Կառլո Անչելոտտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Կառլո Անչելոտտի
Carlo Ancelotti in Moscow.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Կառլո Միքելանջելո Անչելոտտի
Ազգությունը իտալացի
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Մականուն Դոն Կառլո
Ծննդյան ամսաթիվ հունիսի 10, 1959 (56 տարեկան)
Ծննդավայր Ռեջոլո, Իտալիա
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռեալ Մադրիդ (գլխավոր մարզիչ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1976 - 1979
1979 - 1987
1987 - 1992
Ընդհանուր
Պարմա
Ռոմա
Միլան
55 (13)
171 (12)
112 (10)
338 (35)
Ազգային հավաքական
1981 - 1991 Իտալիա 26 (1)
Մարզչական կարիերա
1995 - 1996
1996 - 1998
1999 - 2001
2001 - 2009
2009 - 2011
2011 - 2013
2013 - 2015
Ռեջիանա
Պարմա
Յուվենտուս
Միլան
Չելսի
ՊՍԺ
Ռեալ Մադրիդ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կառլո Միքելանջելո Անչելոտտի (իտալ.՝ Carlo Michelangelo Ancelotti, հունիսի 10, 1959, Ռեջիոլո, Իտալիա), իտալացի ֆուտբոլային մարզիչ, նախկինում ՝ խաղացող (կիսապաշտպան)։ 2013-2015 թթ. մարզում էր Մադրիդի «Ռեալ» ակումբը։ Նրա մականունն է Կառլետտո։ Անչելոտտին խաղացել է որպես կիսապաշտպան Ռոմայում՝ լինելով թիմի ավագը և նվաճել է ակումբի հետ մեկ անգամ Իտալայի չեպիոնի տիտղոսը և չորս անգամ Իտալիայի գավաթը, ինչպես նաև խաղացել է «Միլանում» 1980-ականների վերջում, որի հետ երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն և երկու անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը հինգ տարվա ընթացքում։ Իտալիայի ազգային հավաքականում անցկացրել է 26 խաղ և խփել մեկ գնդակ, մասնակցել է 1990-ի աշխարհի գավաթին։ Որպես մարզիչ աշխատել է «Ռեջիանայում», «Պարմայում», «Յուվենտուսում», «Միլանում», «Չելսիում» և ՊՍԺ-ում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անչելոտտին սկսել է իր կարիերա 1974 թվականին «Պարմայում»։ 1979 թվականին տեղափոխվել է «Ռոմա», որտեղ հետագայում ստացավ թիմի ավագի թևկապը։ 1983 թվականին թիմի հետ միասին հաղթել է Իտալիայի առաջնությունում, 4 անգամ նվաճել է Իտալիայի գավաթը, ինչպես նաև օգնել է «Ռոմային» 1984 թվականին հասնել Եվրոպայի Չեմպիոնների գավաթի եզրափակիչ։ 1987 թվականին տեղափոխվել է «Միլան», 1989 և 1990 թվականներին միլանյան ակումբի հետ նվաճել է Չեմպիոնների գավաթը։ «Միլանի» կազմում այդ ժամանակահատվածում հանդես էին գալիս այնպիսի ֆուտբոլիստներ ինչպիսիք են պաշտպաններ Պաոլո Մալդինիին, Ֆրանկո Բարեզին, Մաուրո Տասսոտտին և Ալեսանդրո Կոստակուրտան, կիսապաշտպաններ Ֆրենկ Ռայկարդը, Ռուդ Գուլլիտը և Ռոբերտո Դոնադոնին, հարձակման գծում գործում էր լեգենդար Մարկո վան Բաստենը։ «Միլանում» անցկացրած տարիների ընթացքում նրա ամենահիշարժան պահերից մեկը գրանցվել է 1989 թվականի Չեմպիոնների գավաթի Մադրիդի «Ռեալի» դեմ կիսաեզրափակիչ խաղում. Ռուդ Գուլլիտը, շրջանցելով մադրիդյան ակումբի երկու ֆուտբոլիստների, փոխանցում է կատարում Կառլո Անչելոտտիին, վերջինս հեռահար հարվածով գրավում է մրցակցի դարպասը։ Այդ խաղում «ռոսսոներները» հաղթեցին 5։0 հաշվով, իսկ ահա Բուխարեստի «Ստյաուայի» դեմ եզրափակիչ խաղում Անչելոտտին անցկացնում է 90 րոպե, այդ հանդիպումը նույնպես ավարտվում է խոշոր 4։0 հաշվով։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անչելոտին առաջին անգամ խաղադաշտ մտավ Իտալիայի ազգային հավաքականի կազմում և խփեց առաջին և միակ գոլը Նիդերլանդների հավաքականի դարպասը 1981 թվականի հունվարի 6-ին, խաղը ավարտվեց 1-1 հաշվով։ Նա մոտ էր մասնակցելու 1982 թվականի Աշխարհի առաջնությանը, սակայն վնասվածքի պատճառով նա ստիպված էր բուժվել մի քանի ամիս։ Նա թիմի կազմում մասնակցել է 1990 թվականի աշխարհի առաջնությանը, որտեղ Իտալիան դարձավ երրորդ մրցանակակիր, իսկ 1986 թվականի աշխարհի առաջնությանը մնաց պահեստայինների կազմում և խաղադաշտ դուրս չեկավ։ Անչելոտին նաև 1988 թվականի Եվրոպայի առաջնությունում Իտալիայի հավաքականի կազմում էր, որտեղ իր թիմը հասավ մինչև կիսաեզրափակիչ։ Անչելոտին հավաքականի կազմում մասնակցեց 26 հանդիպումների և դարձավ մեկ գոլի հեղինակ։ 1991 թվականին նա հայտարարեց, որ լքում է ազգային հավաքականը։

