* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Լուիջի Ռիվա (իտալ.՝ Luigi Riva, նոյեմբերի 7, 1944(1944-11-07)[1], Լեջունո, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն), իտալացի նախկին ֆուտբոլիստ։ Կարիերայի մեծ մասը անց է կացրել «Կալյարի» ֆուտբոլային ակումբում։ Եղել է թիմի պատմության լավագույն ռմբարկուն։ Դրա համար ակումբը ընդմիշտ նրան է հատկացրել 1 համարը և այն հանել ակումբի համարների շրջանառությունից։ Լավագույն ռմբարկու Իտալիայի հավաքականի պատմության մեջ (35 գոլ)[2]։ ՄՖՖԻԻՍ-ի վարկածով զբաղեցնում է 42-րդ տեղը 20-րդ դարի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների շարքում։ Կալյարիի պատվավոր քաղաքացի։
Լուջին ծնվել է Լեջունոյում (Վարեզե, Լոմբարդիա)։ Կարիերան սկսել է 1962 թվականին երբ միացել է «Լենյանոյին»։ Հաջորդ մրցաշրջանում տեղափոխվել է «Կալյարի», որտեղ հանդես է եկել մինչև կարիերայի ավարտը[3]։ Կալյարիի կազմում նորամուտը նշել է 1964 թվականի սեպտեմբերի 13-ին, երբ նրանց թիմը 2-1 հաշվով պարտվել է Ռոմայի դեմ խաղում։ Երեք անգամ ճանաչվել է Սերիա Ա-ի լավագույն ռմբարկու 1966/67, 1968/69, և 1969/70 մրցաշրջաններում, ինչպես նաև Կալյարիին օգնել է նվաճել իր պատմության մեջ առաջին և միակ չեմպիոնությունը 1969/70 մրցաշրջանում։ Չնայած Կալյարին չի եղել չեմպիոնության հաճախակի թեկնածու, իսկ Ռիվան եղել է համաշխարհային կարգի խաղացող (զբաղեցրել է 2-րդ և 3-րդ տեղերը Ոսկե Գնդակի մրցանակակիրների ցանկում ըստ France Football ամսագրի, 1968/69 և 1969/70 մրցաշրջաններում[4]։ 1973 թվականին խաղացողոց ակտիվորեն հետաքրքրվել է «Յուվենտուսը», բայց Լուիջին մնացել է թիմում և շարունակել է ելույթները այնտեղ