Սթենլի Մեթյուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Սթենլի Մեթյուզ
Stanley Matthews 1962 (crop).jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը Անգլիա Անգլիա
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Մականուն

Դրիբլինգի կախարդ

Մոգ (The Magician)
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 1, 1915({{padleft:1915|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:1|2|0}})[1][2]
Ծննդավայր Հենլի, Անգլիա[3]
Մահվան ամսաթիվ փետրվարի 23, 2000({{padleft:2000|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:23|2|0}})[1] (85 տարեկանում)
Մահվան վայր Սթոք-օն-Թրենտ, Անգլիա
Հասակ 174 սանտիմետր
Դիրք աջ եզրային հարձակվող
Պատանեկան կարիերա
1930-1932 Անգլիա Սթոք Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1932-1947 Անգլիա Սթոք Սիթի 262 (51)
1947-1961 Անգլիա Բլեքփուլ 380 (17)
1961-1965 Անգլիա Սթոք Սիթի 59 (3)
1970 Մալթա Հիբերնիանս 2 (1)
1932-1965 Ընդհանուրը կարիերայում 701 (71)
Ազգային հավաքական
1929 Անգլիա Անգլիա (մինչև 16) 1 (0)
1934-1956 Անգլիա XI Ֆուտբոլային Լիգա 13 (2)
1934-1957 Անգլիա Անգլիա 54 (11)
1947-1955 Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 2 (0)
Մարզչական կարիերա
1965-1968 Անգլիա Պորտ Վեյլ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սըր Սթենլի Մեթյուզ (անգլ.՝ Stanley Matthews; փետրվարի 1, 1915({{padleft:1915|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:1|2|0}})[1][2], Հենլի, Սթոք-օն-Թրենտ, Stoke-on-Trent, Սթեֆորդշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 23, 2000({{padleft:2000|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:23|2|0}})[1], Նյուքասլ անդեր Լայմ, Borough of Newcastle-under-Lyme, Staffordshire, Սթեֆորդշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ամենահայտնի անգլիացի ֆուտբոլիստներից: Հայտնի է իր ջենտլմենական պահվածքով։ Խաղացել է ավելի քան 700 պաշտոնական խաղ և չի ստացել ոչ մի զգուշացում (դեղին կամ կարմիր քարտ)[4][5]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է անգլիացի բռնցքամարտիկ Ջեք Մեթյուզի ընտանիքում և եղել է չորս եղբայրներից երրորդը։ Նրա հայրը մրցել է թեթև քաշային կարգում։ Մանուկ հասակից սպորտային խաղերում ցուցադրել է իր լավ ֆիզիկական կարողությունները[6]: 13 տարեկան հասակում դպրոցական ակումբների մակարդակով խաղացել է իր առաջին միջազգային խաղը, ինչից հետո հետաքրքրություն է առաջացրել «Սթոք Սիթի» ֆուտբոլային ակումբի մոտ։ Դպրոցն ավարտելուց հետո, «Սթոք Սիթի»-ում ծառայել է որպես գրասենյակային աշխատող[7][8]:

17 տարեկան հասակում նա միանում է թիմի հիմնական կազմին, իսկ 20 տարեկան հասակում նա ամուսնանում է իր մարզչի՝ Ջիմի Ուոլլենսի աղջկա հետ[9][10]: Նա իր մարզչի հետ համատեղ բացել էր խանութ։ Սթենլի Մեթյուզը Անգլիայի հավաքականի կազմում կատարել է իր նորամուտը 1934 թվականի սեպտեմբերի 29-ին Ուելսի հավաքականի դեմ տնային խաղում (4:0)[11]: Հավաքականի կազմում անց է կացրել շուրջ 54 խաղ, որոնց թվում են 1950 թվականի աշխարհի առաջնության մեկ խաղը և 1954 թվականի աշխարհի առաջնության երկու խաղերը[12]: Հավաքականի կազմում վերջին խաղը անց է կացրել 1957 թվականի մայիսի 15-ին՝ 1958 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում։ Այդ խաղում նա 42 տարեկան և 102 օրական էր և սա համարվում է Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների համար ռեկորդային[13]: Ռեկորդային է համարվում նաև հավաքականի կազմում Սթենլի Մեթյուզի ելույթների ժամանակահատվածի երկարությունը (1934-1957՝ համարյա 23 տարի)[12][14]:

