Պավել Նեդվեդ
Պավել Նեդվեդ չեխ․՝ Pavel Nedvěd | |||
---|---|---|---|
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Pavel Nedvěd | ||
Ազգությունը |
![]() | ||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Մականուն |
Պավելինա (իտալերեն՝ Pavelina — «Նժույգ»), Չեխական հրթիռ | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 30, 1972 (50 տարեկան) | ||
Ծննդավայր | Խեբ, Չեխոսլովակիա | ||
Հասակ | 177 սմ | ||
Քաշ | 70 կգ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | անձնակազմի տնօրեն | ||
Պատանեկան կարիերա | |||
1977–1985 1985–1986 1986–1990 1990 1990–1991 |
Սկալնա Հվեզդա Խեբ Վիկտորիա Պլզեն Դուկլա Տաբոր Դուկլա Պրահա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1991–1992 1992–1996 1996–2001 2001–2009 1991—2009 |
![]() ![]() ![]() ![]() Ընդհանուր |
19 (3) 98 (23) 137 (33) 247 (51) 501 (110) | |
Ազգային հավաքական | |||
1992–1993 1994–2006 |
![]() ![]() |
7 (0) 91 (18) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Պա՛վել Նե՛դվեդ (չեխ.՝ Pavel Nedvěd (ˈpavɛl ˈnɛdvjɛt), օգոստոսի 30, 1972[1][2][3][…], Խեբ, West Bohemia, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[3][4]), չեխ ֆուտբոլիստ։ Պատմության մեջ ամենահաջողակ չեխ ֆուտբոլիստներից մեկն է, խաղացել է Իտալիայի առաջնությունում «Լացիո» և «Յուվենտուս» ակումբների կազմում՝ նվաճելով բազմաթիվ գավաթներ։ Համարվում է իր ժամանակի ամենաուժեղ կիսապաշտպաններից մեկը, 2003 թ. արժանացել է Ոսկե գնդակի՝ որպես մրցաշրջանի լավագույն խաղացող[5]։ Հայտնի էր իր տոկունությամբ և եզրային անցումներով[6]։ Դրա համար «Յուվենտուսի» երկրպագուները նրան անվանում էին «Չեխական ֆուրիա»[7]։ Նեդվեդն ավարտեց կարիերան 2009 թվականին՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլում 19 մրցաշրջան անցկացնելուց հետո։ Ճանաչվել է Չեխիայի առաջնության պատմության լավագույն ֆուտբոլիստ[8]։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պավել Նեդվեդը մեծացել է Խեբի արվարձանային փոքրիկ Սկալնյա ավանում[9], որը հեռու չէր Բավարիայի սահմանից։ Ֆուտբոլ սկսել է խաղալ 5 տարեկանից տեղական «Տատրան» ակումբում[10]։ 13-ամյա Նեդվեդին իր կազմ ընդունեց Խեբի «Կարմիր աստղ» (Rudá Hvězda Cheb) ակումբը[10], միայն թե չկարողացավ իր մոտ երկար պահել տաղանդավոր ֆուտբոլիստին։ 1 տարի անց Նեդվեդը տեղափոխվեց Պլզեն և տեղական «Շկոդա» ակումբ։ 1991/92 մրցաշրջանում խաղացել է Պրահայի «Դուկլե» ակումբում[11], ապա 19 խաղում խփել 3 գնդակ։ Դրանից հետո տեղափոխվել է «Սպարտա»։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սպարտա Պրահա[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդ կիսապաշտպանը գրավեց լիգայի առաջատար ակումբ «Սպարտայի» ուշադրությունը և տեղափոխվեց այնտեղ 1992/93 մրցաշրջանում։ «Սպարտայում» Նեդվեդին անմիջապես չփորձարկեցին հիմնական կազմում։ Նա խաղաց 18 հանդիպում, որից 13-ում դուրս եկավ խաղադաշտ որպես փոխարինող և չխփեց ոչ մի գնդակ։ Իրադրությունը բարելավվեց հաջորդ մրցաշրջանում, որի ընթացքում Նեդվեդը խաղաց 23 անգամ և խփեց 3 գոլ։
1994/95 մրցաշրջանում նա դարձավ «Սպարտայի» հիմնական խաղաստեղծ ֆուտբոլիստներից մեկը՝ խաղալով 27 խաղում, խփելով 6 գնդալ և նվաճելով 3 չեմպիոնական տիտղոս անընդմեջ։ Հաջորդ մրցաշրջանում նա 27 խաղում խփեց 14 գոլ, և նրան նկատեցին արտասահմանյան ակումբները։ Նրանով առավել հետաքրքրված էր «ՊՍՎ»-ն։
Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]
1994 թվականի հունիսի 5-ին Նեդվեդն առաջին անգամ հանդես եկավ Չեխիայի հավաքականի կազմում՝ խաղալով Իռլանդիայի հավաքականի դեմ։ Հավաքականի հետ ևս Նեդվեդը հասել է նվաճումների։ 1996 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ Չեխիան դուրս եկավ եզրափակիչ և դարձավ փոխչեմպիոն։
Եվրո-2004-ին Նեդվեդը չեխական թիմի ավագն էր, և հասան կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակիչ հանդիպման առաջին խաղակեսում Նեդվեդը վնասվածք ստացավ և ստիպված էր լքել խաղադաշտը։ Մնալով առանց ավագի՝ չեխական թիմը պարտվեց ապագա չեմպիոն հույներին՝ բաց թողնելով գնդակ լրացուցիչ ժամանակում։
