ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2008
Իրադարձություն | Չեմպիոնների Լիգա 2007-2008 | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
Լրացուցիչ ժամանակից հետո Մանչեթսեր Յունայթեդը հաղթեց 6-5 հաշվով հետխաղյա 11 մետրանոցներում | |||||||
Ամսաթիվ | 21 մայիս 2008 | ||||||
Մարզադաշտ | Լուժնիկի մարզադաշտ, Մոսկվա | ||||||
Հանդիպման խաղացող | Կրիշտիանու Ռոնալդու (Մանչեսթեր Յունայթեդ) | ||||||
Մրցավար | Լուբոշ Միշել (Սլովակիա) | ||||||
Հանդիսական | 67,310 | ||||||
Եղանակ | Ամպամած[1] | ||||||
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2008, ֆուտբոլային հանդիպում, որը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ 2008 թվականի մայիսի 21-ին, Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում, որտեղ որոշվել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2007-2008-ի հաղթողը: Հանդիպեցին անգլիական Մանչեսթեր Յունայթեդը և Չելսին, ինչը առաջին անգլիական եզրափակիչն էր Չեմպիոնների լիգայի պատմության մեջ: Սա միայն երրորդ անգամն էր, որ եզրափակչում հանդիպում են նույն երկիրը ներկայացնող ակումբներ, նախորդ անգամները եղել էին 2000 և 2003 թվականներին: Առաջին անգամ Եվրոպական գավաթի եզրափակիչը տեղի ունեցավ Ռուսաստանում, հետևաբար այն ամենաարևելյան եզրափակիչն էր մրցաշարի պատմության մեջ: Այդ տարին համընկավ Մյունխենի օդային աղետի 50 ամյակի հետ: Այն Մանչեսթեր Յունայթեդի երրորդ եզրափակիչն էր 1968 և 1999 թվականներից հետո, մինչդեռ Չելիսիի համար` առաջինը:
Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց հետխաղյա 11 մետրանոցների արդյունքով՝ 6-5 հաշվով, նախքան այդ հիմնական և լրացուցիչ ժամանակները ավարտվել էին միևնույն՝ 1-1 հաշվով: Խաղի հաշիվը բացեց Կրիշտիանու Ռոնալդուն 26-րդ րոպեին Վես Բրաունի փոխանցումից հետո, բայց Ֆրենկ Լեմպարդը հավասարեցրեց հաշիվը խաղակեսի ավարտից քիչ առաջ: Երկրորդ խաղակեսը և լրացուցիչ ժամանակները անցան առանց լուրջ միջադեպի մինչև Չելիսիի խաղացող Դիդիե Դրոգբան հեռացվեց Նեմանյա Վիդիչի հետ խախտում կատարելու պատճառով խաղի ավարտից չորս րոպե առաջ: Հետխաղյա 11 մետրանոցները իրացնելիս Ռոնալդուն վրիպեց իր հարվածը և շանս տվեց Ջոն Տերիին հաղթական գոլ խփելու, սակայն նա ևս շեղ հարվածեց: Այնուհետև Էդվին վան դեր Սարը որսաց Նիկոլա Անելկայի հարվածից ընթացող գնդակը, ինչը վճռորոշ դեր խաղաց, և Մանչեսթերը նվաճեց իր երրորդ Եվրոպական գավաթը:
Խաղին հետևում էր ավելի քան 67.000 հանդիսատես մարզադաշտում և 17,5 միլիոն հանդիսատես հեռուսատեսությամբ Միացյալ թագավորությունում և Իռլանդիայում: Մանչեսթեր Յունայթեդը ստացավ €7 միլիոն հաղթանակի համար, իսկ Չելսին` €4 միլիոն: Որպես հաղթող՝ Մանչեսթերը իրավունք ստացավ խաղալու ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ 2008-ում, որտեղ պարտվեց ՈՒԵՖԱ գավաթի հաղթող Սանկտ Պետերբուրգի Զենիթին 1-2 հաշվով և ՖԻՖԱ Աշխարհի ակումբային առաջնություն 2008-ին, որում հաղթանակ տարավ:
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանչեսթեր Յունայթեդը և Չելսին մինչ այդ հանդիպել էին 150 անգամ, որից 18 անգամ տնային գավաթի շրջանակներում (ներառյալ Ֆուտբոլի Անգլիայի սուպերգավաթը): Ակումբները եվրոպական գավաթների շրջանակներում մինչ այդ երբեք չէին հանդիպել: Նախորդ 150 հանդիպումներում 65 անգամ հաղթել էր Մանչեսթեր Յունայթեդը, Չելսին` 41 անգամ և 44 հանդիպում ավարտվել էր ոչ ոքի: Տնային գավաթի եզրափակիչներում ակումբները հանդիպել էին երկու անգամ Ֆուտբոլի Անգլիայի գավաթի եզրափակիչ 1994-ում հաղթել էր Մանչեսթեր Յունայթեդը 4–0 հաշվով, իսկ Ֆուտբոլի Անգլիայի գավաթի եզրափակիչ 2007-ում` Չելսին 1–0 հաշվով[2]: Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց 2007 թվականի Անգլիայի սուպեր գավաթում հետխաղյա 11 մետրանոցների արդյուքով[3]: Մանչեսթերը նաև հաղթել էր Պրեմիեր Լիգա 2007-08 մրցաշրջանում` ավարտելով Չելսիից միայն երկու միավոր արջևում: Եզրափակչից առաջ նրանց միավորները հավասար էին, սակայն Չելսիի գոլային տարբերությունը ավելի լավն էր: Այդ մրցաշրջանում Յունայթեդը հաղթել էր Օլդ Թրաֆորդում 2-0 հաշվով 2007 թվականի սեպտեմբերի 23-ին, պատասխան խաղում հաղթել էր Չելսին 2-1 հաշվով, իսկ խաղը տեղի էր ունեցել 2008 թվականի ապրիլի 26-ին Սթեմֆորդ Բրիջ մարզադաշտում[3]: Մինչ այդ Մանչեսթեր Յունայթեդը եվրոպական գավաթներում անգլիական ակումբների դեմ խաղացել էր երկու անգամ, մինչդեռ Չելսին խաղացել էր 12 անգամ` հաղթելով դրանցից 5-ում, ևս 5 ոչ ոքի և ընդամեմնը երկու պարտություն: Մինչ այդ նույն երկիրը ներկայացնող ակումբների միջև եղել էր երկու Չեմպիոնների լիգայի եզրափակիչ 2000 թվականին, երբ Ռեալ Մադրիդը 3–0 հաշվով հաղթեց Վալենսիային Ստադ դը Ֆրանս մարզադաշտում և 2003 թվականին, երբ իտալական Միլանը հաղթեց Յուվենտուսին հետխաղյա 11 մետրանոցների արդյունքով[4]:
Երկու ակումբներն էլ եվրոպական գավաթներին մասնակցել էին վաղ շրջանից, Չելսին հրավիրվել է Եվրոպական գավաթի 1955–56 մրցաշրջանին սակայն չի մասնակցել, իսկ Մանչեսթեր Յունայթեդը մասնակցել է արդեն մյուս մրցաշրջանին[5]: 1958 թվականի փետրվարին Մանչեսթեր Յունայթեդի ութ խաղացող վախճանվեց Մյունխենի օդային աղետի հետևանքով, երբ ինքնաթիռով վերադառնում էին Բելգրադից[6]: Մարզիչ Մեթ Բասբին ծանր վիրավորում էր ստացել աղետում և արդյունքում մահացել, սակայն Մանչեսթերը կարողացավ վերականգնվել և 1968 թվականին նվաճեց Եվրոպական գավաթը, եզրափակչում հաղթելով Բենֆիկային 4–1 հաշվով[7]: Չելսին իր առաջին եվրոպական մրցանակը նվաճեց երեք տարի անց` հաղթելով Ռեալ Մադրիդին 2–1 հաշվով 1971 թվականի Գավաթակիրների գավաթի եզրափակչի վերախաղարկությունում[8]: Չելսին և Մանչեսթերը հաղթեցին Գավաթակիրների գավաթը 1990-ականներին, առաջինը Մանչեսթերը հաղթեց Բարսելոնային 2–1 հաշվով 1991 թվականին[9] (դրանից հետո հաղթել են Բելգրադի Ցրվենա Զվեզդային Սուպերգավաթում),[10] և Չելսին հաղթեց Շտուտգարտ ՖԱ-ին 1998 թվականի եզրափակչում[8] (դրանից հետո հաղթել է Մադրիդի Ռեալին Սուպերգավաթում,[11]): Մանչեսթերը նաև նվաճեց իր երկրորդ Եվրոպական գավաթը մյուս մրցաշրջանում` հաղթելով Բավարիա Մյունխեն 1999 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչում[12]:
Ճանապարհ դեպի եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Փուլ | ![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | Արդյունք | Խմբային փուլ | Մրցակից | Արդյունք | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
1–0 (Մ) | Խաղային օր 1 | ![]() |
1–1 (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
1–0 (Տ) | Խաղային օր 2 | ![]() |
2–1 (Մ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
4–2 (Մ) | Խաղային օր 3 | ![]() |
2–0 (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
4–0 (Տ) | Խաղային օր 4 | ![]() |
0–0 (Դ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
2–1 (Տ) | Խաղային օր 5 | ![]() |
4–0 (Մ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
1–1 (Մ) | Խաղային օր 6 | ![]() |
0–0 (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Խումբ F հաղթող
|
Վերջնական դիրք | Խումբ B հաղթող
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մրցակից | ընդ. | 1-ին խաղ | 2-րդ խաղ | Փլեյ-օֆֆ փուլ | Մրցակից | ընդ. | 1-ին խաղ | 2-րդ խաղ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
2–1 | 1–1 (Մ) | 1–0 (Տ) | 1/8 եզրափակիչ | ![]() |
3–0 | 0–0 (Մ) | 3–0 (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
3–0 | 2–0 (Մ) | 1–0 (Տ) | Քառորդ եզրափակիչներ | ![]() |
3–2 | 1–2 (Մ) | 2–0 (Տ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
1–0 | 0–0 (Մ) | 1–0 (Տ) | Կիսաեզրափակիչներ | ![]() |
4–3 | 1–1 (Մ) | 3–2 (Ա.Ժ.) (Տ) |
Մանչեսթեր Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանչեսթեր Յունայթեդը հայտնվել էր Խումբ F-ում Ռոմայի, Լիսաբոնի Սպորտինգի և Դինամո Կիևի հետ[13]: Յունայթեդը հաղթել է առաջին հինգ խաղերում, առաջինը մեկնել է Լիսաբոն, որտեղ Կրիշտիանու Ռոնալդուի գլխի հարվածի շնորհիվ հաղթեցին Սպորտինգին: Մյուս խաղում, որը տեղի ունեցավ տնային մարզադաշտում, նույն 1-0 հաշվով հաղթեցին Ռոմային[14], դրան հաջորդեց Դինամո Կիևի նկատմամբ երկու հաղթանակները (4–2 Ուկրաինայում և 4–0 Օլդ Թրաֆորդում)[15][16]: Հինգերորդ խաղում Յունայթեդը հաղթեց Սպորտինգին 2-1 հաշվով և ապահովվեց խմբում առաջին տեղը[17]: Նրանք մեկնեցին Հռոմ խմբային փուլի վերջին խաղին, երբ երկու ակումբները արդեն ապահովել էին իրենց փլեյ օֆֆ ուղեգիրը և խաղը ավարտվեց ոչ ոքի 1-1 հաշվով[18]: Յունայթեդը ավարտեց 16 միավորով, ինչը բոլոր խմբերի հաղթողների միավորներից շատ էր[19]:
1/8 եզրափակչում Յունայթեդը հանդիպեց Լիոնին, որի դեմ մրցակցի հարկի տակ հանդիպումը ավարտվեց 1-1 հաշվով` խաղի վերջում Կառլոս Տևեսի գոլի շնորհիվ[20]: Յունայթեդը տնային խաղում հաղթեց 1-0 հաշվով և միակ գոլի հեղինակն էր Կրիշտիանու Ռոնալդուն: Յունայթեդը անցավ քառորդ եզրափակիչ[21], որտեղ նրանց մրցակիցը նորից Ռոման էր[22]:
Քառորդ եզրափակչի խաղերը համապատասխանաբար 5-րդ և 6-րդ հանդիպումներն էին, որոնք կայացել էին ակումբերի միջև վերջին 12 ամսում, նրանք նախորդ մրցաշրջանում հանդիպել էին նույն փուլում[23]: Յունայթեդը Հռոմում հաղթանակ տարավ 2-0 հաշվով շնորհիվ Ռոնալդուի և Ուեյն Ռունիի գոլերի[24]: Տնային խաղում Մանչեսթերը հաղթեց 1-0 հաշվով[25], ինչը ռեկորդային 11-րդ անընդմեջ տնային հաղթանակն էր Չեմպիոնների լիգայում[26]:
Կիսաեզրափակչում Յունայթեդի մրցակիցը Բարսելոնան էր, որի հետ չէին հանդիպել 1998–99 մրցաշրջանից հետո, որտեղ հաղթել էր Յունայթեդը[27]: Երկու ակումբներն էլ խաղին մոտեցան ռեկորդային միևնույն ցուցանիշներով` իրենց վերջին 10 խաղերում ունենալով 8 հաղթանակ և 2 ոչ ոքի և խփելով 18 գնդակ և բաց թողնելով միայն 5-ը: Առաջին խաղը կայացավ Կամպ Նոու մարզադաշտը, որի ընթացքում Յունայթեդը գրեթե ամբողջ ժամանակ պաշտպանվում էր, մինչդեռ Բարսելոնան փորձում էր ճանապարհ գտնել դեպի դարպասը: Յունայթեդի օգտին 11 մետրանոց նշանակվեց առաջին րոպեին, սակայն Ռոնալդուն շեղ հարվածեց: Առաջին հանդիպումը ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի[28]: Երկրորդ հանդիպումը Օլդ Թրաֆորդում Յունայթեդը սկսեց բարձր տեմպով և 14-րդ րոպեին Փոլ Սքոուլզը հաշիվը դարձրեց 1-0[29]: Այս հաշիվը չփոխվեց և Յունայթեդը դուրս եկավ եզրափակիչ անպարտելի:
Չելսի[խմբագրել | խմբագրել կոդը]
Խմբային փուլում Չելիսն ընդգրկվել էր B խմբում գերմանական Շալկե 04-ի, նորվեգական Ռոսենբորգի և իսպանական Վալենսիայի հետ[13]: Չելսին առաջին հանդիպումը անցկացրեց տանը Ռոսենբորգի հետ և չկարողացավ հաղթել, խաղն ավարտվեց 1-1 հաշվով[30]: Երկու օր անց մարզիչ Ժոզե Մոուրինյոն լքեց իր պաշտոնը կողմերի համաձայնությամբ[31] և նրան փոխարինեց Իսրայելի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Ավրամ Գրանտը[32]: Չելսիի երկրորդ հանդիպումը Վալենսիայի դեմ էր, որտեղ Չելսին հաղթեց 2-1 հաշվով[33]: Չելսիի մյուս երկու հանդիպումները անցկացերց Շալկե 04-ի դեմ: Առաջին խաղում տանը Չելսին հաղթեց 2-0 հաշվով[34], իսկ երկրորդ խաղը Գելզենկիրխենում ավարտվեց ոչ ոքի 0-0[35]: Չելսին խմբի նախավերջի խաղում մրցակցի հարկի տակ հաղթեց Ռոսենբորգին 4-0 հաշվով[36] և ոչ ոքի 0-0 հաշվով խաղաց վերջին խաղում Վալենիսայի դեմ տանը[37]: Չելսին խմբում հավաքեց 12 միավոր և գրավեց առաջին տեղը:
1/8 եզրափակչում Չելսիին բաժին ընկավ հունական Օլիմպիակոսը: Աթենքում առաջին խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի[38], սակայն Սթեմֆորդ Բրիդջում Չելսին վստահ հաղթանակ տարավ 3-0 հաշվով և դուրդ եկավ քառորդ եզրափակիչ[39]: Քառորդ եզրափակչում նրանք հանդիպեցին թուրքական Ֆեներբախչեի հետ: Առաջին հանդիպումը կայացավ Ստամբուլի Շյուկրու Սարաջօղլու մարզադաշտում և ավարտվեց Ֆեներբախչեի հաղթանակով 2-1 հաշվով[40]: Չելսին հաղթեց պատասխան հանդիպումում 2-0 հաշվով Բալլակի և Լեմպարդի գոլերի շնորհիվ և 3-2 ընդհանուր հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ[41]:
Կիսաեզրափակչում Չելսին հանդիպեց մեկ այլ անգլիական ակումբ Լիվերպուլի հետ: Սա նրանց չորրորդ անընդմեջ դիմակայությունն էր Չեմպիոնների լիգայում, նրանք հանդիպել էին 2004-05 և 2006-07 մրցաշրջանների կիսաեզրափակիչներում[42]: Առաջին խաղը կայացավ Էնֆիլդում և ավարտվեց 1-1 հաշվով, որտեղ Չելսին հավասարեցրեց հաշիվը 95 րոպեին Ջոն Արնե Ռիսեի ինքնագոլի շնորհիվ[43]: Երկրորդ խաղում հաղթեց Չելսին 3-2 հաշվով լրացուցիչ ժամանակից հետո, երկու գոլի հեղինակ դարձավ Դիդիե Դրոգբան և մեկ գոլ հեղինակեց Լեմպարդը: Չելսին իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ[44]:
Հանդիպումից առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզադաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոսկվայի Լուժբիկի մարզադաշտը ընտրվեց հանդիպման անցկացման վայր ՈՒԵՖԱ հատուկ կոմիտեի հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ 2006 թվականի հոկտեմբերի 4-ին Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում: Կոմիտեն, որը նաև որոշեց 2009 եզրափակչի և 2008 և 2009 թվականների ՈՒԵՖԱ գավաթի եզրափակիչների անցկացման վայրերը նույն հանդիպման ժամանակ, իրենց որոշումը ընդունեցին հաշվի առնելով մի քանի հանգամանքներ` ներառյալ մարզադաշտի տարողանակությունը, անվտանգությունը և այլն[45]: Թեկնածուների թվում էին նաև Էստադիո դե Լա Կարտուխա մարզադաշտը Սևիլյայում, Բեռլինի Օլիմպիական մարզադաշտը, Ուեմբլի մարզադաշտը Լոնդոնում և Հռոմի Օլիմպիական մարզադաշտը[46], որը ընտրվեց 2009 թվականի եզրափակչի համար[45]:
Եվրոպական գավաթի եզրափակիչը մինչ այդ երբեք չէր կայացել Ռուսաստանում, սակայն Լուժնիկիում էր կայացել 1999 թվականի ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակիչը[47]: Ժամային գոտիների տարբերության պատճառով խաղը սկսվեց Մոսկվայի ժամանակով 22:45-իվ, դարձնելով այն Չեմպիոնների Լիգայի միակ եզրափակչը որը սկսվեց նախորդ օրը և ավարտվեց հաջորդ օրը[48]:
Մարզադաշտի սկզբնական անվանումն էր Լենինի անվան Կենտրոնական մարզադաշտի հիմնական խաղադաշտ և բացվել է 1956 թվականին, որտեղ անցկացվել են ԽՍՀՄ ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումները: 1973 թվականին այստեղ են անցկացվել Ամառային Յունիվերսիադայի խաղերը, ինչպես նաև Ամառային օլիմպիական խաղեր 1980-ի ժամանակ: Տարողունակությունը եղել է 103.000 նստատեղ, սակայն 1990-ականների կեսերից վերակառուցվել է և դարձել 85.000 նստատեղից քիչ: 1998 թվականին ՈՒԵՖԱ-ի կողմից մարզադաշտին շնորհվել է հինգ աստղ: Ռուսաստանի ցրտաշունչ ձմեռների պատճառով խոտածածկը 2002 թվականին փոխարինվել է արհեստականի[49]: Չնայած ՈՒԵՖԱ-ն թույլատրում էր ավելի վաղ փուլերում խաղերը անցկացնել արհեստական խոտածածկով մարզադաշտերում, սակայն եզրափակչի համար պահանջեց խոտածածկը փոխարինել բնականի: Արդյունքում կազմակերպիչները ծախսեցին 160.000 ֆունտ ստեռլինգ միայն խոտածածկի համար:
Տոմսեր և երկրպագուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած Լուժնիկի մարզադաշտը ուներ մոտ 85.000 նստատեղ, ընդամենը եզրափակչի համար վաճառվել էր 69.500 տոմս: Այս տոմսերից մոտ 21.000-ը բաժանվել էր եզրափակչի մասնակից ակումբներին, յուրաքանչյուրին 10.500 տոմս, մնացածը կարելի էր ձեռք բերել ՈՒԵՖԱ կայքեջից առցանց: Տոմսերը առցանց կարելի էր ձեռք բերել փետրվարի 28-ից մինչև մարտի 19-ը: Վաճառքի էին հանվել երեք տասակի տոմսեր €80, €140 և €200 արժողությամբ կաղված իրենց դիրքից մարզադաշտում[50]: ՈՒԵՖԱ-ն ստացավ մոտ 125.000 հայտ երեք շաբաթվա ընթացքում[51]:
Ակումբները կարող էին բաժանել իրենց տոմսերը ինչպես ցանկանային[52][53]:
Հանդիպման գնդակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիպման գնդակն «Ադիդաս Մոսկվա Եզրափակիչն» էր: Գնդակի ձևավորման հիմքում ընկած էր աստղային երանգները, որը համապատասխանում էր Չեմպիոնների լիգայի տարբերանիշին, աստղերը մուգ կարմիր էին ոսկե երանգներով, ինչը մարմնավորում էր եզրափակիչը: Տեխնիկապես գնդակի հիմքում դրված էր Եվրո 2008-ի ոճը: Գնդակը ներակայացվեց Մոսկվայի Մանեժնայա հրապարակում տոնակատարության ժամանակ, և ներկայացրեց ՈՒԵՖԱ գլխավոր քարտուղար Դեյվիդ Թեյլորը, Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Ֆրանց Բեկենբաուերը, եզրափակչի դեսպան Ռինատ Դասաևը և Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Վիտալի Մուտկոն:
Պաշտոնյաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եզրափակչի մրցավարն էր 40 տարեկան սլովակ մրցավար Լուբոշ Միտչելը, ով առաջին սլովակացին էր, ով վարում էր Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչ: Նրա անձնակազմի մյուս անդամներն էին սլովակ մրցավարի օգնականներ Ռոման Սլիսկոն և Մարտին Բալկոն և չորրորդ պաշտոնյա Վլադիմիր Հրինակը[54]: Լինելով նաև ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակիչ 2003-ի մրցավար, Միտչելը երկրորդ մրցավարն էր, որը վարել է Չեմպիոնների լիգայի և ՈՒԵՖԱ գավաթի եզրափակիչ Պիերլուիջի Կոլինայից հետո[55]: Միտչելը սկսել է իր մրցավարական կարիերան 1987 թվականին երբ 19 տարեկան էր, իսկ առաջին լուրջ հանդիպումը վարել է 1993 թվականին: Նույն տարում նա ՖԻՖԱ կողմից ներառվեց միջազգային մրցավարների ցանկում [54]:
Չեմպիոնների լիգայում Միտչելը իր կարիերան սկսել է 1998–99 մրցաշրջանից[56]: Մինչև 2008 թվականի եզրափակիչը նա Չեմպիոնների լիգայում վարել էր 55 հանդիպում[57]: Նա նաև եղել է 2000 թվականի Օլիմպիական խաղերի, 2002 և 2006 թվականների աշխարհի առաջնությունների ու 2004 և 2008 թվականների Եվրոպայի առաջնությունների մրցավար[56]:
Հանդիպում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբների կազմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Սըր Ալեքս Ֆերգյուսոնը մեկնարկային կազմում երաշխավորեց Փոլ Սքոուլզին, քանի որ նա բաց էր թողել 1999 թվականի եզրափակիչը որակազրկման պատճառով[58][59]: Ֆերգյուսոնը ընդամենը մեկ փոփոխություն էր կատարել Ուիգան Ատլետիկի դեմ խաղից հետո, որը կայացել էր 10 օր առաջ: Օվեն Հարգրիվսը ընդգրկվեց մեկնարկային կազմում որպես աջ կիսապաշտպան 4-4-2 մարտավարությամբ Փակ Ջի Սոնգի փոխարեն, ով չէր եղել պահեստայինների կազմում կիսաեզրափակիչներից սկսած[60]: Կրիշտիանու Ռոնալդուն սկսեց ձախ թևում, որին դիմակայում էր Չելսիի պաշտպան Մայքլ Էսիենը[61]: Ֆերգյուսոնը հույս ուներ, որ իր փոփոխությունները մեծ ազդեցություն կոնենա խաղի վրա, ինչպես 1999 թվականի եզրափակչում, երբ Տեդի Շերինգեմը և Օլե Գունար Սուշերը փոխարինման դուրս գալով վճռեցին խաղի ելքը[62]:
Խաղից մեկ օր առաջ Ավրամ Գրանտը հայտնեց, որ պատրաստվում է մրցակցին մատուցել մի քանի տակտիկական անակնկալ, քանի որ երկու ակումբները լավ գիտեին միմյանց տնային առաջնությունից[63]: Այնուամենայնիվ նա որոշեց մեկնարկում ներառել Ֆլորան Մալուդային ձախ թևում Սալոմոն Կալուի փոխարեն իսկ Մայքլ Էսյենը որպես ձախ պաշտպան, չնայած նա ավել լավ էր հանդես գալիս կիսապաշտպանի դիրում: Չելսիի մնացած կազմը մնաց ինչպես սպասվում էր[64]:
Տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին խաղակես[խմբագրել | խմբագրել կոդը]
