Տեներիֆե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Տեներիֆե
իսպ.՝ Tenerife

28°16′06″ հս․. լ. 16°33′26″ ամ. ե. / 28.2684° հս․. լ. 16.5573° ամ. ե. / 28.2684; -16.5573Կոորդինատներ: 28°16′06″ հս․. լ. 16°33′26″ ամ. ե. / 28.2684° հս․. լ. 16.5573° ամ. ե. / 28.2684; -16.5573
Երկիր Իսպանիա Իսպանիա
Վարչատարածքային բաժանում Սանտա Կրուս դե Տեներիֆե
Կղզեխումբ Կանարյան կղզիներ
Ջրատարածություն Ատլանտյան օվկիանոս
Մակերես 2034,38 կմ2
Երկարությունը 80-ից 85 կմ (հյուսիս-արևելքից դեպի արևմուտք) կմ
Լայնությունը 6-12-ից կմ-ից (հյուսիս-արևելքում) մինչև 45-50 կմ (հարավ-արևմուտքում) կմ
Ամենաբարձր կետը 3718 (Տեյդե) մ
Բնակչություն (2011) 908555 մարդ
##Տեներիֆե (Կանարյան կղզիներ)
Red pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

Տեներիֆե (իսպ.՝ Tenerife), Ատլանտյան օվկիանոսում գտնվող Կանարյան կղզիներից կազմված արշիպելագի ամենախոշոր կղզի, որը պատկանում է Իսպանիային[1]: Կղզու տարածքը 2034,38 կմ² է: Բնակչության թվաքանակը 906800 մարդ է[2][3], ինչը արշիպելագի բնակչության ընդհանուր թվաքանակի 43 %-ն է և հանդիսանում է ամենախիտ բնակեցված տարածքն Իսպանիայում[4][5][6]: Արշիպելագի կղզիների համեմատ այն զբաղեցնոում է կենտրոնական դիրք և հարակից երեք կղզիների՝ Պալմայի, Հոմերայի և Էլ Հիերոյի հետ միասին մտնում է Սանտա Կրուս դե Տեներիֆե նահանգի մեջ, որի վարչական կենտրոնը հանդիսանում է համանուն քաղաքը:

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի մի քանի անվանումներ, որոնց տարբեր ժողովուրդների կողմից տրվել են կղզուն պատմության ամբողջ ընթացքում: Մասնավորապես, գուանչիները այն անվանեցին «Achinet» («Աչիենտ») կամ «Chenet» («Չինետ»): Տարբեր աղբյուրներում հանդիպում են նշված երկու տարբերակներն էլ: Հին հռոմեացիները կղզին անվանել են «Nivaria» («Նիվարիա»), որն առաջացել է լատինական «nix» («նիքս») բառից, որը նշանակում է ձյուն: Հռոմեացիների տված անվանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ կղզում գտնվում է հիմնականում ձյունածածկ Տեյդե հրաբուխը[7]: 1-ին դարի հին հռոմեական քաղաքական գործիչ ու փաստաբան Պլինիոս Կրտսերը պատմում է մի արշավանքի մասին, որին բերբերների թագավոր Ջուբա II-ը ուղարկել էր Կանարյան կղզիներ և Մադեյրա: Վայրի այլ կենդանիներից բացի նա այնտեղից իր հետ բերել էր հսկայական շներ, որոնց նրանք անվանեցին «canaria», ինչից էլ կղզիները կոչվեցին «Կանարյան»: Այդ անվանումն առաջացել է լատիներեն «canis» բառից, որը նշանակում է «շուն»[8][9]: Մյուս կողմից 14-ից 15-րդ դարերի որոշ քարտեզներում այս կղզին հանդիպում է «Isla del Infierno» («Իսլա դել Ինֆերնո») անվանումը, ինչը թարգմանաբար նշանակում է «Դժոխքի կղզի»: Այս անվանումը ևս, ամենայն հավանականությամբ, կրկին կապված է Տեյդե հրաբխի հրաբխային ակտիվության հետ:

Կղզու ներկա անվանման ծագման մի քանի վարկած գոյություն ունի: Դրանցից մեկի համաձայն անվանումը մնացել է 15-րդ դարում իսպանացիների նվաճումների ժամանակներից, որոնց ցնցել էր բնիկ ժողովրդի արտաքին տեսքը. բնիկները բարձրահասակ էին, սպիտակամաշկ, դեղնավուն մազերով և կապուտաչյա, որոնց ցեղերը կոչվում էին «գուանչիներ»: Այլ վարկածի համաձայն, կղզու ներկայից անվանումը կապված է կղզու ձյունածածկ բարձրունքի հետ, որով, ինչպես փարոս, կողմնորոշվել են ծովագնացները[10]: Երրորդ վարկածի համաձայն կղզու անվանումը ծագել է գուանչիների մենսեի (թագավոր) Տեներիֆե Էլ Գրանդի անունից, ով երկար ժամանակ միայնակ ղեկավարում էր ամբողջ կղզին և ում օրոք կղզին հասավ նախկինում երբեք չունեցած հզորության ու բարգավաճման[11]:

Համաձայն համընդհանուր տարբերակի՝ կղզու ժամանակակից անվանումը առաջացել է երկու բառից՝ «tene» («լեռ») և «ife» («սպիտակ»), որոնցով կղզին կոչել են Լա Պալմա կղզու բնակիչները: Հետագայում՝ գաղութացումից հետո, անվանման իսպանականացումը հնգեցրեց նշված երկու բառերի միացմանն ու «ռ»(«ր») տառի ավելացմանը, ինչի հետևանքով ներկայում կղզին կրում է «Տեներիֆե» անվանումը[12][13]:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեներիֆե կղզում գտնվող Լոս Գիգանտես ժայռերը

Տեներիֆեն հանդիսանում է Կանարյան կղզիների խմբի ամենախոշոր կղզին և արշիպելագում զբաղեցնում է կենտրոնական դիրք՝ գտնվելով Գրան Կանարիա (արևելքում) և Հոմերա (արևմուտքում) կղզիների միջև: Տեներիֆեյից մինչև Աֆրիկայի ափ շուրջ 300 կիլոմետր է, իսկ մինչև Պիրենեյան թերակղզի (որտեղ գտնվում է մայրցամաքային Իսպանիան)՝ մոտավորապես 1000 կիլոմետր: Իր կառուցվածքային ձևով կղզին հիշեցնում է «չալաղաջ»: Երկարությունը 80-ից 85 կիլոմետր է (հյուսիս-արևելքից դեպի արևմուտք), լայնությունը՝ 6-12-ից կիլոմետր (հյուսիս-արևելքում) մինչև 45-50 կիլոմետր (հարավ-արևմուտքում): Կղզու ընդհանուր մակերեսը կազմում է 2034.38 կմ², իսկ առափնյա գծի երկարությունը՝ 342 կիլոմետր:

Տեներիֆեն, ինչպես նաև Կանարյան մյուս կղզիները, ունի հրաբխային ծագում: Կղզու կենտրոնական մասում վեր է խոյանում Տեյդե հրաբուխը, որը ծովի մակերևույթից հաշված ունի 3718 մետր բարձրություն և հանդիսանում է Իսպանիայի ամենաբարձր կետը: Հրաբխի վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1909 թվականին:

Հրաբխային գործունեության հետևանքով առաջացած լեռնաշղթան կղզին բաժանում է երկու մասի՝ հարավային և հյուսիսային, որոնց եղանակային կլիմաները միմյանցից էականորեն տարբերվում են: Լեռներից հյուսիս եղանակն առավել զով է ու խոնավ, իսկ հարավում՝ չոր և արևային:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օռտովա հովիտն ու Պուերտո դե լա Կրուս քաղաքը

Տեներիֆեն հայտնի է որպես «Հավերժ գարնան կղզի» (իսպ.՝ Isla de la Eterna Primavera): Կղզին գտնվում է Սահարա անապատի լայնության վրա և ամբողջ տարին ունի ջերմային եղանակ: Ջերմաստիճանը ամռանը տատանվում է 20—26 °C-ի սահմաններում, իսկ ձմռանը՝ 23—29 °C:

Կղզու ջերմաստիճանի ձևավորման հիմնական գործոնը օվկիանոսն է: Այդ իսկ պատճառով այնտեղ աշնանը տաք է, իսկ ձմռանը, ի տարբերություն մայրցամաքային Իսպանիայի, առանց սառնամանիք[14]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագաղութային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Գուանչիներ
Տեներիֆե էլ Գրանդե հռչակավոր թագավորի արձանը Ադեջում

Տեներիֆե կղզում առաջին մարդիկ հայտնվել են մոտավորապես մ.թ.ա. 5-րդ դարից մինչև մ.թ. 1-ին դարն ընկած ժամանակահատվածում: Այդ մարդիկ գուանչիներն էին: Շուրջ 2000 տարի նրանք հանդիսանում էին կղզու միակ բնակիչները՝ զարգանալով լիակատար մեկուսացման մեջ և փորձելով լիարժեք կերպով ներդաշնակվել շրջակա միջավայրի հետ մինչև որ այդ գործընթացը չխախտվեց 1496 թվականին իսպանացիների ժամանումով[15]: Հացահատիկի և առաջին հերթին միներալների անբավարարության հետևանքով գուանչիները կենցաղով բնակվում էին «քարե դարում»: Նրանք զբաղվում էին անասնապահությամբ, հասարակ հողագործությամբ, հավաքչությամբ, ձկնորսությամբ, ինչպես նաև տնայնագործական արհեստներով[16]: Ինչ վերաբերում է գուանչիների կրոնին, ապա նրանց համար բնութագրական է ոգեպաշտական տարրերով համեմված բազմաստվածությունը: Կղզում մինչև մեր օրերը պահպանվել են բազմաթիվ կուռքեր, որոնք նվիրված էին գուանչիների աստվածություններին, իսկ ժայռերի վրա հայտնաբերվել են մինչև օրս չվերծանված գունավոր ժայռապատկեր, որոնք պատկերվել են նկարն կողմից[11]:

Տեներիֆեի տարածքը մինչև իսպանական գաղութացումը

Ընդհանուր առմամբ գուանչիները առանձնանում էին սոցիալական բարձր կազմակերպչականությամբ: Հասարակությունը բաժանված էր ստրատների (դասերի), որոնց պատկանելիությունը պայմանավորված էր մարդու ունեցած հարստությամբ, որը չափվում էր ընտանի կենդանիների գլխաքանակով: Ստրատները բնակչությանը բաժանում էին «ազնվականների» և հասարակ ժողովրդի, որոնց իշխում էր թագավորը: Հստակ հայտնի է, որ մոտավորապես նվաճումից 100 տարի առաջ կղզու հարավում՝ Ադեջում բնակվել է հռչակավոր Տիներֆե (Տեներիֆե էլ Գրանդե) թագավորը (Menceyes) (Տիներֆե Մեծ), ով հանդիսանում էր Սունտա թագավորի որդին, ով կարողացավ իր իշխանության ներքո միացնել ամբողջ կղզին և որի օրոք Տեներիֆեն հասավ իր բարգավաճման գագաթնակետին: Սակայն թագավորի մահից հետո նրա որդիները կղզին բաժանեցին իննը թագավորությունների (menceyatos), որոնց հիման վրա հետագայում ձևավորվեցին ժամանակակից վարչական շրջանները: Նաև գոյություն ուներ անկախ տարածք (achimenceyatos), որտեղ իշխում էր Տեներիֆե էլ Գրանդե թագավորի ապօրինի որդին՝ Ագուահուկոն (Aguahuco)[17]:

Ստորև թվարկվում է իննը թագավորությունները դրանց ղեկավարների ու նրանց ժառանգների անուններով, ինչպես նաև այդ թագավորությունների տարածքը ընդգրկող ժամանակակից շրջանները

  • Taoro(իսպ.) (Menceyes՝ Bentinerfe, Inmobach, Bencomo и Bentor), ներառում է հետևյալ ժամանակակից շրջանները՝ Պուերտո դե լա Կրուս, Լա Օրոտավա, Լա Վիկտորիա դե Ասենտեխո, Լա Մանտանսա դե Ասենտեխո, Լոս Ռեալեխոս, Սանտա Ուրսուլա,
  • Güímar(իսպ.) (Menceyes՝ Acaymo, Añaterve y Guetón), ներառում է հետևյալ ժամանակակից շրջանները՝ Էլ Ռոսարիո, Կանդելարիա, Արաֆո, Գուիմար,
  • Abona(իսպ.) (Menceyes՝ Atguaxoña и Adxoña), ներառում է հետևյալ ժամանակակից շրջանները՝ Ֆասինա, Արիկո, Գրանադիլիա դե Աբոնա, Սան Միգել դե Աբոնա, Արոնա,
  • Anaga(իսպ.) (Menceyes՝ Beneharo и Beneharo II), ներառում է հետևյալ ժամանակակից շրջանները՝ Սանտա Կրուս դե Տեներիֆե, Սան Կրիստոբալ դե լա Լագունա,
  • Tegueste(իսպ.) (Menceyes՝ Tegueste, Tegueste II y Teguaco), ներառում է հետևյալ ժամանակակից շրջանները՝ Տեգեստե, Սան Կրիստոբալ դե լա Լագունայի մի մասը,
  • Tacoronte(իսպ.) (Menceyes՝ Rumén и Acaymo), ներառում է հետևյալ ժամանակակից շրջանները՝ Տակորոնտե, Էլ Սաուսալ,
  • Icod(իսպ.) (Menceyes՝ Chincanayro и Pelicar), ներառում է հետևյալ ժամանակակից շրջանները՝ Սան Խուան դե լա Ռամբլա, Լա Գվանչա, Գարաչիկո, Իկոդ դե լոս Վինոս,
  • Daute(իսպ.) (Menceyes՝ Cocanaymo и Romén) - включал в себя современные Էլ Տանկե, Լոս Սիլոս, Բուենավիստա դել Նորտե, Սանտյագո դել Թեյդե,
  • Adeje(իսպ.) (Menceyes՝ Atbitocazpe, Pelinor и Ichasagua), ներառում է հետևյալ ժամանակակից շրջանները՝ Գիա դե Իսորա, Ադեջե, Վիլաֆլոր:

Չնայած իսպանական նվաճումից անցել են բազում դարձր՝ այնուամենայնիվ կղզում մինչ օրս կան վայրեր, որոնք չնչին փոփոխություններով պահպանում են իրենց նախագաղութային պատմական անվանումները:

Իսպանական գաղութացում[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Կանարյան կղզիների նվաճում
Ասենտեխոյի մոտ տեղի ունեցած առաջին ճակատամարտը

1493 թվականի դեկտեմբերին իսպանացի կոնկիստադոր Ալոնսո դե Լուգոն Կաթոլիկ թագավորներից հաստատում ստացավ այն ամսին, որ նա իրավունք ունի նվաճել Տեներիֆե կղզին (այդ ժամանակ Կանարյան կղզիների մեծ մասն արդեն նվաճված էր): Դուրս գալով Գրան Կանարիայից՝ 1494 թվականի ապրիլին նվաճողը 2000 հետևակայիններով և 200 հեծյալներով ափ դուրս եկավ ժամանակակից Սանտա Կրուս դե Տեներիֆեի մոտ: Ոչ մեծ ամրոցի կառուցումից հետո նա սկսեց շարժվել կղզու խորքը[18]: Կղզու տարբեր թագավորությունների ղեկավարների («menceyes») միջև չկար միասնականություն կապված իսպանական ներխուժման հետ: Նրանցից մի քանիսը կողմ էին խաղաղության պահպանմանը, մյուսները՝ պատերազմ սկսելուն: Առաջինների թվում էին Անագայի, Գուիմարի, Աբոնայի և Ադեջի թագավորները, իսկ երկրորդում՝ Տեգեստի, Տակորոնտեի, Տաորոյի, Իկոդեի և Դաուտի թագավորները: Նրանք կատաղի դիմադրություն էին ցույց տալիս զավթիչներին շուրջ երկու տարվա ընթացքում, որի ընթացքում էլ ընթանում էր կղզու նվաճման գործընթացը: Չնայած ամենասկզբում իսպանական զորքերը Ասենտեխոյի մոտ տեղի ունեցած առաջին ճակատամարտում կրեցին ջախջախից պարտություն՝ կոնկիստադորների տեխնիկական առավելությունը իսպանացիներին տվեց զգալի առավելություն և նրանց հնարավորություն տվեց բնիկներին պատճառել մի շարք պարտություններ, այդ թվում՝ Ագուերեյի ճակատամարտում և Ասենտեխոյի երկրորդ ճակատամարտում: 1496 թվականի սեպտեմբերին իսպանացիների ունեցած տեխնիկական այդ առավելությունը բնիկներին ստիպեց դադարեցնել որևէ տեսակ դիմադրությունը:

Ալոնսո դե Լուգոն Ֆերդինանդին ու Իզաբելլային է ներկայացնում Տեներիֆեյի գերի ընկած թագավորներին

