Ֆրանկո Տանկրեդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ֆրանկո Տանկրեդի
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Italy.svg Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 10, 1955(1955-01-10)[1] (63 տարեկան)
Ծննդավայր Ջուլիանովա, Տերամո, Աբրուցցո, Իտալիա
Հասակ 176 սմ
Քաշ 72 կգ
Դիրք Դարպասապահ
Պատանեկան կարիերա
Իտալիա Ջուլիանովա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1972–1974 Իտալիա Ջուլիանովա 45 (0)
1974–1976 Իտալիա Միլան 0 (0)
1976–1977 Իտալիա Ռիմինի 28 (0)
1977–1990 Իտալիա Ռոմա 282 (0)
1990–1991 Իտալիա Տորինո 6 (0)
Ազգային հավաքական
1984–1986 Իտալիա Իտալիա 12 (0)
Մարզչական կարիերա
1992-2004 Իտալիա Ռոմա ԴՊ մարզիչ
2004-2006 Իտալիա Յուվենտուս ԴՊ մարզիչ
2006-2007 Իսպանիա Ռեալ Մադրիդ ԴՊ մարզիչ
2007–2011 Անգլիա Անգլիա ԴՊ մարզիչ
2011-2012 Իտալիա Ռոմա ԴՊ մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆրանկո Տանկրեդի (իտալ.՝ Franco Tancredi, ծնվել է 1955 թվականի Հունվարի 10-ին Ջուլիանովայում, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, ով հանդես է եկել իտալական Ռոմայում և Իտալիայի ազգային հավաքականում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանկրեդին 1979-ին 1990 թվականներին հանդես է եկել Ռոմայում, որտեղ անցկացրել է 282 հանդիպում։ Դարպասապահի համար ցածր հասակ ունենալով հանդերձ, նա ուներ բարձր արագություն և 11 մ հարվածներ որսալու մեծ մասնագետ էր։ Ֆրանկոն 1986 թվականի Աշխարհի Առաջնության ժամանակ Իտալիայի ազգային հավաքականի երկրորդ դարպասապահն էր Ջովաննի Գալլիից հետո։ Հավաքականում անցկացրել է 12 հանդիպում։

1987 թվականին Սան Սիրոյում կայացած Միլանի դեմ հանդիպան ժամանակ, Միլանի երկրպագուի մարզադաշտ նետած ճայթուկը դիպչում է Տանկրեդիի գլխին, կարճ ժամանակ դարպասապահը չի կարողանում շնչել, սակայն բժիշկներին հաջողվում է փրկել նրա կյանքը։

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո, Տանկրեդին սկսում է աշխատել Ռոմայում, որպես դարպասապահների մարզիչ մինչև 2004 թվականը, հետո Կապելլոյի հետ միասին տեղափոխվում է Թուրինի Յուվենտուս։ 2006-07 մրցաշրջանը նույն մարզչի գլխավորությամբ նա աշխատում է արդեն Մադրիդի Ռեալում։

2007 թվականի դեկտեմբերի 14-ին Տանկրեդին ներկայացվում է որպես Անգլիա ազգային հավաքականի նոր դարպասապահների մարզիչ, նույնպես Ֆաբիո Կապելլոյի գլխավորությամբ։ 2011 թվականին նա վերադառնում է Ռոմայում և Լուիս Էնրիկեի գլխավորությամբ ստանձնում է արդեն հարազատ դարձած պաշտոնը։[2] 2012 թվականի հունիսի 13-ին նա անձնական պատճառներով լքեց Ռոման։[3]

Ֆրանկո Տանկրեդկին համարվում է Ռոմայի Փառքի Սրահի 11 ֆուտբոլիստներից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]