Ալեքս Ֆերգյուսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ

Ալեքս Ֆերգյուսոն
Alex Ferguson.jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Alexander Chapman Ferguson[1]
Ազգությունը {{{2}}} Շոտլանդիա
Քաղաքացիությունը {{{2}}} Շոտլանդիա
Մականուն Fergie (Ֆերգի), SAF (ՍԱՖ)
Ծննդյան թիվ   դեկտեմբերի 31, 1941 (73 տարեկան)
Ծննդավայր   Գլազգո, Շոտլանդիա
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ

Տնօրենների խորհրդի անդամ

Մասնագիտական կարիերա1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1958—1960
1960—1964
1964—1967
1967—1969
1969—1973
1973—1974
1958—1974
Շոտլանդիա Քուինզ Պարկ
Շոտլանդիա Սենթ Ջոնսթոն
Շոտլանդիա Դանֆերմլին Աթլետիկ
Շոտլանդիա Ռեյնջերս
Շոտլանդիա Ֆալկիրկ
Շոտլանդիա Էյր Յունայթեդ
Ամբողջ կարիերայում
31 (11)
37 (19)
89 (66)
41 (25)
95 (37)
24 (9)
317 (167)   
Ազգային հավաքական
1967
1967
Շոտլանդական XI ֆուտբոլի լիգա[2]
Շոտլանդիա XI[3]
2 (1)
7 (9)
Մարզչական կարիերա
1974
1974-1978
1978-1986
1985-1986
1986-2013
Շոտլանդիա Իսթ Սթերլինգշիր
Շոտլանդիա Սենթ Միրրեն
Շոտլանդիա Աբերդին
Շոտլանդիա Շոտլանդիա
Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը.

Սըր Ալեքսա՛նդր Չե՛փմեն Ֆե՛րգյուսոն (անգլ.՝ Sir Alexander Chapman Ferguson, ծնվ. դեկտեմբերի 31, 1941 թ., Գլազգո, Շոտլանդիա), առավել հայտնի որպես Ա՛լեքս Ֆե՛րգյուսոն, սըր Ա՛լեքս, ՍԱՖ կամ Ֆե՛րգի, շոտլանդացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ 1986-ից մինչև 2013 թ. եղել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչը։ Բրիտանական ֆուտբոլի ամենատիտղոսակիր մարզիչն է[4]։

Վաղ տարիներ[խմբագրել]

Ծնվել է Ալեքսանդր Բիթոն Ֆերգյուսոնի, ով նավաշինարանում թիթեղագործի օգնական էր, և Էլիզաբեթ Ֆերգյուսոնի (օրիորդական ազգանունը՝ Հարդի) ընտանիքում[5]։ Ալեքս Ֆերգյուսոնը ծնվել է իր տատիկի տանը՝ Շիլդհոլ Ռոուդում, Գովան, 1941 թ. դեկտեմբերի 31-ին, բայց մեծացել է բազմաբնակարան շենքում Govan Road 667 հասցեում (ներկա պահին տունը քանդված է), որտեղ ապրել է ծնողների և իր փոքր եղբայր Մարտինի հետ[6]։

Հաճախել է Broomloan Road տարրական դպրոցը, ապա Գովանի ավագ դպրոցը[7] և երկրպագում էր Ռեյնջերսին[8]։

Խաղացողի կարիերա[խմբագրել]

Ֆուտբոլում Ֆերգյուսոնն սկսել է հանդես գալ սիրողական մակարդակով «Քուինզ Պարկ» ակումբում, որտեղ որպես հարձակվող նրա դեբյուտը կայացավ 16 տարեկանում[9]։ Նա բնութագրել է իր առաջին խաղը որպես «մղձավանջ»[10], չնայած աչքի էր ընկել գոլով, իսկ «Քուինզ Պարկը» պարտվեց «Սթրանրաեր»-ին 2։ 1 հաշվով։ Քանի որ «Քուինզ Պարկը» սիրողական ակումբ էր, Ֆերգյուսոնը զուգահեռ աշխատում էր Քլայդի նավաշինարանում որպես գործիքագործի օգնական։ Այդտեղ նա դառնում է արհեստակցական միության ակտիվ կազմակերպիչ։ «Քուինզ Պարկում» Ֆերգյուսոնի ամենահիշարժան խաղերից մեկը 1959 թ. «Նվերների օրը» տեղի ունեցած «Queen of the South»-ի դեմ հանդիպումն էր, որն ավարտվեց 7։ 1 հաշվով պարտությամբ։ Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Այվոր Բրոադիսը «պոկեր» (4 գոլ) ձևակերպեց այդ խաղում, իսկ «Քուինզ Պարկի» միակ գոլի հեղինակը դարձավ Ալեքս Ֆերգյուսոնը[11][12]։

Չնայած «Քուինզ Պարկի» կազմում 31 հանդիպման ընթացքում խփած 20 գոլերին՝ Ֆերգյուսոնը հիմնական կազմում մշտական տեղ չուներ, այդ իսկ պատճառով որոշեց տեղափոխվել «Սենթ Ջոնսթոն» ակումբ 1960 թ.։ Նա շարունակում էր հաճախ գոլեր խփել նոր թիմի կազմում, սակայն այդպես էլ հիմնական կազմի խաղացող չդարձավ և անընդհատ ցանկանում էր տեղափոխվել այլ ակումբ։ Ֆերգյուսոնն ակումբի բարեհաճությունից դուրս էր և նույնիսկ մտածում էր Կանադա արտագաղթելու մասին[13], միայն թե «Սենթ Ջոնսթոնը» չկարողացավ Ֆերգյուսոնին փոխարնինող առաջատար հարձակվող գտնել, և գլխավոր մարզիչը ընտրեց Ալեքսին «Ռեյնջերսի» դեմ խաղում, որում նրա հեթ-տրիկի (3 գոլ) շնորհիվ ակումբը հաղթող դարձավ։ Հաջորդ ամռանը (1964 թ.) Ֆերգյուսոնը պայմանագիր կնքեց «Դանֆերմլայն Աթլետիկի» հետ, որտեղ և Ֆերգյուսոնը դարձավ արհեստավարժ ֆուտբոլիստ։

Ընթացիկ 1964/65 մրցաշրջանում «Դանֆերմլայնը» մարտահրավեր նետեց շոտլանդական լիգայում և հասավ մինչև Շոտլանդիայի ֆուտբոլի գավաթի եզրափակիչ, բայց Ֆերգյուսոնը չէր մասնակցում այդ հանդիպմանը՝ լիգայի խաղերում «Սենթ Ջոնսթոնի» դեմ թույլ կատարողականության համար։ «Դանֆերմլայնը» պարտվեց գավաթի եզրափակչում «Սելթիկին» 3։ 2 հաշվով, ինչպես նաև չհաղթեց լիգայում՝ չեմպիոնությունից ետ մնալով 1 միավորով։ 1965/66 մրցաշրջանում Ալեքս Ֆերգյուսոնը «Դանֆերմլայնի» կազմում խփում է 45 գոլ (ներառյալ 3 գոլ ընկերական խաղերում) 51 խաղում՝ դառնալով «Սելթիկի» խաղացող Ջոն ՄաքԲրայդի հետ Շոտլանդիայի ֆուտբոլի առաջնության լավագույն ռմբարկուն 31 գոլով[14]։

1967 թ. Ֆերգյուսոնը տեղփոխվում է «Ռեյնջերս»՝ շոտլանդական ֆուտբոլային ակումբների միջև ռեկորդային £65 000 գումարով։ Նրան մեղադրեցին 1969 թ. Շոտլանդիայի գավաթի եզրափակչում «Սելթիկից» գոլ բաց թողնելու համար[15], մի խաղում, որտեղ նրան հանձնարարված էր հսկելու «Սելթիկի» ավագ Բիլի ՄաքՆիլին։ Դրանից հետո նրան առաջին հավաքականի փոխարեն ուղարկեցին խաղալու երիտասարդական թիմում[16]։ Ըստ նրա եղբոր՝ Ալեքսը այնքան հիասթափված էր «Սելթիկից» կրած պարտությունից, որ զայրույթից նետել է Շոտլանդիայի ֆուտբոլի գավաթի արծաթե մեդալը, որը նրան էին հանձնել հանդիպումից հետո[17]։ Որոշ տվյալներով, նա խտրականության էր հանդիպել «Ռեյնջերսում», քանի որ կինը՝ Քեթի Հոլդինգը, կաթոլիկ էր[18], բայց Ֆերգյուսոնը ինքնակենսագրության մեջ ճշտում է մտցրել[19], որ «Ռեյնջերսում» գիտեին իր կնոջ կրոնական հայացքների մասին մինչև իր այնտեղ տեղափոխվելը, և ինքը թողել է ակումբը շատ դժկամությամբ՝ պայմանավորված եզրափակչում այդ իր սխալով։

Հաջորդ տարվա հոկտեմբերին անգլիական «Նոթինգհեմ Ֆորեսթ» ակումբը ցանկանում էր ձեռք բերել Ֆերգյուսոնին[20], սակայն դա տեղի չունեցավ, քանի որ ֆուտբոլիստի կինը չէր ցանկանում ապրել Անգլիայում։ Դրա փոխարեն Ֆերգյուսոնը տեղափոխվեց «Ֆալկիրկ» ակումբ՝ որոշ ժամանակ այնտեղ լինելով խաղացող-մարզիչ, մինչ Ջոն Փրենթիսի մարզիչ դառնալը, ով հեռացրեց Ֆերգյուսոնին մարզչական պարտականություններից։ Դրանից հետո Ալեքսը դրական պատասխանեց տեղափոխման առաջարկին և փոխադրվեց «Էյր Յունայթեդ», որտեղ էլ ավարտեց իր խաղային գործունեությունը 1974 թ.։

Մարզչական գործուենության սկիզբ[խմբագրել]

Իսթ Սթերլինգշիր[խմբագրել]

1974 թ. հունիսին համեմատաբար երիտասարդ՝ 32 տարեկանում Ֆերգյուսոնը նշանակվեց «Իսթ Սթերլինգշիր» ակումբի մարզիչ։ Նրան առաջարկվեց կես դրույքով աշխատանք շաբաթական £40 վճարով, և այդ ժամանակ ակումբը չուներ ոչ մի դարպասապահ[21]։ Ֆերգյուսոնն անմիջապես խիստ կարգապահություն մտցրեց հավաքականում։ Այսպես, ակումբի հարձակվող Բոբի ՄաքՔալին հետագայում խոստովանեց, որ նա «երբեք ոչ մեկից չէր վախեցել մինչ այդ, բայց Ֆերգյուսոնը հենց սկզբից սարսափելի սրիկա էր»[22]։ Այնուամենայնիվ, խաղացողները հարգում էին Ֆերգյուսոնին նրա տակտիկական որոշումների համար, և հավաքականի ելույթների արդյունքները նկատելիորեն բարելավվեցին։

1974 թ. հոկտեմբերին Ֆերգյուսոնին առաջարկեցին գլխավորել «Սենթ Միրրեն» ակումբը։ Չնայած տվյալ պահին մրցաշարային աղյուսակում այն ավելի ցածր դիրքում էր, քան «Իսթ Սթերլինգշիրը», բայց համարվում էր ավելի խոշոր ակումբ։ Եվ թեպետ Ֆերգյուսոնը հավատարմության զգացում ուներ «Իսթ Սթերլինգշիրի» հանդեպ, նա որոշեց տեղափոխվել «Սենթ Միրրեն» Ջոք Սթեյնի հետ խորհրդակցելուց հետո[21]։

Սենթ Միրրեն[խմբագրել]

Ֆերգյուսոնը գլխավորել է «Սենթ Միրրեն» ակումբը 1974-1978 թթ. ընթացքում, որի ընթացքում հեղինակեց թիմի ուշագրավ վերափոխում՝ ակումբը Շոտլանդիայի ֆուտբոլային լիգայի հին երկրորդ դիվիզիոնի ստորին մասից, որոնց միջև խաղերի հաճախելիությունը մոտ 1000 մարդ էր, 1977 թ. բարձրացավ Առաջին դիվիզիա։ Ֆերգյուսոնը հայտնաբերեց և բացահայտեց այնպիսի տաղանդներ, ինչպիսիք են Բիլլի Սթարկը, Թոնի Ֆիցպատրիկը, Լեքս Ռիչարդսոնը, Ֆրենկ ՄաքԳարվին, Բոբի Ռիդը և Պիտեր Վեյրը, իսկ նրա գլխավորած ակումբը ցուցադրում էր առաջնակարգ հարձակվողական ֆուտբոլ[23]։ Թիմի խաղացողների միջին տարիքը, ովքեր հաղթեցին լիգայում և նվաճեցին տիտղոս, 19-ն էր, իսկ թիմի ավագ Ֆիցպատրիկը 20 տարեկան էր[24]։

