Սթոք-օն-Թրենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Սթոք-օն-Թրենտ
Stoke-on-Trent
Stoke-on-Trent montage.jpg
Կոորդինատներ: 53°0′0″ հս․ լ. 2°11′0″ ամ. ե. / 53.00000° հս․. լ. 2.18333° ավ. ե. / 53.00000; 2.18333
Երկիր Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Կոմսություն Սթաֆֆորդշիր
Հիմնադրված է 1925[1] թ.
Մակերես 92 740 000 քառակուսի մետր
ԲԾՄ 213 մետր
Խոսվող լեզուներ անգլերեն
Բնակչություն 283,3 մարդ (2005)
Խտություն 2 575 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC0, ամառը UTC+1
Հեռախոսային կոդ 01782
Փոստային ինդեքս ST
Փոստային ինդեքսներ ST
Պաշտոնական կայք stoke.gov.uk/ccm/portal/
##Սթոք-օն-Թրենտ (Միացյալ Թագավորություն)
Red pog.png

Սթոք-օն-Թրենտ (անգլ.՝ Stoke-on-Trent) քաղաք Անգլիայում՝ Սթաֆֆորդշիր կոմսությունում։ Քաղաքը ձևավորվել է 1910 թվականին 6 քաղաքներից (Stoke-upon-Trent, Hanley, Tunstall, Burslem, Longton и Fenton) և բազում գյուղերից։ Անունը ստացավ Stoke-upon-Trent քաղաքից, քանի որ այնտեղ էր գտնվում վարչությունը և գլխավոր երկաթուղային կայարանը։ Սթոք-օն-Թրենտը հանդիսանում է բրուտագործության կենտրոն։

Հայտնի հյուրանոցներն են՝ Crown, Moat House, North Stafford, Quality, Swallow George։

Ամեն տարի հոկտեմբերի 25-ից 28 քաղաքում անց է կացվում գարեջրի փառատոն։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթոք-օն-Թրենտ ունիտար միավորը զբաղեցնում է 93 կմ² տարածք։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2001 թվականի տվյալների Սթոք-օն-Թրենտի բնակչությունը կազմում էր 240 636 մարդ, իսկ ըստ 2005 թվականի տվյալների՝ 283,3 հազար մարդ։ Բնակչության միջին խտությունը 2 575 մարդ / կմ² է։[2]

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթոք-օն-Թրենտը ղեկավարում է խորհուրդը, որը բաղկացած է 60 պատգամավորներից, որոնք ընտրվել են 20 շրջաններից։ Վերջին ընտրությունների արդյունքում 34 տեղ զբաղեցնում են լեյբորիստները։[3]

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթոք-օն-Թրենտի տարածքում են հիմնված փորձառու «Սթոք Սիթի» և «Պորտ Վեյլ» ֆուտբոլային ակումբները։ «Սթոք Սիթի» ֆուտբոլային ակումբը, որը 1972 թվականի Ֆուտբոլային լիգայի գավաթակիր է, 2012/2013 մրցաշրջանում հանդես էր գալիս անգլիական Պրեմիեր Լիգայի կազմում։ «Սթոք Սիթի» ֆուտբոլային ակումբի մարզադաշտը «Բրիտանիան» է (28 հազար մարդ)։ «Պորտ Վեյլ» ֆուտբոլային ակումբը, որը 2011/2012 մրցաշրջանում հանդես էր գալիս Երկրորդ ֆուտբոլային լիգայում։ «Պորտ Վեյլը» հակառակորդներին ընդունում է «Պորտ Վեյլ» մարզադաշտում (19 հազար մարդ)։

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սթենլի Մեթյուզ՝ Ֆուտբոլիստ
  • Ռոբբի Վիլիամս՝ բրիտանացի երգիչ և երգահան։
  • Սլեշ՝ Guns N' Roses հայտնի ռոք խմբի կիթառահար, պրոդյուսեր և երգահան։
  • Մյորդոկ Նիկոլաս՝ Gorillaz վերտուալ խմբի բաս կիթառահար։
  • Էդվարդ Ջոն Սմիթ՝ ռազմածովային սպա, «Տիտանիկ» մարդատար լայների նավապետ։
  • Թեյլոր Ֆիլիպ Դագլաս՝ դարթս սպորտաձևում աշխարհի բազմակի չեմպիոն։
  • Լյուիս Ադրիան՝ դարթս սպորտաձևում աշխարհի կրկնակի չեմպիոն։
  • Andy Moor՝ DJ և պրոդյուսեր։
  • Հյու Դենսի՝ դերասան։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]