Տեներիֆեյի նվաճումից հետո բազմաթիվ բնիկներ՝ հատկապես պատերազմի կողմնակիցները ստրկության մատնվեցին: Կոնկիստադորների բերած նոր հիվանդությունները, մասնավորապես՝ հարբուխը և ծաղիկը, որոնց նկատմամբ գուանչիները չունեին իմունիտետ, էլ ավելի թուլարեցին նրանց: Այս ամենը հետագա 100 տարվա ընթացքում հնարավորություն տվեց հզորացող Իսպանական կայսրության տարբեր տարածքներից (Պորտուգալիա, Ֆլանդրիա, Իտալիա և Գերմանիա) եկած միգրանտներով իրականացնել մասսայական գաղութացում:

Տեներիֆեյի անտառների տարածքը բնակչության աճին զուգհեռ աստիճանաբար կրճատվեց: Անտառների կրճատման գործընթացին խթանում էր նաև գյուղատնտեսական հողերի ստեղծումը, որոնք անհրաժեշտ էին բնակչությանը սննդամթերքով ապահովելու և ապրանքներ արտահանելու համար: Սկզբում սկսած 1520-ական թվականներից հողատարածքներն օգտագործվում էին շաքարեղեգն աճեցնելու համար, իսկ հետագայում նաև այլ մշակաբույսեր, ինչպիսիք է խաղողը և բանանը[19]:

Ռազմական պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադմիրալ Նելսոնը վիրավորում է ստանում կղզու ափ դուրս գալու ժամանակ

Իսպանական գերիշխանության հաստատումով կղզու ռազմական պատմությունը չի ավարտվում: 16-ից 19-րդ դարերի ընթաքում շարունակվող գաղութատիրական պատերազմի ժամանակ կղզին բազմիցս ենթարկվել է ոչ միայն ծովահենների, այլև նաև ուրիշ գերտերությունների բանակների, հատկապես Անգլիայի ռազմական նավատորմի հարձակումներին: Հարձակվողների շարքում եղել են այնպիսի անհատներ, ինչպիսիք են ադմիրալ Ռոբերտ Բլեյկը, Ուոլտեր Ռելին, ադմիրալ Ջոն Հոկինսը և կապիտան Վուդս Ռոջերսը[20]: Սակայն առավել հիշարժան է 1797 թվականին անգլիացի ադմիրալ Հորացիո Նելսոնի հարձակումը[21]:

1797 թվականի հուլիսի 25-ի գիշերը անգլիացիները սկսեցին Սանտա Կրուս նավահանգստի վճռական գրոհը: Այդ հարձակումն առաջնորդում էր անձամբ Նելսոնը, բայց ափ դուրս գալու ամենասկզբում հրացանի գնդակը դիպչում է ադմիրալի արմունկին, ինչի հետևանքով նա զրկվում էէ ձեռքից և անմիջապես տեղափոխվում նավ[22]: Կայազորի ղեկավար Անտոնիո Գուտերեսի կողմից կազմակերպված կատաղի ինքնապաշտպանության շնորհիվ իսպանացիները հետ մղեցին անգլիացիների գրոհը՝ վերցնելով մեծ քանակությամբ գերիներ: Անգլիացիները ստիպված էին կապիտուլացիայի ենթարկվել Գուտերեսի պայմաններով: Նա համաձայնվեց բաց թողնել գերիներին դեպի նավեր Նելսոնի կողմից ստանալով Կանարյան կղզիների վրա այլևս չհարձակվելու խոստում:

Արտագաղթ դեպի Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեներիֆեն, ինչպես և Կանաչյան մյուս կղզիները, սերտ հարաբերություններ էր պահպանում Լատինական Ամերիկայի երկրների հետ: Նոր աշխարհի գաղութացման սկզբնականի փուլից բազմաթիվ արշավախմբեր մինչև Ամերիկա հասնելը կանգ էին առնում Տեներիֆեյում, որոնց լավ կյանքի հույսով երբեմն միանում էին տեղացիները: Հարկ է նշել, որ բնակիչներից բացի կղզուց տեղափոխել են նաև բույսերի ու կենդանիների որոշ տեսակներ[23]:

Բնակչության մի քանի դարյա համեմատաբար աճից հետո 1670-ական թվականներին առևտրի ոլորտում դժվարությունները հանգեցրեցին գինեգործության անկման, որը կղզու բազմաթիվ բնակիչների բարեկեցության աղբյուրն էր: Դրան զուգահեռ մոտավորապես այդ ժամանակներում Կաստիլիայի թագավորությունը գիտակցեց Հարավային Ամերիկայի անմարդաբնակ տարածքների բնակեցման անհրաժեշտությունը, որպեսզի թույլ չտա այլ գերտերությունների կողմից դրանց գրավումը, ինչպես որ նախկինում արդեն տեղի էր ունեցել Ճամայկայի (վերցրել էին անգլիացիները), Ֆրանսիական Գվիանա և Էսպանիոլայի (վերցրել էին ֆրանսիացիները) հետ: Այդ ամենը ստիպեց բազմաթիվ ընտանիքների արտագաղթել Կուբա և Վենեսուելա: Գյուղատնտեսության բուռն աճը, հատկապես Վենեսուելայում կակաոյի և Կուբայում ծխախոտի աճեցումը 17-րդ դարի վերջին և 18-րդ դարի սկզբին է ավելի խթանեցին կղզուց բնակչության արտագաղթին: Արտագաղթը հատկապես մեծ չափերի էէր հասնումայնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Բուենավիստա դել Նորտեն, Վիլաֆլորը և Էլ Սաուսալը, որոնք այդ ժամանակահատվածում գրեթե ամբողջությամբ դատարկվել էին: Այդ գաղթի ամենավառ օրինակը հանդիսանում է Սանտո Դոմինգոյի մոտ գտնվող Սան Կառլոս դե Տեներիֆեն, որը հիմնադրվել է 1684 թվականին բացառապես Տեներիֆե կղզուց արտագաղթածների կողմից: 1720-ից 1730 թվականների ժամանակաշրջանում ընդհանուր առմամբ 176 ընտանիք Կանարյան կղզիներից տեղափոխվել է Պուերտո Ռիկո: Նրանցից 26 ընտանիք 1726 թվականին արտագաղթեցին Ամերիկա, ոորտեղ մասնակցեցին Մոնտեվիդեո քաղաքի հիմնադրմանը: Իսկ 4 տարի անց՝ 1730 թվականին ընտանիքների մեկ այլ խումբ Տեխասի հարավում հիմնադրեց Սան Անտոնիո քաղաքը: Արտագաղթի հաջորդդ ալիքը տեղի ունեցավ 1777 և 1783 թվականներին, երբ Սանտա Կրուս դե Տեներիֆեյի բնակիչներն ուղարկվեցին Լուիզիանա, որտեղ հիմնադրեցին Սենտ Բերնարդը[23]:

Տնտեսական դժվարությունների պատճառով, որը պայմանավորված էր հումքի անբավարարության և Եվրոպայից հեռու լինելու հանգամանքով, դեպի Ամերիկա, հատկապես Վենեսուելա և Կուբա արտագաղթը շարունակվեց նաև 19-րդ դարի ընթացքում և 20-րդ դարի սկզբները: Սակայն, Կանարյան կղզիների տնտեսության պաշտպանության քաղաքականության վարման տասնամյակի, ինչպես նաև զբոսաշրջության արդյունաբերության զարգացման շնորհիվ հնարավոր եղավ փոխել իրադրությունը: Ներկայում վերջին հինգ դարերին կղզուց հեռացածների ժառանգները ձգտում են վերադառնալ այնտեղ[23]:

Նոր պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարից սկսած կղզին նախկինի պպես հանդիսանում էր Ատլանտյան օվկիանոսով անցնող ուղինեերի սկզբնական կետ ոչ միայն առևտրային նավերի ու տեղափոխվող բնակչության, այլ նաև ճանապարհորդների համար: Այդպիսիններից էին անգլիացի բնագետ Չարլզ Դարվինը իր շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակ (1831-ից 1836 թվականի հոկտեմբեր), Ռուսական առաջին շուրջերկրյա ճանապարհորդության անդամները (1803—1806) և այլն:

НԲայց առաջին մարդը, ով ընդգծեցկղզու առանձնահատուկ գեղեցկությունն իր հրապարակումներում, եղել է գերմանացի բնագետ Ալեքսանդր Հումբոլդտը, ով դեպի Ամերիկա իր ճանապարհորդության ընթացքում 1799 թվականին ժամանեց կղզի, իրականացրեց Տեյդե հրաբխի վերելք: Սակայն զբոսաշրջիկների մեեծ հոսքը սկսեց այցելել Տեներիֆե միայն 1890 թվականից սկսած: Նրանք հատկապես այցելում էին հյուսիսային քաղաքները, ինչպիսին է Պուերտո դե լա Կրուսը: 1955 թվականի հոկտեմբեերի 13-ին նախարարների հրահանգով այդ տարածքը դարձավ Տեներիֆեյի առաջին հանգստավայրը[24]:

