Ջակոմո Լոզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ջակոմո Լոզի
AS Roma 1964-1965 Giacomo Losi.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Italy.svg Իտալիա
Մականուն "Core de Roma" (Ռոմայի սիրտ)
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 10, 1935(1935-09-10)[1] (87 տարեկան)
Ծննդավայր Սոնչինո, Կրեմոնա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն
Հասակ 168 սմ
Քաշ 72 կգ
Դիրք Պաշտպան
Պատանեկան կարիերա
1949–1952 Իտալիա Սոնչինո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1952-1954 Իտալիա Կրեմոնեզե 59 (2)
1954-1969 Իտալիա Ռոմա 386 (2)
Ազգային հավաքական
1960–1962 Իտալիա Իտալիա[2] 11 (0)
Մարզչական կարիերա
1980–1981 Իտալիա Պիաչենցա
1982–1983 Իտալիա Նոչերինա
1985–1986 Իտալիա Յուվե Ստաբիա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ջակոմո Լոզի (իտալերեն՝ Giacomo Losi, սեպտեմբերի 10, 1935(1935-09-10)[1], Սոնչինո, Կրեմոնա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն), իտալացի նախկին ֆուտբոլիստ, ով հանդես է եկել իտալական Ռոմայում և Իտալիայի ազգային հավաքականում։

Ջակոմոն ծնունդով Հռոմից չէր, սակայն 15 մրցաշրջան Ռոմայում անցկացնելուց հետո, նրան տրվեց "Core de Roma" (Ռոմայի սիրտ) մականունը։ Նա Ռոմայի կազմում ացկացրել է 450 հանդիպում, որը ռեկորդային եղավ, Ջակոմոյի ռեկորդը անհաղթահարելի մնաց 38 տարի, մինչև 2007 թվականի հունվարի 31-ը, երբ Ֆրանչեսկո Տոտտին անցկացրեց իր 451-րդ հանդիպումը[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոզին իր ֆուտբոլային կարիերան սկսել է հարազատ քաղաքի համանուն թիմում՝ Սոնչինոյում։ 1951 թվականին տեղափոխվել է Կրեմոնեզե, այնուհետև 1955 թ.-ին մայրաքաղաքային Ռոմա, որտեղ իր առաջին հանդիպումը անցկացրեց նույն թվականի մարտի 20-ին ընդդեմ Միլանի Ինտերի։

Նա ստացավ իր "Core de Roma" մականունը, այն բանից հետո, երբ 1961 թվականի հունվարի 8-ին Սամպդորիայի հետ հանդիպման ժամանակ Լոզին վնասվածք ստացավ, հաշիվն էր 2։ 2, իսկ Ռոման արդեն սպառել էր փոփոխություն կատարելու բոլոր 3 հնարավորությունները, Ջակոմոն ոչ միայն մինչև վերջ մնաց խաղադաշտում, այլ նաև անկյունայինից կատարած փոխանցումից հետո գլխով դարձավ գոլի հեղինակ հաղթանակ պարգևելով հռոմեացիներին։

Ջակոմո Լոզին համարվում է Ռոմայի Փառքի Սրահի 11 ֆուտբոլիստներից մեկը։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Իտալիա Էգիդիո Գուարնակկի
Ռոմա ֆուտբոլային ակումբի ավագներ
Ջակոմո Լոզի

1959 - 1968
Հաջորդող
Իսպանիա Խոակին Պեյրո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Losi, Giacomo»։ National Football Teams։ 2008։ Վերցված է 2013 թ․ Հունիսի 23 
  3. http://www.corederoma.net/brevissime.asp?ID=5839(չաշխատող հղում)