Պրուցցոն ծնվել է Կրոչեֆիեսկիում, իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1973 թվականին Ջենոա ֆուտբոլային ակումբի կազմում։ 6 մրցաշրջան Ջենոայում անցկացնելուց հետո Պրուցցոն 143 խաղում դարձավ 57 գոլի հեղինակ։
1979-ին Պրուցցոն տեղափոխվեց հռոմեականՌոմա, այն ժամանակ ռեկորդային համարվող 3 միլիոն լիրայի դիմաց։ Այստեղ նա դարձավ 80-ականների իտալացի ամենարդյունավետ հարձակվողներից մեկը, մեկ անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի կոչումը և 4 անգամ դարձավ Իտալիայի գավաթակիր։ 1984 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակչում Լիվերպուլի դեմ խաղում դարձավ գոլի հեղինակ, սակայն Պրուցցոյի թիմը պարտվեց 11 մ հարվածաշարից հետո։
Ռոբերտոն իր կարիերան ավարտեց Ֆիորենտինայում՝ մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո։ Պրուցցոն միակ իտալացի ֆուտբոլիստն է, ով իտալական Սերիա A-ի մեկ հանդիպման ընթացքում դարձել է 5 գոլի հեղինակ (Ռոմա-Ավելլինո, 1986)։
Չնայած ֆանտաստիկ ակումբային կարիերային, Պրուցցոն ընդամենը 6 հանդիպում է անցկացրել Իտալիայի հավաքականում, չխփելով ոչ մի գնդակ։ Նա հավաքականի կազմում մասնակցել է Եվրո 1980-ին, որը անցկացվում էր հենց Իտալիայում։
Պրուցցոն մարզել է տարբեր իտալական թիմերի տարբեր դիվիզիոններում։
2008-ի դեկտեմբերից[2] մինչև 2009-ի մարտ ամիսը[3] գլխավորել է Սերիա D-ն ներկայացնող Չենտոբուկի ակումբը, դա նրա մարզչական կարիերայի վերջին ակումբն էր։
2012-13 մրցաշրջանում նա ընտրվեց, որպես Սավոնա ֆուտբոլային ակումբի սպորտային տնօրեն։
Ռոբերտո Պրուցցոն համարվում է Ռոմայի «Փառքի Սրահի» 11 ֆուտբոլիստներից մեկը։