Գարի Լինեկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Գարի Լինեկեր
Gary Linekar.jpg
Քաղաքացիությունը Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[1] և Flag of England.svg Անգլիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 30, 1960(1960-11-30)[2] (58 տարեկան)
Ծննդավայր Լեսթեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
Հասակ 177 սանտիմետր

Գարի Ուինսթոն Լինեկեր (նոյեմբերի 30, 1960(1960-11-30)[2], Լեսթեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), անգլիացի Ֆուտբոլիստ։

Հավաքականի կազմում Լինեկերը խփել է 48 գոլ: Հավաքականի պատմության երրորդ ռմբարկուն է (Ուեյն Ռունիից և Բոբի Չարլտոնից հետո): Աշխարհի Առաջնություններում խփել է 10 գնդակ: Բարձրագույն դիվիզիոնի լավագույն ռմբարկուն է դարձել երեք տարբեր ակումբների կազմում: Անգլիայի Գավաթի հաղթող:

Աշխատում է ВВС ընկերությունում որպես ֆուտբոլային մեկնաբան և «Match of the Day» հեռուստաղորդման վարող: Գարի Լինեկերին է պատկանում այն արտահայտությունը, որ Ֆուտբոլը խաղ է, որում 22 հոգի 90 րոպե վազում են գնդակի հետևից, բայց միշտ հաղթում են գերմանացիները:

Կարիերայի սկիզբ․ «Լեսթեր Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարի Լինեկերն իր ֆուտբոլային կարիերան սկսել է Լեսթեր Սիթիում։ «Լեսթերի» կազմում անցկացրած 6 մրցաջրջանում նա խփել է 95 գոլ: 1984 թվականին Անգլիայի հավաքականի մարզիչ սըր Բոբի Ռոբսոնը հրավիրել է նրան ազգային հավաքական։ Ռոբսոնը փնտրում էր Քևին Քիգանին փոխարինող և գտավ նրան՝ ի դեմս Լինեկերի: Առաջին խաղը նա անցկացրել է Շոտլանդիայի հավաքականի դեմ: «Լեսթերի» կազմում Գարի լինեկերը դարձել է բարձրագույն դիվիզիոնի լավագույն ռմբարկու:

«Էվերթոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին Գարի Լինեկերը տեղափոխվել է «Էվերթոն», որն այդ ժամանակ շատ ուժեղ ակումբ էր: 1985 թվականին «Էվերթոնը» ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել էր տարվա ուժեղագույն թիմ՝ հաղթելով Գավաթակիրների գավաթը: Ինչպես «Lեսթերում», այնպես էլ «Էվերթոնում», Լինեկերը դարձել է բարձրագույն առաջնության լավագույն ռմբարկու:

Շատ մասնագետներ պնդում են, որ թիմը, որին 1984-ից 1990 թվականը մարզում էր սըր Բոբի Ռոբսոնը, 1966 թվականի հաղթանակից հետո համարվում էր աշխարհի հզորագույն և հաջողված թիմերից մեկը: Ռոբսոնի թիմի կազմում խաղում էին այդ տարիների լեգենդներ Բրայան Ռոբսոնը, Ստյուարդ Փիրսը, Մարկ Հեյթլին, Մարկ Ռայթը, Գերի Սթիվենսը, Պիտեր Շիլտոնը, Պիեր Բերդսլին, Ջոն Բարնսը, Փոլ Գասկոյնը, Կրիս Ուոդլը, Դևիդ Պլատը և ուրիշներ: Մեքսիկայում անցկացվող աշխարհի առաջնությունում Ռոբսոնը վերձրեց միայն լավագույներին: Անգլիան ցանկանում էր ապացուցել ամբողջ աշխարհին, որ Էյզելի ողբերգությունից հետո անգլիական ֆուտբոլն ապրում է: Մարզման ժամանակ Լինեկերը կոտրել է դաստակը: Ռոբսոնի առաջ դրված էր դժվար խնդիր: Լինեկերն ուներ երկաթե բնավորություն, նա հրաժարվում է դիտել հավաքականի հանդիպումները հեռուստացույցով կամ տրուբունայից: Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայց է ներկայացնում ՖԻՖԱ-ի ղեկավարությանը, որպեսզի այն թույլատրի Լինեկերին խաղալ վիրակապով: Մեքսիկայում անցկացրած խաղերը որտեղ Լինեկերը խաղում էր ձեռքի վիրակապով, շրջեցին ամբողջ աշխարհը: Հավաքականն անհաջող սկսեց առաջնությունը: Առաջին հակառակորդներն ուժեղ պորտուգալացիներն էին, որոնց կացմում փայլում էին Պաուլու Ֆուտրեն Պաշեկուն և դարպասապահ Մանուել Բենտուն, որոնք կազմում էին Պորտու ֆուտբոլային ակումբի միջուկը, որն այդ հաժամանակ, հաղթելով Եվրոպական չեմպիոնների գավաթը՝ հանդիսանում էր հզորագույն թիմերից մեկը: Պորտուգալացիները հաաղթեցին 1-0 հաշվով: Հաջորդ խաղը Մարոկոյի հետ էր՝ Ռոբսոնի սաներն ամբողջ խաղն անցկացրին հարձակման գծում, սակայն այդպես ել չկարողացան հաղթել: Ակտիվում ունենալով մեկ ոչ-ոքի և մեկ մրցանակային միավոր՝ Անգլիայի հավաքականը կարող էր դուրս գալ հաջորդ փուլ, եթե միայն հաղթեին լեհերին: Լինեկերն այդ խաղի առաջին խաղակեսում դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Հաջորդ փուլում հակառակորդը Պարագվայն էր, որի դեմ խաղում Լինեկերը խփեց 2 գոլ: Հետո հաջորդեց բոլորին հայտնի խաղը Արգենտինացիների հետ, որոնց առաջնորդում էր Դիեգո Մարադոնան: Դիեգոյի գոլը, որը հետագայում անվանվեց աստծո ձեռք, կանգնացրեց անգլիացիներին։ Սակայն Մարադոնայի անցումն անգլիացիների համար դարձավ իսկական շոկ: Լինեկերը հետ բերեց մեկ գնդակ, բայց ավելին անել անգլացիլերը չկարողացան: 1986 թվականի աշխարհի առաջնությունում Լինեկերը խփած 6 գնդակով դարձավ լավագույն ռմբարկու: «Ֆուտբոլ-Հոկեյ» շաբաթաթերթը, որն այդ ժամանակ թողարկվում էր ԽՍՀՄ-ում, Լինեկերին լայ ներկայացնում է խորհրդային երկրպագուներին: «Խորհրդային սպորտը» թողարկեց մեծ հարցազրույց Գարի Լինեկերի հետ, «Սպորտի աստղերը „Խորհրդային սպորտի“ հյուրերում»: Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ կոչման համար նա զիջեց միայն Իգոր Բելանովին:

«Բարսելոնա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինեկերը «Բարսելոնա» է տեղափոխվել 4 միլիոն ֆունտի դիմաց: «Բարսելոնայի» օգտին կայացված ընտրությունը հիմնավորվում է նրանով, որ ակումբի ղեկին էր անգլիացի մասնագետ: Գարիին օգնելու համար գնվելն էր Մարկ Հյուզը: «Բարսելոնաին» դիմակայում էր «Ռեալ Մադրիդը», որի կազմում խաղում էր Ուգո Սանչես, Էմիլիո Բուտրագենո և Միխել եռյակը: 1987/88 մրցաշրջանում «Բարսելոնան» կարողացավ հաղթել միայն Իսպանիայի գավաթը, ինչը չէր գոհացնում թիմի սեփականատերներին: Մարզչի պաշտոնին հրավիրվել է «Բարսելոնայի» նախկին աստղ Յոհան Կրոյֆը, որը բոլորին հասկացրեց, որ օգտագործելու է բրիտանական մոդելը: Նույն ժամանակ Լինեկերը ստացավ ծնկի վնասվածք և լիովին կազդուրվեց մինչև 1988 թվականի Եվրոպայի առաջնության շեմին, որտեղ Անգլիան բացի պարտություններից ոչնչով չառանձնացավ և երևում էր ինչպես 1886 թվականի հավաքականի խամրած ստվերը: Կատալոնացիների կազմում Լինեկերը հաղթել է գավաթակիրների գավաթը՝ եզրափակչում հաղթելով իտալական «Սամպդորիային», որի կազմում փայլում էին երկու երիտասարդ աստղեր՝ Ռոբերտո Մանչինին և Ջանլուկա Վիալին:

1990 թվականի աշխարհի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինեկերն Իտալիա է եկել արդեն գտնվելով «Տոտենհեմ Հոտսպուրի» կազմում: Նրա հետ միասին ժամանել է նաև Փոլ Գասկոյնը: Սըր Բոբի Ռոբսոնը իտալացիների դատին է ներկայացրել լավ պատրաստված թիմ: Ընկնելով նույն խումբը Եգիպտոսի Իռլանդիայի և Հոլանդիային հետ, անգլիացիները կարողացան դուրս գալ, ունենալով իր ակտիվում երկու ոչ ոքի և մեկ հաղթանակ (5 միավոր): Լինեկերը խփել է մեկ գոլ՝ Իռլանդիայի հավաքականի դարպասը: Սակայն մեքսիկայի առաջնության լավագույն ռմբարկուից սպասում էի ավելին: Բելգիայի հետ խաղում հանդիպան վերջին րոպեներին խփել է Դևիդ Պլատը: Իսկ մեկ քառորդ եզրափակչում նրանց հետ մրցում էր առաջնության բացահայտում դարձած Կամերունի Հավաքականը, որին մարզում էր Վալերի Նեպոմնիշին: Կիսաեզրափակչում անգլիացիները խաղում էին Ֆրանց Բեկենբաուերի սաների հետ, գերմանացիների հետ խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով՝ Լինեկերի գոլը և Փոլ Փարկերի անհաջող անդրադարձը հասցրին խաղը մինչև հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի փուլը, որը հաղթեցին գերմանացիները: Հարցազրույցներից մեկում սըր Բոբի Ռոբսոնն ասել է.

Մենք, անգլիացիներս, վատ ենք խփում 11-մետրանոցները ոչ թե նրա համար որ չենք կարողանում, այլ ուղղակի Անգլիայում մենք սովոր ենք խաղալ այնքան, մինչև հաղթողը ճանաչվի խաղի միջոցով, այլ ոչ թե պատահականությամբ: Իտալիայից անգլիացիները վերադարձան չորրորդ տեղի մեդալներով, դա հաջողություն էր:

«Տոտենհեմ Հոտսպուր»[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայում անցկացվող առաջնությունից առաջ Գարին անցել է «շպորների» կազմը: Նրանց կազմում նա կրկին դարձել է առաջնության լավագույն ռմբարկու, սակայն Վեյնելբլսի գլխավորած թիմը այդ մրցաշրջանում կարողացավ հաղթել միայն Անգլիայի գավաթը: Լինեկերը տանջվում էր վնասվածքներից, դրան գումարվում է որդու ծանր հիվանդանալը: Շվեդիայում անցկացվող 1992 թվականի Եվրոպայի առաջնությանը նա գնացել է արդեն ավագի կարգավիճակով: Դանիայի և ֆրանսիայի հետ խմբային փուլի հանդիպումները ավարտվեցին գոլազուրկ ոչոքիներով: Սակայն «երեք առյուծների» հավաքականը զիջեց առաջնության տանտերերին՝ Շվեդներին: Անգլիացիների այդ առաջնության միակ գոլը խփվել է Լինեկերի աջ եզրից կատարված նրբանկատ փոխանցումից հետո: Իր կարիերան Լինեկերը ավարտել է ճապոնյաում որտեղ մեկնել էր ԵԱ-1992-ից հետո, նախապես հայտարարելով հավաքականի կազմում կարերայի ավարտը: «Նագոյա Գրամպուս Էյտ» ակումբում լինեկերը անցկացրել է 2 տարի, սակայն վրասվածքները չէին թողնում նրան ամբողջ ուժով խաղալ: 1994 թվականին հայրենիք վերադառնալով, հանրաճանաչ ֆուտբոլիստը թագուհու ձեռքերից ստացավ Բրիտանական կայսրության շքանշան:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Անգլիա «Էվերթոն»

  • Անգլիայի առաջնության արծաթե մեդալակիր: 1986

Իսպանիա Բարսելոնա

  • Իսպանիայի գավաթի հաղթող:
  • Գավաթակիրների գավաթի հաղթող:

Անգլիա Տոտենհեմ Հոտսպուր

  • Անգլիայի գավաթի հաղթող

Անձնական

  • Անգլիայի առաջնության լավագույն ռմբարկու: 1985, 1986, 1990
  • Ֆուտբոլային լրագրողների վարկածով տարվա ֆուտբոլիստ: 1986, 1992
  • Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու: 1986
  • ՊՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ: 1986
  • Անգլիայի հավաքականի աշխարհի առաջնություններում խփված գոլերի քանակով ռեկորդակիր: 10 գոլ
  • Մտնում է ՖԻՖԱ 100 ցանկի մեջ
  • Մտցված է 20-րդ դարի մեծագույն ֆուտբոլիստների ցանկի մեջ:

Քարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

600-ից ավելի խաղերում նա չի ստացել ոչ՛ դեղին, ոչ՛ էլ կարմիր քարտ[4]: Ինքը Լինեկերը իր նվաճումը բացատրում է նրանով, որ հիմա այնպիսի բաների համար են քարտեր տալիս որոնց առաջ մատների արանքով էին նայում:

Aquote1.png Այսօր անհնար է խաղալ ժամանակ առ ժամանակ չստանալով քարտեր[5] Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]