Մենեջերական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնվերչանոյում սովորելու տարիներին, որտեղ նա գրեց իր "Il Futuro del Calcio: Più Dinamicità" (հայերեն «Ֆուտբոլի ապագան. ավելի մեծ կենսունակություն») գիտական հոդվածը, Անչելոտտին սկսեց իր մարզչական կարիերան 1995 թվականինի Ռեջանա ֆուտբոլային ակումբում, և նրան հաջողվեց այն բավականին բարձր դիրքի, այն է Սերիա A հասցնել։ Այնուամենայնիվ, հաջորդ տարի Անչելոտտին միացավ Պարմային, որի կազմում էին Իտալիայի ապագա աստղեր Ջանլուիջի Բուֆֆոնը և Ֆաբիո Կաննավարոն։ 1996-97 թվականներին Պարման հայտվեց երկրորդ հորիզոնականում, ինչը նրան Չեմպիոնների Լիգայի մասնակցության ուղեգիր երաշխավորեց։

Հաջորդ մրցաշրջանում Անչելոտտիի թիմը զբաղեցրեց 5–րդ հորիզոնականը՝ մրցելու ՈՒԵՖԱ–ի գավաթի համար։ 1999–ին նա Յուվենտուսի մարզիչ նշանակվեց, հաջորդելով և նախորդելով Մարչելլո Լիպպիին, ով վերադարձավ Յուվենտուս Անչելոտտիի հեռանալուց հետո։ Անչելոտտին մրցաշրջանը սկսեց բավականին խոստումնալից, ընդհանուր 4։2 հաշվով նա պարտության մատնեց Ստադ Ռեննե ֆուտբոլային ակումբը և հաղթեց Ինտերտոտո գավաթը։ Այնուամենայնիվ հաջորդ մրցաշրջանում նա ոչ մի գավաթ չնվաճեց, երկու անգամ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը Ա Սերիայում: Այդ ամենից հետո նա դաժանաբար հեռացվեց Յուվենտուսից։ Անչելոտիի պաշտոնանկության մասին հաղորդվեց մրցաշրջանի վերջին խաղի երկրորդ խաղակեսի ժամանակ, չնայած նրան, որ ակումբը դեռ տիտղոս նվաճելու հնարավորություն ուներ։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

