Ագոստինո Դի Բարտոլոմեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագոստինո Դի Բարտոլոմեյ
Անձնական տվյալներ
Ազգությունը Իտալացի
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ 1955 ապրիլի 8
Ծննդավայր Հռոմ, Իտալիա Իտալիա
Մահվան ամսաթիվ մայիսի 30, 1994(1994-05-30) (39 տարեկան)
Մահվան վայր Կաստելլաբատե, Իտալիա Իտալիա
Հասակ 180 սմ
Քաշ 75 կգ
Դիրք Կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Իտալիա Ռոմա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1972–1984 Իտալիա Ռոմա 272 (50)
1975–1976   Իտալիա Վիչենցա 33 (4)
1984–1987 Իտալիա Միլան 88 (9)
1987–1988 Իտալիա Չեզենա 25 (4)
1988–1990 Իտալիա Սալերնիտանա 52 (16)
Ազգային հավաքական
1973–1978 Իտալիա Իտալիա Մ-21 8 (7)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ագոստինո Դի Բարտոլոմեյ (իտալ.՝ Agostino Di Bartolomei, ապրիլի 8, 1955(1955-04-08)[1], Հռոմ, Իտալիա - մայիսի 30, 1994(1994-05-30), Կաստելաբատե, Սալեռնո, Կամպանիա, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, ով հանդես է եկել իտալական մի շարք ակումբներում և Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքականում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագոստինոն ծնվել է Հռոմում։ Իր ֆուտբոլային կարիերան սկսել է Գարբատելլա ակումբում, որտեղից նա տեղափոխվել է Ռոմայի պատանեկան ակումբ, նա այդ ժամանակ 14 տարեկան էր։ 1972–73 մրցաշրջանում նա Ռոմայի հիմնական կազմում մասնակցեց Սերիա A-ի իր առաջին հանդիպմանը։

1975 թվականին Դի Բարտոլոմեյը վարձավճարով տեղափոխվեց Լաներոսսի Վիչենցա «ոսկորները կոփելու համար», որը հանդես էր գալիս Սերիա B-ում, (հետագայում Ռոմայի մեկ այլ աստղերից մեկը՝ Բրունո Կոնտին, նույն պատճառով տեղափոխվեց Ջենոա), 1976-ին նա վերադարձավ Հռոմ, որպես առաջատար և անփոխարինելի խաղացող։

Շվեդ մասնագետ Նիլս Լիդհոլմի Ռոմայի գլխավոր մարզչի պաշտոնում վերադառնալուց հետո Դի Բարտոլոմեյը դարձավ թիմի իսկական առաջատարը և երկրպագուների սիրելին, արդեն սովորական երևույթ էր մարզադաշտի տրիբունաներից լսել թե ինչպես էին երգում երկրպագուները. «Օհհհհհ, Ագոստինո, Ագո, Ագո, Ագո, Ագոստինո գոլ»։

Այդ ժամանակահատվածում Ռոմայի կիսապաշտպանության կորիզը Դի Բարտոլոմեյի հետ միասին կազմում էր բրազիլացի Ֆալկաոն, Լիդհոլմը որոշեց Դի Բարտոլոմեյին ավելի հետ խաղացնել, իսկ Ֆալկաոյին ավելի առաջ՝ հարձակվողներին մոտ։ Ռոմայի հետ Ագոստինոն 3 անգամ նվաճեց Իտալիայի գավաթը և հիշարժան «սկուդետտոն» 1983-ին։ Հաջորդ մրցաշրջանում Եվրոպայի գավաթի (ներկայիս Չեմպիոնների Լիգայի) եզրափակչում Ռոման 11մ հարվածաշարից հետո պարտվեց Լիվերպուլին, դա Ագոստինոյի Ռոմայում անցկացրած վերջին հանդիպումն էր։

Դի Բարտոլոմեյը Ռոման լքելուց հետո տեղափոխվեց Միլան, այնուհետև Չեզենա և Սալերնիտանա, 1990 թվականին նա ավարտեց իր ֆուտբոլային կարիերան։

Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո նա ընկավ խորը դեպրեսիայի մեջ և 1994 թվականի մայիսի 30-ին ինքնասպանություն գործեց ատրճանակի միջոցով, 10 տարի այն բանից հետո երբ Ռոման Եվրոպայի գավաթի եզրափակչում 11 մ հարվածաշարով պարտվեց Լիվերպուլին։

Ագոստինո Դի Բարտոլոմեյը համարվում է Ռոմայի «Փառքի Սրահի» 11 ֆուտբոլիստներից մեկը։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմա

Նախորդող
Իտալիա Սերջիո Սանտարինի
Ռոմա ֆուտբոլային ակումբի ավագներ
Ագոստինո Դի Բարտոլոմեյ

1980 - 1984
Հաջորդող
Իտալիա Կառլո Անչելոտտի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագոստինո Դի Բարտոլոմեյ» հոդվածին։