«Սենթ Միրրենը» ինքնօրինակ եղավ նրանով, որ միակ ակումբն էր, որտեղից հեռացրին Ֆերգյուսոնին։ Նա վիճարկեց անարդարացի հեռացման որոշումը աշխատանքային վեճերի հանձնաժողովում, սակայն ստացավ մերժում՝ առանց բողոքարկելու հնարավորության։ Ըստ 1999 թ. մայիսի 30-ի «Սանդի Հերալդ» շաբաթաթերթում Բիլի Ադամսի հոդվածի՝ հեռացման համար պաշտոնական վարկածը եղել է պայմանագրի մի շարք կետերի խախտումը, այդ թվում ֆուտբոլիստների չարտոնագրված վճարները[23][25]։ Նա մեղադրվում էր իր գրասենյակային քարտուղարուհու հանդեպ դրսևորած ահաբեկող վարքագծի համար, քանի որ նա ցանկանում էր, որ խաղացողների որոշ ծախսեր լինեին առանց հարկերի։ Նա չէր խոսում քարտուղարուհու հետ 6 շաբաթ, բռնագրավել էր նրա բանալիները և շփվում էր միայն 17-ամյա օգնականի միջոցով։ Դատարանը եկավ այն եզրահանգման, որ Ֆերգյուսոնը եղել է «առանձնապես չնչին» և «ոչ հասուն»[25]։ Դատի ընթացքում «Սենթ Միրրենի» նախագահ Ուիլի Թոդդը պնդում էր, որ Ֆերգյուսոնը «չունի մարզչական հմտություններ»։

2008 թ. մայիսի 31-ին The Guardian շաբաթաթերթում հրատարակվեց հարցազրույց 87-ամյա Թոդդի հետ, ով հեռացրել էր Ֆերգյուսոնին 1978 թ.։ Թոդդը պարզաբանեց, որ Ֆերգյուսոնի ազատման կարևորագույն պատճառը եղել է պայմանագրի խախտումը՝ կապված նրա՝ «Աբերդին» տեղափոխվելու բանակցությունների և համաձայնության հետ։ Ինքը Ֆերգյուսոնը «Daily Mirror»-ի լրագրող Ջիմ Ռոջերին պատմել է, որ տեղեկացրել է «Սենթ Միրենի» անձնակազմին «Աբերդին» տեղափոխվելու մասին։ Թոդդն ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի համար, սակայն մեղադրում էր «Աբերդինին», որ չէր առաջարկել որևէ փոխհատուցում Ֆերգյուսոնի համար[26]։

1977 թ. Ֆերգյուսոնը մերժել էր «Աբերդինում» գլխավոր մարզչի աշխատանքը։ Տեղը բաժին հասավ Բիլի ՄաքՆիլին, ով կրկին վերադարձավ «Սելտիկ» մեկ տարի անց՝ կրկին թողնելով մարզչական պաշտոնը Ֆերգյուսոնի համար[27]։

«Աբերդին»[խմբագրել]

1970-ականների վերջ[խմբագրել]

Ֆերգյուսոնը «Աբերդինի» գլխավոր մարզիչ նշանակվեց 1978 թ. հունիսին՝ փոխարինելով Բիլի ՄաքՆիլին, ով, միայն մեկ մրցաշրջան լինելով այնտեղ, առաջարկ էր ստացել գլխավորելու «Սելթիկ» ակումբը։ Չնայած «Աբերդինը» Շոտլանդիայի ամենախոշոր ակումբներից էր, բայց հաղթել էր առաջնությունը ընդամենը մեկ անգամ՝ 1955 թ. Դեյվ Հալիդեյի գլխավորությամբ։ Թիմը լավ էր խաղում և թեպետ նախորդ տարվա դեկտեմբերից չէր պարտվել ոչ մի խաղում, 1977/78 մրցաշրջանը երկրորդ տեղով էր ավարտել[28]։ Ֆերգյուսոնն ընդամենը 4 տարվա մարզչական փորձ ուներ, բավականին երիտասարդ էր, տարիքային տարբերությունը քիչ էր ֆուտբոլիստների հետ, որի պատճառով «Աբերդինի» մի շարք փորձառու խաղացողների, ինչպես՝ Ջո Հարփերի, հարգանքի ձեռքբերման հետ խնդիրներ ուներ[29]։ Դեբյուտային մրցաշրջանն ընթացավ ոչ այնքան հաջող, թիմը հասավ Շոտլանդիայի գավաթի կիսաեզրափակիչ և Շոտլանդիայի լիգայի եզրափակիչ, սակայն պարտվեց երկուսում էլ և ավարտեց 4-րդ տեղով։

Հաջորդ մրցաշրջանում «Աբերդինը» կրկին հասավ Շոտլանդիայի լիգայի եզրափակիչ և նորից պարտվեց, այս անգամ «Դանդի Յունայթեդին» վերախաղարկումից հետո։ Ֆերգյուսոնն մեղքի ամբողջ պարտավորությունը վերցրեց իր վրա, ասելով, որ պետք է վերախաղարկման ժամանակ որոշ փոփոխություններ կատարած լիներ թիմի կազմում[30]։

1980-ականներ. առաջին նվաճումներ[խմբագրել]

1979/80 մրցաշրջանը «Աբերդինը» սկսեց անհաջող, սակայն հետո լավ մարզավիճակ ձեռք բերեց նոր տարում և եզրափակիչ խաղում 5։ 0 հաշվով հաղթանակ տոնելով՝ հաղթեց Շոտլանդիայի առաջնությունը։ 15 տարվա ընթացքում մինչ այդ Շոտլանդիայի չեմպիոնի տիտղոսը բաժին էր հասել միայն «Ռեյնջերսին» և «Սելթիկին»։ Դրանից հետո, ինչպես խոստովանում է Ֆերգյուսոնը, արդեն զգում էր իր խաղացողների հարգանքը. «Դա ձեռքբերում էր, որը միավորեց մեզ: Վերջիվերջո, խաղացողներն սկսեցին հավատալ ինձ»[31]։

Նա շարունակում էր թիմում առաջնորդվել խիստ կարգ ու կանոնի սկզբունքով, ֆուտբոլիստները նրան անվանում էին «Կատաղի Ֆերգի» (անգլ.՝ Furious Fergie)։ Այսպես, նա տուգանեց իր խաղացողներից Ջոն Հյուիթին այն բանի համար, որ նա վազանց էր կատարել իրեն արագընթաց ճանապարհին[32], ինչպես նաև հանդերձարանում ոտքով խփել էր թեյամանը մյուս խաղացողների վրա առաջին խաղակեսում վատ ելույթից հետո[33]։ Ֆերգյուսոնը դժգոհ էր «Աբերդինի» խաղերի ժամանակ տիրող մթնոլորտից և միտումնավոր ստեղծված «պաշարումային մտածելակերպից»՝ մեղադրելով շոտլանդական լրատվամիջոցներին Գլազգոյի երկու թիմերի հանդեպ կողմնակալ և ոչ օբյեկտիվ վերաբերմունքի համար[34], ու հենց դրանով էլ տրամադրում էր իր թիմին։

«Աբերդինը» շարունակեց իր հաղթարշավը և նվաճեց Շոտլանդիայի գավաթը։ Ֆերգյուսոնին առաջարկեցին ղեկավարել անգլիական «Վուլվերհեմփթոնը», սակայն նա հրաժարվեց, քանի որ զգում էր, որ «գայլերը» փորձանքի մեջ են[35], ինչպես նաև այն պատճառով, քանզի «(նրա) ձգտումները «Աբերդինում» կիսով չափ անգամ դեռևս չէին արդարացվել»[36]։

Եվրոպական հաղթանակ[խմբագրել]

Ֆերգյուսոնը «Աբերդինին» ավելի մեծ բարձունքների առաջնորդեց հաջորդ՝ 1982/83 մրցաշրջանում։ Նախորդ մրցաշրջանում Շոտլանդիայի գավաթի հաղթանակի շնորհիվ թիմն իրավունք էր ստացել մասնակցելու Եվրոպական գավաթի հաղթողների գավաթին։ Քառորդ եզրափակչում Ֆերգյուսոնի թիմը տպավորիչ հաղթանակ տոնեց «Բավարիայի» հանդեպ, որը նախորդ փուլում պարտության էր մատնել անգլիական «Տոտտենհեմին» 4-1 հաշվով։ «Աբերդինի» պաշտպան Վիլի Միլլերի խոսքերով՝ այդ հաղթանակը նրանց վստահություն տվեց հավատալու, որ իրենք կարող են հաղթել այս մրցաշարը[37], ինչը և հաջողվեց նրանց 1983 թ. մայիսի 11-ին եզրափակչում «Ռեալ Մադրիդին» 2-1 հաշվով։ «Աբերդինը» դարձավ շոտլանդական երրորդ ակումբը, որը նվաճում էր եվրոպական գավաթը, և Ֆերգյուսոնն այժմ զգում էր, որ «ինքն արել է ինչ-որ նշանավոր, արժեքավոր բան իր կյանքում»[38]։ Սրան հաջորդեց 1983 թ. դեկտեմբերին Չեմպիոնների Լիգայի գործող չեմպիոն «Համբուրգին» Եվրոպայի Սուպեր գավաթում երկու խաղում 2-0 հաշվով պարտության մատնելը։ «Աբերդինը» այդ մրցաշրջանում լավ էր հանդես գալիս նաև ազգային լիգայում՝ պահպանելով Շոտլանդիայի գավաթը՝ շնորհիվ եզրափակչում «Ռեյնջերսին» 1-0 հաշվով պարտության մատնելու։ Սակայն Ֆերգյուսոնը գոհ չէր այդ հանդիպմանը թիմի ցուցադրած խաղից և վիրավորեց խաղացողներին՝ հետխաղյա հեռուստատեսային հարցազրույցում բնութագրելով այն որպես «խայտառակ ելույթ». հետագայում նա հրաժարվեց իր այդ հայտարարությունից[39]։

1983-84 մրցաշրջանն սկսելով անբավարար կատարողականով՝ «Աբերդինի» խաղը բարելավվեց և հաղթեց առաջնությունում ու 3-րդ անգամ անընդմեջ նվաճեց Շոտլանդիայի գավաթը։ 1984 թ. Ֆերգյուսոնը պարգևատրվեց Բրիտանական կայսրության շքանշանով (OBE)[40] և նույն տարում առաջարկ ստացավ գլխավորելու «Ռեյնջերսը» և «Արսենալը»[41]։ 1984/85 մրցաշրջանում «Աբերդինը» պահպանեց չեմպիոնական տիտղոսը, սակայն չարդարցրեց հույսերը հաջորդ՝ 1985/86 մրցաշրջանում, որն ավարտեց աղյուսակում չորրորդ տեղով, չնայած նվաճել էին ազգային երկու գավաթները։ 1986 թ. սկզբին Ֆերգյուսոնը դարձել էր ակումբի տնօրենների խորհրդի անդամ, սակայն այդ ապրիլին արդեն նա նախագահ Դիք Դոնալդին ասել էր, որ այդ ամռանը կլքի «Աբերդինը»։

1986 թ. աշխարհի առաջնության նախընտրական փուլում Ֆերգյուսոնը Շոտլանդիայի ազգայի հավաքականի մարզչական անձնակազմի անդամ էր, սակայն 1985 թ. սեպտեմբերի 10-ին հավաքականի գլխավոր մազիչ Ջոք Սթեյնը կաթված ստացավ և մահացավ Շոտլանդիայի՝ փլեյ-օֆֆ դուրս գալու համար խմբում որակավորման Ավստրալիայի դեմ խաղի վերջում։ Ֆերգյուսոնն արագ իր վրա վերցրեց թիմի պատասխանատվությունը և գլխավորեց ազգային հավաքականը և՛ Ավստրալիայի դեմ խաղում և՛ Աշխարհի գավաթի հետագա խաղերում։ Որպեսզի թույլատրվի իրեն կատարել միջազգային հանձնառությունները, նա նշանակեց Արչի Նոքսին՝ որպես իր համամարզիչ «Աբերդինում»։ Այնուհանդերձ, Աշխարհի գավաթի խաղերում Շոտլանդիայի առաջխաղացման ձախողումից հետո 1986 թ. հունիսի 15-ին Ֆերգյուսոնը հրաժարական տվեց ազգային հավաքականի մարզչական պաշտոնից[42]։

