ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2018
![]() | |||||||
Իրադարձություն | ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2017-2018 | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
Ամսաթիվ | 26 մայիս 2018 | ||||||
Մարզադաշտ | Ազգային սպորտի օլիմպիական համալիր, Կիև | ||||||
Հանդիպման խաղացող | Գարեթ Բեյլ (Ռեալ Մադրիդ)[1] | ||||||
Մրցավար | Միլորադ Մաժիչ (Սերբիա) | ||||||
Հանդիսական | 61,561 | ||||||
Եղանակ | Արևոտ | ||||||
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2018. ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2017-2018 մրցաշրջանի եզրափակիչ խաղը, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի 63-րդ խաղարկության եզրափակիչն էր, և 26-րդը՝ Չեմպիոնների լիգա վերանվանվելուց հետո (մինչ այդ կոչվում էր Եվրոպայի չեմպիոնների գավաթ)։ Այն կայացավ Ուկրաինայի Կիև քաղաքի ԱՍՀ Օլիմպիական մարզադաշտում 2018 թվականի մայիսի 26-ին[2] իսպանական գործող չեմպիոն Ռեալ Մադրիդի, որը հաղթել էր նախկին երկու մրցաշրջաններում և անգլիական Լիվերպուլի միջև[3][4]։
Ռեալ Մադրիդը հաղթեց եզրափակչում 3-1 հաշվով և 13-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների գավաթը և դարձավ առաջինը ակումբը, որը Չեմպիոնների Լիգայի ժամանակաշրջանում երրորդ անգամ անընդմեջ նվաճեց գավաթը։ Նրանք նաև իրավունք ձեռք բերեցին խաղալ 2018 թվականի աշխարհի ակումբային առաջնությունում։
Ակումբներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներքևի աղյուսակում եզրափակչները մինչև 1992 թվականը եղել են Եվրոպական գավաթի ժամանակաշրջանում, իսկ 1993 թվականից հետո ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի ժամանակաշրջանում:
Ակումբ | Նախորդ եզրափակիչները (թավատառով հաղթանակներ) |
---|---|
![]() |
15 (1956, 1957, 1958, 1959, 1960, 1962, 1964, 1966, 1981, 1998, 2000, 2002, 2014, 2016, 2017) |
![]() |
7 (1977, 1978, 1981, 1984, 1985, 2005, 2007) |
Մարզադաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային սպորտի օլիմպիական համալիրը հայտարարվեց եզրափակչի ընդունման մարզադաշտ 2016 թվականի սեպտեմբերի 15-ին ՈՒԵՖԱ հատուկ կոմիտեի նիստի ժամանակ, որը տեղի ունեցավ Հունաստանի Աթենք քաղաքում[2]։ Սա Եվրոպական գավաթ/Չեմպիոնների լիգայի վեցերորդ եզրափակիչն էր, որն անցկացվեց Արևելյան Եվրոպայում, մյուս հինգն էին 1973 թվականի եզրափակիչը Բելգրադում[5], 1983 թվականի, 1994 թվականի և 2007 թվականի եզրափակիչները` Աթենքում[6][7][8] և 2008 թվականի եզրափակիչը Մոսկվայում[9]։
Օլիմպիական մարզադաշտը կառուցվել է 1923 թվականին և վերանորոգվել է 2011 թվականին ՈՒԵՖԱ Եվրո 2012-ին նախապատրաստվելու ընթացքում[10]։ Մարզադաշտում տեղի են ունեցել Ամառային օլիմպիական խաղեր 1980-ի ֆուտբոլային հանդիպումներ և Եվրո 2012-ի հանդիպումներ[11], այդ թվում Եզրափակիչ հանդիպումը[12]։ Այն ներկայումս ունի 70.050 նստատեղ և օգտագործվում է Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի, Դինամո Կիևի և ազգային ֆուտբոլային գլխավոր հանդիպումների համար[13][14]։
Ճանապարհ դեպի եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նշում. Բոլոր ներքոնշյալ հաշիվներում եզրափակչի մասնակիցները սկզբում են (Տ։ տանը, Դ։ դրսում):
![]() |
Փուլ | ![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Չի մասնակցել | Որակավորման փուլ | Մրցակից | Ընդհանուր | 1-ին խաղ | 2-րդ խաղ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Որակավորման փլեյ օֆֆ փուլ | ![]() |
