Ալդաիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ալդաիր
Aldair.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ալդաիր Նասիմենտո դոս Սանթոս
Քաղաքացիությունը Flag of Brazil.svg Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 30, 1965(1965-11-30)[1][2] (57 տարեկան)
Ծննդավայր , Բրազիլիա Բրազիլիա
Հասակ 183 սմ
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Կարիերան ավարտել է
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1985-1989
1989-1990
1990-2003
2003-2004
2007-2009
Ֆլամենգո
Բենֆիկա
Ռոմա
Ջենոա
Մուրատա
185 (11)
33 (6)
415 (20)
17 (1)
10 (0)
Ազգային հավաքական
1989-2000 Բրազիլիա 93 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոս, 2009:

Ալդաիր (պորտ.՝ Aldair, ամբողջական անունը՝ Ալդաիր Նասիմենտո դոս Սանթոս, պորտ.՝ Aldair Nascimento dos Santos, նոյեմբերի 30, 1965, Իլեուս, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ։ 1994 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Բրազիլիայի հավաքականի կազմում դարձել է չեմպիոն։ Մասնակցել է 3 աշխարհի առաջնությունների (1990, 1994, 1998)։ 1998 թվականի աշխարհի առաջնությունում Բրազիլիան զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ 1996 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ արժանացել է բրոնզե մեդալի։ Բրազիլիայի հավաքականի կազմում նվաճել է Ամերիկայի գավաթը[3]։ «Ռոմա»-ի կազմում նվաճել է Իտալիայի գավաթը, որից հետո Սուպերգավաթը։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալդաիրը սկսել է խաղալ Ֆլամենգոյում, որտեղ ձեռք է բերել Բրազիլիայի ամենակարևոր տիտղոսը՝ հաղթել է Բրազիլիայի ֆուտբոլի առաջնությունում[4]։ 1989 թվականին տեղափոխվել է Եվրոպա՝ Բենֆիկա ՖԱ, որի կազմում հաղթել է Պորտուգալիայի սուպերգավաթը և հասել Եվրոպայի գավաթի եզրափակիչ՝ թիմի հետ անցկացրած միակ խաղաշրջանում։ Այնուհետև 1990 թվականին տեղափոխվում է Ռոմա և հանդես գալիս ակումբում մինչև 2003 թվականը՝ թիմի հետ անցկացնելով ավելի քան 400 խաղ, հետո դառնում է թիմի կապիտանը։ Ռոմայում անցկացրած ժամանակ 1991 թվականին դարձել է Իտալիայի գավաթակիր, նույն խաղաշրջանում հասել նաև ՈՒԵՖԱ գավաթի եզրափակիչ և 2001 թվականին դառնում A սերիայի և Իտալիայի սուպերգավաթի հաղթող։ Հեռացել է Ռոմայից 2003 թվականին։

Ռոմայից հետո Ալդաիրը կարճ ժամանակով միացավ Ջենոային։ 2005 թվականի հուլիսին Ալդաիրը հայտարարեց Ռիո Բրանկո Ատլետիկո ակումբին միանալու ծրագրերի մասին և երկրի մրցաշարում 2 անգամ հանդես եկավ ակումբի կազմում՝ օգնելով իր թիմին ստանալ տիտղոսը։

Նրա ընկեր Մասիմո Ագոստինին համոզեց վերջինիս խաղալ Սան Մարինոյում՝ Մուրատա ակումբում՝ որպեսզի նպաստի Չեմպիոնների լիգա դուրս գալուն։ Մուրատի՝ ՈՒԵՖԱ 2006-07 մրցաշրջանի առաջին խաղաշրջանում ԱՊՈԷԼ-ին 7։1 հաշվով ջախջախիչ պարտությունից հետո Ագոստինին որոշեց Ալդաիրին կանչել իր հետ խաղալու Իտալական թերակղզում։ Ալդաիրը 2007 թվականի հուլիսին մասնակցեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին։

2013 թվականին Ալդաիրը ներառվեց Ռոմայի փառքի սրահում[5]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալդաիրը Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում մասնակցեց 1990 թվականի ՈՒԵՖԱ գավաթի առաջնությանը և իր կարիերայի գագաթնակետին հասավ, երբ թիմը հաղթեց 1994 թվականի ՈՒԵՖԱ գավաթը։ Խաղացել է նաև 1998 թվականի աշխարհի առաջնությանը, որտեղ Բրազիլիան եզրափակչում պարտվեց Ֆրանսիային։ 3 անգամ մասնակցել է Ամերիկայի գավաթին՝ հաղթելով 1989 և 1997 թվականներին։ Ալդաիրը 1996 թվականի Ամառային օլիմպիական խաղերին արժանացավ բրոնզե մեդալի և հավաքականի կազմում հաղթեց 1997 թվականի Կոնֆեդերացիաների գավաթը։ Ալդաիրը 2 անգամ մասնակցել է նաև ընկերական մրցաշարերի՝ հաղթելով 1995 թվականի Ումբրո գավաթը և գրավելով երկրորդ տեղը Tournoi de France-ում։ Ընդհանուր առմամբ, 1989-2000 թվականներին Բրազիլիայի հավաքականի կազմում անց է կացրել 81 խաղ դառնալով 3 գոլի հեղինակ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Argentine Soccer Database (իսպ.)
  3. Tabeira Martín (մայիսի 2, 2013)։ «Copa América 1989»։ RSSSF։ Վերցված է 2015 թ․ հուլիսի 6 
  4. «Líder do Fla no futevôlei, Aldair elogia a contratação de Zinho como diretor»։ Sportv.globo.com 
  5. «A.S. Roma Hall of Fame: 2013»։ A.S. Roma։ հուլիսի 22, 2013։ Վերցված է 2015 թ․ հունիսի 4 
  6. «Aldair's profile on sambafoot.com»։ Sambafoot։ July 4, 2007։ Արխիվացված է օրիգինալից October 27, 2009-ին։ Վերցված է September 28, 2007 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]