Մոտավորապես այս շրջանում «Տոտտենհեմ Հոտսպուրն» առաջարկեց Ֆերգյուսոնին փոխարինելու Փիթեր Շրիվզին մարզչական պաշտոնում, սակայն նա մերժեց այդ հնարավորությունը և փոխարենը աշխատանքը բաժին հասավ «Լութոն Թաուն» ակումբից Դեյվիդ Փլիթին։ Եղավ նաև առաջարկություն Ֆերգյուսոնին՝ փոխարինելու Դոն Հոուին «Արսենալում», բայց մերժեց այս հրավերը նույնպես, և նրա գործընկեր շոտլանդացի Ջորջ Գրեհեմը զբաղեցրեց այդ տեղը[43][44]։ Այդ նույն ամռանը մամուլում սկսեցին շշուկներ թևածել այն մասին, որ Ֆերգյուսոնը փոխարինելու է Ռոն Ատկինսոնին «Մանչեսթեր Յունայթեդում», որը Անգլիայի բարձրագույն խմբում անկում էր ապրել և զբաղեցրել 4-րդ տեղը՝ մեկնարկային 10 անընդմեջ հաղթանակներից հետո, որից հետո փառքն անխուսափելի էր թվում։

Սա առաջին դեպքը չէր, երբ Ֆերգյուսոնը մոտ էր Անգլիա տեղափոխվելուն։ 1982 թ. փետրվարին «Վուլվերհեմպտոն Ուոնդերերսը» դիմել էր նրան Ջոն Բարնվելին փոխարինելու՝ այն բանից հետո, երբ ակումբը դուրս մնաց առաջին դիվիզիայից[45]։ Ֆերգյուսոնը մերժել էր առաջարկը՝ հավանաբար կապված ակումբի ֆինանսական անկայունության հետ, որն այդ ժամանակ £2 միլիոն պարտք ուներ և հազիվ էր խուսափել բիզնեսից դուրս մնալուց։ 1984/85 մրցաշրջանի վերջում հայտնի դարձավ, որ Ֆերգյուսոնի թեկնածությունը քննարկվելու է «Լիվերպուլի» մարզչի պաշտոնի համար Ջո Ֆագանի թոշակի գնալուց հետո, սակայն աշխատանքն անմիջապես ընդունեց «Լիվերպուլի» հարձակվող Քենի Դալգլիշը[46]։

Չնայած Ֆերգյուսոնը մնաց «Աբերդինում» ամբողջ ամառ՝ նա վերջիվերջո տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», երբ 1986 թ. նոյեմբերին Ատկինսոնին հեռացրին։

Մարզչական գործունեությունը «Մանչեսթեր Յունայթեդում»[խմբագրել]

Նշանակում և առաջին տարիներ[խմբագրել]

Ալեքս Ֆերգյուսոնը նշանակվեց «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչ 1986 թ. նոյեմբերի 6-ին։ Տեղափոխվելուց ի սկզբանե նա անհանգստանում էր այն բանի համար, որ մի շարք խաղացողներ, ինչպես՝ Նորման Ուայթսայդը, Փոլ ՄաքԳրաթը և Բրայան Ռոբսոնը չափից դուրս շատ էին ալկոհոլ օգտագործում և «ընկճված էր» նրանց ֆիզիկական պատրաստվածության վիճակից։ Բայց նոր մարզիչը կարողացավ բարձրացնել ակումբի կարգապահության մակարդակը, և «Յունայթեդը», որը նրա գալստյան պահին մրցաշարում 21-րդ տեղում էր (վերջից 2-րդ), տարին մրցաշարային աղյուսակում ավարտեց 11-րդ տեղով։

Որպես «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ՝ Ֆերգյուսոնի դեբյուտային խաղը 1986 թ. նոյեմբերի 8-ին էր ընդդեմ «Օքսֆորդ Յունայթեդի», որում «կարմիր սատանաները» անսպասելի պարտություն կրեցին 2-0 հաշվով։ 7 օր անց «Յունայթեդը» նվազագույն ոչ-ոքի խաղաց «Նորվիչ Սիթի»-ի հետ, իսկ իր առաջին հաղթանակը տարավ միայն նոյեմեբերի 22-ի տնային հանդիպմանը «Քուինս Պարկ Ռեյնջերս»-ի նկատմամբ 1-0 հաշվով։ Մրցաշրջանի ընթացքում արդյունքներն անշեղորեն սկսեցին բարելավվել։ 1986 թ. դեկտեմբերի 26-ին՝ «Նվերների օրը», «Յունայթեդը» միակ արտագնա հաղթանակը տարավ իր սկզբունքային մրցակից «Լիվերպուլի» դեմ «Էնֆիլդ» մարզադաշտում 1-0 հաշվով՝ շնորհիվ Նորման Ուայթսայդի գոլի։ 1987 թ. սկսվեց բարձր նոտայով՝ հաղթանակ 4-1 հաշվով «Նյուքասլի» նկատմամբ։ Մրցաշարի երկրորդ կեսին «Յունայթեդը» աստիճանաբար բարձրացավ՝ համեմատաբար հազվադեպ պարտությունների շնորհիվ և զբաղեցրեց 11-րդ տեղը։ Ֆերգյուսոնի մայրը՝ Էլիզաբեթը, 64 տարեկանում մահացավ թոքերի քաղցկեղից՝ նշանակումից 3 շաբաթ անց։ Ֆերգյուսոնն «Աբերդինում» իր օգնական Արչի Նոքսին նշանակեց իր օգնական «Մանչեսթեր Յունայթեդում» 1986 թ.։

1987/88 մրցաշրջանում Ֆերգյուսոնը զարկ տվեց ակումբի համար մի շարք լուրջ ձեռքբերումների՝ պայմանագրեր կնքելով Սթիվ Բրյուսի, Վիվ Անդերսոնի, Բրայան ՄաքՔլերի և Ջիմ Լեյթոնի հետ։ Նոր խաղացողները հսկայական ներդրում ունեցան ակումբի խաղում. «Յունայթեդը» մրցաշարում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ 9 միավոր ետ մնալով «Լիվերպուլից»։ Չնայած «Լիվերպուլը» միավորներով առաջատար էր մրցաշրջանի երկու մասերում էլ, և «Յունայթեդը» տարվա ամբողջ ընթացքում պարտվել էր միայն 5 խաղերում, սակայն ոչ-ոքի խաղացել 12 խաղերում, այդ իսկ պատճառով «Յունայթեդը» հավակնություն չունեցավ չեմպիոնական տիտղոսը նվաճելու՝ մինչ կհասներ իր հյուսիսարևմտյան մրցակցին։

Հաջորդ՝ 1988/89 մրցաշրջանում թվում էր՝ «Յունայթեդի» համար նպաստավոր կլինի, քանի որ 2 տարի անց «Բարսելոնայից» վերադարձել էր Մարկ Հյուզը, սակայն մեծ էր հիասթափությունը, երբ մրցաշարում զբաղեցրեց միայն 11-րդ տեղը, ինչպես նաև վեցերորդ փուլում դուրս մնաց Անգլիայի գավաթի խաղարկությունից՝ պարտվելով «Նոթինգհեմ Ֆորեսթին» 1-0 հաշվով։ Թիմը դանդաղ սկսեց մրցաշրջանը՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ունենալով իննխաղյա անհաղթանակ շրջան (ութ ոչ-ոքի և մեկ պարտություն)։ Արդյունքներն այնուհետև բարելավվեցին, իսկ փետրվարի կեսերին մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 3-րդ տեղը։ Սակայն մրցաշրջանի վերջնական քառորդում «Յունայթեդը» չկարողացավ կայուն խաղ ցուցադրել և հանգրվանեց աղյուսակի միջին դիրքում։

Այդ մրցաշրջանում «Յունայթեդը» անց կացրեց ընկերական խաղեր Բերմուդի հավաքականի և Սոմերսեթի կոմսության կրիկետի ակումբի հետ։ «Սոմերսեթի» դեմ խաղում դաշտ դուրս եկավ ինքը՝ Ալեքս Ֆերգյուսոնը և նրա օգնական Արչի Նոքսը, ընդ որում Նոքսն անգամ գոլի հեղինակ դարձավ։ Սա միակ խաղն էր, որտեղ Ֆերգյուսոնը հանդես եկավ «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում։

1989/90 մրցաշրջանում Ֆերգյուսոնը ջանքեր և մեծ գումարներ ծախսեց՝ ձեռբերելու կիսապաշտպաններ Նիլ Ուեբին, Մայք Ֆելանին և Փոլ Ինսին, ինչպես նաև պաշտպան Գարի Փալիսթերին և եզրային կիսապաշտպան Դենի Ուոլեսին։ Մրցաշրջանն սկսվեց գործող չեմպիոն «Արսենալի» դեմ 4-1 հաշվով վստահ հաղթանակով, միայն թե հետո «Յունայթեդը» արագորեն կորցրեց թիմային վիճակը։ Խաղաց մեկ ոչ-ոքի, որին հաջորդեց 3 անընդմեջ պարտություն, հաղթանակ և հերթական ամոթալի պարտությունը իր կատաղի մրցակից «Մանչեսթեր Սիթիից» 5-1 հաշվով։ Այսպիսով, ութ խաղում վեց պարտությունից և երկու ոչ-ոքիից հետո «Օլդ Թրաֆորդում» հայտնվեց ազդագիր "Three years of excuses and it's still crap ... ta-ra Fergie." («Պատճառաբանությունների երեք տարի և դեռ նույն կեղտը: Հաջող, Ֆերգի») գրությամբ։ Շատ լրագրողներ և երկրպագուներ կոչ էին անում հեռացնել Ֆերգյուսոնին[47][48]։ Ավելի ուշ Ֆերգյուսոնը նկարագրեց 1989 թ. դեկտեմբերը որպես «ամենամռայլ շրջանը, [որն ինքը] երբևէ զգացել է խաղում», այն դեպքում, երբ «Յունայթեդը» տասնամյակի ավարտին գտնվում էր Առաջին դիվիզիոնից դուրս մնալու վտանգային գոտում[49][50]։

Հետագայում Ֆերգյուսոնը բացահայտեց, որ տնօրենների խորհուրդը հավաստիացրել էր իրեն, որ մտադրություն չունեն հեռացնելու։ Չնայած խորհուրդն իրապես հիասթափված էր առաջնությունում թիմի անհաջողություններից՝ նրանք հասկանում էին նման արդյունքների պատճառները (հատկապես մի քանի առանցքային խաղացողների բացակայությունը վնասվածքների պատճառով) և բավարարվում էին նրանով, որ Ֆերգյուսոնը վերակազմակերպում էր ակումբի մարզչական և սկաուտային համակարգները։

Առանց հաղթանակի յոթխաղյա շրջանից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի գավաթի 3-րդ շրջանում հանդիպեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»։ «Ֆորեսթը» հաջող էր հանդես գալիս այդ մրցաշրջանում և Լիգայի գավաթը անընդմեջ երկրորդ անգամ նվաճելու ճանապարհին էր[51]։ Շատերի կարծիքով սպասելի էր «Յունայթեդի» պարտությունն այդ խաղում և որ Ֆերգյուսոնն անմիջապես դրանից հետո կհեռացվեր։ Սակայն «Յունայթեդը» Մարկ Ռոբինսի գնդակի շնորհիվ 1-0 հաշվով հաղթանակ տարավ և ի վերջո հասավ նաև մինչև Գավաթի եզրափակիչ։ Համարվում է, որ գավաթի նվաճման շնորհիվ Ֆերգյուսոնը պահպանեց մարզչական պաշտոնը «Օլդ Թրաֆորդում»` չնայած սկսած այդ ժամանակից նա հայտարարում էր, որ իր աշխատանքը երբեք վտանգված չի եղել[51][52][53]: Եզրափակիչ խաղում «Յունայթեդը» հանդիպեց «Կրիստալ Պելաս»-ին, սկզբում խաղալով 3-3 ոչ-ոքի, ապա վերախաղարկման ժամանակ հաղթելով 1-0 հաշվով։ Այն առաջին խոշոր նվաճումն էր Ֆեգյուսոնի համար որպես «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ։ Առաջին եզրափակիչ խաղում 3 գնդակների բացթողումը շատերը կապում էին դարպասապահ Ջիմ Լեյթոնի սխալների հետ, որից հետո Ֆերգյուսոնը հրաժարվեց «Աբերդինի» նախկին դարպասապահի ծառայություններից և նրա փոխարեն գնեց Լես Սիլիին։

Առաջին չեմպիոնական տիտղոս[խմբագրել]