1833-ից մինչև 1927 թվականը Սանտա Կրուս դե Տեներիֆեն հանդիսանում էր Կանարյան կղզիների միակ մայրաքաղաքը: 1927 թվականին մայրաքաղաքի կարգավիճակ շնորհվեց ևս մեկ քաղաքի՝ Լաս Պալմաս դե Գրան Կանարիային:

1936 թվականի մարտին Տեներիֆեյում էէր գտնվում Իսպանիայի ապագա բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոն, ով այստեղ էր ուղարկվել հանրապետական կառավարության կողմից երկրի կենտրոնից հեռու լինելու համար, քանի որ իշխանությունները վախենում էին նրա ռազմաքաղաքական աճող ազդեցությունից: Այնուամենայնիվ, նրան հաջողվեց զինվորականների շրջանում դավադրություն կազմակերպել, ինչը վերջին հաշվով հանգեցրեց քաղաքացիական պատերազմի սկսվելուն և Երկրորդ հանրապետության անկման:

Տեներիֆե կղզու հետ է նաև կապվածքաղաքացիական ավիացիայի պատմության խոշորագույն աղետներից մեկը՝ Լոս Ռոդեոս օդանավակայանի աղետը: 1977 թվականի մարտի 27-ին Լոս Ռոդեոս օդանավակայանի երկնքում երկու Բոինգ 747-երի բախման հետևանքով զոհվեց 583 մարդ[25][26][27][28][29][30][31][32]:

Հնագիտական պեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեներիֆե կղզում կան մի քանի հնագիտական հուշարձաններ, որոնք ստեղծվել են նախքան իսպանական նվաճումնեերը: Հիմնականում դրանք ժայռապատկերներ են, որոնց կարելի է հանդիպել ամբողջ կղզու տարածքում առկա քարանձավներում: Դրանք հատկապես շատ են Տեյդե հրաբխի հարավային լանջին: Առավել նշանակալի են հանդիսանում Արոնա քաղաքի մոտակայքում գտնվող Լոս Կոմբադոս և Էլ Բարանկո վայրերի հնագիտական պեղումները[33]: Հնագետների համար նաև իրենից մեծ հետաքրքրություն է ներկայացնում Աչիբինիկո քարանձավը, որը հանդիսանում է Կանարյան կղզիների առաջին քրիստոնեական սրբավայրը[34]: Ընդ որում, հատկապե հետաքրքրական է այն, որ քարանձավը դարձել է քրիստոնեական սրբավայր նախքան իսպանական նվաճումները, երբ դեռ կղզում բնակվում էին միայն բնիկներ[35]: Հնագիտական մեծ հետաքրքրություն ներկայացնող ևս մեկ վայր է հանդիսանում այն տարածքը, որի վրա եղել է Անագայի թագավորությունը: Այդ տարածքը հանդիսանում է կղզու հնագիտական ամենահարուստ վայրը[36]: Այդտեղ հայտնաբերվել են գուանչիների բազմաթիվ մումիաներ և մումիացված կենդանիներ, որոնցից է «Անագի քարը»[37]: Կղզու հակառակ կողմում՝ Էլ Տանկա շրջանում հայտնաբերվել է գրություններով մեկ այլ քար, ոորը ստացել է «Պիեդրա Զանատա» («Piedra Zanata») անվանումը: Քարի վրայի գրությունը թվագրվում է 5-ից 7-րդ դարերով և, հավանաբար, կապված է գուանչիների կախարդական կրոնական հավատալիքների հետ[38]: Այն հայտնաբերվել է 1992 թվականին Մոնտանիա դե Լաս Ֆլորես քաղաքի մոտ և պահպանվում է Սանտա Կրուս դե Տեներիֆե քաղաքի Բնության և մարդու թանգարանում:

Զբոսաշրջիկների համար Տեներիֆեյում հնագիտական գլխավոր տեսարժան վայրը համարվում է Գուիմարի բուրգեր: Մինչև մեր օրեր նախկինում գոյություն ունեցող իննը բուրգերից պահպանվել է ընդամենը վեցը: Բուրգերը գտնվում եեն կղզու հարավ-արևելքում՝ Գումար քաղաքի հարևանությամբ: Բոլորը պատրաստված են հրաբխային ծագում ունեցող ուղղանկյուն ձև ունեցող մշակված քարերից: Վերին հարթակն ու յուրաքանչյուր աստիճան հաթեցված են, որոնց վրա լցված է մանրախիճ: Յուրաքանչյուր բուրգի կառուցման սկզբում տարածքը մանրակրկիտ հարթեցվել է, իսկ բուրգի անկյունային քարերը՝ հղկվել: Դրանց ծագումն ու նպատակն ամբողջությամբ պարզ չէ: Վարկածներից մեկի համաձայն Գուիմարի բուրգերը իրենց ստեղծմամբ պարտական են գյուղացիներին, ովքեր հողագործական աշխատանքների ընթացքում դաշտում հայտնաբերված քարերն իրար վրա էին դնում: Մեկ այլ վարկած է այն, որ բուրգերն ունեն հավատամքային իմաստ. բոլոր բուրգերն ունեն Արևն ուղղված աստղագիտական ուղղվածություն, իսկ ամենաբարձրի գագաթին ամառային արևադարձի օրը կարելի է դիտել Արեգակի երկու մայրամուտ: Բացի այդ, Տեներիֆեի բուրգերը շատ նման են Պերուի և Մեքսիկայի բուրգերին, ինչպես նաև Մեսոպատամիայի աշտարակներին[39][40][41][42]:

Հրաբուխների պատմական ճայթքումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա դրությամբ Տեներիֆեում հրաբուխային ակտիվությունը պահպանվում է բավականին ցածր մակարդակում և իրենից վտանգ չի ներկայացնում կղզու բնակչության և զբասաշրջիկների համար: Այնուամենայնիվ, սկսած իսպանացիների կողմից 15-րդ դարում կղզու հայտնաբերումից հրաբուխների ժայթքումը հազվադեպ երևույթ չի եղել: Հստակ հայտնի է, որ կղզում հինգ հրաբխային ժայթքումների մասին: Առաջինը տեղի է ունեցել 1492 թվականին Քրիստափոր Կոլումբոսի կողմից կղզու բացահայտման օրը: Նա իր ճանապարհորդական հոուշատետրում գրել էր. - «Երբ մենք անցնում էին Տեներիֆեյի մոտոով, տեսանք հրաբխի ժայթքում: Ծուխն ու կրակը, որ վառվում էր ձախ կողմից, երկրի ներսից լսվող մռնչյուն, այս ամենը իմ խմբին սարսափահար էր արել»: Ներկայում ենթադրվում է, որ նա տեսել է Մոնտանյա Ռեվենտադ հրաբխի ժայթքումը, որը տեղակայված է Պիկո դել Տեյդեյից 5-6 կիլոմետր արևմուտք[43]: 1704-1705 թվականներին տեղի ունեցան կղզու տարբեր հատվածներում գտնվող միանգամից մի քանի հրաբուխների ժայթքումներ (d’Arafo, Fasnia և Siete Fuentes): Դրանից ընդամենը երկու տարի հետո 1706 թվականին, ակտիվացավ Մոնտանիա Նեգրա հրաբուխը: Լավայի հոսքը ամբողջությամբ ոչնչացրեց Գարաչիկո քաղաքն ու նավահանգիստը, որը տեղակայված էր ափի մոտ՝ Մոնտանիա Նեգրայից մոտավորապես 8 կիլոմմետր հյուսիս: Եվ չնայած մարդկային զոհերից հաջողվեց խուսափել՝ այդ ժայթքման տնտեսական ու սոցիալական հետևանքները զգացվում են մինչ օրս: Նավահանգստի ոչնչացումը հանգեցրեց այն բանին, որ կղզու երբեմնի խոշորագույն նավահանգիստը դարձավ ոոչ մեծ ձկնորսական նավահանգիստ, իսկ բոլոր խոշոոր բեռնափոխադրումները տեղափոխվեցին Պուերտո դե լա Կրուս քաղաք: 18-րդ դարի վերջին ժայթքումը տեղի ունեցավ 1798 թվականին Տեյդեի լեռների Պիկո Վեխոյի հարավային կողմում՝ Լաս Կանյադասում: Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1909 թվականին Սանտյագո դել Տեյդե շրջանում գտնվող Չինյերո հրաբխում: Այն գտնվում է Տեյդե սարից մոտավորապես 10 կիլոմետր արևմուտք: Այդ ժայթքումը ժամանակակից շրջանի վերջին ժայթքումն է եղել[43]: Սակայն, չնայած իր երկրաբանական ակտիվությանը, բոլոր այդ ժայթքումներից ոչ ոք չի զոհվել[44]:

Կղզու երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեներիֆեն իրենից ներկայացնում է հրաբխային ծագման երկրաբանական ակտիվ կղզի, որը ձևավորվել է իր պատմության մաբողջ ընթացքում իրար հաջորդող մի շարք հրաբխային ժայթքումների հետևանքով:

Տեյդե ազգային պարկի համայնապատկերը

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինչադո ժայռերը (Roque Cinchado), Տեյդե ազգային պարկ, Տեներիֆե

Բացի Տեյդե գագաթից կղզու կենտրոնական լեռների հիմնական կառուցվածքի մեջ են մտնում նաև կալդերա Լաս Կանյադասը և ներսում գտնվող Պիկո Վեխո ստրատոհրաբուխը, որը հանդիսանում է կղզու երկրորդ ամենաբարձր կետը: Այդ կալդերան, որի մակերեսը 130 կիլոմետր է, առաջացել է մի շարք երկրաբանական գործընթացների հետևանքով: Կալդերայի ներսում վեր է խոյանում Պիկո Վեխո ստրատոհրաբուխը, որի շուրջ տարածված են բազմաթիվ ժայռաբեկորներ, ինչպիսին Գարսիայի ու Չիչադոյի ժայռերն են: Մեծ ճանաչում ունեն նաև Լոս Ազուլեջոս (Los Azulejos) ժայռերը, որոնք հիդրոջերմային աղբյուրների գործունեության հետևանքով ստացել են կանաչավուն գույն[22][45]:

Պիկո Վեխոյից հարավ գտնվում են «Montaña de Guajara» ժայռերը, որոնք կալդերայի շուրջ ձևավորել են ամֆիթատրոն: Դրանց բարձրությունը 2718 մետր է: Այդ ժայռերի ստորոտում տեղակայված է պարփակված ավազան, որը առաջացել է քայքայված ժայռերից, որոնք հայտնի են «Llano de Ucanca»:

Տեյդե գագաթն ունի ծովի մակերևույթից 3718 մետր բարձրություն և ավելի քան 7500 մետրերկարություն օվկիանոսի մակերևույթից ներքև՝ ջրի մեջ: Հանդիսանում է Իսպանիայի և Ատլանտյան օվկիանոսի ամենաբարձր գագաթը: Այս հրաբուխը համարվում է Տեներիֆեի խորհրդանիշն ու հանդիսանում Կանարյան արշիպելագի բնության հուշարձան: Լեռան կենտրոնական դիրքը, հսկայական չափսերն ու ձյունածածկ տեսարանը լեռանը շնորհում անկրկնելի առանձնահատկությամբ[46][47]:

1954 թվականից Տեյդե հրաբուխը և վերջինին հարակից տարածքները հայտարարվեցին նորաստեղծ համանուն ազգային պարկի տարածք[48], իսկ 2007 թվականի հունիսին ՅՈՒՆԵՍԿՕ-յի կողմից այն ճանաչվեց որպես համաշխարհային ժառանգություն[49]: 2016 թվականին պարկն ունեցել է 4079823 այցելու՝ գրանցելով պատմական ռեկորդ[50][51]։ Տեյդեն ամենահայտնի բնական պարկն է ոչ միայն Տեներիֆեյում, այլև ամբողջ Կանարյան արշիպելագում:

Հրաբխագիտության և երկրակևեղի ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի (IAVCEI) կողմից Տեյդեն ներառվել է տասնամյակի 16 հրաբուխների շարքում, որոնք կարիք ունեն առավել ընդգրկուն ուսումնասիրության կապված դրանց պատմության, խոշոր քայքայիչ ժայթքումների և խիտ բնակեցված շրջաններին իրենց մոտիկության հետ:

Լեռնազանգվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անագա լեռնազանգվածի համայնապատկեր

Անագա լեռնազանգվածը տեղակայված է կղզու հյուսիս-արևելյան մասում: Ունի ոլորապտույտ ռելիեֆ: Լեռնազանգվածի ամենաբարձր կետը հանդիսանում է Կրուզ դե Տաբորնոն, որն ունի 1024 մետր բարձրություն: Լեռնազանգվածի բարձրունքը պատված է խիտ դայքերով, որոնք ունեն խաչաձև տեսք: Իր ձևավորման պահից սկսած 5,7 միլիոն տարվա ընթացքում լեռնազանգվածի լեռնային ապարները ենթարկվել են էրոզիայի ազդեցության, ինչը դայքերի խիտ ցանցի առկայության պայմաններում հանգեցրեցլ է մակերևույթի վրա ֆոնոլիտե և տրախիտե ժայռերի հայտնվելուն: Բացի այդ լեռնազանգվածը ծածկված է սրընթաց լանջեր ունեցող բազմաթիվ խորը ձորերով: Անգա լեռնազանգվածի ափը հիմնականում իրենից ներկայացնում է ուղղաձիգ ժայռեր, այդ իսկ պատճառով այստեղ քիչ են լողափերը: Սակայն առկա լողափերը գտնվում են ձորերի ծայրերին և պատված են սև ավազով[22][52][53][54][55]:

Տենո լեռնազանգվածի հարավում գտնվող Լոս Գիգանտոս ժայռեր

Տենո լեռնազանգվածը գտնվում է կղզու հյուսիս-արևմտյան մասում: Դրա ապարների տարիքը ավելի քան 7,4 միլիոն տարեկան են: Ինչպես Անգա լեռնազանգվածը, այնպես էլ Տենոյի մակերևույթը կտրտված է բազմաթիվ ձորերով, ինչը հանդիսանում է էրոզիայի երկարատև ազդեցության հետևանք: Լեռնային զանգվածի ամենաբարձր կետը հանդիսանում է Գալա լեռը, որը ծովի մակերևույթից բարձր է 1342 մետրով: Հարավային հատվածում կարելի է տեսնել յուրահատուկ տեսարան կազմված Լոս Գիգանտոս ժայռերից, որոնք ունեն ուղղահայաց ողորկ պատեր: Որոշ տեղեր պատերի բարձրությունը հասնում է մինչև 500 մետրի: Այս ժայռերը ընդերքի խորքն են մտած ընդամենը 30 մետր խորությամբ: Հազվադեպ կարելի է հանդիպել ափ դուրս եկող ձորակների, որոնց գետաբերանում ձևավորվել են ավազե և խճապատ լողափեր[22][52][55]:

Տեսարան «Դժոխքի ձորից» դեպի Ադեջե լեռնազանգված

Ադեջե լեռնազանգվածը գտնվում է կղզու հարավային մասում: Բարձրագույն կետը հանդիսանում է Ռոկե դել Կոնդե լեռը, որն ունի 1001 մետր բարձրություն: Այս լեռնազանգվածն ոունի կղզու ամենահին ապարները, որոնց տարիքը ավելի քան 11 միլիոն տարի են: Այդ է պատճառը, որ այն ամենից շատ է տուժել էրոզիայի ազդեցությունից, որոնք այդ ամբողջ ընթացքում ենթարկվել են օվկիանոսի ալիքների հետ շփման և կորցրել լեռնային հսկայական ապարներ: Ներկա դրությամբ այն հիմնականում կորցրել է իր սկզբնական տեսքը: Այստեղ է գտնվում այսպես կոչված «Դժոխքի ձորը»: Այն իրենից ներկայացնում է փոքր ճեղքվածքք, ոորը ոչ միայն գրավում է զբոսաշրջիկների ուշադրությունը, այլ նաև մեծ հետաքրքրություն է առաջացնում երկրամակերևույթի գիտությամբ զբաղվողների ու բուսաբանների համար[56]:

Լեռնաշղթաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեներիֆե կղզու ֆիզիկաաշխարհագրական 3D մոդել

Տեներիֆե կղզում կան երեք հիմնական լեռնաշղթաներ, որոնք տեղակայված են կղզու երեք առանցքներում: Դրանցից ամենախոշորը «Cordillera Dorsal»-ն է, որը սկսվում է 750 մետր բարձրություն ունեցող Լա Էսպերանսա սարից և ձգվում է գրեթե ամբողջ կղզիով մինչև դե Լաս Կանյադաս կալդերա, որի ամենաբարձր կետը 2350 մետր բարձրություն ունեցող Իսանյա գագաթն է: Այդ կառուցվածքն առաջացել է կղզու առանցքի երկարությամբ ձգվող ճեղքերից բազալտե ժայթքումների հետևանքով[22]:

Աբեկեի լեռնաշղթան իրենից ներկայացնում է հրաբուխների շղթա, որը ձգվում է կղզու մյուս առանցքով: Այդ հրաբուխների շղթան միանում է Տենո կենտրոնական լեռնազանգվածի Տեյդե պիկո Վիեխո գագաթին: Այստեղ է գտնվում Չինյերո հրաբուխը, որի վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1909 թվականին[52]:

Անագա լեռնազանգված

Դե Ադեջե լեռնաշղթան («հարավային լեռնաշղթա») անցնում էէ կղզու երրորդ առանցքով և հանդիսանում է էրոզիայի ազդեցության հետևանքով ամենաքայքայված լեռնազանգվածը: Լեռնաշղթայի երկայնքով կարելի է հանդիպել հրաբխային կոների ու քարերի մնացորդներ, որոնք ցրված են կղզու հարավային հատվածում[55]:

Կղզու «պոչիկում» է գտնվում ոչ մեծ Անագա լեռնաշղթան, որն անցնում է արևելքից դեպի արևմուտք՝ բաժանելով Սան Անդրեաս (հարավում) և Տագանան (հյուսիսում) դաշտավայրերը:

Հովիտներ և ձորակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու մեկ այլ առանձնահատկությունն են հովիտները: Դրանցից առավել նշանակալիներից են հանդիսանում Լա Օրտովայի և Գուիմարի հովիտները, որոնք ձևավորվել են, երբ հողի հսկայական զանգվածները հոսել են դեպի ծով: Կղզու տարբեր հատվածներում հանդիպում են նաև այլ դաշտեր, սակայն դրանց ձևավորմանը նպաստել են այլ գործընթացներ: Որպես կանոն դրանք տեղակայված են բլուրների միջև և իրենցից ներկայացնում են մոտակա ժայռերից պոկված ապարների կուտակումներ կամ պարզապես ընդարձակ ձորակներ, որոնք էէվոլուցիոն գործընթացների հեետևանքով դարձել են դաշտավայրեր[22][52][55]:

Տեներիֆեն նաև ունի ոչ մեծ քանակությամբ ձորակներ, որոնք հանդիսանում են կղզու բնապատկերի բնութագրիչ տարերից: Դրանց ստեղծման պատճառը մակերևույթի վրայով հոսող անձրևաջրերից առաջացող էրոզիոն գործընթացներն են: Դրանցից ամենախոշորներն են Ռուիսի, Ֆասնիայի, Գուիմարի, Ինֆերնոյի և Էրկեսի ձորակները, որոնք բոլորը հռչակվել են Կանարյան կղզիների հատուկ պահպանվող գոտիներ[22][52][55]:

Օրոտավա հովտի և Տեյդե հրաբխի համայնապատկեր

Առափնյա գոտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեներիֆե կղզու հյուսիսային ափ

Տեներիֆե կղզու ափերը հիմնականում ժայռածածկ են, հատկապես հյուսիսային մասում: Այնուամենայնիվ, կղզին ունի շուրջ 67,14 կիլոմետր գերազանց ավազապատ լողափեր, որոնցից է Էլ Մեդանոն: Այն զիջում է միայն հարևան Ֆուերտեվենտուրա կղզուն[57]: Կղզու հյուսիսային հատվածում գերակշռում են խիճածածկ լողափերն ու սև ավազով պատված լողափերը: Կղզու հարավային և հարավ-արևմտյան հատվածում լողափերը ծածկված են առավել փոքր և առավել բաց գույնի ավազով, որը քամին բերում է Աֆրիկայից[22][52][55]: Զբոսաշրջության զարգացմանը զուգահեռ իշխանությունները զբաղվել են հանգստավայրերի լողափերի բարեկարգմամբ և որոնցից շատերի համար հատուկ բերվել է սպիտակ գույնի ավազ: Այդպիսով, այստեղ կարելի է տեսնել ինչպես սովորական սպիտակագույն, այնպես էլ յուրահատուկ սև լողափեր[58]:

Լավայի խողովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու բազմաբնույթ երկրաբանական առանձնահատկությունների շարքում բավականին մեծ քանակությամբ հանդիպում են լավայի խողովակներ, որոնք իրենցից ներկայացնում են գետնուղիներ (թունելներ), որոնցով հրաբխի ժայթքման ժամանակ հոսել է լավան: Վերին շերտով հոսոք լավան արագ է չորանում, իսկ գետնի տակով հոսող լավայի խողովակները չորանում են ու մնում որպես գետնուղիներ, որոնցով շարունակում է հոսել լավան: Երբ ժայթքումը դադարել է, լավայի մակարդակը գետնուղիներում իջել է, արդյունքում հողի մեջ մնացել են այդպիսի գետնուղիներ: Կղզում հայտնաբերված բազմաթիվ լավայի խողովակներից հատկապես առանձնանում է Քամու քարանձավը, որը գտնվում է Իկոդ դե լոս Վինոս քաղաքից ոչ շատ հեռու: Այն համարվում է Եվրոպայի ամենախոշոր լավային խողովակը և աշխարհի ամենամեծերից մեկը[59][60][61]:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեներիֆեն Կանարյան կղզիներում ունի ՀՆԱ-ի ամենաբարձր ցուցանիշըref>«Tenerife, motor del turismo de Canarias» </ref>: Տեներիֆեի կաբիլդոյի 2008 թվականի դրությամբ եղել է 906 միլիոն եվրո[62]: Կղզու տնտեսությունը կարելի է պայմանականորեն բաժանել հինգ հիմնական ոլորտների: Քանի որ Տեներիֆեի տնտեսությունը հիմնված է զբոսաշրջության վրա, ծառայությունների ոլորտն այստեղ զարգացել է առավելագույնս, որի բաժինը կազմում է տնտեսական ամբողջ հնարավորությունների 78,08 %: Այնուամենայնիվ, տնտեսության մնացած ճյուղերը պակաս կարևոր չեն: Հումքային ոլորտը, չնայած իր չափազանց համեստ ցուցանիշների (ընդհանուր ապրանքաշրջանառության 1,98 %-ը), ծայրահեղ անհրաժեշտ է կղզու կայուն զարգացման համար: Կարևորությամբ երկրորդ ոլորտն է էներգետիկ արդյունաբերությունը, որը կազմում է 2,85 %-ը: Այստեղ առավել մեծ ուշադրություն է դարձվում վերականգնվող էներգիայի աղբյուրներին: Նոր տեխնոլոգիաների զարգացումը էլ ավելի մեծ հետաքրքրություն են ներկայացնում ներդրողների համար հատկապես տնտեսության արդյունաբերական ոլորտի նկատմամբ, որի չափաբաժինը 5,80 % է: Հարկ է նշել, որ կղզու արդյունաբերությունը վերջին ժամանակներում աճ է արձանագրում: Տնտեսության շինարարական ոլորտն (11,29 %) ունի ռազմավարական բնույթ, քանի որ հանդիսանում է վերը նշված ոլորտներից ամենակայունը և տալիս է զարգացման բազմաթիվ հնարավորություններ[63]: Կղզում նաև տեղակայված է Կանարյան կղզիների ընդհանրական տնտեսության կորպուսի շտաբակայանը, որը հանդիսանում է Կանարյան արշիպելագի ամենահին ֆինանսական կազմակերպությունը և ունի ավելի քան 1600 աշխատող[64][65][66]:

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսաշրջությունը, որպես կղզու տնտեսության հիմք, սկսել է զարգանալ դեռևս 19-րդ դարից և կապված է զբոսաշրջիկների հոսքի հետ, առաջին հերթին անգլիացիների, ովքեր հետաքրքրություն են ցուցաբերում կղզու գյուղատնտեսական ոլորտի նկատմամբ: Տեներիֆեի տնտեսությունը հիմնված է զբոսաշրջության վրա: Ունենալով լավ կլիմայական պայմաններ՝ կղզին տարեկան ընդունում է 3 միլիոն զբոսաշրջիկ: Զբոսաշրջության զարգացումը առավել մեծ տեմպերով սկսեց զարգանալ 1950-ական թվականներից: Վերջին 50 տարվա ընթացքում կառուցվե են բազմաթիվ մասնավոր և պետական հյուրանոցներ: Հյուրերի հիմնական մասը այցելում է Սանտա Կրուս դե Տեներիֆե և կղզու հարավ-արևմուտքում տեղակայված առողջարանային Կոստա Ադեջե:

Ամենից շատ զբոսաշրջիկներ են այցելում Անգլիայից (2017 թվականի տվյալներով շուրջ 1 միլիոն մարդ): Զբոսաշրջային հոսքի երկրորդ ցուցանիշն ապահովում է Գերմանիան:

Գյուղատնտեսություն և ձկնորսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի տնտեսական նշված ոլորտներից, Կանարյան կղզիներին որոշակի եկամուտ է տալիս բանանի, գյուղատնտեսական արտահանման այլ տեսակների աճեցումն ու նոր ծառայությունների տեսակները; Երկար տարիներ գյուղատնտեսությունը հանդիսացել է կղզու տնտեսության հիմնական ոլորտը: Գինին, որը ստացվում էր կղզու ոչ ոռոգովի լանջերին, մինչև 1853 թվականը եղել է հիմնական արտադրանքը: Այդ տարում խաղողի վազերի մեծ մասը վնասվեց խաղողի որդնալվիճից (ֆիլոքսերա), և խաղողագործները սկսեցին աճեցնել շերամ (մետաքս ստանալու որդ): Ժամանակի ընթացքում շերամի արտադրությունը նվազեց (այն տեղը զիջեց սինթետիկ ներկերին), և 19-րդ դարի վերջում փոխարինվեց բանանի, լոլիկի, կարտոֆիլի և այլ տեսակի մրգերի ու բանջարեղենի տեսակների աճեցմամն: Բանանը, որը հանդիսանում է Կանարյան կղզիների հիմնական արտադրանքը, որը իսպանական շուկաներում պաշտպանված է արտասահմանյան միջամտությունից: Լոլիկներն արտադրվում են նոյեմբերից մինչև ապրիլ և հիմնականում արտահանման համար:Բույսերի ու ծաղիկների աճեցումը հանդիսանում է Տեներիֆեյի տնտեսության նոր ճյուղ: Հացահատիկային մշակաբույսերը հիմնականում ներկրվում են:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեներիֆեում առկա է ավտոմոբիլային ճանապարհների երկու ցանց (ներառյալ երկու մայրուղիներ) և երկու միջազգային օդանավակայաններ՝ հյուսիսում գտնվող Լոս Ռոդեոսը (TFN) և Հարավային Ռեյնա Սոֆիա (TFS), որը կրում է Իսպանիայի թագուհի Սոֆիայի անունը (բացվել է 1978 թվականին):

Կղզում հասարակական տրանսպորտը սպսարկվում է ավտոբուսային ընդարձակ ցանցով, որը սպասարկվում է TITSA ընկերության կողմից: Ավտոբուսային պարկը համալրված է նորագույն ավտոբուսներով, որոնք համալրված են ջերմաստիճանի կարգավորիչով (օդորակիչ) և հեռուստացույցներով: Գործում է նաև տրամվայի գիծ, որը իրար է միացնում Սանտա Կրուզ և Լա Լագունյա բնակավայրերը: Պլանավորված է կառուցել ոչ մեծ երկաթգիծ, որը մայրաքաղաքը կկապեր կղզու հարավային մասի հետ: Հաստատված նախագծով նախատեսված է երկաթուղային գիծը կառուցել երկկողմանի: Նախագիծը հավանության է արժանացել տեղական կառավարության կողմից և սպասում է կենտրոնական իշխանությունների հաստատմանը[67]:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեյդե հրաբուխ
Գուիմարի բուրգերի թանգարանում գտնվող Ռա-II նավակի կրկնօրինակ
Լոս Գիգանտոս առողջարանային քաղաք, որի առափնյա ժայռերը տեղ-տեղ ծովի մակերևույթից բարձր են 500 մետրով
  • Տեյդե - հրաբուխ Տեներիֆե կղզում, որը հանդիսանում է Իսպանիայի ամենաբարձր կետը և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-յի կողմից ներառված է համաշխարհային ժառանգության ցանկում: Ունի 3718 մետր բարձրություն: Հարաբերական բարձրությունը Ատլանտյան օվկիանոսի հատակից 7500 մետր է և հանդիսանում է այդ օվկիանոսի ամենաբարձր կետը: Տեներիֆեն իր մեծությամբ հանդիսանում է աշխարհում հրաբխային ծագում ունեցող երրորդ կղզին: Հրաբխի խառնարանը (17 կմ) հանդիսանում է մեծությամբ երրորդն աշխարհում (առաջին երկուսը գտնվում են Հավայան կղզիներում)[68][69]:
  • Աուդիտորիո դե Տեներիֆե - Իսպանիայի ամենահայտնի և ամենաճանաչված շինություններից մեկը, Սանտա Կրուս դե Տեներիֆե քաղաքի խորհրդանիշն ու Կանարյան կղզիների գլխավոր տեսարժան վայրերից մեկը[70][71][72][73]:
  • Գուիմարի բուրգեր - կղզում գտնվում են աստիճանավոր վեց բուրգեր, որոնց ստեղծման պատմությունն անհայտ է: Հնավայրի պեղումներով զբաղվել է հայտնի նորվեգացի ճանապարհորդ Թուր Հեյերդալը: Բուրգերի մոտ կառուցված է թանգարան, որն ունի Հեյերդալի հետ կապված հսկայական ցուցանմուշներ, որոնց թվում է Ռա-II նավակի կրկնորինակը:
  • Acantilado de los Gigantes - Լոս Գիգանտոս առողջարանային քաղաք, որը գտնվում է կղզու հարավ-արևմուտքում: Առանձնանում է այն հանգամանքով, որ առափնյա ժայռերի բարձրությունը տեղ-տեղ հասնում է ծովի մակերևույթից մինչև 500 մետրի:
  • Ինֆերնո - բնության արգելոց, մինչև 2009 թվականը համարվում էր զբոսաշրջային հայտնի կենտրոն[77]:
  • Մասկա - տարօրինակ կանարյան գյուղ և քարանձավ կղզու արևմուտքում: Հանդիսանում է կղզու ամենահեղինակավոր քարանձավային արահետը[78][79]:
  • Siam Park - ջրային զվարճանքների պարկ, որը գտնվում է Կոստա Ադեջում[83][84]:
  • Ջրասուզման և դայվինգի լողափեր[85] - կղզում կան բավականին հարմարավետ վայրեր, որտեղ հետաքրքրվողները կարող են զբաղվել ջրասուզմամբ, դայվինգով և ջրային այլ էքստրեմալ սպորտաձևերով:Ջրասուզման ընթացքում հնարավոր է տեսնել ափամերձ ստորջրյա գեղեցիկ բուսականությունը:

Բացի հայտնի վայրերից, կղզում կան նաև բազմաթիվ քիչ հայտնի տեսարժան վայրեր: Դրանցից են բնական ջրային լողավազանները, հյուսիսային մասում գտնվող սև լողափերը, Անագի քայլարշավային երթուղիները, Տենո պարկը, բազմաթիվ քարանձավներ ու լավայի խողովակներ և այլն[86]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Instituto Nacional de Estadística. (National Statistics Institute)»։ Ine.es։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-08-24-ին։ Վերցված է 2012-09-19 
  2. ОСТРОВ ТЕНЕРИФЕ — НАСЕЛЕНИЕ(ռուս.)
  3. По данным сайта Sobre España(ռուս.) на 2009 год численность населения составляла 899 833 человек.
  4. Dracma, Tenerife.
  5. «Isla de Tenerife»։ Արխիվացված օրիգինալից-ից 2009-11-09-ին։ Վերցված է 2009-11-23 
  6. Tenerife
  7. Charles Knight, The English Cyclopaedia, 1866, Bradbury, Evans
  8. И С П А Н И Я — ТЕНЕРИФЕ(ռուս.)
  9. O’Brien, Sally and Sarah Andrews. (2004) Lonely Planet Canary Islands «Lonely Planet». p. 59. ISBN 1-74059-374-X.
  10. Наша Испания — Тенерифе(ռուս.)
  11. 11,0 11,1 Тенерифе по русски — История и мифы(ռուս.)
  12. Abreu Galindo FR. J.։ Historia de la conquista de las siete islas de Canaria։ Goya։ ISBN 978-84-400-3645-2 (իսպ.)
  13. Bethencourt Alfonso Juan (1997)։ Historia del pueblo guanche։ Francisco Lemus Editor SL։ ISBN 978-84-87973-10-9 (իսպ.)
  14. «Все сводки и данные о погоде на Тенерифе и Канарских островах летом, зимой, осенью и весной: дожди, ветер и температура воды» (ru-RU)։ Хайкинг Тенерифе։ Վերցված է 2017-12-21 
  15. Estudio demográfico de la población guanche de Tenerife
  16. La población prehispánica: los guaches — Gran Enciclopedia Virtual de Canarias
  17. «El Portal de las Islas Canarias»։ Արխիվացված օրիգինալից-ից 2009-04-29-ին։ Վերցված է 2017-04-18 
  18. Antonio Rumeu de Armas (2006)։ La conquista de Tenerife 1494–1496։ Instituto de estudios canarios։ ISBN 978-84-88366-57-3 
  19. «История испанского завоевания острова Тенерифе» (ռուսերեն)։ 15.12.2012 
  20. Asociación canaria para la enseñanza de las ciencias- Viera y Clavijo(իսպ.)
  21. Instituto de Historia y Cultura Militar de Canarias(չաշխատող հղում)
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 22,5 22,6 22,7 Hernández Pedro (2003)։ Natura y Cultura de las Islas Canarias։ Tafor։ ISBN 978-84-932758-0-8 
  23. 23,0 23,1 23,2 Artículo del Gobierno de Canarias acerca de la emigración canaria a América a través de la historia
  24. Página web Ayuntamiento Puerto de la Cruz Արխիվացված է Մարտ 3, 2007 Wayback Machine-ի միջոցով:(իսպ.)
  25. Gràfic de la col·lisió
  26. Pan Am N736PA (Boeing 747 - MSN 19643).(անգլ.)
  27. N736PA Pan American World Airways (Pan Am) Boeing 747-121 - cn 19643 / 11.(անգլ.)
  28. KLM PH-BUF (Boeing 747 - MSN 20400).(անգլ.)
  29. PH-BUF KLM Royal Dutch Airlines Boeing 747-206B - cn 20400 / 157.(անգլ.)
  30. Air travel’s communications killer.(անգլ.)
  31. ALPA report, стр. 20/97.(անգլ.)
  32. "Tenerife 30 Years Later" = The flight was one of the captain's first after spending six months training new pilots in a flight simulator. He may have suffered from "training syndrome", having been in charge of everything in a simulator (including simulated ATC), and having been away from the real world of flying for extended periods. // The Controller - journal of air traffic control. — 2007. — В. December.(անգլ.)
  33. Monumentos y patrimonio de Tenerife Արխիվացված է Հունիս 18, 2017 Wayback Machine-ի միջոցով:(իսպ.)
  34. Carta arqueológica de Tenerife(իսպ.)
  35. Basílica Nuestra de Señora de la Candelaria, en la Página Oficial de Turismo de Tenerife(իսպ.)
  36. Melodait (ed.)։ «ANAGA Y OSSUNA» (իսպաներեն)։ Hallazgos arqueológicos։ Վերցված է 18/03/10 
  37. «SAXA SCRIPTA, LA BÚSQUEDA DE INSCRIPCIONES PALEOHISPÁNICAS Y LATINAS EN CANARIAS(1876-1955)» (իսպաներեն)։ REGIONALISMO Y ARQUEOLOGÍA: A propósito de la piedra de Anaga, 2114։ Վերցված է 18/03/10 
  38. Artículo publicado en el Diario de Avisos, el día 17 de noviembre de 1996 en página web de ATAN
  39. Antonio Aparicio Juan/César Esteban López, Las Pirámides de Güímar: mito y realidad. Centro de la Cultura Popular Canaria, La Laguna 2005, ISBN 978-84-7926-510-6
  40. uan Francisco Navarro Mederos: Arqueología de las Islas Canarias", in: Espacio, Tiempo y Forma, Serie I, Prehistoria y Arqueología, Bd. 10, 1997, S. 447—478.
  41. Juan Francisco Navarro Mederos/Maria Cruz Jiménez Gómez: El difusionismo atlántico y las pirámides de Chacona, in: Miguel Ángel Molinero Polo y Domingo Sola Antequera: Arte y Sociedad del Egipto antiguo. Madrid 2000, ISBN 978-84-7490-604-2, S. 241—253.
  42. «Пирамиды Гуимар» (ռուսերեն)։ Тонкости туризма։ Վերցված է 26/06/16 
  43. 43,0 43,1 «Извержения вулканов на Тенерифе» (ռուսերեն)։ Վերցված է 2016-06-26 
  44. «Taula de les erupcions històriques de les Canàries (Institut Geogràfic Nacional)»։ Արխիվացված օրիգինալից-ից 2008-10-30-ին։ Վերցված է 2012-12-28 
  45. Los Azulejos Teide(իսպ.)
  46. «Estudio geológico sobre el Teide del CSIC»։ csic.es։ Վերցված է 18 April 2017 (չաշխատող հղում)
  47. Тейде (Пико-де-Тейде) // Татары — Топрик. — М. : Советская энциклопедия, 1956. — С. 101. — (Большая советская энциклопедия : [в 51 т.] / гл. ред. Б. А. Введенский ; 1949—1958, т. 42).
  48. En las entrañas del volcán|El Español
  49. Centre UNESCO World Heritage։ «Teide National Park»։ unesco.org։ Վերցված է 18 April 2017 
  50. El Teide bate récord de visitantes y supera los cuatro millones
  51. El Teide bate su récord de visitantes en 2016, con más de cuatro millones.
  52. 52,0 52,1 52,2 52,3 52,4 52,5 Gran Enciclopedia Virtual Interactiva de Canarias
  53. Protected natural areas Archived 2013-11-09 at the Wayback Machine.
  54. El macizo de Anaga alberga mayor concentración de endemismos de toda Europa
  55. 55,0 55,1 55,2 55,3 55,4 55,5 González Morales Alejandro (2000)։ Canarias isla a isla (clima)։ Centro de la Cultura Popular Canaria։ ISBN 84-7926-357-1 
  56. Adeje(իսպ.)
  57. Estadísticas del Gobierno de Canarias(անգլ.)
  58. Лучшие пляжи Тенерифе
  59. Пещера Ветра или Cueva del Viento
  60. Cueva del Viento. Ayuntamiento de Icod de los Vinos
  61. Worlds longets lava tubes
  62. «Ricardo Melchior: "Tenerife es el motor de la economía canaria"» 
  63. «Informe elaborado por el Observatorio Económico de Tenerife (SOFITESA)»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-07-22-ին։ Վերցված է 2017-09-03 
  64. «Datos corporativos de CajaCanarias»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-07-20-ին։ Վերցված է 26 de julio de 2012 
  65. Datos corporativos de CajaCanarias
  66. CaixaBank culmina la absorción de Banca Cívica
  67. Подкаст о Тенерифе — Транспорт.
  68. Тенерифе по-русски
  69. Online Booking Office of the National Parks
  70. «Auditorio de Tenerife "Adán Martín"» (իսպաներեն)։ Tenerife Convention Bureau։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-02-ին։ Վերցված է 2011-05-02 
  71. La Sinfónica de Tenerife y Ainhoa Arteta ofrecen este jueves un concierto homenaje al expresidente canario Adán Martín
  72. El Cabildo inicia los trámites para denominar al Auditorio de Tenerife "Auditorio de Tenerife Adán Martín"
  73. Bienvenidos al Auditorio de Tenerife "Adán Martín"
  74. Medio siglo de fervor en Candelaria - in Spanish
  75. Virgen de Candelaria
  76. Artículo periodístico de El Día
  77. Red Canaria de Espacios Naturales Protegidos - Gobierno de Canarias.
  78. Instituto Canario de Estadística Archived 2014-04-16 at the Wayback Machine.
  79. Klaus Wolfsperger (2010)։ Tenerife։ Rother Walking Guides։ էջեր 88 to 91։ ISBN 978-3-7633-4809-1 
  80. Cursos y «el trabajo día a día» son todos los requisitos para sumergirse con las orcas
  81. Jardín de aclimatación de La Orotava: un paseo por su historia.(իսպ.)
  82. Jardin des Orchidees — Sitio Litre — Puerto de la Cruz.(իսպ.)
  83. Российский аквапарк впервые попал в десятку лучших в Европе — Lenta.ru
  84. «Назван лучший в мире аквапарк»։ Lenta.ru։ 2017-07-03։ Վերցված է 2017-07-04 
  85. «Дайвинг на Тенерифе - потрясающие виды подводного мира Тенерифе»։ ola-aventura.ru։ Վերցված է 2016-06-17 
  86. «Лучший путеводитель по острову Тенерифе!» (ru-RU)։ Хайкинг Тенерифе։ Վերցված է 2017-12-21 


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Санько Л. А., Малышев А. И., Волчек Е. Н. МИНЕРАЛОГИЧЕСКИЕ ОСОБЕННОСТИ И ВЕЩЕСТВЕННЫЙ СОСТАВ НЕКОТОРЫХ ПОРОД ВУЛКАНА ТЕЙДЕ (О. ТЕНЕРИФЕ, ИСПАНИЯ) //Проблемы минералогии, петрографии и металлогении. Научные чтения памяти ПН Чирвинского. – 2015. – №. 18. – С. 44-52.(ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]