ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2017
![]() | |||||||
Իրադարձություն | ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2016-2017 | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
Ամսաթիվ | 03 հունիս 2017 | ||||||
Մարզադաշտ | Միլենիում մարզադաշտ, Քարդիֆ | ||||||
Հանդիպման խաղացող | Կրիշտիանու Ռոնալդու (Ռեալ Մադրիդ)[1] | ||||||
Մրցավար | Ֆելիքս Բրիխ (Գերմանիա) | ||||||
Հանդիսական | 65,842 | ||||||
Եղանակ | Մասնակի ամպամած 16 °C (61 °F) 56% խոնավություն[2] | ||||||
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2017. ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2016-2017 մրցաշրջանի եզրափակիչ խաղը, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի 62-րդ խաղարկության եզրափակիչն էր, և 25-րդը՝ Չեմպիոնների լիգա վերանվանվելուց հետո (մինչ այդ կոչվում էր Եվրոպայի չեմպիոնների գավաթ)։ Այն կայացավ Ուելսի Կարդիֆ քաղաքի Միլենիում մարզադաշտում 2017 թվականի հունիսի 3-ին[3] իտալական «Յուվենտուսի» և իսպանական «Ռեալ Մադրիդի» միջև, ինչը 1998 թվականի եզրափակչի կրկնությունն էր: Ռեալ Մարդիդը հաղթեց 4-1 հաշվով և նվաճեց իր 12-րդ չեմպիոնական տիտղոսը այս մրցույթում: Այս հաղթանակով Ռեալ Մադրիդը դարձավ առաջին ֆուտբոլային ակումբը, որը Չեմպիոնների լիգայի ժամանակաշրջանում պաշտպանում է իր չեմպիոնական տիտղոսը: Մյուս կողմից Յուվենտուսը պարտվեց իր 5-րդ անընդմեջ եզրափակչում և ընդհանուր ինը եզրափակչից յոթում պարտվել է:
Ռեալ Մադրիդը իրավունք ստացավ մրցել Եվրոպայի լիգայի հաղթող «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ 2017 մրցույթում։ Նրանք նաև որակավորվեցին Աշխարհի 2017 թվականի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ։
Մարզադաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միլենիում մարզադաշտը հայտարարվեց եզրափակիչը ընդունող մարզադաշտ 2015 թվականի հունիսի 30-ին Չեխիայի Պրահա քաղաքում կայացած ՈՒԵՖԱ հատուկ կոմիտեի քննարկման ժամանակ[3]: Մարզադաշտի անվանման իրավունքը 2016 թվականից պատկանում էր «Principality Building Society» ընկերությանը և այն վերանվանվել էր Պրինցիպալիթի մարզադաշտ, սակայն քանի որ ըստ ՈՒԵՖԱ կանոնների մարզադաշտերի անվանումները չպետք է պարունակեն գովազդային տարրեր, այն շարունակեց կոչվել Միլենիում մարզադաշտ պաշտոնական աղբյուրներում[4][5][6]:
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հանդիպումը 1998 թվականի եզրափակչի կրկնությունն էր` դառնալով ութերորդ եզրափակչի կրկնությունը[7]: 1998 թվականի եզրափակչում հաղթել էր Ռեալ Մադրիդը 1-0 հաշվով[8]:
Սա Յուվենտուսիս իններորդ եզրափակիչն էր, որին հասել էր Մոնակոյի նկատմամբ կիսաեզրափակչում տարած 4-1 հաղթանակից հետո և մնացել էր անպարտելի Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում: Յուվենուսը հասել էր եզրափակիչն նաև լավագույն պաշտպանությամբ` բաց թողնելով ընդամենը երեք գնդակ[9]: Նախկինում Յուվենտուսը հաղթել էր 1985 և 1996 թվականների եզրափակչներում և պարտվել էր ռեկորդային վեց եզրափակչում (1973, 1983, 1997, 1998 և 2015 եզրափակիչներում): Սա Յուվենտուսի ՈՒԵՖԱ մրցությունների 14-րդ եզրափակիչն էր` հաղթելով նաև մեկ Գավաթակիրների Գավաթ և չորս ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակիչներում և պարտվելով ՈՒՖԱ գավաթի մեկ եզրափակչում: Եթե Յուվենտուսը պարտվեր, այն պետք է հավասարվեր Բենֆիկայի ռեկորդին` հինգ անընդմեջ եզրափակչի պարտություն:
