Ֆրանչեսկո Ռոկկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանչեսկո Ռոկկա
Անձնական տվյալներ
Ազգությունը Իտալացի
Քաղաքացիությունը  Իտալիա
Մականուն Կավասակի
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 2, 1954 (69 տարեկան)
Ծննդավայր Սան-Վիտո-Ռոմանո, Իտալիա
Հասակ 179 սմ
Քաշ 72 կգ
Դիրք Պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1972-1981 Իտալիա Ռոմա 141 (0)
Ազգային հավաքական
1973 Իտալիա Իտալիա Մ-21 1 (0)
1974-1976 Իտալիա Իտալիա 18 (1)
Մարզչական կարիերա
1988 Իտալիա Իտալիա Օլիմպիական
1995–1997 Իտալիա Իտալիա Մ-18
1996–1998 Իտալիա Իտալիա Մ-17
2000–2004 Իտալիա Իտալիա Մ-20
2004–2006 Իտալիա Իտալիա Մ-17
2006–2007 Իտալիա Իտալիա Մ-18
2006–2008 Իտալիա Իտալիա Մ-19
2008–2011 Իտալիա Իտալիա Մ-20
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆրանչեսկո Ռոկկա (իտալ.՝ Francesco Rocca, ծնվել է 1954[1] թվականի օգոստոսի 2-ին Սան Վիտո Ռոմանոյում, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, ով հանդես է եկել իտալական Ռոմայում և Իտալիայի ազգային հավաքականում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոկկայի ծննդավայրը Հռոմից հեռու է 40 կմ, նա իր ամբողջ ֆուտբոլային կարիերան՝ սկսած 1972-ից մինչև 1981 թվականները, նվիրել է մեկ թիմի՝ մայրաքաղաքային Ռոմային։ Նրան Ռոմայում անվանում էին «Կավասակի», ի պատիվ ճապոնական մոտոցիկլ արտադրող ընկերության, հաշվի առնելով ֆուտբոլիստի արագությունը[2]։ Ռոմայի կազմում անցկացրել է 163 հանդիպում, որից 141-ը Սերիա A-ում, 22-ը Իտալիայի գավաթի խաղարկությունում, չխփելով ոչ մի գնդակ։ 1974-ից 1976 թվականներին հանդես է եկել Իտալիայի հավաքականում, որտեղ անցկացրել է 18 հանդիպում և դարձել է 1 գոլի հեղինակ ԱՄՆ-ի հավաքականի դեմ խաղում[3]։ 26 տարեկան հասակում ստացավ լուրջ վնասվածք և ստիպված թողեց մեծ ֆուտբոլը։

Որպես մարզիչ Ռոկկային հաջողվեց Իտալիայի Օլիմպիական հավաքականին 4-րդ տեղը պարգևել Ամառային Օլիմպիական խաղեր 1988-ում։ [4] Նրա օրոք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունում իտալացիները հասան մինչև եզրափակիչ։ Մրցաշարից հետո նա դարձավ Իտալիայի Մ-20 տարեկանների թիմի մարզիչ և վերջիններիս առաջնորդեց դեպի Մ-20 Աշխարհի գավաթ 2009։

Ֆրանչեսկո Ռոկկան համարվում է Ռոմայի «Փառքի Սրահի» 11 ֆուտբոլիստներից մեկը։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Ռոկկա» հոդվածին։