Երկրորդ համաշխարհային պատերազմը խանգարեց ֆուտբոլիստի կարիերային շուրջ 6 տարի։ Նա ծառայում էր Արքայական ՌՕՈՒ-ում։ Սակայն դա չէր խանգարում նրան, որպեսզի հավաքականի կազմում խաղա 29 ոչ պաշտոնական խաղ, խփի երկու գոլ և մասնակցի 1943 թվականին կայացած շոտլանդացիների ֆուտբոլային ջախջախմանը (8:1) Մանչեսթերում[15]: Ինչպես նաև նա մասնակցել է տեղական առաջնության խաղերին ստանալով այնպիսի ակումբներից հրավերք, ինչպիսիք են «Արսենալ»[16], «Քրու Ալեքսանդրա»[17], «Մանչեսթեր Յունայթեդ»[18], «Ռեյնջերս»[19], «Ռեքսեմ»[20], «Գրինոկ Մորտոն»[21], «Ստենհաուսմուիր»[22] և «Բլեքփուլ»[23]:

1947 թվականին նա վարձում է Բլեքփուլում գտնվող մի մասնավոր հյուրանոց և տեղափոխվում է տեղական նույնանուն ֆուտբոլային ակումբը, որը նրան գնել է մայիսի 10-ին 11 500£-ի դիմաց[24][25]: Ակումբի մարզադաշտը՝ «Բլումֆիլդ Ռոդ»-ը գտնվում էր իր վարձաց հյուրանոցին շատ մոտ[26]: 1948 թվականին նա ճանչվում է Անգլիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ (այս կոչումը պատմության մեջ տրվում էր առաջին անգամ)։ Թիմի կազմում նա հարձակման գծում կենտրոնական հարձակվող Սթեն Մորտենսենի հետ կազմել էր հզոր տանդեմ։ Սթենլի Մեթյուզը Սթեն Մորտենսենի համար ստեղծում էր բազմաթիվ գոլային պահեր։ 1953 թվականի Անգլիայի գավաթի եզրափակիչի խաղը, որում մրցում էին «Բլեքփուլ»-ը և «Բոլթոն»-ը (4:3) անվանվել է Մեթյուզի անվամբ, չնայած նրան որ հեթ-տրիկով աչքի էր ընկել Մորտենսենը։ 1956 թվականին Սթենլի Մեթյուզը դառնում է առաջին «Ոսկե Գնդակի» դափնեկիրը[27][28][29]:

1961 թվականին Սթենլի Մեթյուզը վերադառնում է իր հարազատ ակումբը, որի կազմում խաղում է ևս 4 մրցաշրջան[30]: Այդ տարիներին նրա խաղի բարձր մակարդակի մասին էր վկայում այն փաստը, որ նա ևս մեկ անգամ՝ 1963 թվականին դառնում է Անգլիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ և այս ամենը այն դեպքում, երբ ակումբը հանդես էր գալիս երկրորդ դիվիզիոնում (այդ տարի «Սթոք Սիթի»-ն դառնում է դիվիզիոնի չեմպիոն)[31]: 1965 թվականի փետրվարի 6-ին Սթենլին, ում մոտ 5 օր առաջ լրացել էր ծննդյան 50 ամյակը ծնկի վնասվածքի հետ կապված մեկ տարվա դադարից հետո նորից դուրս է գալիս խաղադաշտ[32]: Այդ խաղը, որում «Սթոք Սիթի»-ն հաղթեց «Ֆուլհեմ»-ին (3:1) դարձավ Սթենլիի ֆուտբոլային կարիերայի վերջին պաշտոնական խաղը, ընդ որում նա այդ խաղում դարձել էր գոլի հեղինակ[33]: Այդ նույն տարում նա հրաժեշտ տվեց ֆուտբոլին «Սթոք Սիթի»-ի տնային մարզադաշտ «Վիկտորիա Գրունդ»-ում և ավարտեց իր կարիերան[34]: Նրա հրաժեշտի խաղին մասնակցեցին նաև ֆուտբոլային այնպիսի աստղեր, ինչպիսիք են դի Ստեֆանոն[35], Մասոպուստը[36], Պուշկաշը[37] և Յաշինը[38]: Եղիսաբեթ II թագուհին շնորհեց նրան ասպետական տիտղոս, որը մինչև այդ ոչ մի անգամ չէր շնորհվել ֆուտբոլիստի[39]:

Ֆուտբոլիստի բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանց Բեկենբաուերը ասել է, որ Մեթյուզի նման արագություն և գնդակը վարելու կարողություններ ունեցող ֆուտբոլիստին «համարյա ոչ ոք չէր կարող կանգնեցնել»[40], իսկ Ջոն Չարլզը նշել է, որ Մեթյուզից ավելի լավ ոչ ոք չէր կարող կատարել երկար փոխանցումներ և այդ ամենը նաև այն ժամանակ, երբ գնդակը գտնվում էր դեռևս անհարմար դիրքերում[41]:

Ի տարբերություն այն ժամանակի շատ ֆուտբոլիստների՝ Մեթյուզը շատ մեծ ուշադրություն էր դարձնում իր ֆիզիկական կառուցվածքին։ Նա կանոնավոր կերպով վազում էր, պահում էր անհրաժեշտ մարմնական զանգվածը, չէր խմում[42] և չէր ծխում[43]: Նա նաև շատ լուրջ էր վերաբերում ֆուտբոլային հանդերձանքի ընտրմանը[44]:

Մեթյուզը իր կարիերայում նույնիսկ մեկ անգամ չի ստացել որևէ զգուշացում[45]՝ չնայած նրան, որ իր հանդեպ կանոնավոր կերպով խաղում էին շատ կոպիտ[46]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թվականին Մեթյուզը ամուսնանում է «Սթոք Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ջիմի Վելանսի աղջկա՝ Բեթի Վելանսի հետ[47][48]: Զույգն ունենում է երկու երեխա՝ Ժանը և Սթենլի կրտսերը[49]: 1967 թվականին «Պորտ Վեյլ»-ի հետ շրջագայության ժամանակ Մեթյուզը Չեխոսլավակիայում ծանոթանում է Միլայի հետ, ով ակումբի համար աշխատում էր որպես թարգմանիչ[50]: Դեռևս ամուսնացած Մեթյուզը համոզված էր, որ գտել է իր ամբողջ կյանքի իսկական սերը և որոշեց բաժանվել Բեթիից։ Մեթյուզը ապրեց Միլայի հետ մինչև նրա մահը՝ մինչև 1999 թվականը։ Ըստ Լես Սկոթի՝ (նա օգնում էր Մեթյուզին ինքնակենագրական գիրքը գրելու հարցում) կնոջ մահից հետո «Մեթյուզը այլևս այնպիսին չէր ինչպիսին, որ առաջ էր»[45]:

Մեթյուզը մահանում է 2000 թվականին՝ Տեներիֆեում հանգստանալու ժամանակ[51]: Ֆուտբոլիստին պատվելու համար Սթոք-օն-Թրենտի փողոց ելան շուրջ 100 հազար մարդ[52][53][54]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային «Բլեքփուլ»