Գործող չեմպիոն Ռեալ Մադրիդի համար սա ռեկորդային 15-րդ եզրափակիչն էր, որին հասել էր կիսաեզրափակչում Ատլետիկո Մադրիդին 4-2 հաշվով հաղթելուց հետո[10]: Ռեալ Մադրիդը եզրափակչին հասավ ամենաշատ գոլ հեղիանակած ակում` ունենալով 32 գոլ: Սա 2014 թվականից սկսած նրանց երրորդ եզրափակիչն էր` հնարավորություն տալով Ռեալին նվաճել իրենց 12-րդ տիտղոսը: Նախկինում նրանք հաղթել էին 1956, 1957, 1958, 1959, 1960, 1966, 1998, 2000, 2002, 2014 և 2016 թվականների եզրափակիչներում և պարտվել էին 1962, 1964 և 1981 թվականների եզափակիչներում: Սա Ռեալի 19-րդ եզրափակիչն էր ՈՒԵՖԱ բոլոր մրցություննեում: Ռեալ Մադրիդը հավակնում էր դառնալ առաջին ակումբը, որը Չեմպիոնների լիգային ժամանակաշրջանում (սկսած 1993 թվականից) հաղթում է եզրափակչում երկրորդ տարին անընդմեջ[11]:
Երկու ակումբները Եվրոպայի մրցություններում հանդիպել են տասնութ անգամ` ութական հաղթանակով և երկու ոչ ոքիով: Առաջին անգամ ակումբները հանդիպել են Եվրոպական գավաթ 1961–62 մրցաշրջանի քառորդ եզրափակչում, որտեղ Ռեալը հաղթել է Յուվենտուսին 3-1 հաշվով վերախաղարկությունում, երբ յուրաքանչյուր ակումբ տարավ նույն 1-0 հաշվով հաղթանակ: Ակումբների վերջին հանդիպումը կայացել էր ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2014-2015-ի կիսաեզրափակչում, որտեղ Յուվենտուսը երկու խաղերի արդյունքով առավելության հասավ 3-2 հաշվով [12]:
Յուվենտուսը հավակնում էր նվաճելու իր պատմության մեջ առաջին եռյակը` հաղթելով տնային առաջնությունում և գավաթում ու կֆառնար եռյակ նվաճած իններորդ ակումբը[13]:
Ճանապարհ դեպի եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նշում. Եզրափակչի մասնակիցների հաշիվները գրված են սկզբում (Տ` տանը, Մ` մրցակցի հարկի տակ):
![]() |
Փուլ | ![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մչցակից | Արդյունք | Խմբային փուլ | Մչցակից | Արդյունք | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
0–0 (Տ) | Խաղային օր 1 | ![]() |
2–1 (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
4–0 (Մ) | Խաղային օր 2 | ![]() |
2–2 (Մ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
1–0 (Մ) | Խաղային օր 3 | ![]() |
5–1 (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
1–1 (Տ) | Խաղային օր 4 | ![]() |
3–3 (Մ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
3–1 (Մ) | Խաղային օր 5 | ![]() |
2–1 (Մ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
2–0 (Տ) | Խաղային օր 6 | ![]() |
2–2 (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Խումբ H հաղթողներ
Աղբյուր. ՈՒԵՖԱ
|
Վերջնական դիրք | Խումբ F երկրորդ տեղ
Աղբյուր. ՈՒԵՖԱ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մրցակից | Ընդհանուր | 1-ին հանդիպում | 2-րդ հանդիպում | Փլեյ օֆֆ փուլ | Մրցակից | Ընդհանուր | 1-ին հանդիպում | 2-րդ հանդիպում | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
3–0 | 2–0 (Մ) | 1–0 (Տ) | 1/8 եզրափակիչներ | ![]() |
6–2 | 3–1 (Տ) | 3–1 (Մ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
3–0 | 3–0 (Տ) | 0–0 (Մ) | Քառորդ եզրափակիչներ | ![]() |
6–3 | 2–1 (Մ) | 4–2 (լր. ժ) (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