Չնայած 1990/91 մրցաշրջանում «Յունայթեդն» սկսեց առավել հաջող հանդես գալ լիգայում, քան առաջ էր, սակայն ավարտեց այն միայն 6-րդ տեղով։ Թիմի խաղն անկայուն էր. «Հայբերի»-ում «Արսենալի» նկատմամբ 6-2 հաշվով հաղթանակին հաջորդեցին պարտությունները «Սանդերլենդին» 2-1 հաշվով, «Լիվերպուլին»՝ 4-0 խայտառակ հաշվով և տնային հանդիպմանը «Էվերթոնին»՝ 2-0 («իրիսների» դեմ խաղը դեբյուտային էր 17-ամյա Ռայան Գիգզի համար)։

Անգամ այն, որ նախորդ մրցաշրջանում թիմը հաղթել էր Անգլիայի գավաթի եզրափակչում, շատերին տեղիք էր տալիս կասկածելու Ֆերգյուսոնի հնարավորություններին. «Յունայթեդում» Բասբիից հետո և ոչ մի մարզչի չէր հաջողվել նվաճել լիգայի հաղթողի տիտղոսը[53]։ 1991 թ. թիմը Լիգայի գավաթի եզրափակիչ դուրս եկավ, սակայն հաղթանակը զիջեց «Շեֆֆիլդ Ուենսդեյ» ակումբին 1-0 հաշվով։ Գավաթակիրների գավաթի մրցաշարում Ֆերգյուսոնի սաներին հաջողվեց ավելին. նրանք պարտության մատնեցին այդ մրցաշրջանի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային» 2-1 հաշվով։ Հաղթական հանդիպումից հետո Ֆերգյուսոնը հայտարարեց, որ «Յունայթեդը» կհաղթի հաջորդ մրցաշարը և վերջիվերջո պաշտոնավարելուց մոտ 5 տարի անց նա, թվում է, հաղթեց վերջին թերահավատներին[54]։

1990/91 մրցաշրջանի վերջում Ֆերգյուսոնի օգնական Արչի Նոքսը հեռացավ «Գլազգո Ռեյնջերս» և դարձավ Վալտեր Սմիթի օգնականը, իսկ Ֆերգյուսոնը Նոքսի փոխարեն օգնական նշանակեց երիտասարդական թիմի մարզիչ Բրայան Քիդին։ Նույն թվականին նա նաև կնքեց գնման երկու կարևոր պայմանագրեր դարպասապահ Պետեր Շմեյխելի և պաշտպան Փոլ Փարքերի հետ։ Մեծ էին ակնկալիքները կապված երիտասարդ Ռայան Գիգզի նվաճումների հետ, ով 1990-91 թթ. թիմի կազմում խաղացել էր 2 անգամ և մեկ գոլ խփել, և ավելի վաղ տպավորիչ ելույթներով հանդես եկած մեկ այլ երիտասարդ հարձակվողական ֆուտբոլիստ Լի Շարփի հետ։ Նա նաև թիմի աջ թևում ավելացրեց ուկրաինացի Անդրեյ Կանչելսկիսին՝ որպես այլընտրանքային հարձակվողական ուժ հին աջոտնյա կիսապաշտպաններ Մայք Ֆելանին և Բրայան Ռոբսոնին։

1991/92 մրցաշրջանում Ֆերգյուսոնի հույսերը չարդարացվեցին և իր իսկ խոսքերով «շատերը մամուլում կարծում էին, որ [իր] սխալները նպաստել են թշվառությանը»[55]։ Յունայթեդն առաջին անգամ հաղթանակով ավարտեց Ֆուտբոլային լիգայի գավաթը և Եվրոպայի սուպերգավաթը, սակայն սեփական լիգայում չեմպիոնական տիտղոսը զիջեց սկզբունքային մրցակից «Լիդս Յունայթեդին»՝ մրցաշրջանի մեծ մասում գլխավորելով աղյուսակը։ Գոլերի սղությունը և ոչ-ոքի արդյունքների մեծ քանակը մրցաշրջանի երկրորդ կեսում ցույց տվեցին «կարմիր սատանաների» ետարկումը, այնինչ մրցաշրջանի առաջին մասում հանդես էին գալիս հիանալի։ Ֆերգյուսոնն զգաց, որ իր անհաջող փորձը «Լյութոն Թաունից» հարձակվող Միք Հարֆորդի հետ պայմանագիր կնքելու ակումբի համար չեմպիոնության արժեք ունեցավ, և որ թիմին անհրաժեշտ է «հավելյալ չափում» հաղորդել, որպեսզի հաջորդ մրցաշրջանում հաղթեն մրցաշարը[56]։

1991/92 մրցաշրջանի վերջերում Ֆերգյուսոնն սկսեց ակումբի համար նոր հարձակվողի որոնումները։ Սկզբում փորձեց պայմանագիր կնքել «Սաութհեմփթոնից» Ալան Շիրերի հետ, սակայն Շիրերը նախընտրեց տեղափոխությունը «Բլեքբեռն Ռովերս»։ Ֆերգյուսոնը մեկ անգամ չէ, որ հարցում արեց ձեռքբերելու «Շեֆֆիլդ Ուենսդեյի» հարձակվող Դևիդ Հիրսթին, սակայն մարզիչ Տրևոր Ֆրենսիսը մերժեց բոլոր առաջարկները, և խաղացողը մնաց նույն ակումբում։ Ի վերջո, Ֆերգյուսոնը վճարեց £1 միլիոն «Քեմբրիջ Յունայթեդի» 23-ամյա հարձակվող Դիոն Դաբլինին՝ «Յունայթեդի» ամառային պատուհանում միակ լուրջ տրանսֆերը։

Նոր ձևավորված Պրեմիեր Լիգայում 1992/93 մրցաշրջանի դանդաղ մեկնարկից հետո (նոյեմբերի սկզբին «Յունայթեդն» ընդամենը 22-ի մեջ 10-րդ տեղում էր) թվում էր՝ թիմը կրկին բաց թողեց չեմպիոնական տիտղոսը։ Այնուամենայնիվ, 1992 թ. նոյեմբերի 27-ին «Լիդս Յունայթեդից» ֆրանսիացի հարձակվող Էրիկ Կանտոնայի £1, 2 միլիոնով գնումից հետո և՛ «Մանչեսթեր Յունայթեդի», և՛ Ֆերգյուսոնի պաշտոնավարության հետագան ավելի վառ գույներով գծագրվեց։ Կանտոնան հարձակման գծում հզոր համագործակցություն ձևավորեց Մարկ Հյուզի հետ և օգնեց ակումբին բարձրանալու մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։ Ի վերջո, «Յունայթեդը» դարձավ Անգլիայի չեմպիոն՝ իրականացնելով 26-ամյա սպասումները Լիգայի մրցաշարում և Պրեմիեր Լիգայի առաջին տիտղոսակիրը դառնալով։ «Յունայթեդն» իր ամենամոտ հետապնդող «Ասթոն Վիլլայից» առաջ էր 10 միավորով, որի 1-0 հաշվով պարտությունը Օլդհամում 1993 թ. մայիսի 2-ին պարգևեցին «Յունայթեդին» բաղձալի տիտղոսը։ Լիգայի մարզիչների միության քվերակությամբ Ալեքս Ֆերգյուսոնը ճանաչվեց տարվա մարզիչ։

1993–95. կրկնակի հաղթանակ և պարտություն[խմբագրել]

1993/94 մրցաշրջանը բերեց էլ ավելի մեծ հաջողություններ։ Տարվա սկզբում Բրիտանիայի համար ռեկորդային՝ £3, 75 միլիոն գնով «Նոթինգհեմ Ֆորեսթից» գնվեց 22-ամյա կիսապաշտպան Ռոյ Քինը՝ փոխարինելու երկարաժամկետ Բրայան Ռոբսոնին, ով մոտ էր կարիերան ավարտելուն[57]։

«Յունայթեդը» գլխավորեց 1993–94 Պրեմիեր Լիգայի աղյուսակը փաստացիորեն սկզբից մինչև վերջ։ Կանտոնան 25 գոլով դարձավ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն` չնայած 1994 թ. հինգ օրվա ընթացքում երկու անգամ կարմիր քարտ էր ստացել։ «Յունայթեդը» նաև դուրս եկավ Լիգայի գավաթի եզրափակիչ, սակայն պարտվեց այնտեղ «Ասթոն Վիլլային» 3-1 հաշվով, որը գլխավորում էր Ֆերգյուսոնի նախորդը՝ Ռոն Ատկինսոնը։ Անգլիայի գավաթի եզրափակչում «Յունայթեդը» տպավորիչ հարվածաշարով հաղթեց «Չելսիին»՝ 4-0, որով Ֆերգյուսոնն արդեն երկակի անգամ նվաճեց Լիգայի և մրացաշարի գավաթները՝ «Աբերդինի» հետ 1984/85 մրցաշրջանում Շոտլանդիայի առաջնության և Շոտլանդական գավաթի կրկնակի հաղթանակներից հետո։ Եվ միայն Լիգայի գավաթի եզրափակչում ձախողումը թույլ չտվեց նրան նվաճելու երեք տիտղոս (2 գավաթ և մրցաշար) մրցաշրջանում և կրկնելու այն ռեկորդը, որին հասել էր «Աբերդինի» ժամանակ 1983 թ.։

1994 թ. ամռանը Ֆերգյուսոնը միայն մեկ խոշոր պայմանագիր կնքեց՝ «Բլեքբեռն Ռովերսից» £1, 2 միլիոնով գնելով Դեյվիդ Մեյին։ Ակտիվ լուրեր էին շրջանառվում նաև «Նորվիչ Սիթիի» 21-ամյա հարձակվող Քրիս Սաթոնի՝ «Յունայթեդ» հավանական տեղափոխման մասին, փոխարենը խաղացողը գլխավորեց «Բլեքբեռն Ռովերսը»։

1994/95 մրցաշրջանը դժվարին եղավ Ֆերգյուսոնի համար։ Կանտոնան հարձակվում է «Կրիստալ Պելասի» երկրպագուի վրա «Սելհերթ պարկում» խաղի ժամանակ և թվում է՝ արդեն անգլիական ֆուտբոլից նրա հեռանալու պահն է։ Ութամսյա որակազրկման հետևանքով Կանտոնան բաց թողեց այդ մրցաշրջանի կարևորագույն վերջին չորս ամիսները[58][59]։ Նա նաև դատապարտվեց 14-օրյա բանտային կալանքի՝ հասցրած վիրավորանքի համար, սակայն վճիռը չեղյալ հայտարարվեց բողոքարկումից հետո և փոխարինվեց 120-ժամյա հասարակական հարկադիր աշխատանքով։ Մյուս կողմից, «Յունայթեդը» Բրիտանիայի համար ռեկորդային՝ £7 միլիոն գնով «Նյուքասլ Յունայթեդից» ձեռք բերեց արդյունավետ հարձակվող Էնդի Քոուլին՝ հյուսիս-արևելք փոխանակության ուղարկելով երիտասարդ Քիտ Գիլեսպուն դրա դիմաց։ Տարին շրջադարձային էր նաև երիտասարդ խաղացողներ Գարի Նևիլի, Նիկի Բաթթի և Փոլ Սքոուլզի համար, ովքեր երբեմն սկսեցին հանդես գալ հիմնական թիմի կազմում՝ գերազանց խաղ ապահովելով «Յունայթեդի»՝ առանց փորձառու խաղացողների անցնող երկար ժամանակամիջոցները։

Բայց և այնպես, մրցաշարը դուրս սողաց «Մանչեսթեր Յունայթեդի» կառչումից, երբ նրանք մրցաշրջանի վերջին օրը 1-1 հաշվով ոչ-ոքի խաղացին «Վեսթ Հեմի» հետ, որում հաղթանակը կապահովեր երրորդ անընդմեջ չեմպիոնական տիտղոսը լիգայում։ Անգլիայի գավաթի եզրափակչում «կարմիր սատանաները» ևս մեկ տիտղոս կորցրին՝ 1-0 պարտվելով «Էվերթոնին»։

1995–98[խմբագրել]

1995 թ. ամռանը Ֆերգյուսոնը լրատվամիջոցների կոշտ քննադատությանն արժանացավ այն բանից հետո, երբ թիմի երեք փորձառու խաղացողների թույլ տրվեց հեռանալ, իսկ փոխարենը չգնեցին ոչ մեկի։ Սկզբում Փոլ Ինսը £7.5 միլիոնով տեղափոխվեց իտալական «Ինտեր», թիմի երկարակյաց հարձակվող Մարկ Հյուզը £1.5 միլիոն վճարով անսպասելի վաճառվեց «Չելսիին», իսկ Անդրեյ Կանչելսկիսը վաճառվեց «Էվերթոնին»։