21-րոպե ոչ ագրեսիվ խաղից հետո առաջին վտանգավոր պահը եղավ 21-րդ րոպեին, երբ Պոլ Սքոուլզը և Կլոդ Մակելելեն բախվեցին և Սքոլզը ստիպված լքեց դաշտը քթից արնահոսելու պատճառով[65][66]: Հինգ րոպե անց խփվեց առաջին գոլը, երբ Սքոուլզի փոխանցումից Վես Բրաունը գնդակը աջ թևից ուղարկեց տուգանային, որտեղ Ռոնալդուն գլխով գնդակը ուղարկեց Պետր Չեխի դարպասը[65][66]: Չեսլին մոտ էր հավասարեցնելու հաշիվը 33-րդ րոպեին, երբ Լեմպարդը փոխանցեց գնդակը տուգանային հրապարակ Դիդիե Դրոգբային: Յունայթեդի պաշտպան Ռիո Ֆերդինանդը Միխայել Բալակի ճնշման ներքո քիչ մնաց գնդակը ուղղեր դեպի սեփական դարպասը, սակայն Էդվին վան դեր Սարը կարողացավ շեղել գնդակի ուղղությունը[65][66]: Յունայթեդը առաջին խաղակեսի մնացած ժամանակում ուներ երկրորդ գոլը խփելու երկու հնարավորություն, սակայն Չեխը կարողացավ երկու անգամ փրկել իրավիճակը: Ուեյն Ռունին երկար փոխանցումով գտավ Ռոնալդուին, որը իր հերթին գնդակը փոխանցեց Կառլես Տևեսին տուգանային և միայն Չեխը կարողացավ խանգարել նրան[65][66]: Չելսիի կողմից գնդակի կորուստից հետո լավ հնարավորություն ուներ Մայքլ Կարիկը, սակայն Չեխը նորից փրկեց իրավիճակը[65][66]:
Չելսին տիրեց գնդակին, երբ Տևեսը փորձում էր փոխանցում կատարել Ռունիին[65][66] և հավասարեցրեց հաշիվը առաջին խաղակեսի վերջին րոպեին, երբ Մայքլ Էսիենը երկար տարածությունից հարվածեց գնդակին, որը սկզբում դիպավ Նեմանյա Վիդիչին, այնուհետև Ֆերդինանդին և ուղղությունը թեքելով հայտնվեց Լեմպարդի մոտ, ով գրավեց դատարկ դարպասը, քանի որ Վան դեր Սարը կորցերլ էր դիրքը:[65][66]: Գոլը նշելու ժամանակ Լեմպարդը ձեռքերը պարզեց դեպի երկինք ի հիշատակ իր մորը, ով մահացել էր մեկ ամիս դրանից առաջ[65]:
Երկրորդ խաղակես[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեմպարդի գոլից հետո երկրորդ խաղակեսում Չելսին կերպարանափոխվեց և ստիպեց Մանչեսթերին երկար ժամանակ անցկացնել սեփական խաղադաշտում[65]: Սակայն Մանչեսթերը կարողացավ դիմակայել Չելսիի բոլոր գրոհներին: Չելսին քիչ պահեր ունեցավ, դրանցից էր Էսիենի հարվածը 54-րդ րոպեին, որը սակայն բարձր ընթացավ[67]: Չելսիի ամենաիրական պահը 77-րդ րոպեին էր, երբ Դրոգբան հարվածեց 23 մետրից, սակայն նորից շեղ էր[65][66]: Կոտդիվուարցի հարձակվողը կարող էր հաղթանակ բերել իր ակումբին հիմնական ժամանակի ավարտից չորս րոպե առաջ սակայն Ջո Քոլի փոխանցումից հետո շեղ հարվածեց: Ռայան Գիգսը փոխարինեց Փոլ Սքոուլզին` ռեկորդային 759-րդ անգամ դուրս գալով Մանչեսթերի կազմում[65]:
Լրացուցիչ ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղը տեղափոխվեց լրացուցիչ շամանակ և երկու ակումբներն էլ հնարավորություն ունեին հաշվի մեջ առաջ անցնելու: Առաջինը Լեմպարդը հարվածեց դարխասաձողին Բալակի փոխանցումից հետո, այնուհետև Գիգսը ձախ ոտքով հարվածեց դարպասին, սակայն Տերին դարպասային գծից գլխով հեռացրեց գնդակը[65][66]: Լրացուցիչ ժամանակի երկրորդ խաղակեսում ժամանակ առ ժամանակ գնդակը դուրս էին հանում եզրից, որպեսզի խաղացողները ժամանակ ունենային վերականգնվելու: Հանդիպման վերջում Մանչեսթերի և Չելսիի խաղացողների միջև տեղի ունեցավ ընդհարում, որի ժամանակ մրցավարի օգնական Մարտին Բլանկոն տեսավ, թե ինչպես է Դրոգբան հարվածում Վիդիչին և հայտնեց Լուբոս Միտչելին[68]: Բալակին դեղին քարտ ցույց տալուց հետո Միտչելը կարմիր քարտ ցույց տվեց Դրոգբային[69]:
Հետխաղյա 11 մետրանոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լրացուցիչ ժամանակը նույնպես ավարտվեց ոչ ոքի և ակումբները պետք է հաղթողին որոշեին հետխաղյա 11 մետրանոցների արդյունքով: Մետաղադրամի վիճակահանությունը հաղթեց Ռիո Ֆերդինանդը և առաջինը պետք է հարվածեին Մանչեսթերի ֆուտբոլիսռները Մանչեսթերի երկրպագուներին մոտ դարպասին: Տեվեսը հարվածեց առաջինը և կարողացավ խաբել դարպասապահին: Մյուսը հարվածեց Բալակը շատ ուժեղ և Վան դեր Սարը անկարող էր փրկել: Առաջինը վրիպեց Ռոնալդուն և Չեխը փրկեց հարվածից հետո:
Այնուհետև Լեմպարդը առաջ մղեց Չելսիին 3-2 հաշվով, սակայն Հարգրիվսը հավասարեցրեց հաշիվը մյուս փորձից: Աշլի Քոլը նույնպես դիպուկ էր: Նանիի վրիպումը կարող էր հաղթանակ բերել Չելսիին, սակայն նա դիպուկ էր, իսկ Թերին կարող էր իր դիպուկ հարվածով վերջ դնել խաղին Չելսիի օգտին, սակայն նրա հարվածը դիպուկ չէր[70]:
Անդերսոնն ու Կալուն նույնպես դիպուկ էին և հաշիվը դարձավ 5-5: Գիգսը նույնպես դիպուկ էր: Վճռական պահին Վան դեր Սարը կարողացավ պահել դարպասը Նիկոլա Անելկայի հարվածից և հաղթանակ բերեց Մանչեսթերին երրորդ անգամ իր պատմության մեջ:
Մանրամասներ[խմբագրել | խմբագրել կոդը]
21 Մայիս 2008 22:45 ՄՍԺ |
Մանչեսթեր Յունայթեդ ![]() |
1–1 (ա.ժ.) | ![]() |
Լուժնիկի Մարզադաշտ, Մոսկվա Հանդիսական՝ 67,310 Մրցավար՝ Լուբոշ Միտչել (Սլովակիա)[71] |
---|---|---|---|---|
Ռոնալդու ![]() |
Հաշվետվություն | Լեմպարդ ![]() | ||
Տասնմեկ մետրանոցներ | ||||
Տևես ![]() Կարիկ ![]() Ռոնալդու ![]() Հարգրիվս ![]() Նանի ![]() Անդերսոն ![]() Գիգս ![]() |
6–5 | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
|
![]() |
|
ՈՒԵՖԱ հանդիպման խաղացող.
Մրցավարի օգնականներ.