4–1 | 2–0 (Մ) | 2–1 (Տ) | Կիսաեզրափակիչներ | ![]() |
4–2 | 3–0 (Տ) | 1–2 (Մ) |
Խաղից առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեսպան[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղի դեսպանն էր նախկին ուելսցի ֆուտբոլիստ Յան Ռաշը, ով հաղթել էր Եվրոպայի չեմպիոնների գավաթը Լիվերպուլի կազմում 1981 և 1984 թվականներին և խաղացել էր Յուվենտուսի կազմում 1987—ից 1988 թվականներին[14]:
Տոմսեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզադաշտի տարողությունն էր 66.000, ընդհանուր 41.500 տոմս հասանելի էր երկրպագուներին և հասարակ մարդկանց, այդ թվում երկու եզրափակչի մասնակից ակումբի բաժին ընկավ 18.000-ական տոմս: Տոմսերի գները չորս գնային մակարդակի էին` £390, £275, £140 և £60: Մնացաց տոմսերը բաշխվեց ՈՒԵՖԱ և ազգային ասոցացիաների, առևտրային գործընկերների և հեռահաղորդակցման ծառայությունների միւև[15]:
Բացման արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկյան հիփ-հոփ խումբ The Black Eyed Peas խումբը ներկայացրեց բացման արարողությունը եզրափակչից առաջ[16]:
Նշանակալի իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկու օր առաջ տեղի ունեցավ ՈՒԵՖԱ Կանանց Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2017-ը Կարդիֆ Սիթի մարզադաշում և գործող չեմպիոն Լիոնը հաղթեց Պարի Սեն-Ժերմենին:
Ամենամյա ՈՒԵՖԱ Չեմպիոնների փառատոն անցավ 1-4 հունիսին Կարդիֆ ծոցում[17]:
Հանդիպում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաշտոնյաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանացի մրցավար Ֆելիքս Բրիխ հայտարարվեց երզափակչի մրցավար ՈՒԵՖԱ-ի կողմից 2017 թվականի մայիսի 12-ին[18]:
Տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուվենտուսը տիրեց նախաձեռնությանը խաղի առաջին 19 րոպեներին և ունեցավ դարպասը գրավելու երեք հնարավորություն: Գոնսալո Իգուաինը երկու հարված կատարեց դարպասին, որոնք հեշտությամբ որսաց Կեյլոր Նավասը, մինչդեռ Միրալեմ Պյանիչի հարվածը ավելի վտանգավոր էր և Նավասը մեծ դժվարությամբ այն հետ մղեց: Չնայած Յուվենտուսի առավելությանը Ռեալ Մադրիդի հակագրոհը ավարտվեց Կրիշտիանու Ռոնալդու գոլով 20-րդ րոպերին: Դանի Կարվախալը պատ խաղարկելով աջ թևում փոխանցեց Ռոնալդուին, ով հարվածեց ձախ անկունը և գնդակը դիպելով Լեոնարդո Բոնուչիին, հայտնվեց դարպասում[19][20]: Յուվենտուսը կարողացավ հավասարեցնել հաշիվը յոթ րոպե անց: Մարիո Մանջուկիչը, ստանալով գնդակը Իգուաինից, գեղեցիկ շրջադարձ հարվածով գրավեց դարպասը 15 մետրից[19][21]: Գոլը հավակնում է դառնալ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն գոլերից մեկը և մրցում է Զինեդին Զիդանի 2002 թվականի եզրափակչում խփած գոլի հետ[22]: Առաջին խաղակեսի մնացած ժամանակում հավասար պայքար էր, իսկ Ռեալի երկու պաշտպաններ Սերխիո Ռամոսը և Դանի Կարվախալը ստացան դեղին քարտեր[19][20]:
Ռեալ Մադրիդը սկսեց երկրորդ խաղակեսը կերպարանափոխված[20], չնայած հանդիպումը կանգնեցվեց մի քանի անգամ տուգանայինների և վնասվածների պատճառով[23]: Ռեալը հաշիվը դարձրեց 2-1 61-րդ րոպեին, Կազեմիրոյի հեռու տարածությունից հարվածից հետո, որը դիպավ Սամի Խեդիրային և շեղեց ուղղությունը դեպի դարպասը, Ջանլուիջի Բուֆֆոնը անզոր էր այս դրվագում[19][23]: Երեք րոպե անց Ռոնադուն խփեց իր երկրորդ գոլը` ավարտելով Լուկա Մոդրիչի փոխանցումը աջից[19]: Յուվենտուսը հազիվ էր դիմակայում Ռեալի հետագա գրոհներին` ստանալով երեք դեղին քարտ[23]: Կուարդադոն ստացավ երկրորդ դեղին քերտտը ստացավ Ռամոսի հետ ընդարվելիս և հեռացվեց խաղադաշտից[23]: Մադրիդի վերջին գոլի հեղինակ դարձավ Մարկո Ասենսիոն` դարձնելով հաշիվը 4-1[23]:
Մանրամասներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես տնային ակումբ պայմանականորեն ընտրվեց կիսաեզրափակիչների վիճակահանության ժամանակ, որը կայացավ Նիոնում 2017 թվականի մայիսի 21-ին[24]:
3 Հունիսի 2017 20:45 ԿԵԱԺ |
Յուվենտուս ![]() |
1–4 | ![]() |
Միլենիում մարզադաշտ, Կարդիֆ Հանդիսական՝ 65,842[25] Մրցավար՝ Ֆելիքս Բրիխ (Գերմանիա) |
---|---|---|---|---|
Մանջուկիչ ![]() |
Հաշվետվություն |
Յուվենտուս[2]
|
Ռեալ Մադրիդ[2]
|
|
![]() |
|
Լավագույն խաղացող
Մրցավարի օգնականներ[18]
|
Խաղի կանոններ[26]
|
Խաղից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հաղթանակով Ռեալ Մադրիդը ավելացրեց իր ռեկորդը` դառնալով Եվրպոշական գավաթի/Չեմպիոնների լիգայի 12-ակի հաղթող և դարձավ առաջին ակումբը Չեմպիոնների լիգայի ժամանակաշրջանում, որը երկու անգամ անընդմեջ նվաճեց գավաթը[27]: Վերջին չորս մրցաշրջաններում սա ակումբի երրորդ հաղթանակն էր: Ռեալ Մադրիդը մնաց անպարտելի Չեմպիոնների լիգայի ժամանակաշրջանի եզրափակիչներում, իսկ վերջին անգամ եվրպական գավաթների եզրափակչում պարտվել է 1981 թվականին: Այս հաղթանակով Մադրիդը առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգան և Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը 1957-58 մրցաշրջանից հետո[28]: Մադրիդի առաջին գոլը դարձավ 500-րդը մրցությունում[29]: Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայի երեք եզրափակիչներում և Եվրոպական գավաթի հետ միասին զիջում է միայն Ալֆրեդո դի Ստեֆանոյին, ով գոլի հեղինակ է դարձել հինգ եզրափակիչներում[30]: Քսանմեկամյա Ասենսիոն դարձավ Ռեալ Մադրիդի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ դարձավ Եվրոպական գավաթ/Չեմպիոնների լիգայում[28]:
Այս պարտությամբ Յուվենտուսը դարձավ ռեկորդակիր եզրափակիչներում պարտությամբ` հասցնելով յոթի:
Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հետխաղյա մամլո ասուլիսում, Ալեգրին ասաց, որ Յուվենտուսը խաղաց շատ լավ առաջին խաղակեսում և ձախողեց շատ հիանալի պահեր: Նա հավելեց, որ նրան հոգեբանորեն անկում ապերցին երկրորդ գոլից հետո: Ալեգրին նաև ասաց, որ անգամ եթե Մադրիդը ուներ ավելի լավ երկրորդ խաղակես և ունի գերազմանց խաղացուղներ, որոնք կարող են փոխել խաղի ընթացքը ամեն րոպե, նրանց հիասթափեցրեց միայն երկրորդ գոլը[31]: Յուվենտուսի ավագ Բուֆոնը ասաց, որ այս պարտությունը իր համար մեծ հիասթափություն էր, նա կրկնեց նաև որ նրանք ունեին գերազանց առաջին խաղակես և Մադրիդին խնդրիների առաջ կանգնեցրեցին, սակայն երկրորդ խաղակեսում Մադրիդի ուժերը, մակարդակը և խաղային որակները ավելի լավն էինև նրանք արժանի էին հաղթանակի: Եթե Յուվենտուսը հաղթեր, Բուֆոնը կդառնար ամենատարեց ֆուտբոլիսը, ով հաղթում է Չեմպիոնների լիգայում և կանցներ իր համաերկրացի Պաուլո Մալդինիին:
Զիդանը հայտարարեց, որ իր ֆուտբոլիստները արժանի էին երկրորդ անգամ անընդմեջ նվաճելու գավաթը և ակումբը դարձավ առաջինը Չեմպիոնների լիգայի պատմության մեջ, որը հասավ այս հաջողությանը: Զիդանը նշեց,-«Մենք կերտեցինք պատմություն: Ոչ ոք այդ չէր արել մինչ այդ և մենք դա արեցինք: Այսօր պատմական օր է մեր ֆուտբոլիստների, ինձ, մադրիդիստների և մեր ընտանիքների համար: Մյուս տարի ավելի դժվար է լինելու: Մենք պետք է շատ աշխատենք և փորձենք նորից հաղթել: Բայց այսօր կարող ենք ասել, որ մենք լավ թիմ ենք և կարողացել ենք հաղթել Լա Լիգայում և Չեմպիոնների Լիգայում: Դա հեշտ չէր»: Նա նաև նշեց որ թիմի հաջողությունների հետևում մեծ աշխատանք կա:[32]:
Ռամոսը ասաց, որ ինքը հպարտ է Մադրիդի համար պատմական օր կերտելու հարցում: Մադրիդի ավագն ասաց որ 59 տարի հետո նրանք կարողացան դուբլ ձևակերպել և առաջինն էին, ով նվաճեց Չեմպիոնների Լիգայի գավաթը երկրորդ տարին անընդմեջ: Նա ավելացրեց, որ այս հաղթանակները հեշտ չեն տրվել, սակայն նրանք ունեն հզոր թիմ և հզոր մարզիչ հանձին Զիդանի: Երեք գավաթ չորս տարում դա խելահեղություն է: Կրոսը ասաց, որ նա չէր հավատում, որ Ռեալը կարող էր պաշտպանել տիտղոսը` ասելով,-«Ես չէի սպասում, որ կարելի է պաշտպանել տիտղոսը քանի որ շատ դժվար է հաջողության հասնել անգամ մեկ անգամ, իսկ երկրորդ անգամ անընդմեջ, դա անհավատալի է: Երեք հաղթանակը չորս տարում շատ բանի մասին է խոսում: Դա նշանակում է, որ Ռեալը միայն լավ թիմ չէ, այն եզակի է: Ես շատ երջանիկ եմ լինելով այս թիմի կազմում»: Կրոսը նաև նշեց, որ Յուվենտուսը միայն երեք գոլ էր բաց թողել Չեմպիոնների լիգայի մրցաշրջանում և չորս գոլ խփել նման ակումբին խոսում է Ռեալի բարձր որակի մասին[33]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Majestic Real Madrid win Champions League in Cardiff»։ UEFA.com (Union of European Football Associations)։ 3 June 2017։ Վերցված է 3 June 2017
- ↑ 2,0 2,1 2,2 «Tactical Lineups – Final – Saturday 3 June 2017» (PDF)։ UEFA.org։ Union of European Football Associations։ 3 June 2017։ Վերցված է 3 June 2017
- ↑ 3,0 3,1 «Cardiff to host 2017 Champions League final»։ UEFA.com (Union of European Football Associations)։ հունիսի 30, 2015։ Վերցված է մայիսի 13, 2017
- ↑ «2016/17 Champions League: all you need to know»։ UEFA.com։ Union of European Football Associations։ Վերցված է հունիսի 5, 2016
- ↑ «One Year Countdown to 2017 Champions League Final»։ faw.cymru (Football Association of Wales)։ հունիսի 3, 2016։ Վերցված է հունիսի 5, 2016
- ↑ Abbandonato Paul (հունիսի 3, 2016)։ «The Principality Stadium will have to change its name for the Champions League final next year»։ WalesOnline (Media Wales)։ Վերցված է հունիսի 5, 2016
- ↑ «Second time round: European Cup final rematches»։ UEFA.com։ մայիսի 16, 2017
- ↑ «Juventus and Real Madrid's previous final appearances»։ UEFA.com։ Union of European Football Associations։ մայիսի 10, 2017
- ↑ «2017 UEFA Champions League Final Press Kit»։ UEFA.com։ Union of European Football Associations։ May 2017։ Վերցված է հունիսի 3, 2017
- ↑ Murray Scott (մայիսի 10, 2017)։ «Atlético Madrid 2-1 Real Madrid (agg 2-4): Champions League semi-final – as it happened»։ The Guardian։ Վերցված է մայիսի 10, 2017
- ↑ «Will Madrid end Champions League holders' curse?»։ UEFA.com (Union of European Football Associations)։ մայիսի 10, 2017։ Վերցված է մայիսի 13, 2017
