«Ոսկե ոտք»[1][2][3][4], հանդիպում է նաև թարգմանության հետևյալ տարբերակները՝ «Ոսկե ոտնաթաթ»[5], «Ոսկե ներբան»[6] и «Ոսկե ոտնահետք»[7] (անգլ.՝ Golden Foot), ամենամյա միջազգային մրցանակը, որը տրվում է ֆուտբոլիստներին թիմում և անհատական բարձր սպորտային ձեռքբերումների համար[8]։ Այս մրցանակի առանձնահատկությունն այն է, որ հաղթողն իր ոտնահետքերը թողնում է Չեմպիոնների ծառուղում (անգլ.՝ Champions Promenade), մի տեսակ Փառքի ծառուղի, որը գտնվում է Մոնակոյի ափին։
Չեմպիոնների ծառուղի ստեղծելու գաղափարը պատկանում է Մոնակոյի զբոսաշրջության զարգացման ընկերությանը՝ Չեմպիոնների համաշխարհային ակումբի (անգլ.՝ World Champions Club) անմիջական աջակցությամբ։ Մրցանակը 2003 թվականին Ալբեր II-ի հրամանով սահմանել է Անտոնիո Կալենդոն[9]։ Համաձայն պաշտոնական կայքում հրապարակված պայմանների[8]՝ մրցանակի հավակնորդի տարիքը պետք է լինի առնվազն 29 տարեկան։ Հաղթողն ընտրվում է Golden Foot-ի ժյուրիի և լրագրողների հանձնաժողովի կողմից ներկայացված տասը թեկնածուների ցանկից՝ համացանցային քվեարկության արդյունքում։
«Golden Foot»-ի հաղթողից բացի ամեն տարի ընտրվում է նաև «ֆուտբոլի լեգենտներ»։ Դրանք կարող են լինել ինչպես ակտիվ խաղացողներ, այնպես էլ այն խաղացողները, որոնք արդեն ավարտել են իրենց մարզական կարիերան։ «Ֆուտբոլի լեգենդները» նույնպես կարող են թողնել իր ոտնահետքերը Չեմպիոնների ծառուղում։