|
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին խաղակես | Երկրորդ Խաղակես | Լրացուցիչ ժամանակ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|
ՄՆՅ | ՉԵԼ | ՄՆՅ | ՉԵԼ | ՄՆՅ | ՉԵԼ | ՄՆՅ | ՉԵԼ | |
Խփված գոլեր | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 1 |
Ընդամենը հարվածներ | 5 | 6 | 4 | 14 | 3 | 4 | 12 | 24 |
Հարվածներ դարպասին | 3 | 1 | 0 | 1 | 2 | 1 | 5 | 3 |
Գնդակի տիրում | 59% | 41% | — | — | — | — | 58% | 42% |
Անկյունայիններ | 2 | 2 | 2 | 4 | 1 | 2 | 5 | 8 |
Խաղի կանոնների խախտումներ | 5 | 9 | 9 | 9 | 8 | 7 | 22 | 25 |
Խաղից դուրս վիճակներ | 0 | 1 | 0 | 1 | 1 | 0 | 1 | 2 |
Դեղին քարտեր | 2 | 2 | 0 | 0 | 2 | 2 | 4 | 4 |
Կարմիր քարտեր | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 1 |
Հանդիպումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
Չելսիի հավանական հաղթական 11 մետրանոցը շեղ հարվածած Ջոն Թերիին ստիպված էր սփոփել Ավրամ Գրանտը: Ի պատիվ Չելսիի խաղացողներ Մանչեսթերի խաղացողները երկու գծով շարք կազմեցին և ուղեկցեցին Չելսիի խաղացողների դեպի մրցանակները ստանալու վայր: Չեսլիի առջևից գնաց Պետեր Կենյոնը: Քանի որ Դիդիե Դրոգբան կարմիր քարտ ուներ, նրան չթույլատրվեց ստանալ իր մեդալը, որը տրվեց Գրանտին[75]: Չելսիի կողմից մեդալները ստանալուց հետո Մանչեթսթերի նախկին ֆուտբոլիստ Բոբի Չառլտոնը առաջնորդեց Մանչեթսթերի ֆուտբոլիսնտրին մրցանակները ստանալու: ՈՒԵՖԱ նախագահ Միշել Պլատինիին նվիրեց Կենյոնին և Չառլտոնին հուշանվերներ և մեդալներ, սակայն Չառլտոնը չընդունեց մեդալը և հետագայում այն հայտնվեց ակումբի թանգարանում[68]: Երբ բոլոր խաղացողներին շնորհվեց մեդալներ, Պլատինին Ռիո Ֆերդինանդին հանձնեց գավաթը, որպես թիմի ավագ[76]:
Մանչեսթերի մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտնեց, որ իր թիմը արժանի էր հաղթանակին, չնայած երկրորդ խաղակեսում Չելսին ավելի լավ ֆուտբոլ ցուցադրեց և նշեց որ սա պատմական պահ է, քանի որ այն տրվել է Մյունխենի աղետից ուղիղ 50 տարի անց: Նա նաև նշեց, որ սա առաջին հետխաղյա 11 մետրանոցներն էին, որում ինքը որպես մարզիչ հաղթանակ է տարել[72]:
Ռիկարդո Կառվալյուն, Ֆրենկ Լեմպարդը և Ավրամ Գրանտը հրաժարվեցին մեղադրել Թերիին, սակայն մարզիչի օգնական Հենկ տեն Կեյտը նշեց, որ սկզբնապես Թերին չպետք է հայտավորված լիներ առաջին հինգ հարվածողների ցանկում (եթե Դրոգբան հեռացված չլիներ, նա պետք է իրացներ հինգերորդ 11 մետրանոցը)[77]: Թերիին ավելի ուշ Մանչեսթերի հարձակվող Կառլոս Տևեսը մեղադրեց իր վրա թքելու մեջ, սակայն ՈՒԵՖԱ-ն գործի քննության արդյունքում ապացույցներ չգտավ[78]: Թերին նաև բաց նամակ գրեց Չելսիի պաշտոնական կայքում, որով հայցում էր երկրպագուների ներողամտությունը իր չիրացրած 11 մետրանոցի համար[79]: Նիկոլա Անելկան, ով նույնպես վրիպել էր, իր վրիպում բացատրեց նրանով, որ տրամադրված չէր 11 մետրանոց հարվածաշարին[80]:
Պարտությունից հետո Ավրամ գրանտի ապագան որպես մարզիչ հարցականի տակ էր: Սեփականատեր Ռոման Աբրամովիչը (ով ներկա է եզրափակչին), տնօրեն Պետեր Կանյոնը և մենեջեր Բրյուս Բակը խաղից հետո արդեն փնտրում էին Գրանտին փոխարինող մարզչի[81]: Գրանտը հեռացվեց խաղից երեք օր հետո[82]:
Մրցանակային ֆոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի լրումն €5.4 միլիոն մասնակցային պարգևավճարի, €5.7 միլիոն խմբային փուլի և €7.7 միլիոն մինչև եզրափակիչ անցկացված խաղերի, Մանչեսթերը ստացավ ևս €7 միլիոն եզրափակչում հաղթելու համար: Չելսին մանսակցության համար ստացավ €5.4 միլիոն և €7.7 միլիոն եզրափակիչ հասնելու համար, բայց խմբային փուլի համար ստացավ €5.1 միլիոն` ունենալով ավելի շատ ոչ ոքիներ քան Մանչեսթերը: Չելսին ստացավ ևս €4 միլիոն երկրորդ տեղի համար[83]:
Ընդհանուր ակումբների մրցանակային ֆոնդերը կազմեցին €23.4 միլիոն և €19.8 միլիոն
Որպես հաղթող Մանչեսթերը իրավունք ձեռք բերեց խաղալու ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ 2008-ում ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակիչ 2008-ի հաղթող Զենիթ Սանկտ Պետերբուրգի դեմ և ՖԻՖԱ Աշխարհի ակումբային առաջնություն 2008-ում: Սուպեր գավաթը տեղի ունեցավ 2008 թվականի օգոստոսին, որում զենիթը հաղթեց 2-1 հաշվով[84]: Ակումբային աշխարհի առաջնությունում Մանչեսթերի ելույթները հաջող էին, իսկ եզրափակչում Մանչեսթերը հաղթեց Կիտո ՖԱ-ին 1-0 հաշվով[85]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Line-ups»։ uefa.com։ Union of European Football Associations։ 21 May 2008։ Վերցված է 20 May 2009
- ↑ «United versus Chelsea»։ StretfordEnd.co.uk։ Վերցված է հունիսի 29, 2014
- ↑ 3,0 3,1 «Europe awaits all-English showdown»։ uefa.com։ Union of European Football Associations։ 2008։ Վերցված է ապրիլի 28, 2014
- ↑ «Manchester United FC - Chelsea FC – Match Press Kit»։ UEFA.com (Union of European Football Associations)։ մայիսի 21, 2008։ էջ 26։ Վերցված է հունիսի 29, 2014
- ↑ Ferris Ken (2004) [2001]։ Manchester United in Europe: Tragedy, Destiny, History (2nd ed.)։ Edinburgh: Mainstream Publishing։ էջ 34։ ISBN 1-84018-897-9
- ↑ «1957/58: Di Stéfano shines for Madrid»։ UEFA.com։ Union of European Football Associations։ Վերցված է ապրիլի 30, 2015
- ↑ «1968: Manchester Utd win European Cup»։ BBC News (British Broadcasting Corporation)։ Վերցված է ապրիլի 30, 2015
- ↑ 8,0 8,1 «European Cup Final: Chelsea's past finals in Europe»։ Mail Online (Associated Newspapers)։ մայիսի 19, 2008։ Վերցված է ապրիլի 30, 2015
- ↑ «European Cup Winners' Cup»։ ManUtd.com։ Manchester United։ Վերցված է ապրիլի 30, 2015
- ↑ «1991: McClair makes United's day»։ UEFA.com։ Union of European Football Associations։ Վերցված է ապրիլի 30, 2015
- ↑ «1998: Poyet strikes late for Chelsea»։ UEFA.com։ Union of European Football Associations։ Վերցված է ապրիլի 30, 2015
- ↑ «United super subs floor Bayern at the death»։ UEFA.com։ Union of European Football Associations։ մայիսի 27, 1999։ Վերցված է ապրիլի 30, 2015
- ↑ 13,0 13,1 «Clubs learn Champions League fate»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ սեպտեմբերի 3, 2007։ Վերցված է հունվարի 6, 2015
- ↑ Nurse Howard (հոկտեմբերի 2, 2007)։ «Man Utd 1-0 Roma»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ Վերցված է հունվարի 25, 2015
- ↑ Chowdhury Saj (հոկտեմբերի 23, 2007)։ «Dynamo Kiev 2-4 Man Utd»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ Վերցված է հունվարի 25, 2015
- ↑ McNulty Phil (նոյեմբերի 7, 2007)։ «Man Utd 4-0 Dynamo Kiev»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ Վերցված է հունվարի 25, 2015
- ↑ McNulty Phil (նոյեմբերի 27, 2007)։ «Man Utd 2-1 Sporting Lisbon»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ Վերցված է հունվարի 25, 2015
- ↑ Aikman Richard (դեկտեմբերի 13, 2007)։ «Roma and United share the spoils»։ UEFA.com (Union of European Football Associations)։ Վերցված է հունվարի 6, 2015
- ↑ «Facts & Figures»։ UEFA Champions League Statistics Handbook 2008/2009։ Nyon: Union of European Football Associations։ 2008։ էջ 38
- ↑ Soni Paresh (փետրվարի 20, 2008)։ «Lyon 1-1 Man Utd»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ Վերցված է հունվարի 6, 2015
- ↑ Bevan Chris (մարտի 4, 2008)։ «Man Utd 1-0 Lyon (agg 2-1)»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ Վերցված է հունվարի 6, 2015
- ↑ «Arsenal face Liverpool in Europe»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ մարտի 14, 2008։ Վերցված է հունվարի 6, 2015
- ↑ «Manchester United FC - AS Roma – Match Press Kit»։ UEFA.com (Union of European Football Associations)։ ապրիլի 9, 2008։ էջ 2։ Վերցված է հունվարի 6, 2015
- ↑ McNulty Phil (ապրիլի 1, 2008)։ «Roma 0-2 Man Utd»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ Վերցված է հունվարի 6, 2015
- ↑ Fletcher Paul (ապրիլի 9, 2008)։ «Man Utd 1-0 Roma (agg 3-0)»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ Վերցված է հունվարի 6, 2015
- ↑ «Ferguson relishing Barcelona test»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ ապրիլի 10, 2008։ Վերցված է հունվարի 6, 2015
- ↑ «FC Barcelona - Manchester United FC – Match Press Kit»։ UEFA.com (Union of European Football Associations)։ ապրիլի 23, 2008։ էջ 2։ Վերցված է հունվարի 6, 2015
- ↑ McKenzie Andrew (ապրիլի 23, 2008)։ «Barcelona 0-0 Man Utd»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ Վերցված է հունվարի 6, 2015
- ↑ McNulty Phil (ապրիլի 29, 2008)։ «Man Utd 1-0 Barcelona (agg 1-0)»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ Վերցված է հունվարի 6, 2015
- ↑ McNulty Phil (սեպտեմբերի 18, 2007)։ «Chelsea 1-1 Rosenborg»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ Վերցված է հունվարի 6, 2015
- ↑ «Mourinho makes shock Chelsea exit»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ սեպտեմբերի 20, 2007։ Վերցված է հունվարի 6, 2015
- ↑ «Chelsea name Grant as new manager»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ սեպտեմբերի 20, 2007։ Վերցված է հունվարի 6, 2015
- ↑ McNulty Phil (հոկտեմբերի 3, 2007)։ «Valencia 1-2 Chelsea»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ Վերցված է հունվարի 6, 2015
- ↑ Roach Stuart (հոկտեմբերի 24, 2007)։ «Chelsea 2-0 Schalke 04»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ Վերցված է հունվարի 6, 2015
- ↑ Roach Stuart (նոյեմբերի 6, 2007)։ «Schalke 04 0-0 Chelsea»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ Վերցված է հունվարի 6, 2015
- ↑ McNulty Phil (նոյեմբերի 28, 2007)։ «Rosenborg 0-4 Chelsea»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ Վերցված է հունվարի 6, 2015
- ↑ McNulty Phil (դեկտեմբերի 11, 2007)։ «Chelsea 0-0 Valencia»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ Վերցված է հունվարի 6, 2015
- ↑ Soni Paresh (փետրվարի 19, 2008)։ «Olympiakos 0-0 Chelsea»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ Վերցված է հունվարի 6, 2015
- ↑ McNulty Phil (մարտի 5, 2008)։ «Chelsea 3-0 Olympiakos (agg 3-0)»։ BBC Sport (British Broadcasting Corporation։ Վերցված է հունվարի 6, 2015
- ↑ Bevan Chris (ապրիլի 2, 2008)։ «Fenerbahce 2-1 Chelsea»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ Վերցված է հունվարի 6, 2015
- ↑ Stevenson Jonathan (ապրիլի 8, 2008)։ «Chelsea 2-0 Fenerbahce (3-2)»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ Վերցված է հունվարի 6, 2015
- ↑ «Liverpool FC - Chelsea FC – Match Press Kit»։ UEFA.com (Union of European Football Associations)։ ապրիլի 22, 2008։ էջեր 1–2։ Վերցված է հունվարի 6, 2015
- ↑ McNulty Phil (ապրիլի 22, 2008)։ «Liverpool 1-1 Chelsea»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ Վերցված է հունվարի 6, 2015
- ↑ Lyon Sam (ապրիլի 30, 2008)։ «Chelsea 3-2 Liverpool (4-3)»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ Վերցված է հունվարի 6, 2015
- ↑ 45,0 45,1 Chaplin Mark (հոկտեմբերի 4, 2006)։ «Moscow chosen for 2008 final»։ UEFA.com (Union of European Football Associations)։ Վերցված է մայիսի 12, 2009
- ↑ «Wembley, Olympiastadion compete for finals»։ ESPN FC (ESPN Internet Ventures)։ հուլիսի 19, 2006։ Վերցված է հուլիսի 7, 2014
- ↑ «Moscow and Rome feast on finals»։ uefa.com (Union of European Football Associations)։ հոկտեմբերի 5, 2006։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 20, 2008-ին։ Վերցված է օգոստոսի 26, 2008
- ↑ James Stuart (մայիսի 20, 2008)։ «Late, late show throws spanner in managers' match-day works»։ The Guardian (Guardian News and Media)։ Վերցված է հունվարի 10, 2015
- ↑ «FieldTurf Selected for Five-Star Luzhniki Olympic Complex»։ PR Newswire Association։ մայիսի 7, 2002։ Վերցված է հուլիսի 9, 2014
- ↑ «Moscow ticket sales commence»։ UEFA.com (Union of European Football Associations)։ փետրվարի 28, 2008։ Արխիվացված է օրիգինալից մարտի 1, 2008-ին։ Վերցված է հուլիսի 20, 2014
- ↑ Report of the President and Executive Committee: UEFA Administration Report – XXXIII Ordinary UEFA Congress (PDF)։ Nyon, Switzerland: Union of European Football Associations։ March 2009։ էջ 38
- ↑ «Possible UEFA Champions League Final»։ ManUtd.com (Manchester United)։ ապրիլի 9, 2008։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 14, 2008-ին։ Վերցված է հուլիսի 20, 2014
- ↑ «Midday Champions League Ticket Sales»։ chelseafc.com (Chelsea FC)։ մայիսի 8, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-31-ին։ Վերցված է հուլիսի 20, 2014
- ↑ 54,0 54,1 «Referee appointed for UEFA Champions League final» (PDF)։ UEFA.com։ Union of European Football Associations։ մայիսի 19, 2008։ Վերցված է հուլիսի 25, 2014
- ↑ «Manchester United FC - Chelsea FC – Match press kit» (PDF)։ UEFA.org։ Union of European Football Associations։ մայիսի 19, 2008։ էջ 11։ Վերցված է հուլիսի 25, 2014
- ↑ 56,0 56,1 «Palmares for Lubos Michel»։ WorldReferee.com։ Վերցված է հուլիսի 25, 2014
- ↑ Hytner David (մայիսի 20, 2008)։ «'Ghost goal' officials handed Moscow final three years on»։ The Guardian (Guardian News and Media)։ Վերցված է հուլիսի 25, 2014
- ↑ «Scholes fires Man Utd into the final»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ մայիսի 11, 2008։ Վերցված է մայիսի 23, 2008
- ↑ Haslam Andrew (ապրիլի 30, 2008)։ «Scholes goal sends United to Moscow»։ UEFA.com (Union of European Football Associations)։ Վերցված է փետրվարի 19, 2016
- ↑ Bartleman Alex (մայիսի 21, 2008)։ «LIVE CHAMPIONS LEAGUE FINAL: Manchester United kings of Europe after spectacular penalty showdown in Moscow»։ Mail Online (Associated Newspapers)։ Վերցված է մարտի 30, 2015
- ↑ Williams Richard (մայիսի 22, 2008)։ «All too English and not enough shades of Real»։ The Guardian (Guardian News and Media)։ Վերցված է հունվարի 8, 2015
- ↑ Harrold Michael (մայիսի 20, 2008)։ «Sir Alex happy to play waiting game»։ UEFA.com (Union of European Football Associations)։ Վերցված է հուլիսի 3, 2012
- ↑ Harrold Michael (մայիսի 20, 2008)։ «No surprises for leader Grant»։ UEFA.com (Union of European Football Associations)։ Վերցված է հուլիսի 3, 2012
- ↑ «Chelsea worry over Terry & Drogba»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ մայիսի 11, 2008։ Վերցված է հունվարի 10, 2015
- ↑ 65,00 65,01 65,02 65,03 65,04 65,05 65,06 65,07 65,08 65,09 65,10 65,11 McNulty Phil (մայիսի 22, 2008)։ «Man Utd earn dramatic Euro glory»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ Վերցված է հունվարի 6, 2015
- ↑ 66,0 66,1 66,2 66,3 66,4 66,5 66,6 66,7 66,8 McCarra Kevin (մայիսի 22, 2008)։ «Final twist brings United glory again»։ The Guardian (Guardian News and Media)։ Վերցված է փետրվարի 27, 2015
- ↑ «Champions League final: key moments»։ The Guardian (Guardian News and Media)։ մայիսի 22, 2008։ Վերցված է հունվարի 9, 2015
- ↑ 68,0 68,1 Hytner David (դեկտեմբերի 30, 2008)։ «How United were crowned kings of Europe on their day of remembrance»։ The Guardian (Guardian News and Media)։ Վերցված է հունվարի 9, 2015
- ↑ Wilson Jeremy, Irvine Chris (մայիսի 22, 2008)։ «Champions League final: Red card may be fitting finale at Chelsea for Didier Drogba»։ Telegraph.co.uk (Telegraph Media Group)։ Վերցված է հունվարի 5, 2015
- ↑ Fylan Kevin (մայիսի 21, 2008)։ «Hero Van der Sar tastes Champions glory again 13 years on»։ Reuters UK (Thomson Reuters)։ Reuters։ Վերցված է հունվարի 10, 2015
- ↑ «Referee appointed for UEFA Champions League final» (PDF)։ uefa.com (Union of European Football Associations)։ 19 May 2008։ Վերցված է 19 May 2008
- ↑ 72,0 72,1 Taylor Daniel (մայիսի 22, 2008)։ «'With the history of the club we deserved this trophy'»։ The Guardian (Guardian News and Media)։ Վերցված է մայիսի 22, 2008
- ↑ Rich Tim (մայիսի 22, 2008)։ «Champions League final: 'We're all feeling incredibly tired', says Sir Alex Ferguson»։ Telegraph.co.uk (Telegraph Media Group)։ Վերցված է մայիսի 22, 2008
- ↑ «Man. United 1-1 Chelsea - Statistics»։ UEFA.com։ Union of European Football Associations։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 30, 2009-ին։ Վերցված է մայիսի 22, 2008
- ↑ «Got Avram's medal?»։ skysports.com (British Sky Broadcasting)։ մայիսի 23, 2008։ Վերցված է մայիսի 24, 2008
- ↑ Glendenning Barry (մայիսի 21, 2008)։ «Man Utd v Chelsea - as it happened!»։ theguardian.com (Guardian News and Media)։ Վերցված է հունվարի 9, 2015
- ↑ Fifield Dominic (մայիսի 22, 2008)։ «Terry was a stand-in for key penalty miss»։ The Guardian (Guardian News and Media)։ Վերցված է հունվարի 8, 2015
- ↑ Lawton Matt (հունիսի 4, 2008)։ «Chelsea still want Ancelotti to be their next boss»։ Mail Online (Associated Newspapers)։ Վերցված է հունվարի 8, 2015
- ↑ «JT letter to fans»։ chelseafc.com (Chelsea Digital Media)։ մայիսի 24, 2008։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 25, 2008-ին։ Վերցված է ապրիլի 28, 2014
- ↑ Nakrani Sachin, Hytner David (մայիսի 24, 2008)։ «Anelka blames miss on lack of warm-up to put more heat on Grant»։ The Guardian (Guardian News and Media)։ Վերցված է հունվարի 8, 2015
- ↑ Lawton Matt (մայիսի 22, 2008)։ «Leaving party: Drogba is put up for sale and Avram heads for exit in bid to challenge United»։ Daily Mail (Associated Newspapers)։ Վերցված է հունվարի 8, 2015
- ↑ Widdicombe Josh (մայիսի 24, 2008)։ «Grant and Chelsea part company»։ guardian.co.uk (Guardian News and Media)։ Վերցված է մայիսի 25, 2008
- ↑ «Distribution of revenue to the clubs» (PDF)։ uefadirect (Union of European Football Associations) (75): 6–7։ July 2008։ Վերցված է հուլիսի 26, 2009
- ↑ Lyon Sam (օգոստոսի 29, 2008)։ «Man Utd 1-2 Zenit St Petersburg»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ Վերցված է հունվարի 10, 2015
- ↑ Bevan Chris (դեկտեմբերի 21, 2008)։ «Liga de Quito 0-1 Man Utd»։ BBC Sport (British Broadcasting Corporation)։ Վերցված է հունվարի 10, 2015
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի հունիսի 5-ի օրվա հոդված: |
|
|
|