Ֆերգյուսոնը առաջարկության հարցում արեց «Տոտենհեմին» հարձակվող Դարեն Անդերթոնի համար, սակայն ֆուտբոլիստը վերակնքեց պայմանագիրը Հյուսիսային Անգլիայի ակումբի հետ։ Այնուհետև մարզիչը հանդես եկավ հոլանդացի Մարկ Օվերմարսին առաջարկով, ով խաղում էր հոլանադական «Այաքսում» (Եվրոպայի գավաթի այդ տարվա մրցանակակիրը), սակայն ֆուտբոլիստը ծնկի լուրջ վնասվածք ստացավ և շարքից դուրս եկավ մի քանի ամսով։ Լրատվամիջոցների հաղորդմամբ և ենթադրությամբ «Յունայթեդը» տեղափոխվելու առաջարկ էր արել «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Ռոբերտո Բաջոյին, ով այդ ժամանակ համարվում էր աշխարհի լավագույն խաղացողներից մեկը, սակայն վերջինս մնաց հայրենիքում և փոխարենը պայմանագիր կնքեց «Միլանի» հետ։

Բոլորին հայտնի էր, որ Ֆերգյուսոնի կարծիքով «Յունայթեդն» ունի մի շարք երիտասարդ խաղացողներ, ովքեր պատրաստ էին խաղալ հիմնական կազմում։ Պատանիների, ովքեր հետագայում հայտնի էին դառնալու «Ֆերգիի ճտեր» անունով, թվում էին Գարի Նևիլը, Ֆիլ Նևիլը, Դեյվիդ Բեքհեմը, Փոլ Սքոուլզը և Նիկի Բաթթը։ Այդպիսով, 1995/96 մրցաշրջանն սկսվեց առանց էական նոր ձեռբերումների, և դա կատարվեց Արսենալի, Լիվերպուլի ու Նյուքասլի թանկարժեք պայմանագրերի ֆոնի վրա։

«Յունայթեդի» երիտասարդ թիմը 1995/96 մրցաշրջանը «Ասթոն Վիլլայից» կրած 3-1 հաշվով պարտությամբ սկսեց[60]։ «Օրվա խաղը» հեռուստատեսային հաղորդման մեկնաբան Ալան Հանսենը քննադատեց թիմի ելույթը՝ ավարտելով իր վերլուծությունը հետևյալ խոսքերով. «Դուք չեք կարող նվաճել ոչինչ երեխաների հետ»՝ նկատի ունենալով «Յունայթեդի» տվյալ կազմում երիտասարդ և անփորձ խաղացողների մեծ թիվը[61]։

Չնայած մամուլի կողմից ճնշումներին՝ երիտասարդ ֆուտբոլիստները արդարացրին Ֆերգյուսոնի հույսերը. «Յունայթեդը» հաղթանակ տարավ հաջորդ հինգ խաղերում անընդմեջ (այդ թվում՝ «Գուդիսոն պարկում» հաղթելով «Էվերթոնին» 3-2 հաշվով, ապա գործող չեմպիոն «Բլեքբերն Ռովերսին» «Իվուդ պարկում» 2-1 հաշվով)՝ աջակցություն ստանալով նաև վերադարձած Կանտոնայի կողմից, որը կայացավ 1995 թ. հոկտեմբերին «Լիվերպուլի» դեմ խաղում։ Մրցաշրջանի մեծ մասում թիմը հանդես էր գալիս առաջատար «Նյուքասլ Յունայթեդին» հետապնդողի դերում և Սուրբ Ծնունդից առաջ 10 միավորով էր ետ մնում նրանցից։ Տարբերությունը նվազեց 7 միավորի 1995 թ. դեկտեմբերի 27-ին՝ 2-0 հաշվով նրանց հաղթելուց հետո, սակայն այնուհետ «կարմիր սատանաների» անկայուն խաղի պատճառով միջակայքը կրկին աճեց՝ հասնելով 12-ի։ 1996 թ. մարտի 4-ին «Սենթ Ջեյմս պարկում» «Մանչեսթեր Յունայթեդի» 1-0 հաղթանակից հետո տարբերությունը կրճատվեց 1-ի։ Դրանով վաղ մարտից «Յունայթեդն» սկսեց հաղթնակների շարք, որը զուգակցվեց «կաչաղակների» միավորների կորստի հետ, և մանչեսթերյան թիմը գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Լիդս Յունայթեդի» դեմ խաղում դժվարությամբ ձեռք բերված հաղթանակը թույլ տվեց Ֆերգյուսոնին մեղադրել իր մրցակիցներին իրենց մարզիչներին «խարդախելու» մեջ.

Ես ինքս ինձ ասում եմ՝ այս տղաները իրենց մարզչին տագնապի են հասցրել և տեսնելով, թե ինչպես ես խաղում մեր դեմ, ես միայն կարող եմ ասել, որ նրանք խաբում են իրենց մարզիչներին։ Ձեր կարծիքով նրանցից որոշների համար շատ ավելի կարևոր է արդյունքի հասնել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ, որը Լիգայի առաջատարն է, քան որևէ այլ բան։ Դա հուզիչ է։ Զարմանալի չէ, որ մարզիչները հեռացվեցին։ Իհարկե, երբ խոսքը «Նյուքասլի» մասին է, դուք կսպասեք և կտեսնեք տարբերություն։ Դա հետաքրքիր է լինելու[62]։

«Լիդսի» նկատմամբ իր թիմի հաղթանակից հետո հեռուստատեսային ճեպանկարահանման ժամանակ «Նյուքասլի» մարզիչ Քևին Քիգանը բարկացած արձագանքեց Ֆերգյուսոնի մեկնաբանությանը. «Մենք դեռևս պայքարում ենք այս տիտղոսի համար և այն պետք է որ Միդլսբրո գնա... Ես ուրախ կլինեմ, եթե հաղթենք նրանց»[63]։ «Միդլսբրոյի» նկատմամբ 3-0 հաշվով հաղթանակը վերջին օրը հաստատեց «Յունայթեդի» տիտղոսը և թիմը Կանտոնայի խփած մեկ գոլի շնորհիվ պարտության մատնեց «Լիվերպուլին»՝ հաղթելով 1996 թ. մայիսի 11-ին Անգլիայի գավաթի եզրափակչում. սա նրանց երկրորդ դուբլն էր երեք տարա ընթացքում, այս ցուցանիշով «Յունայթեդն» առաջին անգլիական ակումբն էր։ Գավաթի եզրափակչից մեկ շաբաթ անց Ֆերգյուսոնը «Յունայթեդում» մնալու քառամյա պայմանագիր ստորագրեց[64]։

1996/97 մրցաշրջանում «Յունայթեդը» նվաճեց իր չորրորդ չեմպիոնական տիտղոսը 5 տարում[65]։ Աշնան վերջերին թիմը 3 անընդմեջ պարտություն կրեց առաջնությունում՝ բաց թողնելով 13 գնդակ, նաև ընհատեց տնային մարզադաշտում առանց պարտությունների 40-ամյա շրջանը եվրագավաթներում՝ պարտվելով թուրքական «Ֆեներբախչե» ակումբին։ Ֆերգյուսոնի օրոք թիմը 28 տարվա մեջ առաջին անգամ լավագույն խաղը ցույց տվեց և հասավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ[66]։ «Յունայթեդի» առաջխաղացումը կասեցվեց գերմանական «Դորտմունդի Բորուսիայի» կողմից[67]։ Նորվեգացի Ուլե Գունար Սուլշերի և Ռոնի Յոնսենի հետ պայմանագրերի կնքումը տարվա կարևոր ձեռբերումներից էր. Սուլշերը մրցաշրջանի վերջում թիմի լավագույն ռմբարկուն էր։ 1997 թ. մայիսին ֆուտբոլից հեռանալու մասին հայտնեց Կանտոնան[68]։ Խաղացողն իրեն «շահագործված էր զգում Յունայթեդի գերատեսչության ապրանքային քաղաքականության պատճառով» և հարցականի տակ էր դնում ակումբի ձգտումները, պատճառներ, որոնք Ֆերգյուսոնը հասկանում էր[68]։ Կանտոնայի փոխարեն «Տոտենհեմից» գնվեց հարձակվող Թեդի Շերինգհեմը. ամռան կարևոր ձեռբերումներից էր նաև «Բլեքբերնից» պաշտպան Հենինգ Բերգի հետ պայմանագիրը[69][70]։ Մրցաշրջանի վերջում Քինը նշանակվեց «Յունայթեդի» նոր ավագ։ Ֆերգյուսոնը 1997 թ. Սուպերգավաթի հաղթանակից հետո նկարագրեց նրան որպես «խաղի լավագույն բազմակողմանի խաղացողը» և հավատում էր, որ Քինն ունի «բոլոր անհրաժեշտ հատկանիշները» փոխարինելու Կանտոնային[71]։

1997 թ. սեպտեմբերին 7 ամիսների ընթացքում առաջին անգամ թիմը լիգայում պարտություն է կրում՝ տանուլ տալով «Լիդս Յունայթեդին», Քինը հանդիպման ընթացքում ջլի վնասվածք է ստանում, որի արդյունքում բաց է թողնում մրցաշրջանը։ Շմեյխելը նրա բացակայության ընթացքում կատարում է ավագի պարտականությունները։ Նոյեմբերից «Յունայթեդը» 4 միավորով լիգայի առաջատարն էր, ինչը հուշում էր, որ որևէ թիմ դժվար թե հասնի նրանց[72]։ Նույն ամսում «Արսենալի» նկատմամբ հաղթանակից հետո Ֆերգյուսոնը ընդունեց, որ միաձի մրցարշավը «լավ չէ խաղի համար» և թույլատրեց իր հակառակակորդներին «...արժանանալ հաղթելուն խաղաշրջանի երկրորդ մասում»[73]։ «Լիվերպուլի», «Չելսիի» և «Բլեքբեռն Ռովերսի» սխալները՝ որպես լիգայի չեմպիոնի հավակնորդներ, ձմռան ընթացքում թույլ տվեցին «Յունայթեդին» մեծացնել միավորների տարբերությունը 11 միավորի, թեպետ «Արսենալը» ևս տնօրինում էր խաղը։ Սա բավական էր, որ Մանչեսթերի բուքմեյքեր Ֆրեդ Դանը վճարեր այն առաջատար խաղացողներին, ովքեր օգնում էին պահպանել չեմպիոնական տիտղոսը[74]։ Մնացած մրցություններում «Յունայթեդը» վատ արդյունքներ էր ցույց տալիս. «Բարնսլիի» հետ վերախաղարկումից հետո դուրս է մնում Անգլիայի գավաթից և «վնասազերծված էր» Մոնակո ՖԱ-ից Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում[75]։

Արսենալը մարտին կրճատում է Յունայթեդի հետ միավորների տարբերությունը հարձակվող Մարկ Օվերմարսի հաղթական գոլի շնորհիվ, երբ երկու թիմերը հանդիպել էին իրար Օլդ Թրաֆորդում[76]։ Ֆերգյուսոնը լավատեսորեն է արտահայտվում իր թիմի հնարավորությունների մասին՝ չնայած անհաջողությանը և պնդում, որ Արսենալը «... կսկսի միավորներ կորցնել մրցաշրջանի ավարտին, ոչ մի կասկած չկա դրանում»[76]։ Սակայն Արսենալը, հավաքելով առավելագույն միավորներ, «կնիքում է» տիտղոսը 1998 թ. մայիսի 3-ին՝ հաղթելով Էվերթոնին։ Ֆերգյուսոնը շնորհավորում է իր մրցակից Արսեն Վենգերին, ով իր առաջին լիարժեք մրցաշրջանն ակումբում այնուհետև եզրափակում է կրկնակի հաղթանակով. «Ես կարծում եմ՝ սա լավ է իմ երիտասարդ խաղացողների համար՝ կորցնելու այդ առիթով: Ես անկեղծորեն ընդունում եմ Արսենալի ձեռքբերումները Սուրբ ծնունդից մինչև մրցաշրջանի ավարտը»[77]։ Յունայթեդն անմիջապես հետո 10.75 մլն եվրո է վճարում ՊՍԺ-ի պաշտպան Յապ Սթամի համար՝ սահմանելով ակումբային նոր ռեկորդ[78]։ Ֆերգյուսոնը ցանկանում է ամրացնել թիմի հարձակվողական ներուժը և այդ նպատակով ամբողջ ուշադրությունը բևեռում է Ասթոն Վիլլայի խաղացող Դուայթ Յորքի վրա[79]։ Յորքի հետ պայմանագիր կնքելու առաջին փորձերը կտրուկ մերժման են արժանանում, մինչև Ֆերգյուսոնը կհամոզեր Էդվարդսին՝ ավելացնել Յունայթեդի նախնական առաջարկը 10 մլն եվրոյով[80]։ 12.6 մլն եվրոյի գործարքը կնքվում է մեկ շաբաթում. Յորքը ստորագրում է համաձայնագիրը Չեմպիոնների լիգայում Յունայթեդի հանդես գալուց րոպեներ առաջ[80]։

