ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 1999, ֆուտբոլային հանդիպում անգլիական Մանչեսթեր Յունայթեդի և գերմանական Բավարիա Մյունխենի միջև, որը կայացել է Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Կամպ Նոու մարզադաշտում 1999 թվականի մայիսի 26-ին և որոշվում էր ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 1998-1999 մրցաշրջանի հաղթողը: Խաղի ելքը որոշվեց մրցավարի կողմից ավելացված ժամանակում Մանչեսթերի խաղացողներ Թեդի Շերինգեմի և Օլե Գունա Սուլշարի գոլերի շնորհիվ և Մանչեսթերը հաղթեց 2-1 հաշվով: Բավարիայից միակ գոլի հեղինակն էր Մարիո Բասլերը, որը հեղինակել էր հանդիպման սկզբում[2][3]: Մանչեսթերի հաղթանակը նրան դարձրեց ոսկե եռյակի հեղինակ[4], քանի որ մինչ այդ նրանք հաղթել էին Պրեմիեր Լիգան[5] և Անգլիայի գավաթը[6]: Բավարիան նույնպես խաղում էր եռյակի համար` հաղթելով Բունդեսլիգայում և պատրաստվում էին Գերմանիայի գավաթի եզրափակչին, սակայն նրանք ավելի ուշ գավաթն էլ տանուլ տվեցին:
Ակումբները մինչ այդ իրար հետ հանդիպել էին մրցաշրջանի վաղ հատվածում` ընդգրկված լինելով D խմբում, որտեղ Բավարիան հաղթեց խմբում, իսկ Մանչեսթերը դուրս եկավ հաջորդ փուլ որպես լավագույն երկրորդ տեղ գրավածը բոլոր վեց խմբերում: Քառորդ եզրափակչում Մանչեսթերը հաղթանակի հասավ Ինտերի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում հաղթեց մեկ այլ իտալական ակումբ Յուվենտուսին և դուրս եկավ եզրափակիչ, մինչդեռ Բավարիան քառորդ եզրափակչում հաղթեց մեկ այլ գերմանական ակումբ Կայզերսլաուտեռնին, իսկ կիսաեզրափակչում Դինամո Կիևին:
Մանչեսթեր Յունայթեդը և Բավարիան մինչ այդ հանդիպել էին միայն երկու անգամ, նույն մրցաշրջանի խմբային փուլում, երկու հանդիպումներն էլ ավարտվել էին ոչ ոքի[8]: Մանչեսթեր Յունայթեդը մինչ այդ հանդիպել էր գերմանական ակումբներից միայն Բորուսիա Դորտմունդի հետ վեց անգամ, որից երեքը հաղթել էր, երկու պարտություն և մեկ ոչ ոքի, ներառյալ 2-0 ընդհանուր պարտությունը ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 1996-1997-ի կիսաեզրափակչում[9]: Բավարիա Մյունխենը մինչ այդ անգլիական ակումբների հետ հանդիպել էր 22 անգամ` գրանցելով յոթ հաղթանակ ինը ոչ ոքի և վեց պարտություն ներառյալ հաղթանակը Լիդս Յունայթեդի դեմ հաղթանակը Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչ 1975-ում և Աստոն Վիլլայից կրած պարտությունը 1982 թվականիի եզրափակչում[10]:
Բավարիան միչ այդ Չեմպիոնների լիգայում հաղթել էր երեք անգամ, ընդ որում անընդմեջ 1974-ից 1976 թվականներին[11]: Բացի այդ նրանք գրավել էին երկրորդ տեղը երկու անգամ, 1982 թվականին[12] և 1987 թվականին[13]: Չնայած Բավարիան սպասում էր գավաթին 23 տարին, Մանչեսթերը սպասում էր ավելի երկար: Նրանց միակ հաղթանակը եղել էր 1968 թվականին[14]: Նրանց մարզիչը այդ ժամանակ Մետ Բասբին էր, ով լրջորեն վիրավորվել էր Մյունխենի օդանավի աղետից, ինչը խլել էր ութ ֆուտբոլիստների կյանք: Եզրափակիչը համընկել էր Մետ Բասբիի 90 ամյակի հետ, չնայած Բասբին մահացել էր 1994 թվականին[15]:
Սա երկրորդ մրցաշրջանն էր, որում մասնակցող ակումբներից ոչ բոլորն էին դարձել չեմպիոն իրենց տնային առաջնությունում մեկ տարի առաջ և առաջին անգամ այսպիսի չեմպիոն չդարձած երկու ակումբ դուրս եկան եզրափակիչ[16]: Սակայն երկուսն էլ հանդիպմանը մոտեցան որպես իրենց երկրների չեմպիոններ, Բավարիան հաղթեց Բունդեսլիգայում մայիսի 9-ին ոչ ոքի խաղալով Հերթա Բեռլինի հետ, իսկ Մանչեսթերը` մայիսի 16-ին[17]: