ[4]։ Ֆակետտիի մուտքը հավաքական 1963 թվականի մարտի 23-ին էր։ Այդ օրը Իտալիայի հավաքականը խաղում էր Թուրքիայի հավաքականի հետ (1-0)։ Իր կարիերայի ընթացքում Ֆակետտին հավաքականում անց է կացրել 94 խաղ, որոնցից 74-ի ժամանակ եղել է թիմի ավագ։ Այդ ցուցանիշը համարվում էր լավագույն, սակայն նրան գերազանցեցին Դինո Զոֆֆը, Պաոլո Մալդինին, Ֆաբիո Կաննավարոն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ Pele open to ridicule over top hundred
- ↑ ЧЕМПИОНАТ.ру // Александр Титеев // Символ и джентльмен кальчо Archived 2010-07-22 at the Wayback Machine. // 18 июля 2010 года
|