1998–99. եռակի հաջողություն[խմբագրել]

1998/99 մրցաշրջանը լավագույններից էր թիմի պատմության ընթացքում և լի էր բազմաթիվ դրամատիկ հանդիպումներով, և որը սակայն Յունայթեդն սկսեց 1998-ի Անգլիայի սուպերգավաթում Արսենալից 3-0 պարտությամբ[81]։ Պարտությունը չի մտահոգում Ֆերգյուսոնին, թեև նա բնութագրում է 1998-ի սեպտեմբերին իր թիմի պարտությունն Արսենալից «ավելի պակաս տանելի»։ 1998 թ. դեկտեմբերին Ֆերգյուսոնի օգնական Բրայան Քիդը տեղափոխվում է Բլեքբեռն Ռովերս, որտեղ դառնում է գլխավոր մարզիչ։ Ֆերգյուսոնը հանձնարարում է Էրիկ Հարիսոնին և Լես Քերշոուին՝ գտնել լավագույն փոխարինող «մարզչական կարողությունների և աշխատանքի էթիկայի առումով»։ Երկուսն էլ առաջարկում են Սթիվ Մաքլարենին՝ Ջիմ Ուայթի և Դերբի Քաունթիի օգնականին։ Մաքլարենը Ֆերգյուսոնի նախնական ընտրությունն էր և նշանակվում է 1999 թ. փետրվարին։ Որպես օգնական նրա առաջին խաղում Յունայթեդը 8-1 հաշվով հաղթանակ է տանում Նոթինգհեմ Ֆորեսթի նկատմամբ[82]։

Ֆերգյուսոնն զգում էր, որ Յունայթեդի հայտը՝ ետ վերադարձնելու Պրեմիեր լիգայի տիտղոսները, այլ մրցություններում մասնակցության պատճառով դառնում է անկարևոր։ Նա պատրաստ էր «թանկ վճարել Չեմպիոնների լիգայում առաջընթացի համար», թիմը երկրորդ համարով դուրս եկավ Չեմպիոնների լիգայի «մահվան խմբից»՝ հետևելով «Մյունխենի Բավարիային» և ետևում թողնելով Բարսելոնային։ Յունայթեդը հաղթանակ տարավ Լիվերպուլ ՖԱ-ի նկատմամբ Անգլիայի գավաթի 4-րդ փուլում, որն ամբողջ մրցաշրջանի հաջողության նախանշանն էր։ 3-րդ րոպեին գոլ ընդունելուց հետո թիմը հավասարեցրեց հաշիվը միայն 86-րդ րոպեին և առաջ անցավ ավելացված ժամանակում Սոլսկյարի խփած գնդակի շնորհիվ[83]։ Անդրադարձի ժամանակ Ֆերգյուսոնն ասաց, որ դա «բարոյական վիճակի ապացույցն էր, որը պետք է լինի նույնչափ էական, որքան Յունայթեդի առաջիկա 5 ամիսների ընթացքում»[84]։

Մրցաշարի վերջին շաբաթներին «Արսենալն» ի հայտ եկավ որպես «Յունայթեդի» արժանի մրցակից։ Երկու ակումբներն էլ միասին հայտնվեցին Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում, որի արդյունքը որոշվեց վերախաղարկումով, քանի որ հիմնական խաղն ավարտվեց գոլազուրկ։ Քինը հանվեց երկրորդ խաղակեսի ժամանակ, «Յունայթեդը» զիջեց՝ ստանալով 11 մետրանոց խաղի վերջում 1-1 հաշվի ժամանակ։ Դենիս Բերգկամպի ջանքերը կասեցրեց Շմեյխելը[85]։ Ֆերգյուսոնը հույս ուներ, որ «իր թիմը ամեն դեպքում կարող էր ընդունել արձակված տուգանային գնդակը», բայց փոխարենը խաղը վճռվեց լրացուցիչ ժամանակում. Գիգսը վազեց խաղադաշտի կենտրոնական մասի ամբողջ երկայնքով և, խույս տալով «Արսենալի» մի քանի խաղացողներից, խփեց հաղթական գոլը[84]։ «Յունայթեդը» հաղթանակ տարավ նաև 1999 թ. Անգլիայի գավաթի եզրափակչում «Նյուքասլ Յունայթեդի» նկատմամբ՝ հասնելով կրկնակի հաջողության, քանի որ դրանից մեկ շաբաթ առաջ թիմը «Տոտենհեմին» հաղթելով կրկին վերադարձրել էր Պրեմիեր լիգայի տիտղոսը։

«Յունայթեդի» առաջխաղացումը Չեմպիոնների լիգայում կանխատեսվում էր դեռևս նախորդ մրցաշրջանից։ Թիմը «վնասազերծում է» Միլանի Ինտերին քառորդ եզրափակիչ փուլում և վերջին մրցումներում արդեն 4-րդ անգամ դիմակայում Յուվենթուսին։ Գիգսի՝ աջ ոտքով խփած ուշ գոլը բերում է թիմին 1-1 ոչ-ոքի, և չնայած նաև ընդունած գնդակին՝ Ֆերգյուսոնը անդրդվելի էր իր կարծիքի մեջ, որ «Յունայթեդը» եզրափակիչ հասնելու հավակնորդ է. «....ինչ-որ բան հուշում է ինձ, որ մենք գնում ենք դեպի հաղթանակ: Մեր ակումբի էությունն այնպիսին է, որ մենք մեզ այնքան ենք տանջում, որից թեթևացում գտնելու միակ ուղին հաղթանակն է»[86]։ Պատասխան խաղի ժամանակ Դելլե Ալպի մարզադաշտում հարձակվող Ֆիլիպպո Ինձագին 2 գոլ է խփում՝ ընդհանուր գումարային հաշիվը դարձնելով 3-1 հօգուտ «Յուվենթուսի»[87]։ Քինը, ստանալով Բեքհեմի փոխանցումը, կրճատում է հաշվի տարբերությունը, բայց քիչ անց դեղին քարտ ստանում՝ Էդգար Դավիդսի նկատմամբ կանոնների խախտում անելու համար, ինչը զրկում էր նրան եզրափակչում խաղալու հնարավորությունից[87]։ Դուայթ Յորքը հավասարեցնում է հաշիվը, իսկ 84-րդ րոպեին Քոուլը ավելացնում է 3-րդ գոլը՝ բացարձակ հաղթանակ պարգևելով «կարմիր սատանաներին»[87]։ Քինի խաղն արժանանում է Ֆերգյուսոնի գովասանքին.

Aquote1.png Դա անձնուրացության ամենաարտահայտիչ դրսևորումն էր, որ տեսել եմ ես ֆուտբոլային խաղադաշտում: Տրորել դաշտի բոլոր խոտերը, մրցակցություն, այն, որ նա ավելի շուտ կնախընտրեր մեռնել ուժասպառությունից, քան պարտվել, ոգեշնչում էր բոլորին: Ես ինձ հպարտ էի զգում նման խաղացողի հետ կապ ունենալու համար: Aquote2.png


Անգլիայի գավաթի եզրափակչից օրեր անց «Յունայթեդն» ուղևորվեց Բարսելոն՝ մասնակցելու 1999 թ. ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլին, որն ամենադրամատիկ դիմակայությունը դարձավ մրցաշրջանում։ Ֆերգյուսոնն սկզբում ծրագրել էր իր թիմի կազմն ինչպես Մյունխենի Բավարիայի դեմ խաղում. Սքոուլզի և Քինի ժամանակավոր բացակայությունն ստիպեց որոշ փոփոխություններ կատարել խաղադաշտում[84]։ Բեքհեմը տեղափոխվեց կիսապաշտպանության կենտրոն, Գիգսը՝ աջ օղակ, իսկ Բլոմքվիսթն սկսեց ձախից. փոփոխություններով մարզիչը փորձում էր կանխել դիմադրության սահմանափակումը[84]։ «Յունայթեդը» զիջում էր եզրափակչի առաջին 6-րդ րոպեին Մարիո Բասլերսի իրացրած տուգանայինի պատճառով։ Շերինգհեմը, ով փոխարինելու էր մտել Բլոմքվիսթին, անկյունայինից հավասարեցնում է հաշիվը ավելացված ժամանակի առաջին րոպեին։ ՄաքՔլարենը ասում է Ֆերգյուսոնին, որ նախապատրաստի թիմին լրացուցիչ ժամանակի համար, որին նա պատասխանում է. «Սթիվ, այս խաղն ավարտված չէ»[84]։ Ավելացված ժամանակի 3-րդ րոպեին Սուլշերը խփում է հաղթական գնդակը, որը «Յունայթեդին» բերում է աննախադեպ եռակի հաղթանակ։ Ֆերգյուսոնը խաղից հետո հարցազրույցի ժամանակ ասում է. «Ես չեմ կարողանում հավատալ դրան: Ես չեմ կարողանում հավատալ դրան: Ֆուտբոլ, արյունոտ դժոխք: Բայց նրանք ոչ մի պահի անձնատուր չեղան և դրա համար էլ հաղթեցին»։ Նա և Շմեյխելը, ով ավագի փոխարինողն էր, միասին բարձրացրին չեմպիոնական գավաթը արարողության ժամանակ։

500 000 մարդկանց բազմությունը դուրս էր եկել Մանչեսթերի փողոցները՝ ողջունելու խաղացողներին, ովքեր տոնական երթով շրջում էին քաղաքում բաց ավտոբուսով[88]։ Որպես Եվրոպայի չեմպիոն՝ «Յունայթեդը» հրավիրվում է խաղալու Մայրցամաքային գավաթում։ Թիմը նաև առաջին անգամ մասնակցում է Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությանը, որն այդ անգամ անցկացվում էր Բրազիլիայում։ Սա բերում էր հավանական երկարաժամկետ ծանրաբեռնվածություն, ինչի համար «Յունայթեդն» ընդունում է ՖԱ-ի երաշխավորությունը՝ հրաժարվել մասնակցելու Անգլիայի գավաթի խաղերին՝ առաջինը լինելով որպես այդպիսին[89]։ Վերջին տարիներին Ֆերգյուսոնը մանրամասնել է ակումբի որոշման մասին. «Մենք արեցինք դա՝ օգնելու Անգլիային Աշխարհի գավաթի մարտահրավերում: Այդպիսին էր քաղաքական դրությունը: Ես ափսոսում եմ, որովհետև Անգլիայի գավաթին չմասնակցելու համար մենք հարվածներից ու սոսկալի քննադատությունից բացի ուրիշ ոչինչ չստացանք, այնինչ դա մեր մեղքը չէր»[90]։

1999-2002. երեք չեմպիոնական տիտղոս անընդմեջ[խմբագրել]

Շմեյխելի՝ 8 մրցաշրջան անց «Յունայթեդը» թողնելու որոշումը դրդեց Ֆերգյուսոնին՝ ձեռք բերելու նրան փոխարինող. Մարկ Բոսնիչը «Ասթոն Վիլլայից» և իտալացի Մասիմո Տաիբին։ Վերջինս, հանդես գալով 5 խաղում, որից վերջինում 1999-ի հոկտեմբերին պարտություն կրեցին Չելսիից 5-0 հաշվով, այլևս չըտրվեց Ֆերգյուսոնի կողմից՝ մտնելու խաղադաշտ։ Յունայթեդն ավարտեց 1999-2000 մրցաշրջանը հաղթողի տիտղոսով՝ ունենալով ընդամենը 3 պարտություն և հաղթանակների թիվը հասցնելով ռեկորդային 18-ի[91] (Յունայթեդը հավաքել էր 91 միավոր, իսկ երկրորդ տեղ զբաղեցրած «Արսենալը»՝ միայն 73)։ 1999 թ. դեկտեմբերին անգլիական ակումբը Տոկիոյում ջախջախեց բրազիլական «Պալմեյրասին»՝ նվաճելով Միջմայրցամաքային գավաթը[92], բայց մեկ ամիս անց դուրս մնաց Աշխարհի ակումբային առաջնության նախնական ընտրական խմբային փուլից[93][94]՝ չնայած Ֆերգյուսոնը հայտարարեց, որ մրցախաղը «ֆանտաստիկ էր»[95]։ Յունայթեդը ձախողեց Չեմպիոնների լիգայի տիտղոսի պահպանումը՝ քառորդ եզրափակչում պարտվելով ապագա չեմպիոն Ռեալ Մադրիդին[96][97]։ Ֆերգյուսոնը, ջանալով ուժեղացնել իր թիմը, £7.8 միլիոնով պայմանագիր կնքեց Մոնակոյից Ֆաբիեն Բարտեզի հետ[98]։ Նա նաև նկատեց Ռուդ վան Նիստելռոյի մեծ առաջընթացը՝ անվանելով նրան «բարձր արժանիքներով հարձակվող»[99] և ցանկանում էր ձեռք բերել նրան ՊՍՎ Էյնդհովենից դեռևս 2000 թվականին։ Նա հանդիպեց խաղացողի և նրա գործակալի հետ Մանչեսթերում՝ քննարկելու պաշտանական մասը և իրազեկվեց Նիստելռոյի աջ ծնկի վնասվածքի մասին[99]։ Ֆերգյուսոնին չհուզեց դա, նա վերհիշեց նման բազմաթիվ դեպքեր, երբ նման մանր խնդիրները չեն խանգարել խաղացողի գործունեությանը[99] ։ Վան Նիստելռոյը թեպետ ձախողել էր բժշկական ստուգումը, սակայն Ֆերգյուսոնը վստահեցրեց նրան, որ «մենք այլ ելք չենք կարող գտնել այս մղձավանջից»[99]։ Պայմանագիրը վերակնքվեց 2001-ի ապրիլին Բրիտանիայի համար ռեկորդային՝ £19 միլիոն արժեքով[100]։