6–3 | 2–1 (Դ) | 4–2 (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մրցակից | Արյունք | Խմբային փուլ | Մրցակից | Արյունք | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
3–0 (Տ) | Խաղային օր 1 | ![]() |
2–2 (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
3–1 (Դ) | Խաղային օր 2 | ![]() |
1–1 (Դ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
1–1 (Տ) | Խաղային օր 3 | ![]() |
7–0 (Դ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
1–3 (Դ) | Խաղային օր 4 | ![]() |
3–0 (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
6–0 (Դ) | Խաղային օր 5 | ![]() |
3–3 (Դ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
3–2 (Տ) | Խաղային օր 6 | ![]() |
7–0 (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Խումբ H երկրորդ տեղ
Աղբյուր՝ ՈՒԵՖԱ |
Վերջնական դիրքեր | Խումբ E հաղթող
Աղբյուր՝ ՈՒԵՖԱ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մրցակից | ընդհանուր | 1-ին խաղ | 2-րդ խաղ | Փլեյ օֆֆ փուլ | Մրցակից | ընդհանուր | 1-ին խաղ | 2-րդ խաղ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
5–2 | 3–1 (Տ) | 2–1 (Դ) | 1/8 եզրափակիչներ | ![]() |
5–0 | 5–0 (Դ) | 0–0 (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
4–3 | 3–0 (Դ) | 1–3 (Տ) | Քառորդ եզրափակիչներ | ![]() |
5–1 | 3–0 (Տ) | 2–1 (Դ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
4–3 | 2–1 (Դ) | 2–2 (Տ) | Կիսաեզրափակիչներ | ![]() |
7–6 | 5–2 (Տ) | 2–4 (Դ) |
Խաղից առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեսպան[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզրափակչի դեսպանն էր ուկրաինացի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոն, ով Միլանի հետ հաղթել էր ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում in 2003 թվականին[15]։
Տոմսեր[խմբագրել | խմբագրել կոդը]
63.000 նստատեղ ունեցող մարզադաշտում երկրպագուների և հանրության համար հասանել է եղել 40.700 տոմս, որից եզրափակչի յուրաքանչյուր մասնակցին տրվել է 17.000 տոմս, իսկ 6.700 տոմս վաճառքի է հանվել ամբողջ աշխարհով UEFA.com կայքում 2018 թվականի մարտի 15-ից 22-ը չորս գնային կատեգորիաներում` €450, €320, €160 և €70: Մնացած տոմսերը բաշխվել են տեղի կազմակերպական կոմիտեին, ՈՒԵՖԱ և ազգային ֆեդերացիաներին, գովազդային գործընկերներին և հեռարձակողներին և այլն[16][17]։
Բացման արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եզրափակչի մեկնարկից առաջ բացման արարողությունում ելույթ ունեցավ անգլիացի երգչուհի Դուա Լիպան[18]։ Ճամայկացի ռեփեր Շոն Փոլը միացավ Դուա Լիպային որպես հատուկ հյուր և միասին կատարեցին «No Lie» երգը[19]։
Կապված իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկու օր ավելի շուտ 2018 թվականի մայիսի 24-ին կայացավ ՈՒԵՖԱ Կանանց Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը Վալերի Լոբանովսկու անվան Դինամո մարզադաշտում Վոլֆսբուրգի և Լիոնի միւև, որտեղ հաղթեց Լիոնը 4-1 հաշվով[20] Սա նաև վերջին անգամ էր, որ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը ընդունող քաղաքում ավտոմատ տեղի էր ունենում Կանանց Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը[21]։
Պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայիսի վերջին Նյու Յորք Թայմս-ը տեղեկացրեց, որ որոշ երկրպագուներ ցանկանում են վերադարձնել իրենց տոմսերը, քանի որ խնդիրներ ունեին `վերթների և հյուրանոցների ամրագրման հարցում Կիևում։ Կիևի պաշտոնյաները առաջարկեցին անվճար գիշերակացի վայրեր այն երկրպագուներին, ովքեր չէին կարողացել ամրագրել հյուրանոցներ[22]։ Լիվերպուլի երկրպագուներին տեղափոխելու համար մի շարք Չվերթներ չեղարկվեցին` թողնելով երկրպագուներին տոմերով և ստիպելով նրանց այլընտրանքային ճանապարհներ գտնել[23][24]։
Մայիսի 24-ին Լիվերպուլի մի խումբ երկրպագուների վրա հարձակում գործեցին ռեստորանում մոտ 20 դիմակավորված անձինք[25]։
Հանդիպում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի մայիսի 7-ին ՈՒԵՖԱ-ն հայտարարեց, որ եզրափակիչի մրցավարը կլինի սերբ Միլորադ Մաժիչը։ Մաժիչը ՖԻՖԱ-ի մրցավար է 2009 թվականին, նա ՈՒԵՖԱ-ի կողմից մրցավարի կարգավիճակ է ստացել 2013 թվականին։ Մրցավարի օգնականներն էին Մաժիչի համաերկրացի Միլովան Ռիսիտիչը և Դալիբոր Դուրդևիչը, իսկ Նեմանյա Պետրովիչը` պահեստային օգնական։ Չորրորդ պաշտոնյան ֆրանսիացի Կլեմե Տուրպինն էր[26]։
Տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղը սկսվեց Լիվերպուլի գրոհներով, Մադրիդի Ռեալը ավելի դանդաղ էր հակահարձակումներոմ։ 23-րդ րոպեին Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հարվածը անցավ պաշտպանի ոտքերի միջով, սակայն Կեյլոր Նավասը որսաց գնդակը։ Երկու րոպե անցա Լիվերպուլի հարձակվող Մոհամեդ Սալահը վնասվածք ստացավ Սերխիո Ռամոսի հետ պայքարում, արդյունքում Սալահը վնասեց ձեռքը ընկնելիս[27][28]։ Չկարողանալով շարունակել հանդիպումը վնասվածքից չորս րոպե անց նրան փոխարինեց Ադամ Լալլանան[29]։ Մադրիդի պաշտպան Դանի Կարվախալը փոխարինվեց 37-րդ րոպեին նորից վնասվածքի պատճառով[30]։
Երկրորդ խաղակեսը սկսվեց Իսկոյի հարվածով, որը դիպավ դարպասաձողին։ 51-րդ րոպեին Լորիս Կարիուսը փորձեց նետել գնդակը դարպասային հրապարակից, սակայն Բենզեման շեղեց գնդակի ուղղությունը և այն հայտնվեց դարպասում։ Լիվերպուլը հավասարեցրեց հաշիվը չորս րոպե անց, երբ անկյունային խաղարկումից հետո գլխով գոլի հեղինակ դարձավ Սադիո Մանեն[31]։ 61-րդ րոպեին Իսկոյին փոխարինեց Գարեթ Բեյլը և երկու րոպե անց գեղեցիկ շրջադարձ հարվածով առաջ մղեց Ռեալին[32]։ Լիվերպուլը փորձեց հավասարեցնել հաշիվը, սակայն Ռեալի հակագրոհները ավելի սուր էին։ Բեյլը հեղինակեց իր երկրորդ գնդակը 83-րդ րոպեին, երբ 40 մետրից հարվածը դիպեց Կարիուսի ձեռքերին և ձեռքերից դուրս գալով հայտնվեց դարպասում[27][29]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Bale named Champions League final man of the match»։ UEFA.com (Union of European Football Associations)։ 26 May 2018։ Վերցված է 26 May 2018
- ↑ 2,0 2,1 «Kyiv to host 2018 Champions League final»։ UEFA.com։ Union of European Football Associations։ սեպտեմբերի 15, 2016։ Վերցված է սեպտեմբերի 15, 2016
- ↑ «All you need to know about the Champions League final»։ UEFA.com։ մայիսի 2, 2018
- ↑ «Madrid v Liverpool: meet the Champions League finalists»։ UEFA.com։ մայիսի 2, 2018
- ↑ «1972–73 season at UEFA website»։ UEFA։ մայիսի 2, 2018։ Վերցված է մայիսի 2, 2018
- ↑ «1982–83 season at UEFA website»։ UEFA։ մայիսի 2, 2018։ Վերցված է մայիսի 2, 2018
- ↑ «1993–94 season at UEFA website»։ UEFA։ մայիսի 2, 2018։ Վերցված է մայիսի 2, 2018
- ↑ Harrold Michael (մայիսի 24, 2007)։ «Inzaghi inspires Milan to glory»։ UEFA.com (Union of European Football Associations)։ Վերցված է մայիսի 2, 2018
- ↑ «2007–08 season at UEFA website»։ UEFA։ մայիսի 2, 2018։ Վերցված է մայիսի 2, 2018
- ↑ «Kyiv opens host stadium for Euro 2012 final»։ Kyiv Post։ հոկտեմբերի 9, 2011։ Վերցված է մայիսի 2, 2018