Հետագայում Նեդվեդն իր ցանկությամբ դուրս եկավ հավաքականից, որպեսզի չվտանգի առողջությունը և չլարի օրգանիզմը։ Բայց և այնպես կրկին միացավ հավաքականին Նորվեգիայի դեմ խաղում 2006 թվականին Գերմանիայում կայացած Աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերի ժամանակ։ 2006 թվականի Աշխարհի առաջնությունից հետո Նեդվեդը վերջնականապես ավարտեց կարիերան Չեխիայի հավաքականի կազմում։ 2006 թվականի օգոստոսի 16-ին Սերբիայի դեմ ընկերական խաղը Նեդվեդի համար վերջինն էր Չեխիայի հավաքականի կազմում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նեդվեդը խաղացել է կոնտակտային լինզաներով։ Նա համարվում է լուրջ և համեստ մարդ, օրինակելի ընտանեհայր։ Կնոջ՝ Իվանայի հետ ունի երկու երեխա (որդին՝ Պավելը և դուստրը՝ Իվանան)։ Իտալացի երկրպագուները Նեդվեդին անվանում էին «Pavelina», որը թարգմանաբար նշանակում է «նժույգ»։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ[12] | Եվրագավաթներ[13] | Այլ[14] | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | ||
![]() |
1991-1992 | 19 | 3 | - | - | - | - | - | - | 19 | 3 |
Ընդհանուր | 19 | 3 | — | — | — | — | — | — | 19 | 3 | |
![]() |
1992-1993 | 18 | 0 | - | - | 5 | 0 | - | - | 23 | 0 |
1993-1994 | 23 | 3 | - | - | 4 | 0 | - | - | 27 | 3 | |
1994-1995 | 27 | 6 | - | - | 2 | 0 | - | - | 29 | 6 | |
1995-1996 | 30 | 14 | - | - | 8 | 5 | - | - | 38 | 19 | |
Ընդհանուր | 98 | 23 | — | — | 19 | 5 | — | — | 117 | 28 | |
![]() |
1996-1997 | 32 | 7 | 3 | 1 | 3 | 2 | - | - | 38 | 10 |
1997-1998 | 26 | 11 | 6 | 2 | 11 | 2 | - | - | 43 | 15 | |
1998-1999 | 21 | 1 | 4 | 0 | 8 | 4 | 1 | 1 | 34 | 6 | |
1999-2000 | 28 | 5 | 6 | 1 | 12 | 1 | 1 | 0 | 47 | 7 | |
2000-2001 | 31 | 9 | 3 | 1 | 10 | 3 | 1 | 0 | 45 | 13 | |
Ընդհանուր | 138 | 33 | 22 | 5 | 44 | 12 | 3 | 1 | 207 | 51 | |
![]() |
2001-2002 | 32 | 4 | 4 | 0 | 7 | 0 | - | - | 43 | 4 |
2002-2003 | 29 | 9 | 1 | 0 | 15 | 5 | 1 | 0 | 46 | 14 | |
2003-2004 | 30 | 6 | 4 | 0 | 6 | 2 | 1 | 0 | 41 | 8 | |
2004-2005 | 27 | 7 | 1 | 0 | 10 | 3 | - | - | 38 | 10 | |
2005-2006 | 33 | 5 | 4 | 0 | 8 | 2 | 1 | 0 | 46 | 7 | |
2006-2007 | 33 | 11 | 3 | 1 | - | - | - | - | 36 | 12 | |
2007-2008 | 31 | 2 | 2 | 1 | - | - | - | - | 33 | 3 | |
2008-2009 | 32 | 7 | 3 | 0 | 9 | 0 | - | - | 44 | 7 | |
Ընդհանուր | 247 | 51 | 22 | 2 | 55 | 12 | 3 | 0 | 327 | 65 | |
Ամբողջ կարիերայում | 502 | 110 | 44 | 7 | 118 | 29 | 6 | 1 | 670 | 147 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.imdb.com/name/nm1833348/bio
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Czech National Authority Database
- ↑ 4,0 4,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Պավել Նեդվեդն արժանացավ «Ոսկե գնդակի»
- ↑ Պավել Նեդվեդ
- ↑ «Չեխական ֆուրիան որոշել է հեռանալ»։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-03-ին։ Վերցված է 2015-03-29
- ↑ Պավել Նեդվեդը ճանաչվել է Չեխիայի առաջնության պատմության լավագույն ֆուտբոլիստ
- ↑ «Pavel Nedvěd: biography» (չամոռո)։ Արխիվացված օրիգինալից 2008-12-20-ին։ Վերցված է 2015-03-29
- ↑ 10,0 10,1 «Pavel Nedved»։ Արխիվացված օրիգինալից 2013-06-07-ին։ Վերցված է 2011 թ․ հունիսի 8 Կաղապար:Cs icon
- ↑ Jeřábek Luboš (2007)։ Ceský a ceskoslovenský fotbal - lexikon osobností a klubu (չամոռո)։ Prague: Grada Publishing։ էջ 132։ ISBN 978-80-247-1656-5։ Վերցված է 2012 թ․ մարտի 18
- ↑ Չեխիայի գավաթ, Իտալիայի գավաթ
- ↑ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա.
- ↑ Իտալիայի սուպերգավաթ, Եվրոպայի սուպերգավաթ.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Nedvěd Pavel (2010)։ La mia vita normale: di corsa tra rivoluzione, Europa, e pallone d'oro (իտալերեն)։ Torino: ADD Editore։ ISBN 978-8896873090
- Nedvěd Pavel, Dalai Michele (2011)։ Můj obyčejný život: běh od revoluce do Evropy a ke Zlatému míči (չեխերեն)։ Prague: Argo։ ISBN 978-80-257-0401-1
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայքէջ (չեխ.)
- Տեղեկություններ Նեդվեդի մասին Archived 2009-04-06 at the Wayback Machine.
- Pavel Nedved interview, J1897.com (անգլ.) (իտալ.)
- Հոդված Նեդվեդի մասին
|