Արսեն Վենգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Արսեն Վենգեր
ֆր.՝ Arsène Wenger
Arsene Wenger 2009.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Arsenè Wenger
Ազգությունը {{{2}}} Ֆրանսիա
Քաղաքացիությունը Flag of France.svg Ֆրանսիա
Մականուն Պրոֆեսոր
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 22, 1949 (69 տարեկան)
Ծննդավայր Ստրասբուրգ, Ֆրանսիա
Հասակ 1,91 մետր
Մարզչական կարիերա
Տարի Ակումբ
1996-2018 Արսենալ

Արսեն Վենգեր (ֆր.՝  Arsenè Wenger, հոկտեմբերի 22, 1949(1949-10-22)[1][2][3], Ստրասբուրգ), Լոնդոնի «Արսենալի» (1996-2018) գլխավոր մարզիչը։ Նա եղել է նաև ֆուտբոլիստ, սակայն այնքան էլ մեծ կարիերա չի ունեցել։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Ստրասբուրգի համալսարանի Ճարտարագիտություն ֆակուլտետը (1974): Բացի ֆրանսերենից տիրապետում է ևս հինգ լեզուների՝ իսպաներեն, անգլերեն, գերմաներեն, իտալերեն և ճապոներեն։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է «Մյուտզինգ» և «Մյուկխաուզ» ակումբներում։ 1978-1981 թվականներին հանդես է եկել «Ստրասբուրգ» պրոֆեսիոնալ ակումբում։ 1978/79 մրցաշրջանում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։ Դա դեռևս Արսեն Վենգերի միակ ձեռքբերումն է, որպես ֆուտբոլիստ։ Բայց շատերին նա ավելի հայտնի է, որպես մարզիչ։ 1981 թվականին ընդունվել է «Ստրասբուրգ», որպես երիտասարդական թիմի երկրորդ մարզիչ։ Սակայն հաջորդ տարի դառնում է «Կանի» գլխավոր մարզիչ։ Այնուհետև 1984-1987 թվականներին գլխավորել է Ֆրանսիական «Նանտ» ակումբը։ Նրա ամենահայտնի ժամանակները սկսել են ֆրանսիական «Մոնակոյում», որտեղ աշխատել է 7 տարի (1987-1994 թվականներ)։ Նա խաղային անհատական ոճ ստեղծելու համար գնացել է Ասիա, Ճապոնիա, որտեղ մարզել է տեղի «Նոգայո Գրամբո» ակումբը։

Մարզչական կարիերան Արսենալում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն ժամանակ, երբ «Արսենալը» դեռևս հպարտանում էր իր անցյալով և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում էր միջին դիրքեր, ակումբի ղեկավարությունը, որոշեց կանչել Արսեն Վենգերին։ «Արսենալի» գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո նա նվաճել է 11 տիտղոս (3 Պրեմիեր լիգա, 4 Անգլիայի գավաթ, 4 Սուպերգավաթ)։ Նա համարվում է «Արսենալի» պատմության լավագույն մարզիչը։ Նա «Արսենալում» է արդեն 18 տարի։ Արսեն Վենգերի մականունն է «Պրոֆեսոր»։ Այդ մականունը նա ստացել է այն պատճառով, քանի որ կերտել է շատ աստղերի։ Նա փրկել է «Արսենալի» 18 տարվա ավագ Թոնի Ադամսին՝ հարբեցողությունից։ Արսեն Վենգերի համար միակ չնվաճված տիտղոսը Չեմպիոնների լիգան է։ Նա կարող էր դա անել 2006 թվականին, երբ եզրափակչում ձեռքից բաց թողնել հաղթանակը։ Այդ խաղում Բարսելոնան կամային հաղթանակ տարավ 2-1 հաշվով։ Ամեն տարի «Արսենալից» հեռանում են նրա առաջատարները։ Նրանց թվում են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են՝ Թիերի Անրին, Ռոբին վան Պերսին, Սամիր Նասրին, Սեսկ Ֆաբրեգասը, Էշլի Քոուլը։ Բացի այդ խնդրից ,«Արսենալի» հետ են նաև վնասվածքները։ «Արսենալը» վերջին 5 տարվա մեջ 4 տարում ճանաչվել է ամենաշատ վնասվածքներ ստացած խաղացողներ ունեցող թիմը։

Ակումբային ձեռքբերումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ֆուտբոլիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրասբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆրանսիայի չեմպիոն (1) 1978-79

Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնակո[խմբագրել | խմբագրել կոդը]
Նագոյա Գրամպուս[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կայսրի գավաթի գավաթակիր (1) 1995
  • Ճապոնիայի սուպերգավաթակիր (1) 1996
  • Ընդհանուր (2)

Արսենալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]