- ↑ «FIFA Technical Report – 1980 Olympics Football Tournament»։ FIFA։ 1980։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-12-ին։ Վերցված է մայիսի 2, 2018
- ↑ «Spain 4 Italy 0 Match Report»։ Guardian UK։ հուլիսի 1, 2012։ Վերցված է մայիսի 2, 2018
- ↑ «Facts & Figures»։ NSC Olimpiyskiy Stadium։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 12, 2012-ին։ Վերցված է մայիսի 26, 2018
- ↑ «2018 UEFA Champions League final: Guide to Kyiv»։ UEFA։ Վերցված է մայիսի 26, 2018
- ↑ «All you need to know about the Champions League final»։ UEFA։ մայիսի 2, 2018։ Վերցված է մայիսի 3, 2018
- ↑ «UEFA Champions League final ticket application window»։ UEFA.com։ Union of European Football Associations։ մարտի 12, 2018
- ↑ «2018 UEFA Champions League final ticket sales launched»։ UEFA.com։ մարտի 16, 2018
- ↑ «Dua Lipa to Perform at UEFA Champions League Opening Ceremony: 'There'll Be a Whole Lot of Girl Power'»։ Billboard։ մայիսի 13, 2018
- ↑ «Sean Paul returns to stage after father’s death»։ www.loopjamaica.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-19-ին։ Վերցված է 2018-05-29
- ↑ Wrack Suzanne (մայիսի 24, 2018)։ «Lyon sweep to Women's Champions League win over 10-player Wolfsburg»։ The Guardian
- ↑ «Lyon beats Wolfsburg 4-1 to win Women's Champions League»։ St. Louis Post-Dispatch։ Associated Press։ մայիսի 24, 2018։ Վերցված է մայիսի 26, 2018(չաշխատող հղում)
- ↑ Smith Rory (մայիսի 20, 2018)։ «Why Was My Room Canceled? A Final Overwhelms Kiev.»։ Նյու Յորք Թայմս։ էջ D1։ Վերցված է մայիսի 22, 2018
- ↑ «Champions League final: Fans gather in Kiev after flight cancellations»։ BBC։ մայիսի 26, 2018։ Վերցված է մայիսի 26, 2018
- ↑ «Liverpool mayor 'gutted' after Kiev flights cancelled»։ Sky News։ մայիսի 26, 2018։ Վերցված է մայիսի 26, 2018
- ↑ «Masked hooligans attack Liverpool fans like a 'pack of dogs' in horrifying ambush ahead of Champions League final in Kiev»։ Mirror.co.uk։ մայիսի 24, 2018
- ↑ «Milorad Mažić to referee Champions League final»։ UEFA.com (Union of European Football Associations)։ մայիսի 7, 2018։ Վերցված է մայիսի 7, 2018
- ↑ 27,0 27,1 Taylor Daniel (մայիսի 26, 2018)։ «Real Madrid win Champions League as brilliant Bale sinks Liverpool»։ The Guardian։ Վերցված է մայիսի 26, 2018։ «Ramos had locked Salah’s right arm and turned him, judo-style, as they lost balance going for the same ball.»
- ↑ «Salah and Karius mark dark night for Reds»։ SBS։ մայիսի 26, 2018։ Վերցված է մայիսի 26, 2018։ «They jeered Madrid captain Ramos, who appeared to have had Salah in an armlock as they fell to the ground»
- ↑ 29,0 29,1 Smyth Rob (մայիսի 26, 2018)։ «Real Madrid v Liverpool: Champions League final 2018 – live!»։ The Guardian։ Վերցված է մայիսի 26, 2018
- ↑ Price Glenn (մայիսի 26, 2018)։ «Liverpool's Mohamed Salah, Real Madrid's Dani Carvajal injured in Champions League final»։ ESPN։ Վերցված է մայիսի 26, 2018
- ↑ McNulty Phil (մայիսի 26, 2018)։ «Real Madrid 3-1 Liverpool»։ BBC Sport։ Վերցված է մայիսի 26, 2018
- ↑ Smith Rory, Das Andrew (մայիսի 26, 2018)։ «Real Madrid Beats Liverpool in Champions League Final on a Wonder and Two Blunders»։ The New York Times։ Վերցված է մայիսի 26, 2018
|
|