Քևին Քիգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քևին Քիգան
Քևին Քիգանը
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն անգլ.՝ Joseph Kevin Keegan
Ազգությունը անգլիացի
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Մականուն «Հզոր մկնիկ» (անգլ.՝ Mighty Mouse)
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 14, 1951(1951-02-14)[1][2][3][…] (73 տարեկան)
Ծննդավայր Դոնկաստեր, Անգլիա, Մեծ Բրիտանիա
Հասակ 173
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
Ակումբ
1968—197 Անգլիա Սկանտորպ Յունայթեդ 124 (18)
1971—1977 Անգլիա Լիվերպուլ 230 (68)
1977—1980 Գերմանիա Համբուրգ 90 (32)
1980—1982 Անգլիա Սաութհեմփթոն 68 (37)
1982—1984 Անգլիա Նյուքասլ Յունայթեդ 78 (48)
1985

Ավստրալիա Բլեքթաուն Սիթի 2 (1)
Ազգային հավաքական
1972—1982 Անգլիա Անգլիա 63 (21)

Ջոզեֆ Քևին Քիգան (անգլ.՝ Joseph Kevin Keegan, փետրվարի 14, 1951, Դոնկաստեր, Անգլիա, Մեծ Բրիտանիա[4]), անգլիացի ֆուտբոլիստ և մարզիչ, Անգլիայի պատմության մեծագույն ֆուտբոլիստներից մեկը։

Քևին Քիգանը եղել է միակ անգլիացի ֆուտբոլիստը, ով երկու անգամ արժանացել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը (1978, 1979)։ Եղել է Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի լավագույն ֆուտբոլիստ և մարզիչ[5]։

Ֆուտբոլային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քևինը ծնվել է 1951 թվականի փետրվարի 14-ին Մեծ Բրիտանիայի Դոնկաստեր քաղաքում։ 1968 թվականին նա սկսել է իր ֆուտբոլային կարիերան անգլիական չորրորդ դիվիզիոնի Սկանտորպ Յունայթեդ ֆուտբոլային ակումբում։ 1971 թվականին տեղափոխվել է Լիվերպուլ՝ 39 հազար ֆունտ ստերլինգի դիմաց։ Սկզբում Լիվերպուլի «կարմիր մարզիչը»՝ Բիլլ Շենկլին նշանակել է նրան որպես կիսապաշտպան, սակայն շուտով տեղափոխել է որպես հարձակվող։ Լիվերպուլում իր դեբյուտը Քևինը նշել է 1971 թվականի օգոստոսի 14-ին «Նոթինգհեմ Ֆորեստ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում։ Խաղի 12-րդ րոպեին ֆուտբոլիստը ստացել է զգուշացում։

Լիվերպուլի կազմում ունեցած բոլոր տարիների ընթացքում Քևին Քիգանը հեղինակել է 100 գոլ՝ հաղթելով բազմաթիվ հանդիպումներում և վաստակելով բազմաթիվ կոչումներ և գավաթներ (ՈւԵՖԱ-ի, Անգլիայի գավաթ և Չեմպիանների Լիգայի գավաթ)։ Լիվերպուլի կազմում Քևինի վերջին հանդիպումը եղել է Բորուսիա Դորտմունդի դեմ հանդիպումը, որը ավարտվել է անգլիացիների պարտությամբ՝ 3-1: 1977 թվականին գերմանական «Համբուրգ» ֆուտբոլային ակումբը գնել է ֆուտբոլիստին 500 հազար ֆունտ ստերլինգով։ Ի տարբերություն Անգլիայի, Բունդեսլիգայում Քիգանը խաղացել է ավելի դինամիկ, արագ և կոշտ ֆուտբոլ։ Քևինը դժվար է հարմարվել նոր միջավայրին, սակայն որոշ հակամարտություններից հետո դարձավ թիմի ավագը և 1978-1979 թվականների մրցաշրջանում 17 գոլով դարձավ «Ոսկե գնդակ»-ի դափնեկիր։

1980 թվականին Քիգանը վերադարձավ Անգլիա, սակայն այս անգամ առավել համեստ «Սաութհեմփթոն» ֆուտբոլային ակում։ Այս ակումբի կազմում 1982 թվականին Քևինը երկրորդ անգամ ճանաչվում է Անգլիայի լավագույն ֆուտբոլիստ։

1982—1984 հանդես է գալիս անգլիական Նյուքասլ Յունայթեդում, իսկ 1985 թվականին տեղափոխվում է Ավստրալիա։ Հենց ավստրալիական Բլեքթաուն Սիթի ֆուտբոլային ակումբի կազմում էլ ավարտում է իր ակումբային կարիերան։ Վերջին ակումբի կազմում հեղինակում է ընդամենը 1 գնդակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Discogs — 2000.
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. FBref.com(բազմ․)
  4. «Քևին Յոզեֆ Քիգանի մասին համառոտ». Բի-Բի-Սի. 2000 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է հուլիսի 14, 2006-ին.
  5. Lawton, Matt (2010 թ․ սեպտեմբերի 27). «Rooney's to blame: Manchester United star Wayne is shot to pieces and it's all his fault, blasts Kevin Keegan». The Daily Mail. London.
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Քևին Քիգան հոդվածին