Անգլիայի հավաքական

Անձնական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Find a Grave — 1995. — ed. size: 165000000
  2. 2,0 2,1 Transfermarkt — 2000.
  3. Matthews 2000, էջ. 607
  4. «The Fans Vote Dennis Bergkamp into the National Football Museum Hall of Fame 2007»։ nationalfootballmuseum.com։ Արխիվացված օրիգինալից-ից հունիսի 6, 2011-ին։ Վերցված է հունիսի 16, 2009 
  5. Tony Mason, 'Matthews, Sir Stanley (1915–2000)', Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, Sept 2004
  6. Matthews 2000, էջ. 8
  7. Matthews 2000, էջ. 5
  8. Matthews 2000, էջ. 7
  9. Matthews 2000, էջ. 6
  10. Matthews 2000, էջ. 10
  11. Matthews 2000, էջ. 18
  12. 12,0 12,1 Matthews 2000, էջ. 24
  13. Matthews 2000, էջ. 32
  14. Matthews 2000, էջ. 31
  15. Matthews 2000, էջ. 223
  16. Matthews 2000, էջ. 418
  17. Matthews 2000, էջ. 251
  18. Matthews 2000, էջ. 226
  19. Matthews 2000, էջ. 238
  20. Matthews 2000, էջ. 247
  21. Matthews 2000, էջ. 248
  22. Gillatt Peter (նոյեմբերի 30, 2009)։ Blackpool FC on This Day: History, Facts and Figures from Every Day of the Year։ Pitch Publishing Ltd։ ISBN 1-905411-50-2 
  23. Calley, Roy (1992). Blackpool: A Complete Record 1887–1992. Breedon Books Sport.
  24. Matthews 2000, էջ. 39
  25. Matthews 2000, էջ. 42
  26. Matthews 2000, էջ. 33
  27. Matthews 2000, էջ. 46
  28. Matthews 2000, էջ. 52
  29. Matthews 2000, էջ. 64
  30. Matthews 2000, էջ. 72
  31. Matthews 2000, էջ. 88
  32. Matthews 2000, էջ. 99
  33. Matthews 2000, էջ. 108
  34. Matthews 2000, էջ. 112
  35. Matthews 2000, էջ. 113
  36. Matthews 2000, էջ. 188
  37. Matthews 2000, էջ. 201
  38. Matthews 2000, էջ. 213
  39. Matthews 2000, էջ. 222
  40. Matthews, Scott, 2000, էջ` 600
  41. Matthews, Scott, 2000, էջ` 601
  42. Matthews, Scott, 2000, էջ` 439
  43. Matthews, Scott, 2000, էջ` 434
  44. Matthews, Scott, 2000, էջ` 338
  45. 45,0 45,1 Matthews, Scott, 2000, էջ` 596
  46. Matthews, Scott, 2000, էջ` 290
  47. Matthews, Scott, 2000, էջ` 51
  48. Matthews 2000, էջ. 253
  49. Matthews 2000, էջ. 250
  50. Matthews, Scott, 2000, էջ` 557
  51. «Sir Stanley Matthews 1915–2000: A Potteries hero» (անգլերեն)։ Birmingham Post։ 2000։ Վերցված է 2014-11-24 
  52. Matthews 2000, էջ. 269
  53. Matthews 2000, էջ. 271
  54. Matthews 2000, էջ. 287
  55. Matthews 2000, էջ. 1
  56. Flatman Barry (հունիսի 12, 2005)։ «The top 10 great white hopes of British tennis»։ The Times։ Վերցված է հունիսի 16, 2009 
  57. Matthews 2000, էջ. 328
  58. "Could've been a contender" - The Guardian, 27 July 2007
  59. Turnbull Simon (հուլիսի 3, 2010)։ «SW19 Diary: Golding fails to banish spectre of Sir Stan's son»։ The Independent։ Վերցված է սեպտեմբերի 11, 2011 
  60. "They called him the Wizard of Dribble ... I was just proud to call him Pops" - Daily Mail, 12 May 2011

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Matthews, Stanley; Scott, Les The Way It Was. — Headline, 2000. — ISBN 0-7472-6427-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]