2000-2001 մրցաշրջանի ժամանակ «Յունայթեդը» պահպանեց չեմպիոնական տիտղոսը 3-րդ անգամ։ Սակայն ղեկավարության և Ֆերգյուսոնի միջև եղած տարաձայնություններն ստվերում էին նվաճումը[101]։ Ֆերգյուսոնն ակումբի հեռուստատեսային MUTV ալիքով պատմեց, որ ինքը պատրաստ էր խզել բոլոր կապերն ակումբի հետ, այն դեպքում, երբ իր պայմանագրի ժամկետը լրանում էր այդ տարվա վերջում. «Որոշումն արդեն ընդունված էր: Ես պատրաստվում էի թողնել ակումբը: Ես հիասթափված էի եղածից, որովհետև ես հույս ունեի՝ ամեն ինչ այլ կերպ կդասավորվի: Այնպես չեղավ, ինչպես ես մտածում էի»[102]։ Երկու կողմն էլ ի վերջո հասավ փոխադարձ համաձայնությանը, ինչը ուրախացրեց Ֆերգյուսոնին. «Ինձ հաճելի է, որ մենք այդպես վճռեցինք: Երբ դուք ակումբում լինեք այնքան երկար, ինչքան ես եմ, այն ձեր արյան մեջ կմտներ»[103] ։ Ֆերգյուսոնի հետ վերադառնալու որոշումը եղավ, քանի որ նա զգում էր իր շանսերը՝ երկրորդ անգամ նվաճելու Եվրոպայի գավաթը ինչպես «անկշռելիներ»։ Տարիքը ևս մեկ ցուցանիշ ուներ. 60-ին հասնելը հանդիսանում էր «հոգեբանական խոչընդոտ... Այն փոխեց իմ զգացողությունն իմ սեփական պիտանիության, իմ առողջության հանդեպ»։

2001-ի մայիսին Մաքլարենը հեռացավ՝ դառնալով «Միդլսբրո» ակումբի մարզիչը[104], Ջիմի Ռայանը նշանակվեց Ֆերգյուսոնի օգնական[105]։ «Յունայթեդը» ևս մեկ անգամ տրանսֆերային ռեկորդ գրանցեց՝ «Լացիոյից» £28.1 միլիոնով ձեռք բերելով Խուան Սեբաստյան Վերոնին[106]։ 2001-ի օգոստոսին Սթամը £16 միլիոնի դիմաց տեղափոխվեց «Լացիո»[107]։ Ինչպես պնդում է խաղացողը իր ինքնակենսագրական «Գլուխ գլխի» գրքում, Ֆերգյուսոնը ապօրինաբար էր կապվել իր հետ՝ քննարկելու «Յունայթեդ» տեղափոխվելու համար, նախքան կտեղեկացներ «ՊՍՎ»-ին[108]։ Ֆերգյուսոնն ասաց, որ վաճառել է ֆուտբոլիստին, քանի որ ակումբը պիտի կրճատեր «զանգվածային վարձատրության հաշիվները»[109]։ Նա պաշտպանին փոխարինեց Լորան Բլանով՝ դժվարությամբ հասնելով իր նպատակին։ Ութ տարի անց Ա. Քեմբլին տված հարցազրույցում Ֆերգյուսոնը ներկայացրեց, որ ակումբում իր մեծագույն սխալն էր «թույլ տալ Յապ Սթամին գնալ: Ոչ մի հարց»[110]։