[1][2][3]

Մրցաշրջան Ակումբ Դիվիզիոն Լիգա Գավաթ Եվրոպական Ուրիշ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Իտալիա Լիգա Իտալիայի գավաթ Եվրոպա Ընդհանուր
1976–77 Պարմա ՖԱ Սերիա C 1 0 1 0
1977–78 21 8 21 9
1978–79 Սերիա C1 33 5 33 5
1979–80 Ռոմա ՖԱ Serie A 27 3 9 0 36 3
1980–81 29 2 6 2 2 1 37 5
1981–82 5 0 0 0 3 1 8 1
1982–83 23 2 3 0 6 0 32 2
1983–84 9 0 5 0 4 0 18 0
1984–85 22 3 2 0 3 0 27 3
1985–86 29 0 4 0 33 0
1986–87 27 2 7 1 2 0 36 3
1987–88 Միլան ՖԱ Serie A 27 2 7 0 4 0 38 2
1988–89 28 2 2 0 7 1 1 0 38 3
1989–90 24 3 4 0 6 0 1 0 35 3
1990–91 21 1 4 0 4 0 2 0 31 1
1991–92 12 2 6 0 18 2
Ընդհանուր Պարմա 55 13 - - - 55 13
Ռոմա 171 12 36 3 20 2 - 227 17
Միլան 112 10 23 0 21 1 4 0 160 11
Ընդհանուր 338 35 59 3 41 3 4 0 442 41

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անչելոտտին առաջին անգամ հանդես եկավ Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում 1981 թվականի հունվարի 6-ին՝ Նիդերլանդների դեմ խաղում մեկ գոլ խփելով, այս խաղն ավարտվեց 1-1 ոչ-ոքի հաշվով։ Մեկ տարի անց նա ընտրվեց՝ 1982 թվականի Աշխարհի գավաթին մասնակցելու համար, բայց ծնկի վնասվածքը ստիպեց մի քանի ամսով հեռանալ ֆուտբոլից։ 1986֊ին նա կրկին ընդգրկվեց Աշխարհի գավաթի առաջնությունում Իտալիայի հավաքականի մեջ՝ որպես պահուստային խաղացող, իսկ 1990 թվականին կրկին մասնակցեց Աշխարհի գավաթի առաջնությանը։ Ընդհանուր առմամբ նա 26 խաղի է մասնակցել՝ Իտալիային բերելով միայն մեկ գոլ. 1980 թվականի Հոլանդիայի դեմ խաղում՝ աջ ոտքի ստորին վնասվածք ստանալով։ 1991 թվակնին նա հայտարարեց համաշխարհային ֆուտբոլում իր կարիեռայի ավարտի մասին։ [4]

Իտալիա
Տարի Խաղ Գոլ
1981 4 1
1982 0 0
1983 4 0
1984 0 0
1986 5 0
1987 3 0
1988 5 0
1989 0 0
1990 4 0
1991 1 0
Ընդհանուր 26 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ancelotti's career Stats»։ Football Database.eu։ Վերցված է 2013 թ․ մայիսի 10 
  2. «Ancelotti's league Stats»։ Ա Սերիա։ Վերցված է 2013 թ․ մայիսի 10 
  3. «Ancelotti's UEFA Stats»։ UEFA։ Վերցված է 2013 թ․ մայիսի 10 
  4. «Carlo Ancelotti – Appearances in International matches»։ RSSSF։ Վերցված է 2013 թ․ մայիսի 7 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Իտալիա Ա. Դի Բարտոլոմեյ
«Ռոմա» ֆուտբոլային ակումբի ավագներ
Կառլո Անչելոտտի

1984 - 1987
Հաջորդող
Իտալիա Ջուզեպպե Ջանինի