- ↑ «Juventus v Real Madrid: past meetings»։ UEFA.com։ Union of European Football Associations։ մայիսի 11, 2017։ Վերցված է մայիսի 13, 2017
- ↑ «Can Juventus become ninth team to complete treble?»։ UEFA.com։ մայիսի 31, 2017
- ↑ «Ian Rush named ambassador for Cardiff final»։ UEFA.com (Union of European Football Associations)։ օգոստոսի 23, 2016։ Վերցված է մայիսի 13, 2017
- ↑ «2017 UEFA Champions League final ticket sales launched»։ UEFA.org։ Union of European Football Associations։ մարտի 17, 2017
- ↑ Gibson Sean (հունիսի 3, 2017)։ «Fans not happy as Champions League final kick-off delayed after 'awful' Black Eyed Peas performance»։ The Telegraph։ Վերցված է հունիսի 3, 2017
- ↑ «UEFA CHAMPIONS FESTIVAL»։ faw.cymru։ Football Association of Wales։ Վերցված է մայիսի 13, 2017
- ↑ 18,0 18,1 18,2 «Felix Brych appointed Champions League final referee»։ UEFA.com։ Union of European Football Associations։ մայիսի 12, 2017։ Վերցված է մայիսի 13, 2017
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 19,4 Das Andrew, Smith Rory (հունիսի 3, 2017)։ «Real Madrid Beats Juventus for 2nd Straight Champions League Title»։ The New York Times։ Վերցված է հունիսի 3, 2017
- ↑ 20,0 20,1 20,2 «Real Madrid and Cristiano Ronaldo see off Juventus to win Champions League»։ The Guardian։ հունիսի 3, 2017։ Վերցված է հունիսի 3, 2017
- ↑ Joseph Adi (հունիսի 3, 2017)։ «Juventus' Mario Mandzukic nets one of the craziest goals in Champions League history»։ USA Today։ Վերցված է հունիսի 3, 2017
- ↑ «Is Mario Mandzukic's goal the best ever in a Champions League final?»։ The Independent։ հունիսի 3, 2017։ Վերցված է հունիսի 3, 2017
- ↑ 23,0 23,1 23,2 23,3 23,4 Glendenning Barry (հունիսի 3, 2017)։ «Juventus 1-4 Real Madrid: Champions League final 2017 – live!»։ The Guardian։ Վերցված է հունիսի 3, 2017
- ↑ «UEFA Champions League semi-final draw»։ UEFA.com։ Union of European Football Associations։ Վերցված է հունիսի 3, 2017
- ↑ «Full Time Report Final – Juventus v Real Madrid» (PDF)։ UEFA.org։ Union of European Football Associations։ 3 June 2017։ Վերցված է 3 June 2017
- ↑ «Regulations of the UEFA Champions League 2016/17 Season»։ UEFA.org։ Union of European Football Associations։ Վերցված է հունիսի 29, 2016
- ↑ «Real Madrid become first team to win back-to-back Champions League finals»։ Goal.com։ հունիսի 3, 2017։ Վերցված է հունիսի 3, 2017
- ↑ 28,0 28,1 «Five Aside: The stats that define Real Madrid's UCL win over Juventus»։ ESPNFC.com։ Վերցված է հունիսի 10, 2017
- ↑ «Real Madrid reach reach 500-goal milestone»։ UEFA։ հունիսի 3, 2017։ Վերցված է հունիսի 3, 2017
- ↑ «Cristiano Ronaldo makes history by scoring in third final»։ UEFA։ հունիսի 3, 2017։ Վերցված է հունիսի 3, 2017
- ↑ «Juventus 'let go psychologically' in Champions League final - Max Allegri»։ ESPNFC.com։ Վերցված է հունիսի 10, 2017
- ↑ «Zinedine Zidane hails historic Real Madrid win, vows to stay at Bernabeu»։ ESPNFC.com։ Վերցված է հունիսի 10, 2017
- ↑ «Gareth Bale: Real Madrid's Champions League triumph an 'incredible scene'»։ ESPNFC.com։ Վերցված է հունիսի 10, 2017
|
|
|