Ակումբը թույլ էր դիմադրում մրցաշրջանի առաջին կեսում և հանգրվանեց 9-րդ հորիզոնականում 2001 թվականի դեկտեմբերի 8-ին Վեսթ Հեմի հետ տնային հանդիպմանը կրած պարտությունից հետո՝ ունենալով 7 խաղում 6 պարտություն[111]։ Նա 11 միավորով հետ էր մնում առաջատար «Լիվերպուլից», որը պահուստային մեկ խաղ ուներ դեռևս։ Սուրբ ծնունդի գիշերը Ֆերգյուսոնը հետաձգեց իր պաշտոնաթողության պլանը։ Նրա ընտանիքը համոզեց նրան մնալ Յունայթեդի ղեկին, Քեթին բացահայտորեն նշեց իր հիմնավորումները. «Առաջինը, քո առողջությունը լավ է: Երկրորդ, դու տանը չես լինում: Եվ երրորդ, դու ինչ էլ որ լինի այնքան երիտասարդ ես»։ Ֆերգյուսոնը տեղեկացրեց Ուոթքինսին իր վերադարձի մասին հաջորդ օրը և միանգամից վերսկսեց աշխատանքը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Sir Alexander Chapman Ferguson»։ mufcinfo.com։ http://www.mufcinfo.com/manupag/managers/mangers_pages/ferguson_alex.html։ Վերցված է 12 July 2011։ 
  2. «Alex Ferguson»։ London Hearts Supporters' Club։ http://www.londonhearts.com/SFL/players/alexferguson.html։ Վերցված է 5 December 2011։ 
  3. Bell, Stephen; Zlotkowski, Andre (6 June 2008)։ «Scotland XI Tour of Asia and Oceania 1967»։ Rec.Sport.Soccer Statistics Foundation։ http://www.rsssf.com/tabless/scotlandxi-asotour67.html։ Վերցված է 5 March 2011։ 
  4. «Sir Alex Ferguson dismisses Man Utd retirement rumours». BBC Sport. 23.04.2010. http://news.bbc.co.uk/sport2/hi/football/teams/m/man_utd/8639425.stm. 
  5. Nick Barratt (05.05.2007). «Family detective». Telegraph. http://www.telegraph.co.uk/portal/main.jhtml?xml=/portal/2007/05/05/nosplit/ftdet05.xml. 
  6. Barratt, Nick (5 November 2010). «Alex Ferguson profile». Soccer-Magazine.com. http://soccer-magazine.com/soccer-facts/soccer-managers/alex-ferguson-profile։ Վերցված է 31 հունվար 2014. 
  7. Metcalfe, Nick (2 February 2010). «Manchester United manager Sir Alex Ferguson gets the hairdryer treatment at last! Legendary boss goes back to school». Daily Mail (London). http://www.dailymail.co.uk/sport/football/article-1247933/Manchester-United-manager-Sir-Alex-Ferguson-gets-hairdryer-treatment-Legendary-boss-goes-school.html։ Վերցված է 31 հունվար 2014. 
  8. Keevins, Hugh (23 November 2010). «Sir Alex Ferguson could have been Rangers boss but he held out for the Manchester Utd job, says Alex McLeish». Daily Record (Scotland). http://www.dailyrecord.co.uk/football/spl/2010/11/23/sir-alex-ferguson-could-have-been-rangers-boss-but-he-held-out-for-the-manchester-utd-job-says-alex-mcleish-86908-22733476։ Վերցված է 31 հունվար 2014. 
  9. Ladyman, Ian (14 November 2008). «From Queen's Park to King of England: Fifty amazing years in football for Fergie». Daily Mail (London). http://www.dailymail.co.uk/sport/football/article-1085556/From-Queens-Park-King-England-50-amazing-years-football-Fergie.html։ Վերցված է 01 Փետրվար 2014. 
  10. Crick, p. 33
  11. «Details of Queen of the South 7 v 1 Queens Park including Ferguson's recollection in the Ivor Broadis career profile»։ Qosfc.com։ http://qosfc.com/new_legendsview.aspx?playerid=1035։ Վերցված է 2014-02-01։ 
  12. «Get all the latest Scottish football news and opinions here»։ DailyRecord.co.uk։ 11.08.2009։ Արխիվացված օրիգինալից 2014-02-01-ին։ http://www.webcitation.org/689o3E3gJ։ 
  13. «Ferguson reveals earlier Canada emigration plans». ESPN Soccernet. 04.02.2010. http://soccernet.espn.go.com/news/story?id=736532&sec=england&cc=5901. 
  14. «Scotland — List of Topscorers»։ Rec.Sport.Soccer Statistics Foundation։ 12 June 2009։ http://www.rsssf.com/tabless/scottops.html։ Վերցված է 03 Փետրվար 2014։ 
  15. Crick, p. 82
  16. Crick, p. 83
  17. Crick, p. 86
  18. Reid, Harry (2005)։ The Final Whistle?։ Birlinn, 223։ ISBN 1-84158-362-6։ 
  19. Ferguson, pp. 106–7
  20. Crick, p. 85
  21. 21,0 21,1 Crick, p. 108–9
  22. Lowe, Sid; Scott, Matt; Taylor, Daniel; Brodkin, Jon (23 November 2004). «A leader of men is what he does best». The Guardian (UK). http://football.guardian.co.uk/News_Story/0,1563,1357257,00.html։ Վերցված է 5 Փետրվար 2014. 
  23. 23,0 23,1 Adams, Billy (30 May 1999). «Sunday Herald St. Mirren article». The Sunday Herald. http://findarticles.com/p/articles/mi_qn4156/is_19990530/ai_n13939368։ Վերցված է 9 November 2007. 
  24. «Sir Alex lifts the lid»։ 4 May 2004։ Արխիվացված օրիգինալից 06 փետրվար 2014-ին։ http://web.archive.org/web/20081227094938/http://www.thefa.com/Features/Postings/2004/05/GafferTapes_SirAlexFerguson.htm։ Վերցված է 9 November 2007։ 
  25. 25,0 25,1 «Guardian bullying article». London: The Guardian. 12.01.2006. http://football.guardian.co.uk/Columnists/Column/0,,1684473,00.html. 
  26. «31.05.1978: Alex Ferguson is fired by St Mirren». The Guardian (UK). 31 May 2008. http://www.guardian.co.uk/football/2008/may/31/manchesterunited.stmirren։ Վերցված է 10 Փետրվար 2014. 
  27. Reid, Harry (11 April 1983). «The goal that Alex Ferguson has been chasing all his life». Glasgow Herald: p. 9. http://news.google.com/newspapers?nid=2507&dat=19830411&id=GsRAAAAAIBAJ&sjid=8qUMAAAAIBAJ&pg=3291,1799200։ Վերցված է 10 Փետրվար 2014. 
  28. Crick, p. 159
  29. Crick, p. 171
  30. Crick, p. 174
  31. Crick, p. 175
  32. Crick, p. 179
  33. Crick, p. 180
  34. Crick, p. 191
  35. Crick, p. 195
  36. Crick, p. 196
  37. Crick, p. 201
  38. Crick, p. 203
  39. Crick, p. 204
  40. «Lewis heads sporting honours»։ BBC News։ 12 December 1999։ http://newsvote.bbc.co.uk/1/hi/sport/561724.stm։ Վերցված է 18 փետրվարի 2014։ 
  41. Ewan Murray։ «Sir Alex Ferguson rejected 1986 chance to become Arsenal manager»։ theguardian.com։ http://www.theguardian.com/football/2011/may/10/sir-alex-ferguson-arsenal-manager։ Վերցված է 2014-02-18։ 
  42. «Fergie Steps Down». Evening Times. 16 June 1986. http://news.google.com/newspapers?id=YNJAAAAAIBAJ&sjid=1aYMAAAAIBAJ&pg=6630,3393659&dq=manchester-united+ferguson&hl=en։ Վերցված է 18 փետրվարի 2014. 
  43. «Ferguson 'almost became Arsenal boss'». BBC News. 10.06.2009. http://news.bbc.co.uk/sport1/hi/football/teams/m/man_utd/8092670.stm. 
  44. Davies, Gareth (15 May 2009). «Top 10 Fergie decisions: Saying 'No' to Spurs and Arsenal». The Sun (UK). http://www.thesun.co.uk/sol/homepage/sport/top10s/2431413/Top-10-decisions-by-Man-Utd-boss-Alex-Ferguson.html?offset=1։ Վերցված է 20 փետրվարի 2014. 
  45. «Tributes to former Wolves chief Harry Marshall». Express & Star. 30 September 2010. http://www.expressandstar.com/news/2010/09/30/tributes-to-former-wolves-chief-harry-marshall։ Վերցված է 20 փետրվարի 2014. 
  46. http://news.google.com/newspapers?id=YLZAAAAAIBAJ&sjid=r6UMAAAAIBAJ&pg=5732,6946410&dq=alex+ferguson+aberdeen&hl=en
  47. «Arise Sir Alex?». BBC News. 27 May 1999. http://news.bbc.co.uk/1/hi/special_report/1999/05/99/uniteds_treble_triumph/354282.stm։ Վերցված է 09 Մարտ 2014. 
  48. «Sir Alex Ferguson's 20 years at Manchester United». BBC Sport. 6 November 2006. http://news.bbc.co.uk/sport1/hi/football/teams/m/man_utd/6113634.stm։ Վերցված է 09 Մարտ 2014. 
  49. Ornstein, David (22 May 2009). «Ferguson hungry for more success». BBC News. http://news.bbc.co.uk/sport1/hi/football/teams/m/man_utd/8062015.stm։ Վերցված է 09 Մարտ 2014. 
  50. Ferguson, Alex (1993)։ Just Champion!։ Manchester United Football Club plc, 27։ ISBN 0-9520509-1-9։ 
  51. 51,0 51,1 Bevan, Chris (4 November 2006). «How Robins saved Ferguson's job». BBC News 4 November 2006. http://news.bbc.co.uk/sport1/hi/football/teams/m/man_utd/6096520.stm։ Վերցված է 8 August 2008. 
  52. «20 years and Fergie's won it all!»։ Manchester Evening News։ 6 November 2006։ http://www.manchestereveningnews.co.uk/sport/football/manchester_united/s/227/227442_20_years_and_fergies_won_it_all.html։ Վերցված է 20 Մարտ 2014։ 
  53. 53,0 53,1 Jones, Ken (8 May 1997). «Recalling the pressure Ferguson was under, the probability is that a 1–0 victory at Forest in the third round of the FA Cup saved him». The Independent (UK). http://www.independent.co.uk/sport/recalling-the-pressure-ferguson-was-under-the-probability-is-that-a-10-victory-at-forest-in-the-third-round-of-the-fa-cup-saved-him-1260371.html։ Վերցված է 20 Մարտ 2014. 
  54. Ferguson, p. 302
  55. Ferguson, p. 311
  56. Ferguson, p. 320
  57. «The highs and lows of Roy Keane's career». The Guardian (London). 23 April 2009. http://www.guardian.co.uk/football/2009/apr/23/roy-keane-career-highs-lows։ Վերցված է 13 July 2011. 
  58. «French Star's 'Stain' on English Soccer». The New York Times. 27.01.1995. http://www.nytimes.com/1995/01/27/news/27iht-cantona.html. 
  59. «Palace threat over Cantona masks». BBC Sport. 03.03.2005. http://news.bbc.co.uk/sport2/hi/football/teams/c/crystal_palace/4313995.stm. 
  60. Pike, Keith (21 August 1995). «Ferguson watches seeds of doubt grow». The Times (London): p. 23. 
  61. Hansen, Alan (2 November 2011). «Sir Alex Ferguson 25 years: 'You can't win anything with kids'». BBC Sport. http://www.bbc.co.uk/sport/0/football/15527986։ Վերցված է 9 May 2013. 
  62. Tanner, Richard (19 April 1996). «Fergie cheat fury». Daily Mirror (London): p. 44. 
  63. «Three Premier League managers whom Fergie made flip – and one rival who bit back». The Guardian (London). 10 January 2009. http://www.guardian.co.uk/football/2009/jan/10/sir-alex-ferguson-premierleague։ Վերցված է 9 May 2013. 
  64. Maddock, David (17 May 1996). «Ferguson accepts four-year contract». The Times (London): p. 48. 
  65. White, Jim (23 April 1997). «Amazing how other teams keep letting United win». The Guardian (London): p. 30. 
  66. Lacey, David (20 March 1997). «United take a stroll into semi-finals». The Guardian (London): p. 26. 
  67. Lacey, David (24 April 1997). «Ricken wrecks United's dream». The Guardian (London): p. 28. 
  68. 68,0 68,1 Barclay, pp. 301–2
  69. Ball, Peter (28 June 1997). «Sheringham handed Cantona's crown». The Times (London): p. 52. 
  70. Maddock, David (12 August 1997). «Berg signs up to improve United's case for defence». The Times (London): p. 44. 
  71. Kempson, Russell (4 August 1997). «Captain Keane takes over the helm». The Times (London): p. 23. 
  72. Ridley, Ian (9 November 1997). «All red and all conquering». The Independent on Sunday (London). http://www.independent.co.uk/sport/football-all-red-and-all-conquering-1293041.html։ Վերցված է 28 May 2012. 
  73. Lacey, David (10 November 1997). «Platt stalls United's march». The Guardian (London): p. 19. 
  74. Moore, Glenn (3 March 1998). «Ferguson set to call on United's artisan aspect». The Independent (London). http://www.independent.co.uk/sport/football-ferguson-set-to-call-on-uniteds-artisan-aspect-1148111.html։ Վերցված է 3 August 2009. 
  75. Melling, Joe (19 April 1998). «United reign over Solskjaer sent off as the title dream fades». Mail on Sunday (London): p. 100. 
  76. 76,0 76,1 Melling, Joe (15 March 1998). «Wenger: Now do you believe me». Mail on Sunday (London): p. 104. 
  77. Hughes, Rob (18 May 1998). «Wenger leading English game towards exit from insularity». The Times (London): p. 31. 
  78. Maddock, David (6 May 1998). «Stam's arrival relieves the gloom for United». The Times (London): p. 41. 
  79. «Yorke on the brink of move to Old Trafford». The Times (London): p. 44. 24 July 1998. 
  80. 80,0 80,1 Wood, Stephen; Kempson, Russell (21 August 1998). «United smash record for Yorke». The Times (London): p. 48. 
  81. Lacey, David (10 August 1998). «Wenger's all-stars write an epitaph to United». The Guardian (London): p. 21. 
  82. Stewart, Colin (8 February 1999). «Atkinson left eightsome reeling after United rout». The Scotsman (Edinburgh): p. 31. 
  83. «United pull off Cup smash-and-grab». BBC News (BBC). 24 January 1999. http://news.bbc.co.uk/1/hi/sport/football/261973.stm։ Վերցված է 4 January 2014. 
  84. 84,0 84,1 84,2 84,3 84,4 Holt, Oliver (7 August 1999). «'The celebrations begun by that goal will never stop». The Times (London): pp. 36–37. 
  85. Holt, Oliver (15 April 1999). «Giggs wonder goal is final thrill». The Times (London): p. 52. 
  86. Holt, Oliver (8 April 1999). «Giggs throws United a lifeline». The Times (London): p. 52. 
  87. 87,0 87,1 87,2 Holt, Oliver (22 April 1999). «Heroic United have final word». The Times (London): p. 56. 
  88. «Manchester United; Half-Million Fans Greet Winning Club». The New York Times. 28 May 1999. http://www.nytimes.com/1999/05/28/sports/plus-soccer-manchester-united-half-million-fans-greet-winning-club.html։ Վերցված է 5 January 2014. 
  89. «United pull out of FA Cup». BBC News (British Broadcasting Corporation). 30 August 1999. http://news.bbc.co.uk/1/hi/sport/football/fa_carling_premiership/381662.stm։ Վերցված է 8 August 2013. 
  90. «Sir Alex Ferguson: Manchester United's 1999 FA Cup withdrawal was a mistake». The Daily Telegraph (London). 3 December 2009. http://www.telegraph.co.uk/sport/football/teams/manchester-united/6713077/Sir-Alex-Ferguson-Manchester-Uniteds-1999-FA-Cup-withdrawal-was-a-mistake.html։ Վերցված է 16 May 2011. 
  91. Shaw, Phil (15 May 2000). «United fall short of elusive century». The Independent (London): p. A2. 
  92. «Man Utd crowned world champions». BBC. 30 November 1999. http://news.bbc.co.uk/1/hi/sport/football/543368.stm։ Վերցված է 10 April 2014. 
  93. «Man Utd's world title bid demolished». BBC. 8 January 2000. http://news.bbc.co.uk/1/hi/special_report/1999/12/99/world_club_championship/manchester_united/595844.stm։ Վերցված է 10 April 2014. 
  94. «Fortune fails to save Man Utd». BBC. 11 January 2000. http://news.bbc.co.uk/1/hi/special_report/1999/12/99/world_club_championship/599462.stm։ Վերցված է 10 April 2014. 
  95. «No regrets for Ferguson». BBC. http://news.bbc.co.uk/1/hi/special_report/1999/12/99/world_club_championship/manchester_united/595934.stm։ Վերցված է 10 April 2014. 
  96. «Man Utd 2 Real Madrid 3». The Guardian. 19 April 2000. http://www.theguardian.com/football/2000/apr/19/championsleague.sport։ Վերցված է 10 April 2014. 
  97. «Man Utd wrecked by Real». BBC. 19 April 2000. http://news.bbc.co.uk/1/hi/sport/football/champions_league/719839.stm։ Վերցված է 10 April 2014. 
  98. «Man Utd confirm Barthez signing». BBC Sport. 31 May 2000. http://news.bbc.co.uk/1/hi/euro2000/teams/france/771367.stm։ Վերցված է 9 May 2013. 
  99. 99,0 99,1 99,2 99,3 Ferguson, Alex (25 July 2000). «How a phone call killed Van Nistelrooy deal». The Times (London): p. 30. 
  100. «Man Utd clinch Van Nistelrooy deal». BBC Sport. 23 April 2001. http://news.bbc.co.uk/sport1/hi/football/teams/m/man_utd/1292248.stm։ Վերցված է 9 May 2013. 
  101. Taylor, Daniel (21 May 2001). «After the United fallout, Ferguson faces up to job and a half». The Guardian (London). http://www.guardian.co.uk/football/2001/may/21/match.sport9։ Վերցված է 9 May 2013. 
  102. Kay, Oliver (19 May 2001). «Ferguson cuts Manchester United links». The Times (London): p. 1. 
  103. Gaunt, Ken (14 July 2001). «Ferguson is reunited with Old Trafford board». The Herald (Glasgow). http://www.guardian.co.uk/football/2001/may/21/match.sport9։ Վերցված է 9 May 2013. 
  104. «McClaren moves into the Riverside». The Telegraph. 12 July 2001. http://www.telegraph.co.uk/sport/football/teams/manchester-united/3007226/McClaren-moves-into-the-Riverside.html։ Վերցված է 10 April 2014. 
  105. Kay, Oliver (28 May 2001). «Cantona returns to nurture club's youth». The Times (London): p. 25. 
  106. «Ferguson is reunited with Old Trafford board». The Daily Telegraph (London). 12 July 2001. http://www.telegraph.co.uk/sport/football/teams/manchester-united/3008844/United-complete-28.1m-Veron-deal.html։ Վերցված է 9 May 2013. 
  107. «Ferguson writes off Stam for £16.4m». The Telegraph. 26 August 2001. http://www.telegraph.co.uk/sport/football/teams/manchester-united/3011533/Ferguson-writes-off-Stam-for-16.4m.html։ Վերցված է 10 April 2014. 
  108. «Stam's United dream dies». BBC Sport. 26 August 2001. http://news.bbc.co.uk/sport1/hi/football/teams/m/man_utd/1510077.stm։ Վերցված է 9 May 2013. 
  109. «Stam move 'down to cash'». BBC Sport. 2 September 2001. http://news.bbc.co.uk/sport1/hi/football/teams/m/man_utd/1521489.stm։ Վերցված է 9 May 2013. 
  110. Wilson, Steve (19 March 2009). «Manchester United manager Sir Alex Ferguson doesn't rate Rafa Benitez». The Daily Telegraph (London). http://www.telegraph.co.uk/sport/football/teams/manchester-united/5014843/Manchester-United-manager-Sir-Alex-Ferguson-doesnt-rate-Rafa-Benitez.html։ Վերցված է 9 May 2013. 
  111. Williams, Richard (10 December 2001). «United undone by Ferguson's failing». The Guardian (London). http://www.guardian.co.uk/football/2001/dec/10/match.sport1։ Վերցված է 9 May 2013.