Ֆրանց Բեկենբաուերին համարձակ կարելի է համարել բավարիական խաղացող, քանի որ ծնվել է Մյունխենում։ Նա այդ ակումբին տվեց գրեթե իր ամբողջ կյանքը, հասցրեց փառքի գագաթնակետին։ 70-ական թվականներին Գերմանական ֆուտբոլը գտնվում էր վերելքի վրա։ «Բավարիայի» հետ մրցակցում էր Մյունխենգլադբախի «Բորուսիան», որը 70-ականներին հինգ անգամ դարձել էր Բունդեսլիգայի չեմպիոն, երկու անգամ նվաճել էր ՈՒԵՖԱ-ի գավաթը։ Բեկենբաուերը Բունդեսլիգայում անցկացրել է 440 հանդիպում։ Նրան անվանում են կոմբինացիոն ֆուտբոլի վարպետ։ Նա հաճախ միանում էր հարձակողական գործողություններին։ Ֆրանցը ամբողջությամբ տրվում էր խաղին և չէր հանդուրժում սիմուլյացիոն գործուղություններ ո՛չ իր թմակիցների, ո՛չ օտար խաղացողների կողմից։ Պաուլ Բրայտները մի անգամ «Բիլդ» հանդեսում պատմել է, որ ձայնը բարձրացնում էր այն խաղընկերների վրա, ովքեր դաշտոմ «գլուխ էին պահում»։ 1977 թվականին տեղափոխվում է Նյու-Յորք, որպեսզի խաղա «Կոսմոսում»։